Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍԻՆԴԻ ԿՐՈՈՒՖՈՐԴԻ ԱՂՋԻԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԴԱՌՆԱԼ

  Սինդի Կրոուֆորդի աղջկան` Կայեին, բոլորը խոստանում էին հայտնի մոդելի կարիերա: Նույնիսկ ասում էին, որ նա կդառնա գեղեցկուհի մոր կատարելագործված տեսակը: Պատկերացնում եք` աղջիկն ընդհամենը 11 տարեկան է, իսկ նրա կյանքն արդեն պլանավորված է: Սակայն Սինդի Կրոուֆորդը դեմ է, որ 11-ամյա դուստրը շարունակի իր գործը, քանզի նա չի ցանկանում աղջկան տեսնել անընդհատ ծանրաբեռնված վիճակում, ինչպես նաև միտված չէ, որ աղջիկը դառնա աստղային երեխա և խորասուզվի այն վիթխարի աշխարհում, որում հայտնվել է ինքը: Այս պարագայում Կայեն դեռ չի որոշել` ինչ է հետագայում անելու, որովհետև մոդել դառնալու գաղափարներով չի տարվել: Սակայն, նշենք, որ նրա մոդելային դեբյուտը իրականացել է դեռ անցած տարվա սեպտեմբերին, ի դեպ հանրաճանաչ Դոնաթելլ Վերսաչեի մոտ: Օրերս նա հանդես է եկել Մալիբու լողափում կազմակերպված դիմակահանդեսում, իսկ բեմի ներքևում կանգնած աստղային զույգ մայրիկը և հայրիկը հպարտացած ծափահարել են դստերը: Ի դեպ, նայելով Կայեին, չես կարող հավատալ, որ նա 11 տարեկան է. նա արտիստիկ է, ինքնուրույն, լի էներգիայով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
<<Դժվար ապրուստի>> Էլենի մանկության նկարները. ՖՈՏՈ

  Վերջերս համացանցում են հայտնվել Շուշան Թովմասյանի մանկության նկարները: Շուշան Թովմասյանը շատերին հայտնի է  որպես <<Դժվար ապրուստ>> Էլենն:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՄԲՐՈՍԻՈՆ ՈՐԴՈՒ ՀԵՏ ԶԲՈՍՆՈՒՄ ԷՐ ԱՅԳՈՒՄ

  Երեկ  հանրաճանաչ մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոյին լրագրողները լուսանկարել են զբոսայգում: Նա իր փոքրիկ տղայի հետ զբոսնում էր այգում: Ալեսսանդրան ժամանակն անցկացնում էր դրական կերպով. մանկիկը թարմ օդ էր շնչում, շնիկը վազում էր կանաչ մարգագետինների վրայով, իսկ ինքը` Ամբրոսիոն, երկար ժամանակ զբոսնելով, վատնում էր օրգանիզմի ավելորդ կալորիաները: Ի դեպ նշենք, որ երեխայի ծնվելուց հետո չորս ամիս է անցել, իսկ անզուգական Ալեսսանդրա Ամբրոսիոն արդեն իսկ վերադարձել է իր նախկին կառուցվածքին: Հիշեցնենք, որ հղիության ընթացքում, նա երբեք չէր ամաչում ի ցույց դնել իր օր-օրի մեծացող փորիկը` այլ ընդհակառակը. այդ ժամանակահատվածում նա ունեցել է բազում ֆոտոսեսիաներ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՈԾՐԱԿԻՆ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ

  Ինչպես միշտ սիրված երգչուհի Լեդի Գագան շարունակում է իր ֆանտաստիկ ոճափոխությունների շարքը, ինչում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Լոնդունում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ երգչուհին ամեն ինչի պատրաստ է, որ հայտնվի հանրության ուշադրության էպիկենտրոնում: Նշենք, որ օրերս նա իր ծոծրակին դաջվածք է արել: Այս նորությունը ևս մեկ անգամ շարժել էր թե' լրագրողների, թե' համակիրների հետաքրքրասիրությունը և ուղղակիորեն բումի է վերածվել: Նշենք այն հանգամանքը, որ Թերրի Րիչարդսոնը` Լեդի Գագայի լուսանկարիչը, ով լուսանկարել է երգչուհուն իր համաշխարհային շրջագայության ժամանակ, վերջերս կորցրել է մորը: Լուսանկարչի մայրը մահացել է քաղցկեղից: Երգչուհին, ինքնազոհողության գնալով, սափրել է ծոծրակը և այնտեղ դաջվածք է արել, որը խորհրդանշում է, որ Լեդի Գագան սատարում է այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Հանրությունը ոգեշնչվել է Գագայի կատարած քայլից. բոլորը խրախուսում էին նրա` նմանատիպ հոգեցունց արարքը: Մանրամասնենք, որ հանրաճանաչ երգչուհին ծոծրակին դաջել է հրեշտակի թևեր: Ի դեպ, նշենք, որ  երգչուհին դեռ չգիտի, թե ինչպես է վարվելու, երբ ծոծրակի մազերն աճեն, բայց այն, որ նրա կատարածը մասշտաբային բնույթ է կրել` ակնհայտ է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Բրեդ Փիթն աջակցում է միասեռականների ամուսնությունն օրինականացնող շարժմանը

  Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը մտադիր է 100 հազար դոլար հատկացնել ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացման գործընթացին, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը: Այսպիսով, աստղը որոշել է ֆինանսապես աջակցել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող ամենախոշոր կազմակերպությանը, որը վերջին 2 տարում շուրջ 8 միլիոն դոլար է ծախսել գեյերի ու լեսբուհիների օրինական ամուսնության իրավունքները քարոզելու համար: Միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը համընդհանուր քվեարկության կդրվի 4 նահանգներում ընտրությունների օրը:   ը նշում է, որ Բրեդ Փիթն ու նրա կինը՝ Անջելինա Ջոլին հայտնի են ընտանեկան կյանքի վերաբերյալ իրենց լիբերալ հայացքներով: Դերասաններն արդեն մի քանի տարի ապրում են միասին և դաստիարակում 6 երեխաների, որոնցից 3-ը որդեգրված են: Միաժամանակ նրանք հրաժարվում են օրինականացնել իրենց հարաբերությունները, քանի դեռ բոլոր ամերիկացիներն, անկախ իրենց սեռական նախընտրությունից, հնարավորություն չունենան նույնը անելու:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵՆ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԳԻՐԱՑԵԼ Է

  Համացանցում են հայտնվել կինոդերասան Ժերար Դեպարդիեի ապշեցուցիչ լուսանկարները, ով օր-օրի ավել քաշ է ձեռք բերում: Գորշ մազերով և մեծ փորով 63-ամյա ֆրանսիկան կինոմատոգրաֆիայի աստղին` Դեպարդիեին, դժվար է ճանաչել: Շշուկներ կան, որ ավելորդ քաշի և ալկոհոլից կախվածություն ունենալու պատճառով, դերասանը ավելի քիչ է երևում հանրությանը, իսկ ռեժիսորները հրաժարվում են  աշխատել նրա հետ` պատճառաբանելով, որ նա անպատասխանատու է և բռնկուն: Եվ որպես վերջաբան ավելացնենք, որ 63-ամյա հանրահայտ դերասանը հայտնվել էր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ օգոստոսի 15ն փարիզյան փողոցներց մեկում հարվածել էր մի վարորդի դեմքին, ով խանգարել էր Դեպարդիեին վազանց կատարել: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Սնուփ Դոգն օգնում է Ջամայկայի բնակիչներին

  Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը Ջամայկայի կարիքավոր ընտանիքներին կօգնի միրգ եւ բանջարեղե աճեցնել։ Fashion Time ը հաղորդում է, որ ռեգի ոճի Reincarnated իր առաջին ալբոմի ձայնագրության ժամանակ հայտնի երգչին ցնցել է տեղի բնակչության աղքատության մակարդակը։ Այժմ Սնուփ Դոգը սկսում է  Minds Garden նախագիծը, որի օգնությամբ Ջամայկայի բնակիչները կապահովվեն միրգ-բանջարեղեն աճեցնելու համար անհարժեշտ ամեն ինչով։ «Երբ ես Ջամայկայում էի, ժամանակ հատկացրի Քինգսթոնի երեք շրջան այցելելուն։ Ես պարզապես ցնցված էի աղքատության մակարդակով. նույնիսկ երեխաների համար կարգին սնունդ չկար։ Ոչ մի երեխա պետք է սոված չմնա։ Ջամայկան ինձ օգնեց ալբոմս ձայնագրելու հարցում։ Իմ հերթին ես ցանկացել եմ օգնել նրան եւ հիմնել եմ այս ծրագիրը»,- ասել է ռեփերը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :