Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՔԻՓՓԸ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

  Մինչ Միրանդա Քիփփի «անգլիացի» կոլեգաները վայելում են իրենց հանգիստը, նա ջանասիրաբար աշխատում է իր նոր ֆոտոսեսիայի վրա: Միրանդան հրաշալի կերպով կարողանում է համատեղել ակտիվ հանգիստն աշխատանքի հետ: Հայտնի մոդելը երբեք չի բողոքում, որ չի կարողանում անցնել լիակատար հանգստի, այլ ընդհակառակը` մեծ բավականություն է ստանում ամենուրեք զբաղվել իր սիրելի գործով: Ի դեպ ֆոտոսեսիան տեղի է ունեցել Սիդնեյում, որտեղ Քիփփին ընկերակցում են նրա ամուսինը`Օռլանդո Բլումը, և նրանց որդին` Ֆլիննը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԲՐԵԴ ՓԻԹԻ ԱՆՍՈՎՈՐ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

  Երբևէ պատկերացրել էիք, որ ամերիկյան հայտնի դերասան և պրոդյուսեր, 49-ամյա  Ուիլյամ Բրեդլիին` Բրեդ Փիթին, կտեսնեիք այսպիսի տեսքով: Վերջերս դերասանը զրուցել է Interview ամսգրի աշխատակցի` Գայեմ Ռիչի հետ, ամսագրի նոր համարի վերաբերյալ: Սակայն ամենահետաքրքրաշարժը` ամսգրի համար Բրեդի ֆոտոշարքն է, որտեղ նրան կտեսնեք բազում հետաքրքիր պատկերներով: Հատկապես տպավորիչ է  հարավային հողատիրոջ տեսքով Բրեդ Փիթը, որ ուր որ է պատրաստվում է սեփական ձեռքերով  խեղդամահ անել դավաճան սիրուհուն: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը “Ոսկե գլոբուս” մրցանակին է արժանացել “12 կապիկ” ֆիլմի համար, իսկ երկու անգամ էլ առաջադրվել է “Օսկար” մրցանակի: 
Անցած 7 օրերի ամենագեղեցիկ գոլերի Թոփ տասնյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Վաճառվել է ամենաթանկ բնակարանը

  Նյու Յորքի ամենաթանկ բնակարանը  արդեն ունի իր սեփականատերը: Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Դեյվիդ Գիֆենը այն ձեռք է բերել: Շքեղ փենթհաուսը գտնվում է Մանհեթենի կենտրոնում։ Ամերիկյան Geffen Records ձայնագրության ընկերության հիմնադիրը  բնակարանը ձեռք է բերել ռեկորդային գնով՝ 54 մլն. դոլարով։ Կենտրոնական զբոսայգուն շքեզ առանձնատունը ունի ավելի քան 1,1հազ. ք/կմ մակերես։ Փենթհաուսը զբաղեցնում է Հինգերորդ պողոտայի Parc Cinq շքեղ առանձնատան վերևի երկու հարկերը։ Կարմիր փայտից դռներով շքեղ բնակարանում կա 7 ննջասենյակ, 11 լոգարան, երեք խոհանոց և  փայտե տախտակներով կաղապարված գրադարան։   ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին հանդիպելու է այլմոլորակայինների հետ

  Ջորջ  Քլունիին առաջարկել են խաղալ «1952» անվանումով ֆանտաստիկ ժանրի ֆիլմի գլխավոր դերում: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Բրեդ Բերդը: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսը կոնտակտի մեջ է մտնում այլմոլորակայինների հետ: «1952»-ը կնկարահանվի Սթիվեն Սպիլբերգի « Close Encounters of the Third Kind» մոտիվներով: Ֆինանսավորմամբ կզբաղվի «Դիսնեյը»: Կնկարահանվեն նաեւ Քեյթ Բլանշետը, Դանիել Քրեյթը, Բիլլ Մյուրիեյը, Ջոն Գուդմենը եւ Ժան Դյուժարդեն:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱԼԲԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԴՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԳՆԱՑԵԼ

  Հանրահայտ դերասանուհի Ջեսսիկա Ալբան ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ, գնացել էր Հելլոուինի տոնի համար դդում ընտրելու: Արևմտյան Հոլիվուդում, աշնանը, կազմակերպվում է ավանդական փառատոն, ինչի առիթով էլ նկատվել է աստղային ընտանիքը: Դերասանուհու ավագ դուստրը` Օնորը, օգտվելով առիթից, գունավոր ներկերով ամբողջ դեմքին թիթեռ էր նկարել: Իսկ դերասանուհու տղան` Հևենը, դեռ շատ փոքր է, որպեսզի մասնակցի նման զվարճանքների, դրա փոխարեն, նա գլուխը պտտում էր շրջակա բոլոր ուղղություններով, զզնելով տարածքը: Հարկ է նշել նաև, որ ոչ միայն երեխաները մինչև հոգու խորք ուրախացան և զվարճացան, այլ նրանց հետ մեկտեղ նաև մեծերը: Ալբան, չմոռացավ նաև լուսանկարվել, որպես հիշատակ: Ոչ այնքան վաղ, Ալբան իր ամբողջ օրը տրամադրել էր միայն ավագ դստերը` Օնորին: Իսկ երբեմն էլ, դերասանուհուն հաջողվում է ընտանեկան զբոսանքը համատեղել սպորտային մարզումներին:
Շուշան Պետրասյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն

  Օրերս Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը: Թափուր տեղի համար մրցույթը դեռևս չի կայացել:Սակայն, մեր տեղկություններով երգչուհի ԱԺ, պատգամավոր Շուշան Պետրասյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել այլ մարդու: Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի տնօրենի պաշտոնում հայտնվի երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:  Հիշեցնենք, որ մինչ այդ քոլեջի տնօրենի պաշտոնում շատ երկար տարիներ եղել է նախ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ լուսահոգի Սամվել Պետրոսյանը, եւ ապա որդին՝ լուսահոգի Նարեկ Առուշանյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :