Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ. “ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ”

  Եթե տարիներ առաջ կարող էինք ասել, որ Հայաստանում զարգացած չէ ռոքը, ապա այսօր կարող ենք ասել, որ ոչ միայն զարգացած է, այլ նաև վերելք է ապրում: Իսկ այդ վերելքը խթանելու համար, ռոք խմբերը ջանք չեն գործադրում: -ը կապ հաստատեց “EMPIREY” ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի հետ, ում հետ զրուցելիս էլ իմացանք, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի խումբը հանդես կգա համերգով. ”Մենք չենք պատրաստվում մեր դիրքերը զիջել: Մեր լսարանը կայուն է, նրա սերը ձեռք ենք բերել մեր աշխատանքի, մատուցած երգերի շնորհիվ, այլ ոչ թե PR–ի միջոցով”: Մեզ հետաքրքրում էր նաև, արդյո՞ք լինելու են նոր երգեր, տեսահոլովակներ. “Նոր երգեր շատ ունենք, շատերը ձայնագրել ենք, որոնց հիման վրա կլինեն տեսահոլովակներ, բայց շուտով կներկայացնենք երկու տեսահոլովակ: Առաջինը կոչվում է “Վերադարձ”, արտագաղթի մասին է, իսկ մյուսը “Ակուստիկ բալլադ””: Իսկ այն հարցին, թե կլինե՞ն դուետներ, երգիչը պատասխանեց, որ իրենք դեռ վաղուց ունեցել են դուետներ, իսկ հիմա նման մտադրություն չկա:   Նյութը պատրաստեց`  Քրիստինա Բոյաջյանը
Կանանց եւ տղամարդկանց 10 տարբերությունները

  Ինչո՞վ է տարբերվում տղամարդու և կնոջ հոգեբանությունը միմյանցից: Ճիշտ չէր լինի ասել, թե կինը տղամարդուց ավելի լավն է կամ էլ, հակառակը:Պարզապես նրանք շատ տարբեր են, որն էլ ամերիկացի հոգեբանները բացատրում են նրանց տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: 1. Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում, քան կանայք: Տղամարդիկ ավելի շատ հիմնվում են իրենց մտավոր ունակությունների վրա, երկար են մտածում մինչև որոշում կայացնելը, իսկ կանայք հիմնականում գործում են ինտուցիայով, կտրուկ և ակնթարթային որոշումներ կայացնելով: 2. Հիմնվելով մտավոր տեստերի արդյունքների վրա, որոնք երբևէ անցկացվել են, գիտնականները հայտնում են, որ կանայք ավելի բարձր IQ ունեն, քան տղամարդիկ: 3. Կանայք ավելի լավ են հիշում դեմքերը, նամանավանդ նույն սեռի մարդկանց դեմքերը: 4. Տղամարդիկ ավելի շատ են հակված օգելու, քան կանայք: 5. Կանայք ավելի վատատես են, երբ սպասում են իրենց աշխատանքային արդյունքին, քան տղամարդիկ: 6. Շատ կանայք մտածում են, որ չեն կարող հաջողության հասնել ամեն ինչում, մինչդեռ շատ տղամարդիկ այդպես չեն մտածում: 7. Կանայք ավելի վախկոտ են և ավելի նյարդային, քան տղամարդիկ: 8. Կանայք երկու անգամ ավելի շատախոս են, քան տղամարդիկ, հաշվել են, որ տղամարդիկ միջինում խոսում են 12,500 , իսկ կանայք 25,000 բառ օրական: 9. Տղամարդիկ սեքսի մասին մտածում են ամեն 7 վայրկյանը մեկ: 10. Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում կարդալու ընթացքում նկարագրված կամ վերբալ հույզերը, դրա համար էլ շատ կանայք ասում են, որ տղամարդիկ մինչև չտեսնեն իրական արցունքները, չեն հավատա, որ մի բան այն չէ: Դրա համար էլ կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
“Ու փչում է քամին”, բայց առանց Սյուզիի՞

  Օդերեւութաբանների կանխատեսմամբ` առաջիկա օրերին Երեւանում կփչեն    քամիներ` իրենց հետ բերելով 2006 շունչը, բայց “վա˜յ, էն օրերը” չի ասի Սյուզին :): “Լավ միտք է, չէի մտածել, բայց արդեն ուշ է հրավիրելու համար. համերգն արդեն պատրաստ է: Լինելու են ինչպես նոր երգեր, այնպես էլ գործեր անցած տարի լույս տեսած “Հայաֆիկացում”  CDց”: “Ու փչում է քամին” խորագրով համերգի շրջանակում այս ռեփերն իր ընկերների եւ կոլեգաների հետ “Օպերա” ակումբի բեմից կողջունի ռեփասեր երկրպագուներին դեկտեմբերի 8ն: Ելույթ են ունենալու “Մեծ Հայք”ց Մոսը եւ Էդգարը, ՀՏ Հայկոն, Միշոն, Վլոդը, Էրոն, MTiko-ն եւ ուրիշներ:  Ռեփից հեռանալու մասին` ամիսներ առաջ արված իր հայտարարությունը “Դժվար ապրուստ”-ում նկարահանվող Նարեկն այսպես է մեկնաբանել.“Ասել էի, որ որոշ ժամանակով եմ հեռանում: Այդպես էլ եղավ: 1-2 ամիս տեւեց այդ շրջանը: Իսկ սերիալն իմ բուն գործունեությունը չէ, այլ հետաքրքիր աշխատանք: Միայն սերիալին չեմ նվիրվի: Ռեփն ինձ համար առաջին տեղում է”: Ռեփերը նշել է նաեւ, որ նախատեսում է նոր ձայնասկավառակ թողարկել. “Կարծում եմ` մյուս տարի կիրականացնեմ ցանկությունս”:   ՔԱՄԻ ՓՉԻ   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ոչ բոլորն են կարող այսպես պարել. ՎԻԴԵՈ

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում չի աջակցել Սիլվիո Բեռլուսկոնիին

  Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր Միլանում չի ներկայացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստին, որտեղ ինքը հանդես է գալիս որպես վկա: Հիշեցնենք, որ իտալացի սկանդալային գործիչը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների, մասնավորապես հայտնի Ռուբիի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Ռուբին պատմել է, որ Բեռլուսկոնիի տանը հերթական խրախճանքներից մեկի ժամանակ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել նաև Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Չնայած Ռոնալդուի բացակայությանը դատական նիստին, Սիլվիո Բեռլուսկոնիի օգտին ցուցմունք են տվել դերասանուհի ու հաղորդավարուհի Բելեն Ռոդրիգեսը, քաղաքական գործիչ Դանիելա Սանտանկեն և լրագրող Կառլո Ռոսելլան` հայտնելով, որ նախկին վարչապետին երբեք չեն տեսել դեռահաս «թիթեռնիկների» շրջապատում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Հավելենք, որ Բեռլուսկոնին դատարանում արդարացել է, թե իր հանդիպումը «հյուրերի» հետ սեռական բնույթ չի կրել, իսկ Ռուբիին ինքը դրել է Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի զարմուհու տեղը, ուստի նրան երկու տարի առաջ օգնել է դուրս գալ բանտից ու իր առանձնատուն է հրավիրել:    `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ 5 ԱՆԿԵՂԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ -ԻՆ

  1. Արմինե Պողոսյանը ինչպիսին է կադրից դուրս: -       Կարծում եմ ինչպիսին կադրում եմ , այնպես էլ` կադրից դուրս:  Իմ ընկերները ասում են, որ նույն համեստ, հավասարակշռված Արմինեն ես:   2. Ի՞նչ նոր նախագծեր կան, որ պետք է մասնակցեք: - Նոր  նախագծեր կան, բայց չեմ ուզում դեռ ասել, կլինի` նոր:   3. Քանի՞ տարի է, ինչ երևում եք եթերում: - Եթե չեմ սխալվում, արդեն  6 տարի է:   4. Ո՞րն է եղել ամենահիշարժան դերը թատրոնում և կինոյում: - Իմ բոլոր դերերն էլ հիշարժան են, բայց կա մեկը, որ շատ եմ սիրում. դա Վիգեն Ստեփանյանի "Սայլ" ներկայացումն է: Նույնը կասեմ ֆիլմի մասին, բայց "Գեներալի աղջիկը" սերիալում Լարիսայի կերպարն է, որը ինձ համար բացահայտում էր:   5. Ձեր կարծիքով հեռուստատեսությունը այսօր ճի՞շտ ճաշակ է թելադրում, թե` ոչ: - Իհարկե, կան հետաքրքիր հաղորդումներ, սակայն, ցավոք, դեռ քիչ են, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը:
ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԹԱՄԲԱԼԱՑԵԼ Է ՈՒ ԱՅԺՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՀԱՄԱՐ

27- ամյա երաժիշտ Ազատ Հակոբյանը, ով վերջերս վերադարձել էր Հայաստան, պարզապես հանգիստն անցկացնելու համար, այժմ գտնվում է ԱՄն-ում և այսօր հետ զրույցում  խոսեց իր ապագա ծրագրերից: Շատերը Ազատին ճանաչում են որպես երգիչ, ոմանք` որպես երգահան, ոմանք էլ` գործիքավորող, իսկ ահա հենց ինքը` Ազատը, իրեն համարում է երաժիշտ.”Ես ինձ երաժիշտ եմ համարում, չեմ կարող առանձնացնել երգեցողությունն ու երգ գրելը. դրանք երկուսն էլ ինձ հարազատ են”,- նշեց երաժիշտը: Ազատը երաժշտական կրթություն ստացել է Չայկովսկու անվան դպրոցում, իսկ ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ: Այն հարցին, թե ինչու է երաժիշտը այժմ ԱՄՆ-ում` պատասխանեց, որ այնտեղ պայմաններն ավելի լավ են և ամենակարևոր կապող բանը իր ծնողներն են, ովքեր այնտեղ են ապրում:Սակայն երաժիշտը հավելեց, որ շատ հաճախ է արդեն Հայաստան գալու:  Ազատի առաջին ստեղծագործությունը բոլորիս շատ հայտնի “Կարոտ” երգն է:Այդ երգը կատարել են Անի Քրիստին, Աննա Խաչատրյանը, Վարդուհի Վարդանյանը և այլոք: Այժմ նրա գրած երգերը կատարում են Ռազմիկ Ամյանը, Անդրեն, Լիաննան և ուրշներ: Վերջերս երաժիշտը հանրությանը ներկայացավ “Հավատա” երգով, որը կատարում էր Սուպեր Սաքոյի հետ մեկտեղ: Այն հարցին, թե արդյո՞ք իր համար կա տարբերություն, թե ինչ ոճում է ստեղծագործում, երաժիշտը պատասխանեց,-” Կատարում եմ այն ինչ ինձ դուր է գալիս, եթե 6/8 ոճի մեջ էլ լավ երգեմ, ապա դա էլ կանեմ”: Ազատը հետ զրույցում անկեղծանալով ասաց, որ արդեն թամբալացել է և քիչ է ստեղծագործում: Այժմ զբաղված է նոր ստեղծագործությամբ, որը գրում է իր համար, և շուտով կլսենք ու կտեսնենք այդ ստեղծագործությունը,-“ Երգը լինելու է ռիթմիկ և շատ հետաքրքիր”: Երգիչը  չմանրամասնեց՝ թողնելով այն անակնկալ:    Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
; : :