Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԴՅՈՔ ՄԱՅԼԻ ՍԱՅՐՈՒՍԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

  Լուրեր են պտտվում, որ դերասանուհի Մայլի Սայրուսը թմրամիջոցներ է օգտագործում, իսկ նրա հարազատների պնդմամբ, դրանք ուղղակի դեղահաբեր են, որոնք Մայլին ընդունում է մասնագետների հսկողությամբ: Վերջերս դերասանուհին բավականին փոխվել է` կտրուկ նիհարել է, կտրել է մազերը, դարձել է նյարդային և շատ զգայուն: Ամերիկացի փորձագետները կարծում են, որ այդպիսի ազդեցություն կարող են ունենալ թմրամիջոցները, իսկ լրագրողները հավաստիացնում են, որ երգչուհու առողջությամբ անհանգսատացող հարազատները  պատրաստվում են նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա կստանա համապատասխան օգնությունը: Ի դեպ Մայլիի կարճ սանրվածքը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել. օրերս դերասանուհի Էվան Րեիչել Վուդը, մատնաշելով նրա սանրվածքը, առաջարկել է մի տարբերակ, որի համաձայն երգչուհին միասեռամոլ է: Մտովի ավելի նպատակահարմար է հավատալ, այն տարբերակին, որ երգչուհին թմրամոլ է, և շուտով կձերբազատվի նմանատիպ վատ ազդեցություններից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ինչու՞ է դարպասապահը ստիպված որսում գնդակները.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Մարդը կյանքում 2 ուրախություն ունի`սեքսն ու ալկոհոլը

  Նոր Զելանդիայում գտնվող Քենտերբերիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդկային ուրախությունների շարքում առաջին տեղում սեքսն է: Երկրորդ տեղում տարատեսակ երեկույթներն ու ալկոհոլի օգտագործումն են: Ուրախությունների ցանկի ամենաներքևում սոցցանցերում շփումն ու տնտեսություն վարելն են: Շատ կամ քիչ հաճելի զբաղմունքների ցանկը պարզելու համար գիտնակններն ուսումնասիրել են տեքստային հաղորդագրությունները: Այս հարցի վրա կենտրոնացած են ինչպես ամբողջ աշխարհի պետությունների կառավարությունները, այնպես էլ ԶԼՄ-ները: Ամենուր քննարկվում են բարեկեցության և երջանկության հարցերը: Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց ստացած տեղեկությունները մեծ նշանակություն ունեն նաև հոգեբանության համար, ինչպես նաև օգնում են առավել խորությամբ դիտարկելու «լիարժեք կյանք» հասկացությունը: Ցուցակում սեքսին հաջորդում է ալկոհոլը, հետո` կրոնը (մասնավորապես`մեդիտացիան), հաջորդիվ` երեխաների մասին հոգալը, երաժշտություն լսելը, ընկերների հետ շփումը, սիրելի զբաղմունքները, հոբբիները, շոփինգը և խաղերը: Մարդկանց ամենաքիչը հաճույք են պատճառում հիվանդությունները, շփումը սոցցանցերում, տնային գործերը, սովորելը, sms հաղորդագրություններ գրելը, աշխատնքն ու տանը մաքրություն անելը:   `1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երգչուհի Թինա Կարոլը վրդովված է

  27-ամյա ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը հերքել է պլաստիկ վիրահատության մասին բամբասանքները, հայտնում է VIVA-ն: Ուկրաինայի ԶԼՄ-ները ամեն օր նոր տեղեկատվություն էին ավելացնում` Թինայի վիրահատության մասին, թե իբր նա շտկել է դեմքը` մեծացնելով շրթունքները և փոքրացնելով քիթը: Թինան ասել է, որ նրա վրդովված է այդ լուրերի պատճառով:   ը`shshyan.
Քաղցրի սիրահարները հաճախ իրենց տարիքից մեծ են երևում

  Ուսումնասիրման համար հրավիրել էին 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Նախ բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել`շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Ապա, կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ): Առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:   Այս ամենից հետո փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:   Պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:   Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:   Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ո՞ր նորածինն է համարվում առողջ

  Մոր օրգանիզմից պտղի անջատման պահից, այսինքն՝ պորտալարը կտրելուց և երեխայի աոաջին շնչառությունից hետո, սկսվում է երեխայի կյանքի նոր ժամանակաhատվածը՝ նորածնային շրջանը։ Երեխան նորածին է hամարվում մինչև 4 շաբաթական տարիքը։ Այս շրջանի գլխավոր առանձնաhատկությունն այն է, որ նորածին երեխայի օրգանիզմը սկսում է hարմարվել արտաքին միջավայրի պայմաններին։ Առաջին ներշնչման hետ hաստատվում են նրա թոքերի շնչական ֆունկցիան և արյան ինքնուրույն շրջանառությունը, սկսում են գործել մարսողական և արտաթորական օրգանները։ Այս շրջանի hամար բնորոշ է նաև այն, որ երեխան hարմարվում է արտարգանդային գոյության պայմաններին այն դեպքում, երբ նրա օրգանիզմի hիմնական ֆունկցիաները դեռևս գտնվում են անկայուն hավասարակշռության վիճակում։ Նորածնի կենսական կարևոր օրգանների և hամակարգերի գործունեությունը hիմնականում կախված է նրա օրգանիզմի կազմաբանական և ֆունկցիոնալ hասունության մակարդակից։   Հասուն նորածնի մարմնի զանգվածը և հասակն անհատական են՝ կախված ծննդկանի առողջական վիճակից և տարիքից, սնուցման ռեժիմից, hղիության ընթացքից, ծննդաբերությունների թվից, երեխայի սեռից, ծնողների կառուցվածքային առանձնահատկություններից և այլ պատճառներից։   Նորածնի հասակը տատանվում է 45-56 սմ (միջինը՝ 48–52սմ), մարմնի զանգվածը՝ 2500-6000 գ (միջինը՝ 3200-3500 գ) սահմաններում (տե՚ս աղյուսակը)։   Նորածնի ընդհանուր վիճակի որոշման համար մեծ նշանակություն ունի նրա օրգան-համակարգերի գործունեության գնահատումը։ Այդ նպատակով լայնորեն օգտագործվում է Ապգարի սանդղակը (ըստ նիշերի), որը կլինիկական 5 հատկանիշ է ընդգրկում։ Հաշվի է առնվում սրտի կծկումների հաճախականությունը, շնչառության հաճախականությունն ու խորությունը, նյարդային համակարգի ռեֆլեքսային դրդելիությունը, մկանային տոնուսի վիճակը, մաշկային ծածկույթների գունավորումը։ Լավ արտահայտված հատկանիշը գնահատվում է 2 նիշով, անբավարարը՝ 1 նիշով, բացակայումը կամ շեղումը՝ 0 (տե՛ս աղյուսակը)։   Նորածինը համարվում է գործնականում առողջ, եթե ցուցանիշների գնահատման ընդհանուր գումարը կազմում է 7-10 նիշ։ Նորածինները, որոնք ունեն 4-6 նիշ, գնահատվում են որպես միջին ծանրության, իսկ 1-3 նիշով՝ ծանր վիճակում ծնվածներ։ 0 դեպքում արձանագրվում է կլինիկական մահ:   Նորածնի վիճակը գնահատվում է ծնվելուց 1 րոպե հետո, այնուհետև կրկնակի՝ 5 և 30 րոպե անց։   Հատկապես մեծ ուշադրությամբ պետք է զննել անհաս, շնչահեղձուկով (ասֆիքսիայով) ծնված, ծննդաբերական վնասվածքի նշաններ ունեցող նորածիններին։   Կրկնակի կատարվող գնահատումը հնարավորություն է տալիս հետևելու նշանակված բուժման արդյունավետությանը և բավարարությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում։   Հեղինակ: Վ.Ա. ԱստածատրյանՍկզբնաղբյուր: Կլինիկական մանկաբուժություն: med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԺԻԶԵԼ ԲՈՒՆԴՀԵՆԸ ԲՈՍՏՈՆՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ

  Մոդել Ժիզել Բունդհենը ուղևորվել էր Բոստոն գնումներ կատարելու համար: Հղի մոդելը հագել էր ջինսե կարճ կիսատաբատ, ամառային կոշիկներ և սպիտակ հասարակ վերնաշապիկ, կրում էր ամառային ակնոց: Հուսանք, որ հղիությունից հետո մոդելը կարճ ժամանակահատվածում կվերադարձնի իր նախկին կառուցվածքը: Նշենք, որ այս հղիությունը, մոդելի համար երկրորդն է. մոդելն ունի որդի, ում հետ փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել: Հիշեցնենք, որ վերջերս 32-ամյա մոդելը որդու հետ այցելել էր ''New England Patriots Training'' հավաքին: Գեղեցկուհի մայրիկը շատ սակավաթիվ է ընտանիքի հետ ներկայանում հանրությանը. դրա մասին են նաև փաստում պապարացիների կատարած հազվադեպ լուսանկարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
; : :