Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. 'ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆՈՐ ՇՆՉՈՎ'

  Այսօր armcatalog.. կայքը զրուցեց Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի փոխնախագահ, արդեն 16 տարի յոգայով զբաղվող Մարինե Բաղդասարյանի հետ: Զրույցի ժամանակ Մարինեն նշեց, որ սեպտեմբերից ''Աստղային պատմություններ'' հաղորդումը հեռուստադիտողին կներկայացվի նոր ոճով և նոր շնչով: Ինչպես նաև հավելեց.- Ցանկություն կա ավելի հետաքրքիր պատմություններ ներկայացնել աստղերի կյանքից, չնայած նրանք միշտ չէ և ամեն ինչի մասին չէ, որ ցանկանում են խոսել:Մենք հարցրեցինք, թե որոնք են ''Աստղային պատմություններ'' հաղորդման աշխատանքի ամենահեշտ և ամենադժվար կողմերը: Մարինե Բաղդասարյանը կարծում էր, որ դժվար է վստահություն հաղորդել դիմացինին` անընդհատ նրա մասին խոսելով: Շարունակելով իր խոսքը` նա տվեց հետևյալ ձևակերպումը.- Պետք է լինել չափի մեջ հարցերի ընտրության առումով, որպեսզի և' հյուրն իրեն վատ չզգա, և' պահպանվի հեռուստատեսային կուլտուրան: Իսկ երբ աշխատանքդ սիրով ես կատարում, ինքնաբերաբար աստղերին ընդունում ես ոչ թե որպես հեռուստատեսային հյուր, այլ որպես անհատ, և երբ անկեղծ ես լինում նրանց հետ, նրանք, այդ ամենը գնահատելով, հնարավորինս ազատ են դառնում իրենց խոսքում, և զրույցը դառնում է ավելի հաճելի և մտերմիկ:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Եվրատեսիլի հայկական մասնակից Compass–ը Ամստերդամ կմեկնի նոյեմբերի 26ն

  «Մանկական Եվրատեսիլ 2013» հայ մասնակից խումբ Compass-ը նոյեմբերի 26ն կմեկնի Ամստերդամ, որտեղ այս տարի տեղի կունենա մրցույթը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «Ամստերդամ մեկնելուց հետո կսկսվեն աշխատանքները: Այս տարի շեշտը դրվելու է դոկումենտալ կադրերի վրա, երեխաների ամեն քայլը, շարժը նկարահանվելու է և ցուցադրվելու է շոու ժամանակ: Կփորձենք տարբերվել բոլորից և գրավել բոլորի ուշադրությունը»,- ասաց Գոհար Գասպարյանը: Compass–ի բոլոր անդամները` Աբրահամը, Դավիթը, Արամը և Արշավիրը տասներեք տարեկան են և սովորում են Չեխովի դպրոցում: Խմբի անդամներն ասացին, որ փորձելու են լավ և տպավորիչ ելույթ ունենալ և հաղթել: Նրանք նաև նշեցին, որ կերգեն այնպես, որ և՛ իրենք հաճույք ստանան իրենց ելույթից, և՛ ուրիշներին հաճույք պատճառել: «Մեծ պատասխանատվություն է ներկայացնել ազգը, երկիրը այսպիսի մեծ մրցույթում: Մեր գլխավոր մրցակից համարում ենք Ռուսաստանին, Իսրայելին»,- ասացին նրանք։ Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ որոշվել է բեմադրությունը անել «Բիթլս» խմբի նմանողությամբ: Մինչ մրցույթի օրը` դեկտեմբերի 1-ը, կլինի նաև գլխավոր փորձ, երբ գնահատական կտա ժյուրին, իսկ մրցույթի օրը կքվեարկի հեռուստադիտողը: «Խմբի անունը որոշվել է պատկերացնելով աշխարհի չորս բևեռները: Անցած տարիներին էլ մենք միշտ հետևել ենք Եվրատեսիլին, և միշտ երազանք է եղել հասնել այդ բեմին: Եվրատեսիլից հետո շարունակելու ենք մեր երաժշտական գործունեությունը»,- ասացին խմբի անդամները: Մրցութային օրը Ամստերդամի համերգային դահլիճից հնչելու է նաև հավաքական երգ` նվիրված երեխաների իրավունքներին, որը կատարելու են բոլոր երեխաները քվերակության ընթացքում: «Մանկական Եվրատեսիլ 2013» նշանաբանն է «Կոտրի՛ր սառույցը»։ Դահլիճի ամբողջը ձևավորումը լինելու է սառույցի թեմայի մեջ։ Մրցանակն էլ է այդպիսին լինելու, սակայն դեռ վերջնական տեսքը հայտնի չէ։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՎՐԻԼ ԼԱՎԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒ

  Օրերս կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը ներկայացրել է հագուստի նոր հավաքածու, որը տեղի է ունեցել Նյու-Յորքում տեղի ունեցող նորաձևության շաբաթվա ընթացքում: Այն կայացել է ''Abbey Dawn'' ապրանքանիշի ներկայացման շրջանակներում, որի հրավերը Ավրիլ Լավինը ստացել է ''Քարդաշյան ընտանիքը'' իրական շոու ծրագրի հաղորդավարուհի Կայլի Ջեներից: Փոփ-երգչուհին նորաձևության շոու ծրագիրը բացել է իր գույնզգույն հագուստներով: Ի դեպ Ավրիլը, իր խոսքում նշել է, որ աշխատելով այդ հագուստների էսքիզների վրա, ինքն էլ ցանկացել է պոդյում բարձրանալ և հավելել է, որ այդ հավաքծում հարիր է ազատ և ինքնավստահ մարդկանց:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Շառլ Ազնավուրն ու Ջիվան Գասպարյանը կհամագործակցեն

  Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Այս մասին հայտարարել է Ջիվան Գասպարյանը՝ Իժեւսկի հայ համայնքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երաժիշտին հարցրել են, թե նա ծանո՞թ է Ազնավուրի հետ, ինչին նա պատասխանել է. «Շառլն իմ մոտ ընկերն է: Նա շատ լավ մարդ է, մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Ինչպես հաղորդում է Uzhevsk.-ն, Գասպարյանը Իժեւսկ է ժամանել երեկ երեկոյան, Promo Group հրավերով, որտեղ միայն մեկ համերգ կտա: Ուդմուրտիայի մայրաքաղաք հայտնի դուդուկահարն առաջին անգամ է այցելում: Նա այստեղ է եկել իր թոռան՝ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի եւ «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՇԱԿԻՐԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ

  Շակիրայի հղիության մասին լուրերը պտտվում էին դեռ ամռանը: Արդեն հինգ ամիս է անցել, այն օրվանից, երբ լրագրողները լուսաբանել էին նրա հղիության մասին լուրը, իսկ վերջերս էլ տարածվել էին լուրեր, որոնց համաձայն երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Պիկեն որդի են ունենալու, ում անվանելու են Ուիլչիտո: Սակայն ո'չ Շակիրան, ո'չ Պիկեն, այդպես էլ ոչ մի պաշտոնական մեկնաբանում չարեցին, այդուհանդերձ, բացասաբար էլ չարձագանքեցին: Հիշեցնենք, որ հղիության վերաբերյալ լուրը բարձրաձայնել էր երգչուհու հայրը: Այս նորությունը մամուլում բառացիորեն բումի էր վերածվել: Կարծում ենք` 35-ամյա Շակիրան ցանկանում էր գաղտնի պահել հղիությունը, սակայն նրա հայրը երևում է շտապում էր պապաիկ դառնալ, ինչն էլ ևս մեկ անգամ ապացուցել էր իր անհամբերությամբ և շտապողականությամբ: Իսկ ինքը` կոլումբիացի երգչուհին, շարունակում է խուսափել հանրությանը ներկայանալ. չի մասնակցում ոչ մի աստղային միջոցառման, վերջերս նույնիսկ պապարացիների աչքից են վրիպում նրա լուսանկարները: Իսկ ահա իր սեփական բլոգում նա շարունակում է ներբեռնել նորանոր լուսանկարներ, որոնցում երևում են երգչուհու միայն մինչև կրծքավանդակ ընկած հատվածը, ինչը ևս մեկ անգամ մտածելու առիթ է հանդիսանում: Եվ վերջապես` օրերս համառ պապարացիները կարողացել են Շակիրային լուսանկարել: Կատարված լուսանկարներում պարզ երևում է երգչուհու հղիությունը: Լրագրողները, նկարներից դատելով, բարձրաձայնել են, որ Շակը, ինչպես անվանում են երջչուհուն իր երկրպագուները, արդեն վեց ամսեկան հղի է: Այս անգամ երգչուհին չկարողացան քողարկել իր հղիությունը: Դե ինչ, շնորհավորում ենք ապագա ծնողներին` Պիկեին և Շակիրային:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ահա այսպես պետք է հարգել շտապ օգնությանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :