Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԿԼՈՒՄԸ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՇՈՈՒ ԾՐԱԳՐԻ ՍՊԱՍՎԱԾ ՀՅՈՒՐՆ ԷՐ

  Օրերս հայտնի մոդել Հայդի Կլումը հագել էր մի հիասքանչ կարմիր զգեստ և ուղևորվել էր մասնակցելու "Good Morning America" առավոտյան շոու ծրագրին: Նյու-Յորքում` հեռուստաընկերության դռների առձև, պապարացիները ինչպես միշտ պահը բաց չէին թողել և մոդելին լուսանկարել էին: Հայդի Կլումը, գիտակցելով, որ հայտնվելու է քննարկումների էպիկենտրոնում, իրեն հարիր կեցվածք էր ընդունել` ի ցույց դնելով իր մասնագիտական տաղանդը: Հավելումն իր կարմիր, գեղեցիկ զգեստին Հայդին կրել էր նաև աչքի ընկնող զարդեր: Ի դեպ վերջերս մոդելն իր ներկայությամբ նշանակալից էր դարձրել մանկական պատի նկարազարդումները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԵՎ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ

  Դերասան Գնել Սարգսյանը, ով “Անծանոթը” հեռուստասերիալում մարմնավորում է Վահանի կերպարը, այսօր ն տեղեկացրեց, որ շուտով կնկարահանվի նոր գեղարվեստական ֆիլմում, որն ունի հումորային ուղղվածություն: Ֆիլմում Գնելը մարմնավորում է գրեթե գլխավոր հերոսին: Դերասանը ֆիլմի մասին չցանկացավ ներկայացնել այլ մանրամասներ` թողնելով անակնկալ: Այն հարցին, թե ինչու՞ է Գնել Սարգսյանը հիմնականում մարմնավորում բացասական հերոսի կերպարներ, և արդյո՞ք այդ դերերն ինքն է ընտրում, դերասանը պատասխանեց,-Առաջին անգամ իմ բացասական դերը ինքս ընտրեցի, որովհետև վատ մարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ և պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ ու ջանք, ինչը ես իմ խաղերում ներդնում եմ: Իսկ այդուհետ ինձ սկսեցին առաջարկել նմանատիպ կերպարներ, իսկ ես չեմ մերժում: Դերասանը հետ կիսվեց իր երազանքների մասին, որոնցից ամենացանկալին և բաղձալին` Արևմտյան Հայաստանի կրկին մերը լինելն է: Իհարկե, այդ երազանքը գրեթե բոլորիս սրտերում է, սակայն Գնելը նշեց, որ նա բոլորից շատ է երազում այդ մասին: Վերջում դերասանը հավելեց, որ իր ոչ մի կերպարը իրական Գնելի կերպարին չի համապատասխանում, իսկ դրանում  զրույցի ընդացքում համոզվեցինք ինքներս:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՎԱՆԵՍՍԱ ՊԱՐԱԴԻՆ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է

  Վանեսսա Պարադին ամուսնալուծությունից հետո սակավաթիվ է ներկայանում հանրությանը, բայց այդ ամենին զուգահեռ միշտ հանգստանում է: Հիշեցնենք, որ Ջոնի Դեպից բաժանվելուց հետո Վանեսսան փորձում է դասավորել իր կյանքը, ինչպես նաև այդպես է վարվում Ջոնը: Վերջերս դերասանուհուն իր երեխաների հետ լրագրողները լուսանկարել էին Սեն-Տրոպե կղզում, իսկ օրերս նրան նկատել են Կորսիկայի լողափերից մեկում: Լուսանկարներում Վանեսսան կրում էր սև լողազգեստ, որը հոյակապ ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը: Հետագայում, երբ Պարադին նկատել է, որ իրեն լուսանկարում են, կիսով չափ մերկացել է` ի ցույց դնելով իր կանացի բարեմասնությունները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Մանրամասներ «Գեներալի աղջիկը» սերիալի վթարի ենթարկված դերասանի մասին

  ''Գեներալի աղջիկը'' հեռուստասերիալի ստեղծագործական խմբից  տեղեկացնում են, որ  երեկ  Դիլիջանի ոլորաններում ավտովթարի ենթարկված Ռաֆիկ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է:  Նա   թեթև վնասվածքներ է ստացել:   Նշենք, որ Ռաֆիկը սերիալում մարմնավորում է Միքոյի կերպարը:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երաժշտական ընդմիջում.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սոս Պետրոսյանը և Վիկտորինան ցնցում են Գերմանիան.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :