Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՄԻԼԱ ՅՈՎՈՎԻՉԻ ԱՂՋԻԿԸ ԻՐ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ Է

  Օրերս սիրված դերասանուհի Միլա Յովովիչը բարձրաձայնել է, որ անկախ իր ամենօրյա հագեցած գրաֆիկից, նա աշխատում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել իր չորս տարեկան դստեր` Էվերի հետ: Այդ իսկ պատճառով դերասանուհին շատ հաճախ դստեր հետ է գնում նկարահանման հրապարակ և հյուրախաղերի: Պենք է նշենք, որ աղջիկը ժամանակի ընթացքում նմանվում է մորը. Էնվերը իսկական գեղեցկուհի է և արդեն շատերը նրա մեջ տեսնում են ապագա մոդելի փայլուն ապագան: Ի դեպ Միլա Յովովիչը դեմ է, որ աղջիկը շարունակի իր սկսած վիթխարի ճանապարհը. նա չի ցանկանում, որ աղջիկը դառնա դեռահաս աստղ, վաղ տարիքից աշխատի և չափից շուտ ինքնահաստատվի: Իր անցյալում կատարած սխալների պատճառով նա ծնողներին միշտ նեղություն է պատճառել և տարատեսակ խնդիրների առջև է կանգնեցրել, ինչի պատճառն էին հանդիսանում վաղ տարիքից գումար վաստակելն ու անսահմանափակ ինքնուրույնություն ձեռք բերելը: Նա կարծում է, որ ինչպես հիմա, այնպես էլ 15 տարեկանում, նա կորոշի` որքան գումար հատկացնել աղջկան մանրածավալ ծախսումների համար:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Նոր տեսահոլովակ Աստղիկ Սաֆարյան "Նա"

    Աստղիկ Սաֆարյան - Նա Երաժշտության և խոսքեր հեղինակ` Աստղիկ Սաֆարյան Երգը "ԻՄ ՁԵՌԱԳՐՈՎ" ալբոմից Ռեժիսոր` Ալյոնա Դանկո Տեսահոլովակը նկարահանվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Արմեն Ջիգարխանյանը չի հավատում Աստծուն ու աշխարհի վերջին

  Կինոյի եւ թատրոնի հայկական մետր Արմեն Ջիգարխանյանը չի հավատում աշխարհի վերջին։ Ինչպես նաեւ՝ Աստծուն։ «Ես հավատում եմ մարդուն», - հայտարարել է դերասանը Комсомольская правда ն տված հարցազրույցում։ «Եթե վաղը փողոցում վատանամ, հենց մարդը կմոտենա ու կօգնի ինձ։ Գիտեք, բայց ես համաձայն եմ Էյնշտեյնի հետ. «Եթե Աստված չկա, նրան պետք է հորինել»։ Դա մեզ պետք է։ Մենք ինչ-որ մեկի մոտ պետք է բացենք մեր հոգիները»։   Զարգացնելով տարբեր ժողովուրդների միջեւ հակասությունների թեման, Ջիգարխանյանը նշեց, որ նրանց միավորել կարող է միայն սերը։ Մետրը չի հավատում, որ այս հարցում կարող են օգնել քաղաքական գործիչներն ու նույնիսկ մշակույթը։ «Մեզ փրկում է համապատասխանելու, ավելի լավը լինելու ցանկությունը», - հայտարարել է դերասանը։ «Պետք է արդյո՞ք այս դեպքում ազգային ինքնորոշումը» հարցին Արմեն Ջիգարխանյանը նկատել է. «Արմատները չեն ջնջվում, դա միամիտ դատողություն է։ Դա է կյանքի հիմքը։ Հայերն ասում են, եթե ցանկանում ես աշխարհ կերտել, պետք է կերտես քո ազգը»։   77 տարեկանում Ջիգարխանյանը շարունակում է ապրել լիրաժեք կյանքով՝ մեկնելով հյուրախաղերի եւ հանդիսատեսին նոր դերեր ու ներկայացումներ հրամցնելով երկայացնելով։ Բայց նա հրաժաշվում է բացել իր հավերժ երիտասարդության գաղտնիքը։ «Բանաձեւը ոչ ոք չի կարող ասել։ Քանի դեռ ինքներս չենք անցել այդ ճանապարհը, ճանաչողության ծանր ուղին, այդպես էլ ոչինչ չենք իմանա։ Տեսությունն ու մարդկանց պատմություններն այս հարցում չեն օգնի»։   ՝ style.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ծեծկռտուք Հոլի Բերիի տանը

  Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ստիպված է եղել իրարից բաժանել ներկա եւ նախկին զուգընկերներին։ Կանադացի դերասան եւ ֆոտոմոդել Գաբրիել Օբրին եկել էր նրա տուն՝ դստերը տեսակցության, որտեղ էլ հանդիպել է դերասանուհու ներկա փեսացու Օլիվյե Մարտինեսին։ Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ կռվարարներին միմյանցից կարողացել են բաժանել միայն ոստիկանները, ովքեր եկել են կանչով։ Ներկա պահին հակառակորդները հիվանդանոցում են. Մարտինեսը վնասել է ձեռքն ու վիզը, իսկ Օբրին դեմքին ուժեղ հարված եւ ողի կոտրվածք է ստացել։ Հիշեցնենք, որ Օրբիի ու Բերիի սիրավեպից 2008ն ծնվել է նրանց դուստրը՝ Նալան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանուհուն արգելել էին մեկնել Ֆրանսիա, ուր նրա փեսացուն առաջարկել էր դստեր հետ ընդմիշտ տեղափոխվել։ Փոքրիկ Նալայի հայրը կտրականապես դեմ եղավ դրան. նա կարծում է, որ Հոլիի եւ Նալայի տեղափոխումն իրեն կզրկի աղջկա հետ պարբերաբար տեսնվելու հնարավորությունից, եւ դերասանուհուն դատի էր տվել։ Օրբիի հայցը բավարարվել էր։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
76,2 կարատանոց ադամանդը վաճառվել է

  "Эрцгерцог Иосиф"  անվամբ  76,2 կարատանոց  ադամանդը վաճառվել է ժնեվյան աճուրդի ժամանակ 21,5 միլիոն դոլար:Այս ադամանդե քարի պատմությունը գալիս է դեռևս 19-րդ դարից,որը հայտնաբերվել էր Հնդկաստանի սուլթանին պատկանող հանքերից,որտեղից հայտնաբերվել են նաև այլ գանձեր, այդ թվում նաև "Кохинор" անվամբ ադամանդը, որը ընդգրկվել է  բրիտանական թագավորական գանձերի շարքում:   Այս անվանումը ունեցող ադամանդները աչքի են ընկնում իրենց մեծությամբ և յուրահատուկ գույնով, ինչպես նաև այն հազվադեպ է հանդիպում աշխարհում: Առաջին սեփականատերը ավստրիացի ոսկերիչ  Իոսիֆ Ավգուստն է եղել, և առաջին անգամ այն հանվել է աճուրդի 1936թվ. Գաբսբուրգ ընտանիքին:   ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ձախողումներ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոն նոր երգ է ձայնագրում .

  Սիրուշոն իր երկրպագուներին շատ սպասեցնել չի տա, քանի որ նա շատ արագ աշխատում է նոր երգի ձայնագրման եւ տեսահոլովակ նկարահանելու վրա: Նա ֆեյսբուքի իր պաշտոնական էջում պարբերաբար տեղադրում է ձայնագրման եջ նկարահանումների գործընթացներից նկարներ եւ վիդեոներ: Առաջարկում ենք դիտել ձայնագրման ստուդիայում արված փոքրիկ վիդեոն:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :