Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԻ ԱՄՆ-ՈՒՄ

  Դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ զրույցի ժամանակ armcatalog..-ը պարզեց, որ Կամերային թատրոնի դերասանները "Աշխարհի թատրոններ" փառատոնով մեկնում են Լոս Անջելես` սեպտեմբերի 30ն ''Ալեքս" թատրոնում ներկայացնելու "Նազար-Նազար մինչև վերջ" կատակերգությունը: Գլխավոր դերերում են Քեթրին Մանասյանը և Անդրանիկ Հարությունյանը: Զրույցի ընթացքում դերասանուհին ասաց, որ նոր հրավեր է ստացել նկարահանվելու մեկ այլ հեռուստասերիալում, սակայն մերժել է առաջարկը, քանի որ արդեն պայմանագիր ունի Արմենիա հեռուստաընկերության հետ:  Քեթրին Մանասյանի կարծիքով թե ֆիլմում նկարահանվելը, թե թատրոնում խաղալը ունեն իրենց բարդությունը, իսկ հեռուստասերալը մեկ այլ ասպարեզ է, այն պատճառով, որ պահանջում է առավել մեծ արագություն:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
ՇՏԱՊԻՐ ԴԻՏԵԼ ԱՅՍ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Եթե դու մինչ այս չես ծանոթացել Եգոր Սեսարևայի ստեղծագործական աշխատանքներին, ապա խորհուրդ է տրվում լրացնել այդ բացթողումը: Սանկտ-Պետերբուրգում ծնված այս երգիչը շատ տաղանդավոր և հմայիչ է, և եթե դու արդեն ծանոթ ես նրա "With You" երգին, ու նույնիս դիտել ես հոլովակը, ապա արդեն ժամանակն է դիտել նրա նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է "Громчемузыка" երգի հիման վրա:Դե հաճելի դիտում ձեզ:  ՏԵՍԱԲՅՈՒԹ "With You"  ՏԵՍԱԲՅՈՒԹ "Громчемузыка"   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
THE VOICE OF ARMENIA ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵՔ -Ի ՄԻՋՈՑՈՎ

  Ուշադրություն: armcatalog.. ինտերնետային կայքը ստացել է իրավունք լուսաբանելու THE VOICE OF ARMENIA նախագիծը: Նախագիծ, որը համաշխարհային է, որը ամենաամենան է, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, որտեղ կարևորվում է միայն տաղանդը` անկախ արտաքինից: Իսկ հաղթողը պայմանագիր կկնքի երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր, ամենահայտնի, գերհզոր UNIVERSAL MUSIC GROUP հետ: Նախագծի անոնսը կարող եք տեսնել այստեղ`
Փուչիկներով կահավորված տունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերլին Մոնրոյի մերկ լուսանկարները. Ֆոտո

  Playboy ամսագիրը որոշել է իրեն բնորոշ ոճով նշել Մերիլին Մոնրոյի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը։ Ամսագրի դեկտեմբերյան համարում կհրապարակվեն դերասանուհու մերկ լուսանկարները:  Հրապարակվելիք լուսանկարների թվում կլինեն հայտնի լուսանկարներ, որոնցից մեկը Թոմ Քելլիի արված` կարմիր թավշի վրա լուսանկարն է: Կներկայացվեն նաև այնպիսի լուսանկարներ, որոնք արվել են դերասանուհու մահից 2 օր առաջ։ Կազմակերպիչները խոստանում են, որ Playboy դեկտեմբերյան համարում ընթերցողները կտեսնեն Մոնրոյի «գեղեցկության ու ոճի ամբողջական շարքը»: Շատ լուսանկարներ արվել են նկարահանման հրապարակներում, նրա ննջարանում, լողավազանի մոտ: Հրապարակումները զուգորդվում են Մոնրոյի մասին հիշողությունների պատառիկներով, որ դերասանուհու մասին պատմում են կինոքննադատ Ռոջեր Էբերտը, դերասանուհի Կիմ Մորգանն ու հայտնի վիպագիր Ջոն Ափդայկը: «Նրա ներսում կարծես ապրում էր երկու մարդ՝ սնդուսափայլ Մերլին Մոնրոն և փխրուն, տառապող փոքրիկ աղջնակ Նորմա Ջինը»,- գրում է Էբերտը՝ նկատելով, որ այս երկու մարդկանց պայքարը նրա ներսում էր և գրավում էր շատերին: Էբերտի խոսքերով` մարդիկ կարող էին հիանալ նրանով և չզգալ ամոթ, որովհետեև նրա մերկությունը բնական էր և գեղեցիկ: «Ի տարբերություն բոլորի՝ նա իրեն առավել պաշտպանված էր զգում մերկ վիճակում»,- հայտարարել է ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Հիշեցնենք, որ դերասնուհի Մերլին Մոնրոն (իրական անունը` Նորմա Ջին Մորտենսո) ծնվել է 1926 թվականի հունիսի 1ն Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում, կյանքի 36 տարիների ընթացքում նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում: Դերասանուհին մահացել է 1962թ. օգոստոսի 5 գիշերը Լոս-Անջելեսում` օգտագործելով մահացու չափաբաժին քնաբեր:   `tatron.info   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ “ԱՐՄԵՆԻԱ” ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Արդեն  “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս “Երևան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ: Հոկտեմբերի 28ն ժամը 21:30ն բաց մի թողեք “Կարապի լճի” մասին հաղորդումը: “Կարապի լիճը” Երևանի խորհրդանիշներից մեկն է եւ հաջորդ տարի տոնելու է իր 50-ամյակը: Հաղորդումը ներկայացնում է լճի ստեղծման պատմությունը և ներկայացնում, որ մայրաքաղաքում հնի ու նորի պայքրը  արդիական էր նաև 60-ական թվականներին: 
ԶԱՅՐԱՑԱԾ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

  Սեպտեմբերի  11ն  Ջենիֆեր  Լոպեսը  որոշել  էր շրջել  Նյու  Յորքի  խանութներում: Երգչուհին  այնքան  հայտնի  է,  որ  թիկնապահներն  անգամ  մեկ  վայրկյան մենակ չեն  թողել   և  անընդմեջ  նրա  կողքին  են  եղել:  Ընտրացանկից  Լոպեսը  վերջապես  կարողացել  է  կողմնորոշվել  և ընտրել  սև  ու  սպիտակ  մի  ներքնազգեստ: Դատելով  լուսանկարներից՝  գնումներն  այնքան  էլ  նրա  սրտով  չեն եղել:  Սովորաբար  երգչուհուն  հազվադեպ    ենք  լուսանկարներում   տեսնում  գոհ, սակայն  միշտ  էլ  Լոպեսը  գեղեցիկ  և  հաճելի  է:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
; : :