Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՇԱԿՒՐԱ ԵՎ ՊԻԿԵ ԶՈՒՅԳԸ ԹՅՈՒՐԻՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

  Ինչպես գիտենք վերջերս լուրեր էին պտտվում, որ երգչուհի Շակիրան հղի է և որդի է ունենալու: Սակայն ո'չ Շակիրան, ո'չ Պիկեն, այդպես էլ ոչ մի օֆիցիալ մեկնաբանում չարեցին: Այժմ լուրեր են պտտվում, որ այս այստղային զույգին սպառնում են: Նրանց սպառնում են Շակիրայի տան նախկին աշխատողները` ամուսիններ` 46-ամյա Մարիցա Մարտինեսը և 50-ամյա Դեյվեր Էրնանդեսը: Ամուսնական զույգը պնդում է, որ Պիկեին և Շակիրային նկարահանել են Միջերկրական ծովում զբոսանավով շրջելու ժամանակ իրենց սիրային հաճույքները վայելելիս: Իսկ այժմ սպառնում են հրապարակել այդ ինտիմ բնույթի տեսանյութը, եթե իհարկե կոլումբիացի երգչուհին և ''Բարսելոնա'' ակումբի ֆուտբոլիստը նրանց չվճարեն 3 մլն ամերիկյան դոլար, որը նրանց մեկնաբանությունների համաձայն, չնչինն է ինչ պիտի անեն, այն բանից հետո, երբ Շակիրան ազատել է նրանց աշխատանքից  մի միջադեպի պատճառով, որի մեղավորը երգչուհին է եղել: Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ շիկահեր երգչուհին սպառնալիքների է ենթարկվում: Նրա նախկին աշխատողներից մեկը ևս սպառնում էր հրապարակել էրոտիկ բովանդակությամբ մի տեսնյութ, սակայն այդ անգամ Շակիրայի բախտն ուղղակի բերեց և ամեն ինչ ավարտվեց առանց այլևայլությունների: Այժմ Շակիրայի և Պիկեյի պաշտոնական ներկայացուցիչները փորձում են բանակցել սպառնալիքների դիմած անձանց հետ: Մեկնաբանները հրապարակել են, որ հայց կներկայացնեն ընդդեմ ''ահաբեկիչների'', եթե դրանք շարունակական բնույթ կրեն և անհանգստություն պատճառեն ապագա մայրիկին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Գողացել են Էմի Ուայնհաուսի թանկարժեք շորերը

  Լոնդոնում գտնվող Էմի Ուայնհաուսի բնակարանից գողացել են երգչուհու երկու թանկարժեք զգեստ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 200 հազար դոլար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun գործակալությունը, գողոնի մեջ տեղ են գտել երգչուհու շատ հայտնի երկու զգեստներ, որոնց թվում հարսանեկան և երեկոների համար նախատեսված շորերը։ Պարբերականն ընդգծում է, որ զգեստները նախատեսված էին աճուրդներից մեկում վաճառքի համար։ Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 23ն Էմի Ուայնհաուսին գտել էին մահացած Լոնդոնի սեփական բնակարանում։ Երգչուհին այդ ժամանակ միայն 27 տարեկան էր։ Մահվան պատճառ էին դարձել ալկոհոլի օգտագործումն ու կախվածությունը թմրադեղերից։    `emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եղունգի լաքեր՝ Սալմա Հայեքից. ֆոտո

  Հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը ամերիկյան դեղատների CVS ցանցի հետ համատեղ թողարկել է եղուգի գույնզգույն լաքերի նոր հավաքածու։ Celebrities.by - ը հաղորդում է, որ այս քայլին աստղին դրդել է նրա 5-ամյա դուստրը։ «Վալենտինայի խելքը գնում է եղունգի լաքի համար, այդ պատճառով էլ շատ ուզում էի օգտագործել մի բանաձեւ, որը շատ թունավոր չի լինի եւ հարմար կլինի նույնիսկ երեխաներին։ Մենք օգտագործել ենք բացառապես անվտանգ բաղադրիչներ ու բնական էքստրակտներ», - նշում է դերասանուհին։ Նոր հավաքածուն կդառնա նույնպես Հայեքին պատկանող Nuance կոսմետիկ գծի շարունակությունը։ Հավաքածուի ներկապնակում վառ ու բարդ երանգներ ու դասական գույներ են՝ ցանկացած տարիքի կանանց համար։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Անաստասիա Վոլոչկովայի նոր սերը

  Վերջերս Երևանում մենահամերգով հանդես եկած ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան կարծես նոր սեր է գտել. գրում է dni.-ն` հավելելով, որ Վոլոչկովային վերջերս ռոմանտիկ ընթրիքի ժամանակ նկատել են երգիչ Սերգեյ Լազարևի հետ: Վոլոչկովան իր միկրոբլոգում երգչի հետ արված սադրիչ լուսանկարներ է տեղադրել, որոնց տակ գրել է. «Հանդիպել են երկու միայնակները» և «Մենք միասին ենք»: Կայքը նշում է, որ այս երկու հայտնիները ներկայումս իսկապես միայնակ են:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամենաանսովոր made in China ավտոմեքենաների Թոփ-6-ը (Photo)

  Չնայած Չինաստանի ավտոշուկան համեմատաբար ոչ վաղուցվա պատմություն ունի` ՉԺՀ բնակիչներն այնպիսի ավտոմեքենաներ են ստեղծում, որոնք պարզապես ապշեցնում են արևմուտքի բնակիչներին: Եկեք մոտիկից ծանոթանանք made in China ավտոմեքենաներից մի քանիսին:   1. Great Wall Hover Pi լիմուզին-ամենագնացը, հավանաբար, եվրոպացիներին կհիացնի իր սրահով, որի առանձնահատկություններից է դիզայնը: Սակայն Չինաստանի համար, որտեղ այսպիսի մեքենա ունենալը համարվում է հարստության նշան, այս լիմուզինը պարզապես երազանք կլինի:     2. BAW Motors Yongshi ավտոմեքենան ռազմական ջիպ է համարվում և Humvee ամենագնացի и Range Rover խառնուրդ է հիշեցնում: Մեքենան ունի CD-փլեյեր, տեղավորում է 5 ուղևորի, լիովին հարմար կլինի նաև քաղաքացիական անձանց համար:   3. HNUSP ընկերության L-DDC ավտոմեքենան իսկապես կզարմացնի անիվների դիրքով. մեկը գտնվում է առաջամասում, մյուսը՝ հետնամասում: Եվս երկուսը տեղակայված են կենտրոնում:   4. BAW Motors BAW Motors Zhanqi-ն կարելի է համարել Jeep Wrangler երկարացված տարբերակ: Սակայն այն օրիգինալից պակաս հզոր է, բոլոր առումներով զիջում է:   5. Li Shi Guang Ming Detroit Fish-ն իսկական գտածո է տաօրինակ ավտոմեքենաների սիրահարների համար: Մեքենան առաջին անգամ ներկայացվել է 2008ն և շատ բուռն արձագանք է գտել: Այն 6 800 դոլար արժե:   6. Նույն ընկերությունը ստեղծել է մեկ այլ` ոչ պակաս տարօրինակ էլեկտրամոբիլ, որը կոչվում է Book of Songs: 8 000 դոլարով դուք ձեռք կբերեք ծաղրածուի ոտնաման հիշեցնող ավտոմեքենա, որի առավելագույն արագությունը 45 կմ/ժց մի փոքր ավելի է, հայտնում է style.rbc.-ն:   ՝ lovemysoul.wordpress.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը բաժանվել են

  Ամերիկացի փոփ-աստղեր և դեռահասների կուռքեր 18-ամյա Ջասթին Բիբերը և 20-ամյա Սելենա Գոմեսը պաշտոնապես հայտարարել են իրենց բաժանման մասին մի քանի տարի շարունակվող բուռն սիրավեպից հետո։ «Բաժանման նախաձեռնողը Սելենան է, դա պատահել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Նրանց համար հեշտ չէր մշտապես միմյանցից հեռու գտնվելը։ Բացի այդ, Գոմեսը կասկածներ ուներ Բիբերի հավատարմության վերաբերյալ»,- հաստատել է զույգի մտերիմ աղբյուրը People ամսագրին։ Երիտասարդները առաջին անգամ հանրությանը ներկայացան որպես սիրահար զույգ 2011թ. փետրվարին։ Մինչ այդ նրանք գաղտնի էին հանդիպում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՍԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՍՔԵՐԸ

  Երգիչ Արսեն Հայրապետյանը իր լսարանին է մատուցում նոր երգ` «Կարևոր Խոսքեր» անվանմամբ: Երգի խոսքերի հեղինակն է Արտակ Մարտիրոսյանը, երաժշտության հեղինակը` Արսեն Բարսամյանը: Շատ շուտով` սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկիզբ, երգը կունենա նաև իր տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորն է Ֆելիքս Բաբայանը: armcatalog.. հետ զրույցում Արսենը նշեց նաև, որ սպասվում է դուետ և նոր տեսահոլովակ հայ երգչուհիներից մեկի հետ, ում անունը սակայն նա չցանկացավ նշել: Իսկ դեկտեմբերին լույս կընծայվի Արսենի թվով 5-րդ ձայնասկավառակը:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
; : :