Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

  Մեծ ժողովրդականություն վայելող երգչուհի Աիդա Սարգսյանը նոր է վերադարձել հանգստից: Նա ընտանիքի հետ մեկնել էր Բաթումի` անցկացնելու իր ամառային հանգիստը: Վերջերս նա որպես հյուր իր մասնակցությունն է ունեցել Նյու-Յորքում կայացած մրցանակաբաշխությանը: Երգչուհին ունեցել նաև է երկու մենահամերգ Վեգասում և Սիդնեյում: armcatalog.. հետ զրույցի ժամանակ Աիդա Սարգսյանը ասեց, որ ձեռք է բերել երկու նոր երգ, և մտադիր է նոր շնչով ներկայացնել այդ երգերը` արդեն տեսահոլովակների տեսքով: Մենք հաջողություն ենք մաղթում երգչուհուն իր ստեղծագործական կյանքում:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Սարյանի կտավը հեղինակավոր Sothebys աճուրդում վաճառվել է ռեկորդային 1 մլն դոլարով

    Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հեղինակավոր Sotheby's աճուրդի տանը 1 մլն դոլարով (623.7 ֆունտ ստերլինգ) վաճառվել է Մարտիրոս Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» վաղ շրջանի բնապատկերը։   Ինչպես նշում է РИА-Новости-ն, սա ռեկորդային գումար է տաղանդավոր հայ գեղանկարչի աշխատանքների համար։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Սարյանի աշխատանքից  զատ վաճառվել է նաև մեկ այլ հայազգի նկարիչ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկներ» կտավը։ Անհայտ գնորդն այն ձեռք է բերել 286.6 հազար դոլարով (175.3 ֆունտ ստերլինգ)։   Ռուսական արվեստին նվիրված աճուրդի ընթացքում ևս մի քանի գնային ռեկորդներ են սահմանել Վալենտին Սերովի, Վասիլի Վերեշչագինի և Լադո Գուդիաշվիլիի կտավները։  Ռուսական արվեստին նվիրված աճուրդները կշարունակվեն նաև այսօր։     ՝ tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Բրեդ Փիթն այսուհետ կահույք կթողարկի

  Հոդիվուդյան աստղ, սերունդների կուռք Բրեդ Փիթն այսուհետ կահույք կթողարկի։ Դերասանը հոգնել է կինեմատոգրաֆից եւ որոշել է իր կյանքում նորամուծություն մտցնել, ինչն էլ հանգեցրել է 12 առարկայից բաղկացած կահույքի գաղափարին։ Գծագրերը դերասանինն են, Փիթի հեղինակային կահույքը նուրբ գունային գամայի մեջ է. փղոսկրե գույնի եւ ոսկեզօծ երանգների համադրություն։  Դիզայնի մեջ օգտագործված են թեթեւ կառույցներ եւ մեծ քանակությամբ ապակի։  Փիթի նոր գործընկեր կլինի Ֆրանկո Պոլարոն, իսկ հավաքածուն կստանա «Փիթ-Պոլարո» անվանումը։ Ննջարանային կահույք, բազմոցներ, սեղանիկներ ու աթոռներ, բազկաթոռներ՝ հոլիվուդյան առասպելից։ Այս ամենն իրականություն կդառնան։ Ինչպես հաղորդում է Newsday.- ը, Բրեդը մատիտը ձեռքն էր առել դեռեւս 90-ականներին։ «Ես թղթին էի հանձնում գաղափարներ, ուրվանկարներ էի անում, ոգեւորվելով Չարլզ Ռենի Մաքինթոշի եւ Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատանքներով, - ասում է դերասանը։ - Բաց թողնելով ֆրանսերենի դասերը, գրադարանում գտել էի վարպետների աշխատանքներն ու ժամերով նկարում էի։ Դա ընդմիշտ փոխեց իմ կյանքը»։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քսենիա Սոբչակը այսօր ամուսնանում է

  Ինչպես տեղեկացնում է ТСН հեռուստաալիքը, այսօր Մոսկվայում Քսենիա Սոբչակը ամուսնանում է երիտասարդ քաղաքագետ Իլյա Յաշինի հետ: Հիշեցնենք, որ նրանք ծանոթացել էին վերջերս` Մոսկվայում տեղի ունեցած ընդդիմության ցույցերից մեկի ժամանակ:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Բիկինի և տորթ. Բեյոնսեն տարածել է իր ծննդյան օրվա լուսանկարները. Ֆոտո

  Ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզը տարածել է իր ծննդյան լուսանկարները: Սեպտեմբերի 4ն նա նշել էր իր 31-ամյակը, հայտնում է Daily Mail-ը: Երգչուհին ibeyonce Tumblr –ի էջում տարածել է ծննդի առիթով Ֆրանսիայի հարավ կատարած ուղևորության լուսանկարները, այդ թվում՝ բիկինիով և իր ծննդյան տորթով: Բիկինիով լուսանկարում Բեյոնսեն առանց դիմահարդարման է: Իսկ տորթի վրա նրա անունից բացի գրված է նաև երեխայի և ամուսնու անունը: Բեյոնսեն լուսանկարվել է շքեղ զբոսանավում, որտեղ և հանգստանում էր:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սելենա Գոմեսի անկեղծ պատասխանները

  Ես առանձնապես աչքի չէի ընկնում դպրոցում: Ունեի երկու մտերիմ ընկեր ու վերջ: Ես պարզապես նստում էի մի անկյունում եւ հանձնարարություններն էի կատարում:   Դպրոցը… դա կյանքի սարսափելի շրջան է: Ես երբեք ինքնավստահ չեմ զգացել ինձ դպրոցական տարիներին: Ընկերներս իմ վրա չէին զվարճանում միայն այն պատճառով, որ զարմուհիս բավական հայտնի էր դպրոցում: Ես երբեք սիրած տղա չեմ ունեցել դպրոցում: Ճիշտ է,  սիրահարված էի մի տղայի, բայց նրան այդ մասին ոչինչ չէի ասում ու խուսափում էի նրանից:   Շոու-բիզնեսն ունի իր կանոնները: Այստեղ շատ է քննադատությունը: Սակայն եթե դու սիրում ես  աշխատանքդ, պետք է հաղթահարես դա: Իմ բախտը բերել է. իմ ընտանիքն ու ընկերները մեծ հենարան են ինձ համար: Նրանք պաշտպանում ու սիրում են ինձ:   Այո, ես ունեմ պինդ ու սիրով լի ընտանիք եւ հրաշալի երկրպագուներ: Սա այն ամենն է, ինչը կարեւոր է ինձ համար:   Ես միշտ ջանում եմ չկենտրոնանալ վատ բաների վրա եւ մտածել միայն դրականը:   Դու այն մարդկանց արտացոլանքն ես, ովքեր հանդիպում են քեզ կյանքում:   Մարդիկ ներխուժում են քո կյանք, ու դրա համար ինչ-որ պատճառ կա:   Ես սիրում եմ խոսել մարդկանց հետ արարքների լեզվով:   ՝ hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :