Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 'ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է'

  Կարծես թե ամառն անցավ աննկատ բոլորի համար: Հանգիստը, ծովը, տաք ավազը շատ մարդկանց մոտ այս տարի հետաձգվեց մյուս ամառ. պետք է աշխատել: armcatalog.. կայքը հայտնաբերեց ևս մեկ արվեստագետի, ով իր ամառը նվիրաբերել է մի գործի, որով հետո ուրախանալու են նրա երկրպագուները: Մենք կապ հաստատեցինք երգիչ Արսեն Գրիգորյանի (Ասոյի) հետ, ումից էլ հարցրեցինք՝ որտե՞ղ է հանգստացել այս տարի նա. -Այս տարի ոչ մի տեղ էլ չեմ հանգստացել: -Վերջերս այնքան էլ հաճախ չենք տեսնում Ձեզ եթերով, ո՞րն է Ձեր լռության պատճառը: Գուցե սա ստեղծագործական լռություն է: -Հնարավո՞ր է, որ շատ չեմ երևում եթերով, հիմնականում ստուդիայի աշխատանքներով եմ զբաղված: -Նոր տեսահոլովակ կներկայացնե՞ք Ձեր հանդիսատեսին: -Նոր երգ կա ձայնագրված, մտածում ենք տեսահոլովակ նկարել: Նրա հետ զրույցում փորձեցինք նաև պարզել, արդյոք երգչին կտեսնենք մի օր էստրադային ոճում, որին էլ պատասխանեց կարճ ու կոնկրետ. ''Ամեն ինչ էլ հնարավոր է'':   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ “ԱՏԼԵՏԻԿԸ”

  Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը պատրաստ է ձեռք բերել Մադրիդի “Ատլետիկո” ֆուտբոլային ակումբը: Սլիմը պատրաստ է մեծ գումարներ ներդնել իսպանական ֆուտբոլում: Եվ դա չի լինի ակումբ, որը պայքարում է իր տեղն առաջնությունում պահպանելու համար, այլ կլինի թիմ, որը պատրաստ է պայքարել չեմպիոնության համար: “Ատլետիկոն” ֆինանսական խնդիրներ ունի, և Սլիմը կարող է օգտվել այդ հանգամանքից: Սակայն տեղեկացնենք նաև, որ Սլիմը դեռ պաշտոնապես որևէ ակումբի անուն չի նշել, սակայն ենթադրվում է, որ խոսքն “Ատլետիկոյի” մասին է:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՀԱՅԿԱԿԱՆ “ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ՓԱԹԱԹՎՈՒՄ ՈՒ ԼՊՍՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ”. ՌԵԺԻՍՈՐ

  Արդյոք հայ շոու-բիզնեսում կեղծավոր մարդիկ շատ  են: Ահա այս հարցին ռեժիսոր Դավիթ Հարությունյանը պատասխանել է,-“ Շատ եմ նկատել կեղծավորության դեպքեր: Ցավոք, մեր շոու-բիզնեսում դա առավել շատ է տարածված ու առավել վառ է արտահայտված: Կեղծավորության մեջ ինչ-որ պաշպանողական բան կա: Իմ կարծիքով` առավել շատ տարածված է դերասանների և ռեժիսորների մեջ, աշխատանքի մեջ շատ կեղծավոր են լինում: Դա կապված է շահամոլության, խորամանկության հետ: Այն ավելի շատ է շոու բիզնեսի մեջ, քանի որ այն շատ կեղտոտ է ներքին խոհանոցը: Ես տեսել եմ, որ ոնց են փաթաթվում ու լպստում իրար:Ամոթ է, ուղղակի անհարմար է, դա փրկություն չի, մարդը հայտնվում է ամոթալի վիճակում”:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
30.000 մարդ պարում են միաժամանակ.

  Հռոմի հայտնի «Piazza del Popolo» հրապարակում 30.000 մարդ պարում են «Gangn Style» Գինեսի ռեկորդ գրանցելու համար:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Արման Մարգարյանն Աննա Կոկչյանի պահվածքը բնորոշել է Հախվերդյանի հայտնի երգի խոսքերով

  “Մարդ ես սարքում, TV ես տանում հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ”. Արման Մարգարյանի այս խոսքերը հասցեագրված են իր նախկին կնոջը` Ինգրիտ (նախկինում` Աննա) Կոկչյանին: Հաղորդավարը մեկնաբանությունը գրել է իր “Ֆեյսբուքյան” էջում հրապարակած տեսանյութի ներքո, որն իրենից ներկայացնում է “POP հանրագիտարան” “Աստղային բաժանումներ” հաղորդման ստորեւ ներկայացված հատվածը.  “Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող ամուսնալուծություններից մեկը հաղորդավար Արման Մարգարյանի եւ հաղորդավարուհի Աննա Կոկչյանինն էր: Համատեղ կյանքի ընթացքում զույգը երեխա է ունեցել ու որոշ տարաձայնությունների հետեւանքով բաժանվել: 2008 թվականին` անմիջապես բաժանումից հետո Աննան հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ իրեն եւ Արմանին կապում էր բացառապես սերը, որը ծածկում էր կենցաղը, նյութականն ու անհամատեղելի լինելու փաստը: Աննան խոստովանում էր, որ խնդիրներ չէին առաջանում, ինքը չէր փորձում փոխել Արմանին, սիրում էր կուրորեն: Հոսանքին հակառակ էր գնում, Արմանը լողում էր հոսանքի ուղղությամբ: Հաղորդավարուհին պնդում է, որ ամեն հարցում ինքն է գործողը եղել, իսկ տղամարդը թույլ էր: Աննան հասկացավ, որ ինքը կին է եւ ուզում է գլուխը դնել տղամարդու ուսին ու ոչնչի մասին չմտածել…”. այսպիսին է հաղորդավարական տեքստը:  Նշենք, որ Արման Մարգարյանը թեմայի առիթով հիշել է նաեւ Ռուբեն Հախվերդյանի հայտնի “Նա իր սերը ծախեց” երգը. “Նորմալ է, երբ կատվին չափից շատ ես սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում”,-գրել է հաղորդավարը:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչպես է Ջենիֆեր Լոպեսը դեմքը ձգում բնական ճանապարհով

  Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոպեսը կիսվել է մաշկի ձգության իր գաղտնիքով: Նա խոստովանել է, որ երբեք չի համաձայնի պառկել վիրահատական սեղանին ու գտել է մաշկը ձգելու իր տարբերակը: Պարզվում է՝ խոսքը մազերը ձիգ կապելու մասին է: Ի դեպ, նման ձևով է հարթեցնում դեմքը նաև Քեյթ Մոսը: Դա անգամ կատակով անվանում են «դեմքի կրոյդոնյան ձգում» (Կրոյդոնը Մոսի ծննդավայրն է):   Աղղբյուր` lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄԸ

  Ինչպես նկատել եք` armcatalog.. կայքում զետեղված է ԹՈՓ 10 բաժինը, որը ձևավորվում է տվյալ մասնակցի էջ այցելությունների քանակով, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը բոլոր մասնակիցների վարկանիշերը հավասարեցվում են 0: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ԹՈՓ 10 առաջատարն էր սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը, նրան հաջորդում էր դերասան Ռաֆայել երանոսյանը, իսկ եռյակը բացում էր Անդրանիկ Հարությունյանը: armcatalog.. կայքում ձևավորվող ԹՈՓ 10 արդյուններն ինչպես միշտ անկանխատեսելի են: Այս շաբաթվա առաջատարն է Հայկ Ղուկասյանը, Ռաֆայել Երանոսյանն ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս զբաղեցնում է ԹՈՓ 10 2-րդ  պատվավոր հորիզոնականը, իսկ եռյակը բացում է Արթուր Պետրոսյանը: Նախորդ շաբաթվա հետ համեմատած Արթուր Պետրոսյանը բավականին դրական տեղաշարժ է ունեցել` 8-րդ հորիզոնականից դեպի հաջողակ 3-րդ հորիզոնական: Այս շաբաթվա ԹՈՓ 10 ներառվել են հոտևյալ անձիք` Հայկ Ղուկասյանը, իսչպես արդեն նշեցի իր առաջին հորիզոնականով, Միհրան Ծառուկյանը 4-րդ հորիզոնականում, Շավարշ Գևորգյանը 8-րդ հորիզոնականում և Սլավա Սարգսյանը 10-րդ հորիզոնականում: Այս շաբաթվա ԹՈՓ 10-ում չեն ընդգրկվել նախորդ շաբաթվա մասնակիցներ Անդրանիկ Հարությունյանը, Հովհաննես Բաբախանյանը, դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը, Արա Երնջակյանը և Աննա Խաչատրյանը: Հավելենք, որ իր դիքերն էր զիջել նաղորդ շաբաթվա առաջատարը` երգիչ Մարտին Մկրտչյանը` այս շաբաթ հայտնվելով 5-րդ հորիզոնականում: Այնպես, որ եղեք ակտիվ, միշտ հետևեք armcatalog.. կայքի ԹՈՓ 10 բաժնի փոփոխություններին և եղեք նորությունների լուսաբանման կիզակետում:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :