Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՎՐԻԼ ԼԱՎԻՆԸ «ՀՊԱՐՏԱՑԵԼ Է» ԻՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԱՏԱՆԻՈՎ

  Չեդ Կրիուգեռ և Ավրիլ Լավին ապագա ամուսնական զույգը հայտնվել է ˝HELLO˝ ամսագրի առաջին էջին: Լուսանկարում Չեդը գրկել է իր սիրելիին, իսկ Ավրիլը մեծ խանդավառությամբ ցուցադրում է իր ադամանդե մատանին: Հուսանք, որ զույգը ամուսնության հարցը երկար չի ձգձգի և հանրությանը շուտով կներկայացնի հարսանեկան լուսանկարները:  Կրիուգեռի համար այն կլինի առաջին ամուսնությունը, իսկ երգչուհին խորանին ընդառաջ կգնա երկրորդ անգամ: Ավրիլ Լավինը ամուսնացած է եղել գծագրիչ  Sum 41 հետ: Զույգը բաժանվել է 2009 թվականին: Ի դեպ Չեդն ու Ավրիլը նշել են, որ միմյանց հետ մեծ հույսեր են կապում և պատրաստվում են կյանքի մնացած օրերն անցկացնել միասին` պարուրված սիրով, ջերմությամբ և ընտանեկան խաղաղությամբ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Մազչի որդին զուգարան գնալու ճանապարհին ցած է ընկել պատուհանից

  Ուկրաինացի հայտնի մարզիկ, օլիմպիական չեմպիոն, ցատկորդ Սերգեյ Բուբկայի որդին` թենիսիստ Սերգեյ Բուբկան Փարիզում ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից: Վաղ առավոտյան նա ցանկացել է զուգարան գնալ, սակայն նկատելով, որ բնակարանի մյուս հատված գնալու համար արգելքներ կան, փորձել է դրանք շրջանցել մի պատուհանից մյուս պատուհան անցնելու միջոցով: Անհաջող փորձի հետևանքով Բուբկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 25-ամյա թենիսիստը ATP World Tour համաշխարհային դասակարգման աղյուսակում 186-րդն է:   ` Mul.
ՉՔՆԱՂ ԷԴԻՏԱ ՎԻԼԿԵՎԻՉՈՒՏԵՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՓԱՅԼՈՒՄ Է

    Ֆոտոմոդել Էդիտա Վիլկևիչուտեն հազվադեպ է համագործակցում կանացի ապրանքանիշային ներքնազգեստների ընկերությունների հետ, ինչպես վարվում են իր կոլեգաներից շատերը կամ ինպես կցանկանայինք մենք, այնպես որ, օգոստոս ամսվա կատալոգի առաջին էջին նրա հայտնվելը անակնկալ կերպով հիացրեց բոլորին: Էդիտան իր առաջին լիարժեք պայմանագիրը ստորագրել է քսան տարեկանում: Առաջին մոդելային գործակալությունը, որի հետ նա համագործակցել է, հանդիսանում է ֆրանսիական  "Women Management" ապրանքանիշը` Միլանից: Հետագայում նա համագործակցել է նաև "VIVA" ընկերության հետ, իսկ հինգ տարի առաջ տեղի է ունեցել մոդելի առաջին դեբիուտը: 2008 թվականից Վիլկևիչուտեն համգործակցում է "Victoria’s Secret" ընկերության հետ և մասնակցել է "Just Cavalli" հավաքածուի ցուցադրություններին: Ֆոտոսեսիաներից շատերը ասոցացվում են "Pink" ենթաապրանքանիշի հետ: Այսպիսով Էդիտա Վիլկևիչուտեն գրավում է առաջատար ապրանքանիշերի կատալոգները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան    
ՄԱՀԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

  Էմի Ույահաուզին իր լոնդոնյան բնակարանում մահացած են գտել 2011 թվականի հուլիսին։ Նա երկար ժամանակ տառապում էր ալկոհոլային և թմրամիջոցային կախվածությունից։ Մահվան պահին նա ընդամենը 27 տարեկան էր։ Իսկ վերջերս, թալանել են երգչուհու տունը: Գողացել են 200 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ երկու զգեստ՝ հարսանեկանն ու երեկոյանը։ Երկու զգեստն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։Հարսանեկան զգեստը Էմին հագել է 2006ն իր և Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի հարսանիքին, իսկ երեկոյան զգեստով երգչուհին մասնակցել է BBC երաժշտական շոուին։ Երկուսն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։ “Ով էլ որ արել է, նա իմացել է, թե ինչ արժեք կունենան այս զգեստներն աճուրդում։ Տունը նույնպես վաճառքի էր հանված։ Այնտեղ եղած յուրաքանչյուր իրի վրա պիտակ կար, ինչը հուշում էր, որ դրանք հետագայում պահպանման են հանձնվելու։ Այս գործում մի քանի մարդ է խառնված, որոնցից յուրաքանչյուրն էլ մուտք է ունեցել Էմիի տուն”,- ասել է երգչուհու հայրը: Տվյալ պահին ոստիկանությունը զբաղված է կողոպուտի հանգամանքների բացահայտմամբ և նշված ժամանակահատվածում երգչուհու տանը եղած անձանց ցուցակը կազմելով։   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռիհանան գլխավորում է Billboard Hot 100 աղյուսակը

  Հանրահայտ երգչուհի Ռիհանային հաջողվել է գրավել ԱՄՆ ամենավաճառվող սինգլների Billboard Hot 100 աղյուսակի առաջին տողը։ Վերջին՝ Dionds սինգլն ութ շաբաթ շարունակ ցանկում մնաց, ինչի շնորհիվ էլ բարբադոսյան գեղեցկուհուն առաջատար դարձավ։   Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Maroon 5 խումբը, իսկ լավագույն եռյակը կրկին եզրափակում է էքստրավագանտ Քեշան։   Ըստ չարտի պաշտոնական էջի, այս շաբաթվա տասնյակը հետեւյալ տեսքն ունի.   1.  Ռիհանա – Dionds   2. Maroon 5 – One More Night   3. Քեշա – Die Young   4.Բրունո Մարս – Locked Out Of Heaven   5.  fun. – Some Nights   6.  Ne-Yo – Let Me Love You   7.  Psy – Gangn Style   8.  The Lumineers – Ho Hey   9.  Թեյլոր Սվիֆթ– We Are Never Ever Getting Back Together   10. Ֆլո Ռայդա – I Cry   ՝ News.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :