Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԲԵՔՀԵՄԸ ԵՎ ՎԻՆՏՈՒՐԱՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ

  Օրերս հայտնիներ Վիկտորյա Բեքհեմն ու Աննա Վինտուրան հանդիպել են նորաձևության պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրանք ուղղակի չէին կարող բաց թողնել նպանատիպ նախաձեռնությունը: Գեղեցկուհի Վիկին հագել էր վառ նարնջագույն զգեստ, որն էլ ավելի արտահայտիչ էր  դարձրել համահունչ հարդարանքով, իսկ Աննան հագել էր դասական կաթնագույն զգեստ` այն ընդգծելով իրեն հարիր հարդարանքով և սանրվածքով:  Նրանք հանդիպել էին մի հոյակերտ կառույցի մոտ, որի վրա ներկայացված էր սիրված երգչուհի Լեդի Գագայի պաստառը: Երկու հանրաճանաչ ոճաբանները դիպուկ խորհուրդներեն են տվել կանանց նորաոճության մանրուքների, այն ճիշտ ընկալելու և տվյալ կերպ հագնվելու առումով: Նշենք, որ մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
ԴԱՖՖԸ ԻՐ 25 ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

  Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Հիլարի Էրհարդ Դաֆֆը, հայտնի է դարձել “Լիզզի Մաք Գուայեր” հեռուստաշոույում նկարահանվելուց հետո: Դաֆֆը թողարկել է երեք ձայնասկավառակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում` ավելի քան 13մլն քանակով: Դերասանուհին նկարահանվել է “Մեծածախով ավելի էժան է” և “Մոխրոտիկի պատմությունը” ֆիլմերում: Սեպտեմբերի 28ն համաշխարհային ճանաչում ունեցող աստղը իր 25-ամյակը նշել է սիրելի տղամարդկանց շրջապատում: Դաֆֆը որդու հետ էր, ում հագցրել էր գեղեցիկ վերնաշապիկ, իսկ դերասանուհին` կրկին վերնաշապիկ, նեղ ջինս և կարմիր կոշիկներ: Հիշեցնենք, որ Հիլարի Դաֆֆը ամուսնացած է հոկեիստ Մայկ Կարմիի հետ: Տեղեկացնենք նաև, որ Հիլարին դեռ շարունակում է պայքարել գեղեցիկ կազմվածք ունենալու համար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Land Rover-ը պատրաստվում է մեքենաների 16 նոր մոդել ներկայացնել

    Մեքենաշինության ոլորտի հսկաներից մեկը՝ բրիտանական Land Rover-ը, պատրաստվում է 10 մլրդ ֆունտ ստերլինգի չափով ներդրումներ կատարել, ինչի արդյունքում ընկերությունը կկարողանա 16 նոր մոդել ներկայացնել։ Նորությունների շարքում կլինեն արդեն դասական դարձած Range Rover, Discovery և Freelander մեքենաների նոր տարբերակները, ինչպես նաև միանգամայն նոր մոդելներ։ Նախատեսվում է, որ այս մեքենաները կարտադրվեն գալիք 5 տարվա ընթացքում՝ ընկերության և՛ բրիտանական, և՛ չինական գործարաններում։     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
“ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ”-Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ԾՆՈՒՆԴ

  Նոյեմբերի 6ն Դիանա Գրիգորյանը կնշի իր ծննդյան 36-ամյակը: Հենց այդ նույն օր լրանում է ”Օրը ցերեկով” հաղորդաշարի գործունեության 3-րդ տարին: Ասում են այդ օրը հանդիսատեսին սպասվում է բազում անակնկալներ: Դե ինչ անհամբեր կսպասենք այդ գեղեցիկ օրվա գալստին և գեղեցիկ անակնկալներին: Իսկ Դինայի կենսագրությանը և աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Միս տրանսսեքսուալ 2012 հաղթող է դարձել Թայլանդի ներկայացուցիչը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Apple-ն աշխատանքի է ընդունել Սամ Սունգ անունով մարդուն

  Ամերիկյան Apple ընկերությունը նոր աշխատակից է ընդունել, որի անունն է Սամ Սունգ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոկայաններից մեկին: Ընդ որում, հետաքրքիր է, որ Apple գլխավոր մրցակիցը սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների շուկայում Ssung-ն է: Սամ Սունգն աշխատանքի է անցել Կանադայի Վանկուվեր քաղաքի Apple վաճառասրահում: Որպես ապացույց՝ ռադիոկայանը տարածել է աշխատացի այցեքարտի լուսանկարը: Այն շատ արագ տարածվել է ողջ համացանցով և բազմաթիվ վեճերի թեմա դարձել: Որոշ մարդիկ կարծում են, որ լուսանկարը Apple կողմից փիառ քայլ է: Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, ստուգել են Սամ Սունգի տվյալները և հաստատել դրանց հավաստիությունը:   ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը L’Wren Scottց.

    Բոլորը սպասում են Հոլիվուդի ամենահայտնի զույգի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի այդքան սպասված հարսանիքին: Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլիի զգեստը կարվելու է L’Wren Scott բրենդի կողմից: Ջոլլին տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացել է այս բրենդի զգեստներով: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին են 2006 թվականից եւ ունեն 6 երեխա. որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը: Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է:   ՝ Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :