Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՈՐԵՎԷ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

  Տաղանդավոր երգիչ և հաղորդավար Սամվել Գրիգորյանը armcatalog.. հետ զրույցի ժամանակ խոսեց իր նոր ծրագրերի մասին: Պարզվեց, որ սեպեմբերի 2ն Ղարաբաղում ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպվում է համերգային միջոցառում, որը կվարի հենց նա` Սամվել Գրիգորյանը:Հոկտեմբերին երգիչը կմեկնի Եվրոպա հյուրախաղերի` հայկական համայնքների համար համերգային ծրագրով հանդես գալու: Այնտեղ Սամվել Գրիգորյանը կներկայանա թե´ որպես երգիչ, թե´ որպես հաղորդավար: «Շուտով սպասվում է նաև նոր ձայնասկավառակ»,- իր խոսքում նշեց երգիչը: -Կա՞ն հրավերներ հեռուստաընկերություններից նոր ծրագիր վարելու համար:                                           -Նախ կարևոր է, թե որ հեռուստաընկերությունից է հրավերը, ինչ նախագիծ է և որքանով է դա ինձ պետք: Իսկ առայժմ աշխատում եմ որևէ հեռուստաընկերության հետ չհամագործակցել:        Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ՌԻՀԱՆՆԱՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ՔՐԻՍ ԲՐԱՈՒՆԻՆ

    Հանրահայտ երգչուհի Ռիհաննան, այնուամենայնիվ, խոստովանեց, որ կարոտում է իր նախկին զուգընկերոջը` Քրիս Բրաունին: Այս անկեղծ խոստովանությունը բարբադոսյան գեղեցկուհու կողմից տեղի ունեցավ  թրիլլերի նկարահանումների ժամանակ, որը պատրաստվում էր Օպրի Ուինֆրիի ″Oprah′s Next Chapter″ հեռուստանախագծի համար: Հատուկ Օպրիի համար գեղեցկուհի Ռիհաննան Էքսկուրսիա էր կազմակերպել Բարբադոսում: Երգչուհին խոստովանել է, որ շատ հանգամանքներ կան, որոնք հիշեցնում են Քրիս Բրաունին, որոնց թվում են այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են հյուրանոցները, երգերը: Ռիհաննան նաև խոստովանել է, որ լավ գիտի` փնտրում է մեկին, ով կսիրի, կփայփայի, կհասկանա, կգնահատի իրեն և ամենակարևորը կհարգի: Եվ շտապելով ավելացրել է, որ այնուամենայնիվ նա ուղղակի ուզում է միշտ ուրախ ու երջանիկ լինել, ժպտալ ու վայելել կյանքը նրա հետ, ով կլինի իր կողքին: Այս ամենին զուգահեռ տարածվել են ասեկոսներ, որ Քրիս Բրաունն ու Ռիաննան կրկին միասին են և մոտ ապագայում նրանք միասին կներկայանան հանրությանն ու կփաստեն իրենց միության մասին: Կա այնպիսի տեղեկատվություն, որ Քրիսը Ռիհաննային մատանի է նվիրել, ինչն էլ խորհրդաշելու է իրենց հարաբերությունների վերածնունդը:     Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Հայ երիտասարդը՝ ՀԻԱՑՆՈՒՄ Է ռուսական «X Ֆակտոր» ԺՅՈՒՐԻԻՆ.

  Ռուսական «X Ֆակտոր»  նախագծում այս օրերին փայլում է  Լիոնիդ Ագուտինի ղեկավարծ խմբի հայաստանյան ներկայացուցիչ Արտյոմ Քոչարյանը, ով արդեն իսկ հասցրել է իր տաղանդով շահել այնպիսի բծախնդիր ժյուրիի համակրանքը, որի անդամներն են  ռուս  հայտնի  արտիստ Ալլա Պուգաչովան,  Լոլիտա Միլյավսկայան և այլն: «Արտյոմի օգտին պետք է քվեարկի ամբողջ Կովկասը, ինչպես էլ, որ նա երգի, իսկ վատ երգել նա չգիտի»,- երիտասարդ հայ տաղանդավոր տղայի մասին այսպես է  արտահայտվում Լոլիտա Միլյավսկայան: Իսկ, ահա, Ալլա Պուգաչովան նշում է, որ «Արտյոմկան» ունի համապատասխան տվյալներ՝ անգլերենով բարդ երգերը պատշաճ ներկայացնելու : «Հոսուվ եմ՝ համարից համար կկարողանամ զարմացնել ողջ հանդիսատեսին»,- հույս է հայտնել Արտյոմը: «X Ֆակտոր»-ում նրա ամենահաջող կատարումներից երեքը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` մաղթելով նրան հաղթանակ այս և առաջաիկա այլ նախագծերում ու մրցույթներում.         ՝ asekose.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝   1 հորիզոնական. Միհրան Ծառուկյան 2 հորիզոնական. Խաչիկ Եղոյան 3 հորիզոնական. Արթուր Պետրոսյան 4 հորիզոնական. Ալեքսանդր Բաբասյան 5 հորիզոնական. Հայկ Չոմոյան 6 հորիզոնական. Հայկ Ղուկասյան 7 հորիզոնական. Սիլվա Հակոբյան 8 հորիզոնական. Անդրանիկ Հարությունյան 9 հորիզոնական. Վլադիմիր Կոստանյան 10 հորիզոնական. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթվա ԹՈՓ տասնյակում կատարվել է հետևյալ փոփոխությունները՝ Առաջին հորիզոնականում հաստատուն կերպով շարունակում է մնալ Միհրան Ծառուկյանը: Ալեքսանդր Բաբասյանը, դիրքերը ամրապնդելով, 4-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ հորիզոնական, իսկ Խաչիկ Եղոյանը 2-րդ հորիզոնականից մեկ քայլ իջել է ներքև՝ 3-րդ հորիզոնական: Արթուր Պետրոսյանը, Հայկ Չոմոյանը և Անդրանիկ Հարությունյանը նույնպես մեկ քայլով իջել են  ներքև և հաստատվել համապատասխանաբար 4-րդ, 6-րդ և 9-րդ հորիզոնականներում, մինչդեռ, Հայկ Ղուկասյանը 6-րդ հորիզոնականից վերադասավորվել է 5-րդ հորիզոնականում: 7-րդ հորիզոնականում շարունակում է մնալ Սիլվա Հակոբյանը, իսկ որքան էլ որ զարմանալի է մի քանի ժամվա ընթացքում Դիանա Գրիգորյանը հայտնվել է ԹՈՓ տասնյակում և գրավել է 8-րդ հորիզոնականը՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը: 10-րդ հորիզոնականը, ինչպես և նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս եզրափակում է Մագա Մարտիրոսյանը:   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ. ″ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է ԾՆՎԵԼ″

  Այսօր -ը երգչուհի Ալլա Լևոնյանի հետ զրուցեց "Ժողովրդական երգիչ" նախագծի վերաբերյալ: Երգչուհին նախ նշեց, որ սա իսկապես մեծ հնարավորություն է մասնակիցներից յուրաքանչյուրի համար, քանի որ ամեն մեկը կարողանում է ներկայացնել իրեն և ճանաչում ձեռք բերել: Բացի այդ նրանց հետ աշխատում են հրաշալի մասնագետներ և երգչի համար ամենակարևորը` երգում են կենդանի նվագակցությամբ: - Ինչն եք կարևորում այդ նախագծի մեջ: - Ինձ համար մասնակիցների կատարողական արվեստը բավական չէ: Երգիչը պիտի կարողանա զգալ ժողովրդականը, ազգայինը: Երգի միջոցով պետք է մեկնաբանի ժողովրդի ցավը, վիշտը, ուրախությունը... -Արդյոք ժողովրդական երգը կարողանում է հաղթել այսօրվա ցածրորակ երաժշտությանը: - Ժողովրդական երգը ժողովրդի հետ է ծնվել: Այն միշտ եղել է ուժեղ և հաղթող: Մեր երգի մեջ հոգի կա, պատմություն կա,- այսպես ավարտեց զրույցը Ալլա Լևոնյանը:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ՎԵՐՋԱՊԵՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ

  Տարատեսակ մեկնաբանություններ սկսեցին արվել այն ժամանակ, երբ Քրիստիան Ստյուարտը հայտնվեց կարմիր գորգի վրա, Տորոնտոյում կազմակերպված "On the Road" ֆիլմի պրիմիերայի ժամանակ: Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել Տորոնտո-2012 միջոցառման շրջանակներում: Դերասանուհուն ուղեկցում էին նրա կոլեգաները` Գարրետ Հեդլունդը և Քրիսթեն Դանստը: Քրիստիան Ստյուարտը հագել էր երեկոյան զգեստ ''Zuhair Murad Couture'' ֆիրմայի կողմից առաջարկվող ծաղկային գունազարդումներով: Սա առաջին դեպքն էր, երբ 22-ամյա դերասանուհին ներկայացել էր հանրությանը, այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա դավաճանությունը Ռոբերտ Փաթթինսոնի հանդեպ: Հիշեցնենք, որ  նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ, ով տարիքով բավականին մեծ էր: Այդ իսկ պատճառով, երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհին վերջերս խուսափում էր հանդես գալ հանրության և լրագրողների առջև` խուսափելով ավելորդ մենկնաբանություններից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Այսօր Մարիաննա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

  Սիրով շնորհավորում ենք երգչուհու ծննդյան օրը և մաղթում  նորանոր հաջողություններ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :