Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ԻՐ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶԳԵՍՏԸ

  Արմատներով հայ, սակայն արտասահմանյան  էլիտայի ներկայացուցիչ  Քիմ Քարդաշյանը օրերս փորձել է իր հարսանեկան զգեստը: Զգեստը ներկայացված էր “Պուչչի” ապրանքանիշի կողմից: Իր Թվիթթերի Էջում նա ներբեռնել է սեփական նկարները` նոր հարսանեկան զգեստով, և այդ կերպ տարածել է իր և հիփ-հոփ երգիչ Քենի Ուիստոմի հետ ամուսնության լուրը: Հիշեցնենք, որ վերջերս տված իր հարցազրույցում Քիմը նշել է, որ երկու անհաջող ամուսնություններից հետո չի հուսալքվել, և պատրաստ է կրկին դասավորել իր կյանքը` երջանիկ լինելու միտմամբ, ինչպես նաև ավելացրել է, որ մեծ ուրախությամբ է դառնալու իր սիրելիի պաշտոնական կինը: Բայց  այնուամենայնիվ, տարածված լուրերից զատ հետագայում ոչ մի օֆիցիալ հրապարակում չի կատարվել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Բյուրեղապակե ձյան փաթիլը Նյու Յորքի կենտրոնում (լուսանկարներ)

  Նյու Յորքի կենտրոնում՝ 57-րդ փողոցի և Հինգերորդ ավենյուի միջև, ճանապարհի վրա փայլում է հսկայական ձյան փաթիլը, գրում է buro247-ը։   Նախագծի հեղինակը հայտնի դիզայներ Ինգո Մաուերն է, ով ստեղծել է ամենամեծ փողոցային լապտերը։ Փաթիլն իրենից ներկայացնում է 16 հազար փայլող բյուրեղապակու կտորներ, որոնք պատրաստված են ձեռքով և ամրացված են միմյանց։   Փաթիլի ընդհանուր քաշը կազմում է 3,3 հազար ֆունտ, իսկ նրա չափսերը հասնում են 23 ֆունտ լայնության և 28 ֆունտ բարձրության։ Ողջ դեկտեմբեր քաղաքի բնակիչները հիացել են ձյան փաթիլի հեքիաթային տեսքով, որը դարձել է վառ զարդարանք ամանորյա տոներին։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատի տալ երգչուհուն վիրահատած բժիշկներին

  Նոյեմբերի 20ն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Նրա մահվան հանգամանքների, պատճառների շուրջ դեռևս տարբեր կարծիքներ ու կասկածներ են հնչում, քանի որ երգչուհին մահացել է ամենապարզ վիրահատություններից մեկի՝ լեղապարկի վիրահատության ժամանակ:  Ըստ որոշ տեղեկությունների՝ վաստակավոր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է արյան վարակումից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ հիվանդանոցի, որտեղ վիրահատվել է երգչուհին: Դեռևս հստակ տեղեկություններ և եզրակացություններ չկան մահվան պատճառների մասին, սակայն հայտնի է, որ մինչև մահվան հանգամանքները ուսումնասիրող քննիչների կողմից վերջնական եզրահանգումը չլինի, սիրված երգչուհու հոգեհանգստյան արարողությունը, որը նախատեսված է Լոս Անջելեսում, տեղի չի ունենա:  Դեռևս վիճարկվում է երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը:  Նշենք, որ երգչուհին ակտիվ համերգային շրջանում էր գտնվում, և դա էր պատճառը, որ նոյեմբերի 15ն Ֆ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, թե երգչուհին նոր է վիրահատվել, և այդ պատճառով նրա առաջիկա համերգը հետաձգվել է:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆԸ ՄԵԶ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿՆ Է

  Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր օրերում տեղեկատվության հոսքը թե' ավելացել է, թե' դարձել է առավել հասանելի բոլորին: Այլ հարց է, թե  ինչպես է այն մատուցվում: Տեղեկատվական համակարգում իր նշանակալից դերն ունի տարբեր ոլորտներից քաջատեղյակ, իր մասնագիտական ոլորտում աչքի ընկնող Արտյոմ Երկանյանը: Այժմ նա վարում է իր տեսակի մեջ յուրահատուկ, չկրկնվող մի հաղորդում` "Աշխարհի հայերը": Ինչպես ասեց նա armcatalog.. հետ զրույցի ժամանակ, նա կարողանում է աշխարհի հայերի հետ կապվել` գործի դնելով տարբեր միջոցներ: Նրա կարծիքով հաղորդման ոչ բոլոր հյուրերն են հայտնի, սակայն բոլորն ել արժանի են հայտնի լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը մեր ժողովրդի անունը աշխարհում բարձր պահելու գործում :   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Ողբերգություն մոտոսպորտի Գրան-պրիում

  Ողբերգություն է տեղի ունեցել Պորտուգալիայի Մակաո քաղաքում ընթացող մոտոսպորտի Գրան-պրիի խաղարկությունում: Benimoto Suzuki Cetelem թիմի անդամ 35-ամյա պորտուգալացի մոտոցիկլավար Լուիս Ֆելիպե դա Սոուզա Կարեյրան շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և գլորվել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն մոտոցիկլավարը մահացել է:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռազմիկ Ամյանի համերգը Մյունխենում

  Ճանաչված և սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը իր պրոդյուսերի` Արմինի տեղեկացմամբ հիմնականում  զբաղված է իր ձայնագրություններով  և համերգներով: Հոկտեմբեր ամսին  երգիչը պատրաստվում է Մյունխենում  հանդես գալ համերգային ծրագրով: Արմինը նաև նշեց, որ բոլոր մեզ հետաքրքրող հարցերին կարող ենք տեղեկանալ Ռազմիկ Ամյանի ֆեյսբուքյան էջի միջոցով: Ռազմիկ Ամյանը և  Արմինը համագործակցում են 2008թ.ց: armcatalog..-ը փորձեց պարզել, արդյոք համագործակցությունը սկսելու ժամանակ Արմինը պատկերացնում էր, որ երգիչը այսքան մեծ ճանաչում ձեռք կբերի: Պրոդյուսերը հավաստիացրեց, որ ինքը միանշանակ համոզված էր դրանում:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Սթրեսից տուժում է նաև սեքսը

  Գիտնականները տարբերակում են 2 տեսակի սթրես՝ դրական կամ էուսթրես և բացասական կամ դիսթրես: Եթե առաջին դեպքում այն լավ է օրգանիզմի համար, քանի որ դրական ապրումներից է առաջանում, ապա 2-րդը բացասական ապրումների հետևանքով է առաջանում և կործանարար է: Հենց 2-րդ տեսակն էլ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ և սեռական կյանքում:  Նյարդային և լարված իրավիճակները, մշտական անքնությունը խնդիրներ են առաջացնում նախ սրտանոթային և մարսողական համակարգերի համար, իսկ այնուհետև խաթարվում են նյարդային և հորմոնալ համակարգերը: Աստիճանաբար նվազում է դիմադրողականությունը: Այդ ամենը զրկում է սեռական ակտից լիարժեք հաճույք ստանալու հնարավորությունից, որը, սակայն, ուղեկցվում է սեքսուալ հարաբերություններ ունենալու մեծ ցանկությամբ:  Որպեսզի անկողնում խնդիրներ չառաջանան, հարկավոր է հանգիստ լուծել կոնֆլիկտային իրավիճակները, հետևել առողջությանը, լավ սնվել և քնել:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :