Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ.'60 ՏԱՐԻ ԲԵՄՈԻՄ'

  Օրերս ''armcatalog..'' կայքը զրուցեց  վաստակավոր, շնորհաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Մենք ունեինք բազում հարցեր, որոնց Ջիվան Գասպարյանը մեծ սիրով պատասխանեց: Պարզվում է, որ սիրված դուդուկահարը մասնագիտությամբ ապրանքագետ է: Ինչպես նշեց հարգարժան Գասպարյանը, նա ավարտել է Երևանի պետական համալսարանը և տարիներ առաջ որակավորվել է որպես ապրանքագետ, սակայն երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել: Այս հարցին նա անդրադարձավ ամենայն խորությամբ և մանրամասն բնութագիր տվեց.- Մասնագիտությունը, մասնագիտություն, իսկ սիրելի գործը, սիրելի գործ: Այն, որ ես դուդուկ եմ նվագում, չի նշանակում, որ դա իմ մասնագիտությունն է, քանզի այն ավելին է: Կանվանեմ այն սիրելի գործ, որին ես նվիրվել եմ ողջ գիտակցական կյանքս և էությունս: Այն ինձ համար և' գործ է, և' շոու բիզնեսի մաս կազմող հատվածը, և' կարիերա, բայց ամենակարևորը, որ այն բնատուր շնորհ է, իսկ այն ինչ Աստված է տվել, անջնջելի է: Շարունակական դարձնելով ծագած թեման` Ջիվան Գասպարյանին խնդրեցինք մի փոքր մանրամասնել իր վիթխարի բեմական գործունեության մասին:- Կարող եմ նաև ասել, որ այն բեմական գործունեություն չէ, այլ ի վիրուստ ինձ ընծայված կյանքն է: Արդեն 60 տարի է բեմում եմ: Ինձ համար բեմն ու առօրյան երբեք չեն զատվում: Այս տարիների ընթացքում նվագել եմ շուրջ 20000 կոնցերտներ: Ողջ կյանքս նվիրել եմ իմ երգարվեստին: Չկա ևս մի ոլորտ, որը կարող է նույքան հոգեհարազատ լինել ինձ:Եվ, չնայաց դուդուկահարի պատկառելի տարիքին, նա իր առօրյան բնորոշեց հետևյալ կերպ.- Երբեք ակտիվության պակաս չեմ զգացել, սակայն երբեք չեմ մտածել ցանկալի հաջողության հասնելու կամ տարիների ընթացքում փառքի արժանանալու մասին: Շարժվել եմ ներքին մղմանս համաձայն, իսկ մնացածը եղել է ինքնաբերաբար:''armcatalog..'' կայքը մաղթում է Ջիվան Գասպարյանին արվեստագիտական բուռն կյանք և քաջառողջություն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

  Բրիտանիայի Նյու Քասլի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու իդեալական մարմնի մասին կանանց ու տղամարդկանց պատկերացումները, հայտնում է Daily Mail-ը:   Զարմանալիորեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նշել են, որ կանայք պետք է լինեն բարակիրան, բայց ընդգծված բարեմասնություններով: Ուշագրավ է, որ 40 կանանցից 39-ը նշել են, թե իդեալական կնոջ մարմինը պետք է ավելի նուրբ լինի, քան իրենց սեփական մարմինը:   Ինչ վերաբերում է տղամարդու իդեալական մարմնին, ապա երկու սեռերը կրկին համաձայնության են եկել, որ դա պետք է լինի V-աձև՝ մկանուտ, նեղ իրանով, լայն ուսերով ու կրծքով: Այս համակարծությունը գիտնականներին թույլ է տվել արձանագրել, որ «գուցե իրականում տղամարդիկ ամենևին էլ Մարսից չեն, իսկ կանայք Վեներայից»:   Ըստ տղամարդկանց, սակայն, նշված իդեալական առնական տիպը պետք է ավելի մեծ կուրծք ու ազդրեր ունենա: Աստղերից իդեալական մարմնի մասին պատկերացումներին համապատասխանում են մոդել ու դերասանուհի Քելի Բրուքը և Ջեյմս Բոնդի երակատար Դենիել Քրեյգը: Ուսումնասիրությանը մասնակցել է 80 հետերոսեքսուալ ուսանող, որոնց միջին տարիքը 19 է:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջասթին Բիբերը նոր սիրավեպ է սկսել. Ֆոտո

  Մի քանի օր առաջ ամբողջ աշխարհն իմացավ երիտասարդ աստղային զույգի՝ Ջասթին Բիբերի եւ Սելենա Գոմեսի բաժանման մասին: Բոլորին հետաքրքիր էր բաժանման պատճառը, եւ լուրերից մեկն այն է, որ Ջասթինը տարվել է Victoria's Secret հրեշտակներից մեկով՝Բարբարա Պալվինով: Սակայն Ջասթինի ընկերներն ասում են, որ նա դեռ հույսեր ունի՝ հետ բերել իր նախկին աստղային ընկերուհուն, որի համար հետաձգել էր իր բոլոր գործերը, որպեսզի մեկնի Բրուկլին՝ Սելենայի հետ խոսելու:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ

  Ֆրանսիացի դերասանուհի Վանեսսա  Պարադին  իր  որդու և դստեր  հետ հանգսատնում է Սան-Տրոպե քաղաքում: Նրանք իրենց հանգիստը վայելում են ոչ այնքան մեծ զբոսանավում, որը գտնվում է ափից  բավականին հեռու: Բայց օրերս Վանեսսան իր երեխաների և ընկերերի հետ գտնվում էր նույն նավում, որում նախորդ ամռանը պապարացիները նկարել էին դերասանուհուն Ջոնի Դեփի հետ համբուրվելիս: Ի դեպ այդ արձակուրդները Ջոնն անցկացնում էր միայն երեխաների հետ` առանց կնոջ` Վանեսսայի ընկերակցության: Իսկ ահա Ջորջ Քլունին զուգընկերուհու` Սթեիսի Կեիբլերի հետ  կատարում է իր ծովային զբոսանքը հանրահայտ Տորչելո կղզում: Զույգը վայելում է չքնաղ եղանակը վենետիկյան ներդաշնակ բնության գրկում: Ջորջն ու Սթեիսին ամռան սկզբից գտնվում են Իտալիայում և մեծ խանդաղատանքով են վերաբերում իրենց միասնությանն ու հանգստին:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան  
ՄԱՀԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

  Էմի Ույահաուզին իր լոնդոնյան բնակարանում մահացած են գտել 2011 թվականի հուլիսին։ Նա երկար ժամանակ տառապում էր ալկոհոլային և թմրամիջոցային կախվածությունից։ Մահվան պահին նա ընդամենը 27 տարեկան էր։ Իսկ վերջերս, թալանել են երգչուհու տունը: Գողացել են 200 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ երկու զգեստ՝ հարսանեկանն ու երեկոյանը։ Երկու զգեստն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։Հարսանեկան զգեստը Էմին հագել է 2006ն իր և Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի հարսանիքին, իսկ երեկոյան զգեստով երգչուհին մասնակցել է BBC երաժշտական շոուին։ Երկուսն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։ “Ով էլ որ արել է, նա իմացել է, թե ինչ արժեք կունենան այս զգեստներն աճուրդում։ Տունը նույնպես վաճառքի էր հանված։ Այնտեղ եղած յուրաքանչյուր իրի վրա պիտակ կար, ինչը հուշում էր, որ դրանք հետագայում պահպանման են հանձնվելու։ Այս գործում մի քանի մարդ է խառնված, որոնցից յուրաքանչյուրն էլ մուտք է ունեցել Էմիի տուն”,- ասել է երգչուհու հայրը: Տվյալ պահին ոստիկանությունը զբաղված է կողոպուտի հանգամանքների բացահայտմամբ և նշված ժամանակահատվածում երգչուհու տանը եղած անձանց ցուցակը կազմելով։   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռիհաննայի նոր Unapologetic ալբոմը

  Շուտով կթողարկվի Ռիհաննայի յոթերորդ ալբոմը` Unapologetic վերնագրով: Այն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 16ց, սակայն դրա գինը կլինի շատ բարձր` 250 դոլար: §Unapologetic ձայնասկավառակը սահմանափակ թվով է թողարկվելու, այն արվեստի գործ է իսկական կոլեկցիոներների համար¦ ,- ասել է Ռիհաննան իր աշխատանքի մասին: Բացի երաժշտություններից` 250 դոլարի դիմաց երգչուհու երկրպագուները կստանան 3-D լուսանկարներ, Ռիհաննայի ոճի էվոլյուցիաների նկարազարդումները, ինչպես նաև գրություններ` գրված աստղի կողմից:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :