Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ. 'ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՈՒՅԶԵՐՍ'

  Hajtniner.  կայքը զրուցեց սիրված սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ: Ունեցանք հաճելի զրույց, որի ընթացքում սպորտային մեկնաբանն ինչպես յուրաքանչյուր մեկնաբանման ժամանակ, այս անգամ ևս մեզ փոխանցեց դրական լիցքերի մեծ պաշար: Ինչպես միշտ` այս տարին ևս Կարեն Գիլոյանի համար հագեցած ու ծանրաբեռնված է եղել և նա, թոթափվելով առօրյա հոգսերից, հանգստացել  է Բուլղարիայի ծովափնյա քաղաքներից մեկում: Նա արտահայտվեց այս կերպ.- Հանգստացել եմ շատ լավ և ինչպես միշտ վերադարձել եմ հայրենիք դրական տրամադրվածությամբ: Եվ շարունակելով խոսքը մանրամասնեց, որ անհամբերությամբ սպասում էր այս տարվա սեմտեմբերի 1ն, քանզի այս տարի նրա որդին ընդունվել էր Ֆիզմաթ դպրոց: Բոլորս էլ  նկատել ենք, որ Կարեն Գիլոյանը, ոչ միայն իրեն հարիր կերպով մեկնաբանում է սպորտային իրադարձությունները, այլ նաև ամեն անգամ յուրովի է ապրում հայ մարզիների յուրաքանրյուր հաղթանակած պահը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսին էին նրա հույզերը այս տարվա Օլիմպիական խաղերի ընթացքում:- Մեկ անգամ ևս մեծ խանդաղատանքով կարող եմ նշել մեր հայ մարզիկների` Հռիփսիմե Խուրշուդյանի, Արթուրի և Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակների մասին, որոնց ժամանակ դրական հույզերի տեղատարափ սկսվեց շրջապատում: Ինչպես նաև նշեմ, որ ուրախացել եմ հայ մարզիկների այլ հաղթանակներով, բայց նշանակալից և քմահաճ էին վերոնշյալները: armcatalog.. կայքին նաև հետաքրքրում էր` արդյոք սպասվում էին անակնկալ նորություններ և փոփոխություններ կապված Կարեն Գիլոյանի ծավալած աշխատանքային գոծունեության հետ:- Կարծում եմ առաջիկայում ամեն ինչ կլինի սովորականի պես լավ, ամեն բան կընթանա հարթ, կընթանա իր հունով, սակայն ցանկություն ունեմ անձնական բիզնես սկսել. ժամանակն է փող աշխատել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Բրիթնի Սփիրսը Forbes վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհին

     Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը: Վարկանիշի առաջին տեղում 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսն է, որը նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը վաստակել է 58 մլն դոլար: Մեծ խզումով երկրորդ տեղում է 22-ամյա քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը մեկ տարում 57 մլն դոլար է վաստակել: Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ աստղ Ռիհաննան: Նա վաստակել է 53 մլն դոլար: Forbes վարկանիշը կազմվում է սեփական տվյալների, ինչպես նաև շոու բիզնեսի ինսայդերների հետ հարցազրույցների հիման վրա:     ՝ PanARMENIAN.Net     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՄԻ՞ԹԵ ԱՐՄԻՆԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԿԹՈՂՆԻ

  Երգչուհի Արմինկան իր պաշտոնական նոր կայքն ունի`http://arminkusic./: Գեղեցկուհի երգչուհին խոստացել է, որ կայքը մշտապես թարմացվելու է: Շատ երկրպագուներ, արդեն ոգևորված հայտնել են, որ շատ հարցեր ունեն և կայքի միջոցով սիրով կուղղեն երգչուհուն, հուսալով, որ Արմինկան ուշադրություն կդարձնի հարցերին և կտա այդ հարցերի պատասխանները: Սակայն շատերը կարծում են, որ այս կայքն էլ հնի նման չի թարմացվելու: Խոսում են նաև այն մասին, որ Արմինկան չի պատրաստվում կայքի շնորհանդեսը վերածել տոնակատարության: Շնորհավորում ենք Արմինկային և նրա երկրպագուներին:
ԿՐԻՍՏԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

  Գրեթե ամբողջ աշխարհին հայտնի է դերասանուհի Կրիստեն Ստյուարտը իր վատ արարքներով: Ինչ-որ մեկը դրան վերաբերում է շատ հանգիստ, ինչ-որ մեկը ընդհանրապես չի արձագանքում: Բայց ահա Ռոբերտ Պատտինսոնի երկրպագուները շատ զայրացած են: Ի տարբերություն իրենց կուռքի` չեն ներել դերասանուհուն: Հենց այդ պատճառով էլ այժմ Կրիստենը վախենում է իր կյանքի համար: Դերասանուհու կարծիքով, այժմ սոցիալական ցանցերը շատ հեշտ և մատչելի տեղեկատվություն են հաղորդում իր մասին: Ահա թե ինչ է ասում նա,-“ Մեր օրերում շատ բարդ է ինչ-որ բան թաքցնելը, բոլոր Ֆեյսբուկցիները գիտեն, թե դու որտեղ ես գտնվում: Ես հնարավոր է մահանամ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կասի իմ գտնվելու վայրը և ինչ-որ մեկը կպատրաստվի գնալ այդտեղ և սպանել ինձ: Ամեն դեպքում, ես շատ եմ մտածում այն մասին, որ ինչ-որ մեկը կլինի վտանգավոր”: Նյութը պատրաստեց` Արևիկ Աետիսյանը
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ` 'BOSS' ՕԾԱՆԵԼԻՔԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ

  Մինչև այս ամսվա վերջ կթողարկվի ''BOSS'' ֆիրմայի օծանելիքի` նոր ''Nuit Pour Femme'' բույրը: Այն կներկայացնի դասական ոճի ֆավորիտ, դերասանուհի Գվինեթ Փելտրոուն: Օծանելիքի համաշխարհային վաճառքը կմեկնարկվի սեպտեմբեր ամսվա ընթացքում: Կերպարը, որը դարձել է բույրը ստեղծողների ոգեշնչման կիզակետը, դերասանուհու էության ողջ նկարագիրն է` սև դասական զգեստ, առանց այլևայլությունների` պարուրված էլեգանտությամբ, ռոմանտիզմով և զգացմունքայնությամբ: Այս տարրերը միանշանակ հարիր են Գվինեթ Փելտրոուի ոճին: ''Hugo Boss Fragrance'' ֆիրմայի տնօրենը` Գերդ Ֆոն Պոդևիլսը, իր տված հարցազրույցում ասել է, որ Փելտրոուի հետ իրենց համագործակցությունը ֆիրմայի համար կատարյալ տարբերակ էր: Բարեհամբույր Գվինեթը հավելել է, որ այն կինը, ով ընտրում է  ''BOSS'' օծանելիք` նպատակասլաց, հեռատես, կայուն և լիդերին բնորոշ հատկանիշներով լի անձնավորություն է, ով միաժամանակ կարողանում է համատեղել կանացիությունն ու զորությունը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ԿՈՄԲԻՆԻԶՈՆՈՎ

    Անսահմանափակ տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի, 43-ամյա Ջենիֆեր Լոպեսի ծնողները չափազանց խիստ են եղել աղջկա նկատմամբ և աշխատել են նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և իրեն նվիրել արվեստին: Լոպեսը կյանքի դաժան դպրոց անցնելուց հետո հասել է նրան, ինչի մասին երազել էր: Վերջերս, Ջենիֆերը բեմ է բարձրացել  թափանցիք շլացուցիչ կոմբինիզոնով: Իր համերգին, որը կայացել էր Մադրիդում, Ջենիֆերը շատ լավ էր զգում: Այնուամենայնիվ, իր պարային շոուն և ոկալային տվյալները մղվեցին երկրորդ պլան, երբ Լոպեսը հայտնվեց բեմում: Իր պիջակը երգչուհին հատուկ խնամքով էր պատրաստել համերգի համար և զուր չէր: Զգեստները` ոչ միայն ընդգծում էին Ջենիֆերի գեղեցիկ կազմվածքը, այլ նաև համերգին տալիս էին սեքսուալություն: Հիշեցնենք, որ Ջենիֆերը հանդիպում է պարող Կասմեր Սմարթի հետ և բեմ էր բարձրացել մատին` փոքրիկ ադամանդե մատանիով:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Կինը երշիկի մեջ ադամանդե մատանի է գտել

  50-ամյա տնային տնտեսուհին սովորականի պես խանութից գնել է երշիկը, այնուհետև, երբ տանը փորձել է այն կտրատել՝ զգացել է, որ դանակը երշիկի մեջ ինչ-որ խոչընդոտի է հանդիպել: Կնոջ զարմանքին չափ չի եղել, երբ նա նկատել է, որ այդ խոչընդոտը եղել է 5 ադամանդով ոսկե մատանին:    Կինը որոշել է չվիճել ոչ խանութի հետ, ոչ էլ երշիկը արտադրողների հետ: Մսի կոմբինատում հումորով են վերաբերվել դեպքին՝ ասելով, որ նրանք մինչ այժմ ոչ ոքից հաղորդագրություն չեն ստացել ոսկյա զարդի կորստի մասին:   Թանկարժեքը զարդը երշիկի մեջ հայտնաբերել է Իժեվսկի բնակչուհին:   ՝ hay   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :