Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍԵԼԻՆ ԴԻՈՆՆ «ԱՀԱԲԵԿՈՒՄ Է» ԱԴԵԼԻՆ ԻՐ «ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

  Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հրապարակավ խոստովանել է, որ հիանում է իր կոլեգա Ադելի ստեղծագործություններով: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել "Vegas Magazine" ամսագրում: Նա նշել է, որ երգչուհի Ադելն իրեն շատ է դուր գալիս. նա հիանալի մարդ է, հետաքրքիր անհատականություն, ով արտասովոր «երևույթ է» երգարվեստում, և իմիջայլոց, շատ գեղեցիկ է: Ի հավելումն այս ամենի, ասել է, որ ընդհանրապես չի նախանձում իր կոլեգային, ով օգնում է համայն աշխարհին և չի կատակում, որ նրան տեսնելուն պես ամուր-ամուր գրկելու է: Հիշեցնենք, որ վերջերս Սելին Դիոնը իր համերգներից մեկում, կատարել է Ադելի ` շատերին հարազատ դարձած "Rolling In The Deep" հիթը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՀՅՈՒՍԹՈՆԻ ԱՂՋԻԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԽՈՐԹ ԵՂԲՈՐ ՀԵՏ

  Դեռևս օգոստոսին հանգուցյալ ՈՒիթնի Հյուսթոնի աղջիկը` Բոբբի Կրիստինա Բրաունը, իր ընկերոջից` Նիք Գորդանից մատանի ստացավ: Մատանին հետաքրքիր կերպով հիշեցնում էր նշանադրություն, չնայած որ այդ ժամանակ նրանք հերքեցին այդ փաստը: Զույգն ուղղակի մեկնաբանեց որպես նվեր ընկերոջից ընկերուհուն: Բայց ինչպես պարզ դարձավ մատանին իրոք նախանշում էր նշանադրություն: Պատմությունը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Նիք Գորդանը Բոբբի Կրիստինի խորթ եղբայրն է: Նրանք ոչ մի արյունակցական կապ չունեն, բայց ՈՒիթնին նրան մեծացրել է որպես հարազատ որդու. Տղան Բոբբիի հետ է մեծացել: Նիքը Twitter-ում գրել էր «Անակնկալ» բառը և տեղադրել էր մատանիով նկար: “The Houstons: On our own” հաղորդումներից մեկի ժամանակ հայտնի երգչուհու 19-ամյա աղջիկը հաստատեց նշանադրության լուրը: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Ի՞նչն է օգնում տղամարդուն հավատարիմ մնալ

  Օքսիտոցինը կամ, ինչպես հաճախ անվանում են,«սիրո հորմոնը» լավացնում է էմոցիոնալ փոխհասկացողությունը և ամրացնում սոցիալ-հոգեբանական կապը:   Այս հորմոնն ունի նաև իր բացասական կողմը: Այն պակասեցնում է ուրիշ մարդկանց հանդեպ վստահությունը' երբեմն արտահայտվելով նաև ագրեսիայի միջոցով:   Բոննի համալսարանի գիտնականները փորձաքննություն են անցկացրել՝ որպես կամավոր ընտրված տղամարդկանց տալով պլացեբոյի և օքսիտոցինի չափաբաժին:   Դրանից հետո փորձության մասնակցին փակել են սենյակում գրավիչ աղջկա հետ և հետևել, թե ինչ հեռավորության վրա են նրանք շփվելու միմյանց հետ: Պարզվում է, որ ազատ տղամարդիկ մոտեցել են կանանց՝ մինչև 50-60 սմ հեռավորություն պահպանելով: Իսկ օքսիտոցինով «մշակված» տղամարդիկ գեղեցկուհիներին 70-80 սմց ավել չեն թողել մոտենալ իրենց:   Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հենց օքսիտոցինն է, որ օգնում է տղամարդկանց պահպանել հավատարմությունը:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ ինքնագնահատականն ազդում է քաշի վրա. հետազոտություն

  Նորվեգիայի համալսարաններից մեկի հոգեբանները գտել են ուղիղ առնչություններ կնոջ քաշի եւ ինքնագնահատականի միջեւ: 1200 հոգի մինչեւ 19 տարեկան աղջիկների մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները նրանց խնդրել են գնահատել իրենց կազմվածքը: Հարցվածների 60 տոկոսն իրեն գեր է համարել:   Հետո մասնագետները շարունակել են հետեւել նրանց, եւ պարզվել է, որ մինչեւ 20 տարեկանը իրենց գեր համարողների մեծ մասն իսկապես գիրացել է: Ովքեր ադեկվատ ինքնագնահատական են ունեցել, կազմվածքի փոփոխություններ առանձնապես չեն կրել:   Ի դեպ, այս փորձն անցկացվել է նաեւ տղամարդկանց շրջանում, բայց արդյունքները նույնքան արտահայտված չեն եղել:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԻԴՈՒՇԻԿԸ ՄԱՆԿԱԿԱՆ “ՆՈՐ ԱԼԻՔ” 2012-ԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ...

  Այս  տարի  ևս  Լիդուշիկը  մեկնեց  “Նոր  ալիք”  2012  մրցույթ - փառատոնին, սակայն  այս  անգամ  ոչ  թե  որպես  մրցույթի  մասնակից, այլ`  պատվավոր հյուր.- ”Այս  տարի  մրցույթին  հրավիրեցին  նախորդ  տարվա  մասնակիցներից  լավագույններին,  որոնց  թվում  էր  նաև  Լիդուշիկը, ով կատարելու  է  զուգերգ Դոմինիկ  Ջոկերի հետ, երգչի  երգացանկից  “если ты со мной” ստեղծագործության  remix  տարբերակը” : Այս  մասին  Լիդուշիկի մայրը`  Անահիտը,  առաջինը  տեղեկացրեց  ն:  Երեկ  արդեն  Լիդուշիկը  և  Դոմինիկ  Ջոկերը  ձայնագրել   են  երգը:  Իսկ  երկրորդ  օրը  Ուկրաինայի  մասնակիցներից  մեկի  հետ  կկատարի  Ագուտինի  երգացանկից  “голос высокой травы”  երգը: “Նախորդ  տարի  մրցույթին  մասնակցելով  ստացավ  հատուկ  մրձանակ, որի  շնորհիվ  Իտալիայում  մասնակցելու  է  մեգա  շոուի, որը  սկսվելու  է  սեպտեմբերի  15ց  մինչև  դեկտեմբեր  ամսի  ավարտը:  Լիդուշիկը  մեգա  շոուին  ներկայացնելու  է  “Նոր  ալիք”-ը: Դե  ինչ,  ողջ  անձնակազմը  Լիդուշիկին  մաղթում  է  հաջող  ելույթներ  և  բարի  վերադարձ  Հայաստան:   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
ՀԱՅԿՈՅԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ

  2013 թվականի սկզբին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մեծ մենահամերգը: Երգիչն ասել է, թե մենահամերգը նախանշված էր 2012 թվականի նոյեմբերին, սակայն իր The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակում` «Հայաստանի Ձայն»-ում, որպես նախագծի երաժշտական պրոդյուսեր ակտիվ ներգրավվածությունը պատճառ է հանդիսացել համերգը հետաձգելու համար: Երգիչն ասել է, որ շատ ոգևորված է, քանի որ աշխատելու է իր սիրած թիմի հետ, որոնց շարքում է բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը, ում նա վաղուց է ճանաչում: Մենահամերգը կլինի դասական-էստրադային ոճում, քանի որ, բացի իր նվագախմբից, համերգին կնվագակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Մոնիկա Բելուչին կնկարահանվի ռուսական կոմեդիայում. Ֆոտո

  Հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին հաստատել է իր մասնակցությունը ռուսական հայտնի «Սերը մեծ քաղաքում» կատակերգության մեջ: Ֆիլմի ռեժիսորն ասել է, որ դեռ հայտնի չէ, թե ինչ դեր է մարմնավորելու դերասանուհին, բայց ասել է, որ դեպքերը տեղի են ունենալու նախորդ սերիայից հինգ տարի անց, որտեղ Վերա Բրեժնեւան եւ նրա ամուսինը արդեն ծնողների դերում են հանդես գալու   `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
; : :