Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՆ

  armcatalog.. կայքը զրուցեց Աբրահամ Գասպարյանի հետ, ով բարեհամբույր կերպով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հաղորդավարը հանգստացել է Արցախում: Իսկ այն հարցին, թե այս տարվա ամառային իր  հանգիստն ինչով առանձնացավ մյուս տարիներից, նա պատասխանեց հետևյալ կերպ. - Նախ ասեմ, որ բավականին լավ եմ հանգստացել, իսկ առանձնացավ որոշակի կոնֆլիկտով: Փաստորեն Աբրահամ Գասպարյանը ինչպես միշտ բազմապրոֆիլային հանգիստ է ունեցել: - Իսկ արդյո՞ք այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ նշանավոր դարձավ Ձեր կյանքում:- Սեպտեմբերի 1-ը ազդարարեց նոր աշխատանքային գործըթացի սկիզբը, որը բավականին հագեցած է լինելու: Նաև այս տարի որդիս` Գևորգը, սեպտեմբերի 1ն առաջին անգամ հաճախեց մանկապարտեզ, ինչն ինձ մեծ ուրախություն պատճառեց:Կարծում ենք արդեն կարելի է խոսել այն մասին, որ տարիներ անց նրա սեպտեմբերի 1-ը  նշանակալից կդառնա` Գևորգի դպրոց գնալով:Խոսեցինք նաև Աբրահամ Գասպարյանի ծավալած գործունեության մասին, ինչը նա մեկնաբանեց այս կերպ.- Շարունակում եմ իմ գիտական և համալսարանական գործունեությունը, իհարկե նաև լրագրական գործը: Հուսանք, որ կտրուկ ոչինչ չի փոխվի, և ամեն ինչ կընթանա իր հունով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱՐՏԱՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ

  Արտաշ Սահակյանը գրեթե անհայտ է բռնցքամարտի աշխարհում և այդ մարզաձևի սիրահարների շրջանում: Սակայն նոյեմբերի 8ն նա վերջապես կներկայացվի մի  իրադարձության, որն ակնկալվում էր 30 տարի: Բռնցքամարտի ժամանակակից գոտու հեղինակ Արտաշ Սահակյանը կներկայացվի Նյու Ջերսիի Բռնցքամարտի փառքի սրահում: 1976ց ի վեր աշխարհի բոլոր չեմպիոնները կրել են Սահակյանի դիզայնով գոտիները, այդ թվում՝ Մուհամեդ Ալին, Մայք Թայսոնը և Արթուր Աբրահամը: Սահակյանի վաստակն այս ասպարեզում հայտնի է դարձել 4 տարի առաջ: Նրա այլ աշխատանքներ վաճառվել են Tiffany and Co հայտնի ոսկերչագործական ապրանքանիշին: Սահակյանին Բռնցքամարտի փառքի սրահում ներկայացնելու առիթով Ջո Կորտեսը ասել է, որ Սահակյանը դեռ տարիներ առաջ պետք է ներկայացված լիներ այդ միջազգային կառույցում և ավելացրել. «Ինձ համար նա մարդկանց չեմպիոնն է, չեմպիոնների չեմպիոնը: 
Տարվա գլխավոր վիրուսային նորությունները ` «Time» ամսագրի վարկածով

  Բրիտանական հեղինակավոր «Time» ամսագրի լրագրողները կարծում են, որ ամենահանրահայտ վիրուսային նորությունների ուսումնասիրումը շատ բան է ասում ժամանակակից հանրության կարիքների եւ հետաքրքրությունների մասին:   Գեյ-թխվածքաբլիթ   Ամերիկյան «Oreo» հայտնի թխվածքաբլիթների արտադրողը սկանդալ էր հրահրել` Facebook –ի էջում ավանդական սպիտակ կրեմի փոխարեն դնելով ծիածանագույն կրեմով զարդարված թխվածքաբլիթի նկարը: Այսպիսով, ընկերության սեփականատերերը ցանկացել էին նշել Նյու Յորքում նույնասեռ ամուսնությունների լեգալացման տարեդարձը:   «Կարտոֆիլային Հիսուս»   Տարեց իսպանուհու պատմությունը, ով որոշել էր ինքնուրույն կերպով ռեստավրացիայի ենթարկել հնագույն կաթոլիկ որմնանկարը` Հիսուսի դիմապատկերը վերածելով կապիկի հիշեցնող ինչ-որ բանի, հաշված րոպեների ընթացքում տարածվեց աշխարհով մեկ: Ողջ աշխարհի օգատատերն սկսեցին «վերածնված» ստեղծագործության համար անվանում փնտրել, վերջում կանգ առան «կարտոֆիլային Հիսուսի» վրա:   «Մոխրագույնի հիսուն երանգները»   «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ եռապատումը  դարձել է դեռահասային «Մթնշաղ» ֆիլմի անալոգը: Բրիտանացի հեռուստասցենարիստի կողմից գրված պատմությունն այնքան պոպուլյար է դարձել, որ ծնողներն սկսել են իրենց երեխաներին սերիալի հերոսների անուններով կոչել:   Ռեփեր PSY   Այս բառերն ինքնին խոսուն են:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
2012-ը աշխարհի վերջը չէ

    Ի հեճուկս բազմաթիվ կանխագուշակությունների եւ տեսությունների, այս տարվա դեկտեմբերին աշխարհի վերջը հաստատ չի գա: Համենայն դեպս, դրանում միանգամայն համոզված են ԱՄՆ ՆԱՍԱ տիեզերական գերատեսչության գիտնականները:       «2012 թվականին աշխարհի վերջը չի լինի: Մեր մոլորակը միանգամայն կարգին վիճակում Է եղել ավելի քան 4 միլիարդ տարի, եւ այն պնդումները, թե շուտով վրա կհասնի աշխարհի վերջը, ոչ մի գիտական հիմք չունեն»,- նշված Է ՆԱՍԱ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:   «2012 թվականի դեկտեմբերի 21-ը չի դառնա մարդկության վերջին օրը, սակայն այդ օրը կսկսվի հերթական ձմեռային արեւադարձը»,- նշում են ՆԱՍԱ-ում: Դեռ ավելին, ամերիկացի գիտնականները համոզված են, որ հին մայաներն ընդհանրապես աշխարհի վերջ չեն կանխագուշակել. «Ժամանակը չի վերջանում միայն այն պատճառով, որ ձեր խոհանոցում կախված օրացույցը դեկտեմբերի 31ն ավարտվում Է: Այդպես Էլ մայաների օրացույցը 2012 թվականի դեկտեմբերի 21-ով չի ավարտվում»:     ՝ armenpess.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԱՐԻԱՆՆԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍԵԼ Է

  Մարիաննա Հովհաննիսյանը երկարատև լռությունից հետո տեղեկացրել է, որ իր լռությունը պայմանական է: Շարունակում է աշխատել և հանդես է գալու միանգամից մի քանի նորություններով, հիմնականում տեսահոլովակների տեսքով: Սակայն մանրամասնել չի ցանկացել: Այժմ զբաղված է նոր երգերի ձայնագրություններով, ինչպես նաև նոր տեսահոլովակների նկարահանումներով: Երգչուհին նշել է, որ գուցե կրկին ակումբային պայմաններում համերգ կունենա: Հիշեցնենք, որ երգչուհին ընտրել է նաև լեզվաբանի մասնագիտություն: Կարծում է, որ երգչուհու համար ցանկալի է լեզուների իմացությունը: Եվ չի բացառում, որ իր մասնագիտությունը մի օր կկիրառի բուն նպատակով:
Ծիծաղենք միասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Porsche Cayenne GTS – Սպորտային ամենագնացների նոր առաջատարը

  Porsche Cayenne GTS-ը ընկերության սպորտային ամենագնացի տարատեսակների հիերարխիայում զբաղեցնում է բավականաչափ բարձր դիրք: Այն դասակարգվում է 400 ձիաուժանոց Porsche Cayenne S եւ 500 ձիաուժանոց Cayenne Turbo միջեւ եւ մինչեւ Turbo S հրապարակ գալը երկրորդ հզորագույն Cayenne-նն է իր 4.8լ աշխ. ծավալով, 420 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Սա GTS երկրորդ սերունդն է եւ ասպարեզ է հանվել 2012 ապրիլին Պեկինի միջազգային ավտոսալոնում, իսկ մենք՝ ավտոմոբիլային լրագրողների միջազգային խմբի անդամներս, հավաքվել ենք Լայպցիգում՝ Porsche գործարան-սպասարկման կենտրոնում, որտեղի հատուկ սարքավորված վազքուղում եւ արտաճանապարհային փորձադաշտում էլ տեղի է ունենում մեր ծանոթությունը նոր մեքենայի հետ:   Նոր Cayenne GTS արտաքինը հիմնականում կրկնում է Turboն, հատկապես առաջնամասի ագրեսիվ ձեւավորմամբ, սակայն մի քանի շտրիխներով կարելի է տարբերել նրան: Մեքենայի վրա իսպառ բացակայում են քրոմապատ դետալները: GTS ապակիների շրջանակները սեւ են, խլացուցիչների կրկնակի խողովակները՝ նույնպես, մի սեւ գիծ էլ բեռնախցիկի ներքնամասում կա: Բացի այդ, առջեւի լուսարձակների ապակիները եւ կանգազդանշաններն ավելի մգացված են, իսկ կողային դռների շեմերի սպոյլերները ներկվում են մեքենայի գույնով: GTS կախոցներն ավելի կարճ են եւ սպորտային, որով մեքենայի ճանապարհածերպը 24 մմ-ով ավելի քիչ Է: Թվում է, թե այդ 2.4 սանտիմետրը մեքենայի չափերի ֆոնին դժվար թե որեւէ կերպ նկատվի, բայց իրականում GTS-ը դրա շնորհիվ ավելի սլացիկ եւ սպորտային է դիտվում: Մեքենան սարքավորվում է եւ’ սովորական զսպանակային կախոցներով, եւ’ ադապտիվ պնեւմոկախոցներով՝ մեքենայի թափքի դիրքի կարգավորման հինգ ռեժիմներով: Որպես ստանդարտ՝ առաջարկվում են 20 դյույմանոց անիվներ, բայց որպես հավելյալ սարքավորում կարելի է պատվիրել նաեւ 21 դյույմանոցներ: Մեքենայի ինտերիերը նույնպես առանձնապես չի տարբերվում: Որպես ստանդարտ՝ առաջարկվում է ալկանտարա թավշակաշի, իսկ անհատականացման կողմնակիցները կարող են պատվիրել հատուկ կարով եւ GTS մակագրություններով ինտերիեր: Հատուկ GTS համար մշակվել են երկու առանձնահատուկ գույն՝ ալ կարմիր՝ Carmine Red, եւ դեղնականաչավուն՝ Peridot Metallic: Նոր GTS-ը ընկերության կողմից դիտարկվում է որպես Cayenne ամենասպորտային տարբերակ, ինչի հետ, թերեւս, դժվար է չհամաձայնել, մանավանդ մրցարշավային վազքուղու վրա: Հիանալի կառավարվող GTS-ով ուղղակի գերագույն հաճույք է վարել մրցարշավային վազքուղով, հատկապես ամերիկյան Լագունա Սեկայի նշանավոր վազքուղու Խցանահան ոլորանի կրկնօրինակով, որի մրցարշավային բարեմասնությունները գնահատվել են բազմաթիվ տաղանդավոր մրցարշավորդների կողմից: Սակայն GTS բոլոր բարեմասնությունները վեր հանելու համար հարկավոր է համեմատել այն այլ Cayenne-ների, օրինակ՝ 400 ձիաուժանոց Cayenne S եւ Turbo հետ: Հենց Turbo հետ համեմատությունից հետո էլ պարզ կլինի, թե որքանով է սպորտային եւ կառավարվող GTS-ը: Չէ որ Turbo-ն իր 500 ձիաուժանոց շարժիչով այսօր ամենաարագընթաց եւ թանկարժեք Cayenne է, որը 100 կմ/ժ արագությանը հասնում է ընդամենը 4.7 վայրկյանում, մինչդեռ GTS այս ցուցանիշը մեկ վայրկյանով ավելի է: Բայց եկեք, առաջ չընկնենք: Չնայած Turbo հզորությանը եւ արագությանը, GTS-ը ավելի հասկանալի եւ կանխատեսելի է իրեն դրսեւորում: Այն, կարելի է ասել, ավելի արագ եւ հաստատուն է անցնում ոլորանները, մինչդեռ Turbo-ն իրեն դրսեւորում է ուղղաձիգներին: Իմ սուբյեկտիվ տպավորությունով, GTS-ը շրջանն անցնելու արագությամբ համարյա չի զիջում Turboն, իսկ վարման հաճույքի տեսակետից ինձ ավելի դուր եկավ: Այն ավելի հղկված եւ հավասարակշռված է՝ հստակ ռեակցիաներով, ղեկանիվի ճշգրիտ դարձերով եւ 8 աստիճանով Tiptronic ավտոմատ փոխանցումատուփի արագ եւ հարմար աշխատանքով: 2085 կգ կշռող GTS-ը, որը մոտ 100 կգ-ով թեթեւ է Turboց, ավելի ճարպիկ է եւ ճկուն: Ի դեպ, նախորդ սերնդի համեմատ նոր Cayenne-ները քաշի կորուստ են ունեցել, որի հիմնական մեղավորներից է նաեւ իջեցնող փոխանցումաշարքի բացակայությունը: Նախորդ սերնդի Cayenne-ն աչքի էր ընկնում նախանձելի անցունակությամբ, որի կռվաններից մեկն էլ իջեցնող փոխանցումաշարքն էր: Նոր սերնդի Cayenne-ները զուրկ են այդ սարքավորումից, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնորդների ընդամենը չնչին՝ մի քանի տոկոսն է ընդհանրապես օգտվում դրանից: Այդ պատճառով էլ ավելորդ քաշ ձեռք չբերելու համար որոշվեց նոր սերնդի մեքենաներին չզինել այդ արտաճանապարհային օժանդակ սարքավորումով եւ բավարարվել միայն չորս տանող անիվների համակարգով: Նախկին խորհրդային զորքերի տանկային փորձադաշտի ամենատարբեր խոչընդոտները՝ 60 տոկոսանոց բարձունքները, 35 աստիճանով թեքությունները, ջրային եւ փոսային հատվածները Porsche-ն անցնում է անխռով ու հանգիստ, առանց դույզննչ անհանգստության եւ տագնապի: Փորձադաշտի ոչ մի հատվածում չզգացվեց իջեցնող փոխանցումաշարքի անհրաժեշտությունը: Ինչու է հարկավոր դա, եթե մեքենան իր բազմաթիվ էլեկտրոնային համակարգերով կարողանում է հաղթահարել բոլոր խոչընդոտները. այնպես որ, կարծում եմ Porsche-ում ճիշտ որոշում են կայացրել այս առումով եւ Cayenneն ամենագնացից դարձրել են քրոսսովեր: Հաջողությամբ ավարտելով այս արտաճանապարհային վարժությունները՝ մենք կրկին տեղափոխվում ենք մրցարշավային վազքուղի, որտեղ, ինչպես նախորդ մեր այցելության ժամանակ, Porsche թեստ-դրայվերները ցույց են տալիս Cayenne հնարավորությունները էքստրեմալ վարման պայմաններում, իսկ մենք էլ՝ ավտոմոբիլային լրագրողների միջազգային խմբի անդամներս, ըմբոշխնում ենք այդ ֆանտաստիկ դրայվը՝ որպես ուղեւորներ: Հենց այսպիսի բարձր նոտայով էլ ավարտվում է մեր այցը Լայպցիգ եւ ծանոթությունը նոր Cayenne GTS հետ, որի արդյունքում գծագրվում է թանկարժեք սպորտային քրոսսովերների դասի նոր առաջնորդի իրական պատկերը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :