Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

THE VOICE OF ARMENIA

  Ինչպես խոսատեցել էինք THE VOICE OF ARMENIA նախագծի ընթացքին կարող եք հետևել  կայքի միջոցով: Եվ այսպես, պահելով մեր խոստումը, ուզում ենք տեղեկացնել բոլոր նրանց, ովքեր ուզում են մասնակցել նախագծին, շտապե’ք և գրանցվե’ք, քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել. Մինչև սեպտեմբերի 10-ը: Գրանցվելու համար հայտը կարող եք լրացնել այստեղ http://thevoice.armeniatv./: Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ կատարել են առաջին քայլը դեպի իրենց երազանքը, սեպտեմբերի 10ն, ժամը 11ն ներկայանան Եղվարդի խճուղի 1, ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերություն: Հիշեցնենք, որ լսումներին պետք է ներկայանալ անձնագրերով:
Երգչուհի Գվեն Սթեֆանին ներողություն է խնդել հնդկացիներից

  Հանրահայտ ամերիկյան No Doubt խումբը, որի մեներգչոււհին Գվեն Սթեֆանին է, ստիպված է եղել հնդկացիներից ներողություն խնդրել՝ այդ ազգի նկատմամբ ակամա անհարգալից վերաբերմունքի համար։ «Մենք չենք ցանկացել ցավ ու վիրավորանք պատճառել ձեզ», - գրել է խումբն իր պաշտոնական կայքում։ Ինչպես հաղորդում է Reuters - ը, խմբի նոր տեսագրությունն այնքան է զայրացրել հնդկացիական համայնքներին, որ նրանց գլխին լցվել են բողոքներ միանգամից ողջ Ամերիկայից։ «Մեր բազմազգ խումբը միշտ էլ հետաքրքրված եւ ուշադիր է եղել այլ մշակույթների հանդեպ։ Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթն ու պատմությունն անարգելու մտադրություն երբեւէ չենք ունեցել», - նշել է Գվեն Սթեֆանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները , No Doubt փոփ-խումբը ստիպված է եղել YouTubeց հեռացնել Վայրի Արեւմուտքի թեմայով իր նոր տեսահոլոակը («Looking Hot»)։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սերժ Թանկյանն ու Արտո Թունջբոյաջյանը մասնակցել են ԱՄՆ-ում սիրիահայերին նվիրված համերգին

    ԱՄՆ-ում նոյեմբերի 11ն անցկացվել է սիրիահայերին նվիրված «Հայ էյդ» խորագրով համերգը, որի կարգախոսն է եղել «Մեկ սիրտ, մեկ ոգի, միանանք ու օգնենք», հայտնում է Asbarez-ը։   Համերգի կազմակերպիչներն են եղել Սիրիահայության օգնության միացյալ մարմինն ու «Արվեստագետները երեխաների համար» կազմակերպությունը։   Ֆասադենայի «Սիվիք Օուդիթորիում»-ում սիրիահայերին նվիրված բարեգործական համերգին մասնակցել են հայ երգիչներ, երաժիշտներ ոչ միայն ԱՄՆց, այլև Հայաստանից ու Ֆրանսիայից։   Ռուբեն Հախվերդյան, Սերժ և Խաչատուր Թանկյաններ, Արտո Թունջբոյաջյան, Լիլիթ Պիպոյան, Վիգեն Դարբինյան, Սեպուհ Սիմոնյան և այլք իրենց կատարումներով զորակցություն են հայտնել սիրիահայերին։   Համերգի ընթացքում հայտարարվել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Սիրիահայության օգնության միացյալ մարմինը Սիրիայի հայ համայնքին կփոխանցի 250 000 դոլար։   Սիրիահայության օգնության միացյալ մարմինը ստեղծվել է սիրիահայերին օժանդակելու նպատակով, Արևմտյան Ամերիկայում գործող եկեղեցական, բարեգործական և կուսակցական կազմակերպությունների միասնական որոշմամբ՝ 2012 օգոստոսի 14ն։     ՝ tart.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Տարօրինակ հարսանեկան պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամերիկացին պատահաբար «իրեն» է հայտնաբերել 16-րդ դարի կտավում

  ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչ Մաքս Գալուպոն, իր ընկերուհու հետ այցելելով Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, անակնկալի է եկել, հայտնում է Yahoo News-ը։   20-ամյա երտասարդն ուղղակի ապշել է, երբ թանգարանում ներկայացված նմուշների մեջ տեսել է 1562 թ.ն իտալացի անհայտ նկարչի վրձնին պատկանող մի կտավ, որում պատկերված է եղել հենց «ինքը»։   «Ես պարզապես զարմանքից քար էի կտրել, երբ տեսա նկարը: Ընկերոջս ու կտավում պատկերված սևահեր երիտասարդի նմանությունն ուղղակի ակնհայտ էր։ Դրանից հետո Մաքսը կանգնեց կտավի կողքին, և ես նրան լուսանկարեցի։ Լուսանկարը համացանցում ներբեռնելուց հետո հարյուրավոր մարդիկ ևս նշեցին, որ նմանությունը 100 %-անոց է»,-ասել է Գալուպոյի ընկերուհին։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ցավազրկող հաբերը կրճատում են կյանքի տեւողությունը

Ցավազրկող դեղահաբերի չարաշահումը բերում է վաղաժամ մահվան. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում ցավազրկողների հետևանքով առաջացած մահերը զբաղեցնում են 15-րդ տեղը: Հայտնաբերվել է, որ դեղահաբերի չարաշահումը 2-4 անգամ մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Անհրաժեշտ է գտնել այլ միջոցներ` ցավից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում օգտվել ասեղնաբուժությունից:  Բացի այդ, մասնագետները պնդում են, որ ցավի պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ սննդակարգը   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Զուգարանի թղթից կարելի է ստանալ նաև արվեստի գործեր. ՖՈՏՈ

  Սա առաջին դեպքը չէ, երբ թուղթը դառնում է նկարիչների աշխատանքի հիմնական նյութը, սակայն Սակի Գոկչեբագին հաջողվեց առաջ անցնել բոլորից, դուս գալ ստանդարտի սահմաններից  և իր ստեղծագործությունների համար օգտագործել զուգարանի թուղթ` ամբողջությամբ:   Նրա ստեղծագործությունների շարքը, որը կոչվում է «Տրանսշերտեր» ստեղծվել է զուգարանի թղթի 100-ավոր ժապավեններից, որոնք նա միացրել է աբստրակտ կոմպոզիցիաների մեջ: Արվեստագետը նախկինում էլ փորձել էր ստեղծել աննկարագրելի գեղեցիկ գործեր  ամենահասարակ իրերից: Նա պատմում է, որ իրեն ոգեշնչում են առօրյայում օգտագործվող իրերը: Պետք է խոստովանել, որ 47-ամյա նկարիչը հիանալի ստեղծագործել է` ստանալով հետաքրքիր պատկերներ, դեկորներ հասարակ զուգարանի թղթից:    ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :