Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԴԱԼԻԹԱ. ԵՐԳՉՈՒՀԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Շուտով Հայաստանը կսկսի ընտրել Մանկական Եվրատեսիլ 2012 մեր մասնակցին: Իսկ, մինչ այդ, Մանկական Եվրատեսիլի նախորդ տարվա մեր մասնակից Դալիթան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նորանոր երգերով և տեսահոլովակներով: Երգչուհու հերթական տեսահոլովակը եթեր կհեռարձակվի այս տարվա սեպտեմբերին: Տեսահոլովակը նկրահանվել է Րաֆֆի Ալթունյանի հեղինակած “Դու չկաս” երգի հիման վրա: “armcatalog..” հետ զրույցում Դալիթան նշեց, որ տեսահոլովակը, որի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է, հեքիաթային է լինելու: “Մինչև Եվրոպա մեկնելս նկարահանեցինք տեսահոլովակը A Company հետ համագործակցելով:”,-ասաց Դալիթան: Ինչ վերաբերում է երգչուհու հանգստին, նշենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 մեր աստղը այն անցկացրել է Ֆրանսիայում և Իսպանիայում:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
LOREEN. «Իմ ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է՝ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ ԵՎ ՍԻՐՎԵԼ»

  29-ամյա շվեդ երգչուհի Loreen-ը, ով երեկ ժամանել է Մոսկվա մասնակցելու մասնավոր կորպորոտաիվ միջոցառմանը, հարցազրույց է տվել Life showbizն, որտեղ խոսել է իր տպավորությունների, երաժշտության և անձնական կյանքի մասին.« Ես առաջին անգամ եմ տեսնում այսպիսի հրաշք քաղաք: Մոսկվան իսկապես աննկարագրելի գեղեցիկ է: Երեկ երեկոյան ճաշեցի այնպիսի ռեստորանում, որտեղից երևում էր գիշերային զարմանահրաշ Մոսկվան, իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքիս, կարող եմ ասել, որ սիրտս ազատ է և ես ամբողջությամբ բաց եմ սիրո համար; Ես ցանկանում եմ սիրել և սիրվել»,- նշել է նա:Տեղեկացնենք, որ Loreen-ը Եվրատեսիլ 2012 հաղթողն է:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Չինացի զույգը նկարվել է 88 տարվա ամուսնությունից հետո

  88 տարվա ամուսնացած չինացի զույգը, ի վերջո կարողացել է ձևավորել իրենց ամուսնական ալբոմը: Այս մասին գրում է Lenta լրատվական կայքը:  Նկարների մեջ պատկերված են 101 ամյա ամուսինն ու 103 տարեկան կինը` հարսանեկան զգեստներով: 1924թն, իրենց ամուսնության օրը նրանք չեն կարողացել անմահացնել իրենց:  Այժմ, լուսանկարչությամբ զբաղվող չինական կազմակերպություններից մեկը առաջարկել է զույգին մասնակցել ֆոտոսեսիաների:    ՝shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Անակնկալ Աստղիկ Սաֆարյանի կողմից

  Աստղիկ Սաֆարյանը շարունակում է ուսումն Իսպանիայում, սակայն չի մոռանում նաև ստեղծագործել և ուրախացնել իր երկրպագուներին: Երգչուհին նկարահանել է նոր տեսահոլովակ «Դու» երգի հիման վրա, որի հեղինակը հենց Աստղիկն է: Պրեմիերային մնացել է ընդամենը մի քանի ժամ: Այն կկայանա այսօր ժամը 13:00ն Հայկական միակ երաժշտական հեռուստաալիքի եթերում:   `artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
Սիրուշոն եւ Սիլվա Հակոբյանը նախընտրում են Alexander McQueen. Ֆոտո

  Հետեւելով Սիրուշոյի եւ Սիլվա Հակոբյանի վերջին նորություններին՝ նկատեցին. նրանք երկուսն էլ ընտրել են տարբերվող ոճ՝ նախընտրությունը տալով  Alexander McQueen visor-ներին՚: Ձեզ ենք ներկայացնում Սիրուշոյին եւ Սիլվա Հակոբյանին Visor-ներով, բացի դրանից առաջարկում ենք ծանոթանալ նաեւ Alexander McQueen (Fall) winter 2012-2013 ցուցադրությանը՝ Visor-ներով:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼ ՆԱԽԱԳԾԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՊՏՏԵՑՐԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԿԱՌՈՒՍԵԼԸ

  Պատահական  հանդիպում  և  սեր  առաջին  հայացքից.”Ամուսնուս  հետ  ծանոթացել  եմ  պատահաբար,  ընդհանուր  ծանոթներ  ունեինք:  Ամեն  ինչ  ստացվեց   միանգամից  ու փոխադարձաբար:   Առաջին   հանդիպմանը  նա  ինձ   նվիրեց    41  վարդ  և  այսպիսով  խոստովանեց  իր  սերը: Ինձ  համար  այդ  պահին  խոսքերն  ավելորդ  էին: Դեռ հարսանյաց հանդիսություն չի կայացել, մեր կապը հաստատել ենք միայն պաշտոնապես` ԶԱԳՍ-ով”:   Մարինեն սկզբնական շրջանում կարծում էր,  թե ամուսնությունը կխանգարի իր աշխատաքային գործունեությանը, սակայն հասկացել է,  որ ոչ թե խանգարում այլ օգնում է անթերի կատարել դրանք  և նպաստում նորանոր աշխատանքների ստեղծմանը:  Առայժմ  Մարինեն  նոր  պլաններ  չունի,  բավարարվում  է  նրանով  ինչ  կա` կշարունակի նկարահանվել  միայն  <<Կյանքի  կառուսել>> նախագծում:     Այն  հարցին,  թե    արդյոք  չեն  պատրաստվում  առաջնեկի  ծնունդին,  Մարինեն  պատասխանեց,- Կլինի  այն  ժամանակ,  երբ  աստված  կամենա:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ԷՐԻԿ ՕՀԱՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԵԼ Է ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

  Այսօր հետ զրույցում Էրիկ Օհանյանը, ով “ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄՈՒԱՅ ԹԱՅ- ԲՈՔՍԻՆԳԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ” նախագահն է` տեղեկացրեց, որ մասնագիտությամբ կասկադյոր է: Սովորել է Երևանի Ֆիզիկական Կուլտուրայի Պետական Ինստիտուտում, որն ավարտելուց հետո սկսել է դասավանդել Երևանի Թատերական Ինստիտուտում, որպես կասկադյորների դասախոս: Սակայն իր հիմնական մասնագիտությունը համարում է մանկավարժությունն ու դերասանությունը: 1998 թվականից սկսել է նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում: Առաջին անգամ նկարահանվել է “Չգրված օրենք” գեղարվեստական ֆիլմում: Մի քանի գեղարվեստական ֆիլմերից հետո, առաջարկներ է ստացել նկարահանվել հեռուստասերիալներում: Այժմ դերասանը զբաղված է նոր ֆիլմի նկարահանուներով, որտեղ բեմադրում է մարտական տեսարաններ: Ֆիլմը պայմանականորեն կոչվում է “Գարեգին Նժդեհ”, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Էրիկը անկեղծանալով հետ՝ պատմեց իր առաջին աշխատավարձի մասին,-“ 17 տարեկանից սկսել եմ աշխատել: Առաջին աշխատավարձս ստացել եմ ալյումինի գործարանի “Լիցեյկա” կոչվող ցեխում աշխատելիս, որը կազմել է 27.000 դրամ և այն ծախսել եմ `գնելով տան համար անհրաժեշտ պարագաներ ու երջանկացած վերադարձել եմ տուն (ժպտում է)”: Էրիկը, 1994 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, ամուսնացել է դասընկերուհու հետ,-“ Անկեղծ ասած, ես ու կինս որոշել էինք ամուսնանալ 23 տարեկան հասակում, սակայն հայրիկիս վաղաժամ մահը ստիպեց փախցնել կնոջս”: Էրիկն այժմ ունի  երկու տղա և մեկ աղջիկ: Ազատ ժամանակ Էրիկը նախընտրում է լսել Յանիի ստեղծագործությունները և Սոֆի Մխեյանի երգերը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :