Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՔԵԹԻ ՀՈԼՄՍԸ ԵՎ ՍՈՒՐԻ ԿՐՈՒԶԸ ԶԲՈՍՆՈՒՄ ԵՆ ԱՅԳՈՒՄ

  Ինչպես միշտ պապարացիները հանգիստ չեն թողնում Քեթի Հոլմսին և Սուրի Կրուզին: Նշենք, որ Թոմ Կրուզ և Քեթի Հոլմս զույգը վերջերս պաշտոնապես բաժանվել է: Հիշեցնենք, որ օրերս 5 տարեկան Սուրիին և դերասանուհի Քեթի Հոլմսին պապարացիները լուսանկարել էին Բլիկեր թաղամասում գտվող խաղահրապարակում: Նրանք անընդհատ հաճախում են տարբեր խաղահրապարակներ, քանզի Քեթին ցանկանում է, որ 5 տարեկան դուստրը ունենա բազում ընկերներ: Այս անգամ նրանց նկատել էին Նյու-Յորքի բրուկլինյան այգում, որտեղ Սուրին բոկոտն վազում էր, խախում էր երեխաների հետ, անում էր տարատեսակ մանկական խենթություններ: Նա դարձել է ավելի շփվող և ընկերասեր և ինչպես միշտ բոլորին ապշեցրել է իր հագուստներով. Քեթին աղջկան այլ կերպ է դաստիարակում` նա դստերն այլևս թանկարժեք զգեստներ չի գնում:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՉԵՐԵՊԻՆ ԲԱՆՏԱՐԿԵԼ ԵՆ, ԻՍԿ ՆԱ ԳՆՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

  Արսեն Թադևոսյան անուն, ազգանունը գուցե շատերին ոչինչ չհիշեցնի, սակայն, երբ լսեն Չերեպ անունը, ապա անմիջապես շատերը գուցե և ասեն` “հա, հեռուստացույցի տղան է”:  -ը հասցրեց, մինչ Արսենի մեկնումը, զրուցել իր հետ և տեղեկացվել նրա ծրագրերի մասին: Սկսենք նրանից, որ չնայած` ֆիլմում կերտած իր խիստ կերպարին, Արսենը չափազանց հումորի զգացումով մարդ է և զրույցի ընթացքում հասցրեց նաև կատակել: Նա սկսեց  իր հետ կատարված զավեշտալի դեպքերց. “ Երբ երեխայիս ուղեկցում եմ դպրոց, նրա դասընկերները և դպրոցի աշակերտները շատ լուրջ հայացքով մոտենում, ձեռքս սեղմում և ասում են “բարև Չերեպ ձաձա”: Շատ հաճախ, փողոցում քայլելիս, լսում եմ այսպիսի արտահայտություններ` “վայ, հեռուստացույցի տղան է”, իսկ ես շրջվում և պատասխանում եմ`”չէ ցավտ տանեմ, պապայիս անունը հեռուստացույց չէ”: Արսենը շատ պատահական է սկսել նկարահանվել  ֆիլմերում. “Ինձ տեսել և հրավիրել են նկարահանվելու, իսկ առաջին անգամ նկարահանվել եմ “Որոգայթ” հեռուստասերիալում: Արսենի կողմից շատ հաճախ արտաբերած բառը “գյարդարախուրդ”-ն  է և անմիջապես նրանից ճշտելով` հասակացանք, որ դա շատերին ծանոթ “գյաբառլամիշ” արտահայտության ավելի կատաղած ձևն է, ինչպես, որ նշեց Արսենը: Թե ինչու հենց Չերեպ անունն է կրում ֆիլմում, Արսենը բացատրեց այսպես,- Չերեպ շատ-շատ եմ սիրում, իմ տունը, մեքենան ամբողջությամբ կահավորված է չերեպներով, հագուստներս զարդարված է չերեպի նկարներով, դաջվածքներս չերեպներ են: Մի խոսքով “մեր վերջը” չերեպն է”: Արսենը ամուսնացած է և ունի երկու որդի: Քանի որ, այժմ “Եզրագծից այն կողմ” հեռուստասերիալում նա բանտարկված է` մի քանի ժամից  գնացքով մեկնելու է Վրաստան: Դերասանը ռեժիսորին խնդրել է` ֆիլմում  իր բանտարկությունը երկար տևի, որպեսզի կարողանա ընտանիքի հետ հանգիստը ավելի երկար վայելի: Այն հարցին, թե հենց այս պահին ինչ կցանականա, պատասխանեց,- “Հենց հիմա կուզեմ, որ ընտանիքիս հետ, առանց խնդիրների հասնեմ Վրաստան, մաքսայինում կյանքս չուտեն և հաճելի հանգիստ վայելեմ”: Արսենը մեզ ներկայացրեց նաև իր մեքենաների ցանկը,-“ Վարում եմ “Սպորտյակ” , “Իսուզու”, որով և նկարահանվում է ֆիլմում և ” Տոյոտա”,որը վարում եմ, երբ ընտանիքիս հետ պատրաստվում եմ  երկար ճանապարհ գնալու”: Շատերը կկարծեն, թե Արսենը ֆիլմերում նկարահանվելով` վաստակում է շատ փող, սակայն...,-“ Կինոն մեզ փող չի տալիս, մենք այլ աշխատանքներով ենք զբաղվում  (բիզնես), որպեսզի կինոն պահենք, իսկ մեքենաները` ընկերներիցս եմ նվեր ստացել”: Արսենը`երեկոյան շատ ուշ  ժամերին, մեքենայում նախընտրում է լսել “Enigma” երաժշտություն, ընդ որում շատ բարձր: Դե ինչ, Արսենին մաղթենք հաճելի հանգիստ և բարի վերադարձ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Գերմանուհին փորձել է կրծքով սպանել իր սիրելիին

  Գերմանացի փաստաբան Թիմ Շմիդթը հազիվ է փրկվել մահից, երբ սիրային զվարճանքի պահին ընկերուհին փորձել է խեղդել նրան իր գրկում, հայտնում է Вести-ն՝ հղում տալով բրիտանական Metro–ին։  Կատակն այն մասին, որ յուրաքանչյուր տղամարդ երազում է նման կերպ մահանալ, պարզվում է այնքան էլ ծիծաղելի չէ, երբ կատարվում է իրականում, մեկնաբանում է պարբերականը։  Իր ընկերուհի Ֆրանցիսկա Հանսենի հետ փաստաբանը ապրել է 4 տարի և նախկինում նրա մոտ սադիստական հակումներ չի նկատել։  Նրանց հարաբերությունները բավականին ջերմ են եղել։ Սակայն մի անգամ ինտիմ հարաբերությունների ժամանակ կինը տղամարդու գլուխն այնպես է սեղմել կրծքերի արանքում, որ նրա շունչը կտրվել է։ Այդ պահին Շմիդթը հասկացել էլ, որ դա պարզապես կրքի արտահայտում չէ, այլ նրա հետ հաշիվները մաքրելու փորձ։ Սարսափած տղամարդը տանից դուրս է փախել և գնացել հարևանների մոտ, որտեղից և զանգել է ոստիկանություն։ Այս պահին Շմիդթը ամենայն լրջությամբ իր 33-ամյա ընկերուհուն մեղադրում է իր նկատմամբ մահափորձի կատարելու մեջ։ Պարզվել է, որ զույգի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել, երբ նրանք տեղափոխվել են քաղաք Ունն։ Այնտեղ փաստաբանի աշխատանքը չի ստացվել և նա մեծ ջանքեր է դրել աշխատանքից չզրկվելու համար։ Պարբերականը նշում է, որ ամենայն հավանականությամբ, Շմիդթը սկսել է դավաճանել իր ընկերուհուն։ Վերջինս սկսել է կասկածել, որ նա կլքի իրեն նոր կնոջ համար։  Հեռախոսազրույցի ժամանակ կինը խոստովանել է, որ իրոք ցանկացել է նրան սպանել։ Այն հարցին, թե ինչու հատկապես այդ ձևով, կինը պատասխանել է, որ ցանկացել է այնպես անել, որ նրա մահը առավելագույնս հաճելի լինի։ Սակայն գերմանուհին պաշտոնապես հերքում է բոլոր մեղադրանքներն իր հանդեպ։ Այս գործով դատը կկայանա 2013թ. սկզբին։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Տեղի ունեցավ 'Miss &p; Mister Baby' մանկական գեղեցկության մրցույթը

  Նոյեմբերի 11ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ''Miss &p; Mister Baby'' մանկական գեղեցկության մրցույթը, որը կազմակերպել էր Sweet Baby ամսագիրը: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր պարային խմբեր և փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Այն իր ֆորմատով տարբերվում էր մյուս մրցույթներից, քանի որ նոմինացված էր և բոլոր մասնակիցները ստացան իրենց անվանակարգերն ու մրցանակները: Մրցույթի փոքրիկ մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել այս գեղեցիկ օրվան պատրաստվելու համար: Ժյուրին կանգնած էր բարդ ընտրության առաջ, քանի որ երեխաները գեղեցիկ էին յուրովի:Ի դեպ ժյուրիի կազմում էին մոդել Վարդան Մնացականյանը, դիզայներ Մամիկը և մեր շատ սիրելի Նարինե Դիլանյանը՝ ''Դժվար ապրուստի'' հորքուրը: Այս հիշարժան երեկոն վարեցին ''Քաղաքում'' սերիալի Վահագն ու Արմենը:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Չինուհի մոդելը ազատազրկվել է սեքսուալ ոստիկանի կերպարի համար

    Չին մոդելը ձերբակալվել է ոստիկանի համազգեստ հագնելու, սեքսուալ կեցվածքներ ընդունելու և լուսանկարները սոցկայքերում տարածելու համար, հայտնում է The Sun-ը:   23-ամյա Ուան Սիոմենը կեցվածքներ է ընդունել դետեկտիվ վեպի պատկերազարդման համար: Չինական Sina Weibo սոցկայքում նրա լուսանկարները 500ց ավելի share էին արվել: Իսկ որոշ չինացիներ բողոքել էին նրա դեմ:   Մոդելը դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման, սակայն նրան չեն ձերբակալել. նրա դատավճռի իրականացումը հետաձգվել է 1 տարով:     ` tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՑԵԼ ԱՄԱՆԴԱ ՍԵՅԲՐԻԴԸ

  Վերջին տարիներին, դերասանուհի և երգչուհի Ամանդա Սեյբրիդը աչքի է ընկնում իր հետաքրքիր լուսանկարներով: Մեկ նա լուսանկարներում հայտվում է շատ համեստ, ընթերցասեր աղջկա կերպարով, մեկ էլ հանկարծ սեքսուալ լուսանկարներով: Իսկ ահա վերջերս, դերասանուհին հայտնվել է "Eccentric Issue" Vs. Magazine էջերում: Լուսանկարիչ Գայ Արոշը նկարել է դրամատիկ լուսանկարների պատմություն` վախեցած Ամանդայի մասին: Իսկ թե ինչից և ինչու է վախեցել դերասանուհի Ամանդա Սեյբրիդը, այդպես էլ չհասկացանք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԻԿԻ ՄԱՈՒՍԸ ԱՐԴԵՆ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

  1932 թվականին հրատարակիչ Ջուզեպպե Ներբինին թողարկել է Միկի Մաուսի մասին առաջին նկարազարդված ալբոմը, որտեղ Միկին կոչվեց Տոպոլինո՝ իտալերեն մկնիկ: Իտալացիների արդեն մի քանի սերունդ Տոպոլինո-Միկիին իրենց հայրենակից են համարում` չմտածելով նրա ամերիկյան ծագման մասին:Եվ ահա,” Ուոլթ Դիսնեյ” ընկերության և իտալական հրատարակչություններից մեկի նախաձեռնությամբ, Իտալիայում կնշեն հանրահայտ Միկի Մաուսի իտալական տարբերակի 80-ամյակը:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :