Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ԵՎ ՀԱՄԱՐՁԱԿ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

  Օրերս armcatalog.. կայքը զրուցեց սիրված հաղորդավարուհի և ավտոմեքենաների մեծ սիրահար Մագայի հետ: Ունեցանք հաճելի և մտերմիկ զրույց, որի ընթացքում խոսեցինք տարատեսակ հարցերի շուրջ: Զրույցը սկսեցինք`  անդրադառնալով Մագայի ամառային հանգստին:- Այս ամռանն ունեցել եմ ֆենոմեն հագիստ, որովհետև 12 տարի շարունակ հեռուստաընկերությունում հանդես գալով, առաջին դեպքն էր, որ առանց տեսախցիկի մեկնել էի հանգստի: Մանրամասնեմ, որ որդուս հետ եղել եմ Մոսկվայում: Նրան ցույց եմ տվել Մոսկվայի հայտնի ''Կարմիր հրապարակը'': Մենք հանգրվանել էինք եղբորս տանը, ով սաստիկ կարոտել էր որդուս, նա էլ փոխադարձաբար կարոտել էր քեռուն: Վերադառնալով Հայաստան` որդիս այս տարի սեպտեմբերի մեկից հաճախել է երկրորդ դասարան, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա կրկին հաճախում է առաջին դասարան, քանզի դպրոցի առումով փոփոխություններ էինք կատարել և նա այժմ սովորում է Ֆիզմաթ դպրոցում: Հավելեմ, որ ես միշտ շրջագայություններ եմ կաատում, այնպես, որ եթե արտերկիր մեկնելը հանգիստ է համարվում, այդ դեպքում ես պարբերաբար լինում եմ այդ հարթությունում: Նշեմ, որ այս ամսվա վերջին մեկնելու եմ Պրահա. այնտեղ կան շատ հնաոճ մեքենաներ:- Իսկ ի՞նչն է դարձել Մագայի կարիերայի խթանիչ հանգամանքը:- Ի սկզբանե ''ՄԱԳԱՎՏՈ+'' հաղորդաշարի մտահաղացումն իմն է եղել, որովհետև մանկուց` 9 տարեկանից սկսած, հաճախել եմ ավտոդպրոց, ինչպես նաև դասեր եմ քաղել եղբորիցս: Ասեմ, որ այս բնագավառում իմ հաջողության հասնելն իր հետ իրագործեց նաև եղբորս տարիների երազանքը: Իսկ ընդհանուր առմամբ` ոչ մի արտասավոր իրադարձություն տեղի չի ունեցել, որն էլ խթան է հանդիսացել, որ ես սկսեմ զբաղվել իմ սիրած գործով:Շատ հետաքրքիր էր կամքով և տոկունությամբ լեցուն Մագայի անցած ուղին:- 1999 թվականից սկսվել է իմ վիթխարհի ուղին, իսկ 2000 թվականից սկսած գործել է կին վարորդների ակումբը, որը մինչ օրս չի զիջում իր դիրքեը. կազմակերպում ենք մրցաշարեր, տարատեսակ հանդիպումներ և այլն: Իսկ ինչ կապված է ''ՄԱԳԱՎՏՈ+'' հաղորդաշարի հետ, ասեմ, որ այն ՀՀ-ում նմանը չունեցող հաղորդում է, քանի որ առաջինն էր, որ հանդես է գալիս նման ձևաչափում և վերջիվեջո ամենասպասվածն էր և յուրահատուկը: Դե, գիտենք, որ հաղորդաշարը լուսաբանում և կազմակերպում է հնաոճ և պատմական, թյունինգային ավտոմեքենաների ավտոցուցահանդեսներ, տարբեր տիպի ավտոմրցույթներ: Այն նաև ունի հայտնի մարդկանց էջ, որտեղ պարզում են, թե ինչպիսի վարորդներ են նրանք ու ինչ մակնիշի ավտոմեքենա են վարում: - Իսկ ինչպե՞ս ընդունեցին այդ հանգամանքը տան անդամները:- Շատ սովորական, շատ բնական. պետք է այդպես էլ լիներ, չէ որ ես կամակոր աղջկա պես հասել եմ իմ նպատակին: Ասեմ, որ մեր ընտանիքում բոլորն էլ մեքենայասեր են, և ինչպես նշեցի զրույցի սկզբում` եղբայրս միշտ սատարում է ինձ: Բացի այդ` բոլոր մեքենաներս ինձ եղբայրս է նվիրել, իսկ այս անգամ կարող եմ հպարտանալ, որովհետև այժմյան մեքենաս ես եմ գնել:- Իսկ ինչպիսի՞ պլաններ ունի Մագան մոտ ապագայում:- Ասեմ, որ ամսի 23ց սկսվում է ''ՄԱԳԱՎՏՈ+'' հաղորդման նոր եթերաշրջանը, ինչպես միշտ ես հանդես կգամ որպես հեղինակ և վարող, ինչպես նաև առաջին անգամ կբարձրաձայնեմ ''ՄԱԳԱՎՏՈ'' ակումբի ստեղծման մասին, որն իր մեջ կներառի ամեն ինչ ավտոաշխարհի մասին: Մագա Մարտիրոսյանի էջը կարող եք տեսնել այստեղ՝ ՄԱԳԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սիրուշոն եւ Սիլվա Հակոբյանը նախընտրում են Alexander McQueen. Ֆոտո

  Հետեւելով Սիրուշոյի եւ Սիլվա Հակոբյանի վերջին նորություններին՝ նկատեցին. նրանք երկուսն էլ ընտրել են տարբերվող ոճ՝ նախընտրությունը տալով  Alexander McQueen visor-ներին՚: Ձեզ ենք ներկայացնում Սիրուշոյին եւ Սիլվա Հակոբյանին Visor-ներով, բացի դրանից առաջարկում ենք ծանոթանալ նաեւ Alexander McQueen (Fall) winter 2012-2013 ցուցադրությանը՝ Visor-ներով:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
49-ԱՄՅԱ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ

  Հեռուստահաղորդավարուհի Օկսանա Պուշկինան վերջնականապես իր կապերը հաստատեց ծրագրավորող Ալեկսեյի հետ: 49-ամյա հաղորդավարուհին այդ մասին խոսել է հենց իր անձնական բլոգում: “Փոխվել է կարգավիճակը: Արագ: Եվ բնավ էլ ցավոտ չէ: Կնքվեցինք: Այսօրվանից ես ամուսնացած կին եմ: Բոլորից շնորհակալ եմ շնորհավորանքների համար”:- հրապարակել է նա: Պուշկինան տեղեկացրել է նաև, որ իրենք չեն պատրաստվում հարսանեկան ճանապարհորդության: “Հարսանիք չի լինելու: Հաջորդ տարի մենք միասին կնշենք իմ հոբելյանական 50-ամյակը”-տեղեկացրել է հաղորդավարուհին: Նշենք նաև, որ Պուշկինան ծրագրավորող Ալեկսեյի հետ ծանոթացել է համացանցի միջոցով:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ԱՄՈՒՍԻՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԻՐ ԿՆՈՋ ՈՃԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԱԿԵԼ ՀԵԼԵՆԱ ԲՈՆԵՄ ԿԱՐՏԵՐԻՆ ՏԻՄ ԲԱՐՏՈՆԻՑ

  Սեպտեմբերի 18ն Հելենա Բոնեմ Կարտերը և Տիմ Բարտոնը  դուրս են եկել Լոնդոն`երեկոյան զբոսանքի: Հայտնի Հոլիվուդյան զույգը քայլում էր առանց շտապելու` շատ դանդաղ: Բոնեմ Կարտերը տարբերվում է իր ոճով և հագուստների ընտրության մեջ ունի հատուկ ճաշակ: Ինչպես տեսնում ենք լուսանկարում` Տիմը վերցրել է նմանատիպ  ոճ և կարծես փորձել է նմանվել Հելենային: Եվ իսկապես, նայելով լուսանկարին, մի պահ կարծես շփոթվում ես` ով է ամուսինը, և ով` կինը: Նույնիսկ մազերը փորձել է նմանեցնել Հելենի խճճված մազերին, սակայն կարող ենք գտնել մի տարբերություն` Հելենի ակնոցը աչքերին չի դրված:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
ՄԻԳՈՒՑԵ՞ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ՏԵՍՆԵՆՔ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

  "Դժբախտ երջանկություն", "Վերադարձ", "Կյանքի գինը" հեռուստասերիալներում տարբեր կերպարներ մարմնավորած հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը armcatalog.. հետ զրույցի ժամանակ ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ չի նկարահանվում հեռուստասերիալներում, քանի որ այսպես ասած հանգստանում է: " Արմենիա հեռուստաընկերությունից երկու-երեք նախագծերի մասնակցելու հրավերներ եմ ստացել, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել",- ասաց դերասանուհին:  Փոխարենը Լուիզա Ղամբարյանը խոսեց Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում սեպտեմբերից ցուցադրվող ներկայացման մասին: Ներկայացումը բեմադրվել է ըստ ամերիկացի դրամատուրգ Բեռնարդ Սլեյդի "Ռոմանտիկ կոմեդիա" կատակերգության: Դերասանուհին մարմնավորում է ամերիկուհի Ֆիբի Գրեդդակին, որը սկսնակ գրողից դառնում է հայտնի դրամատուրգ: Ներկայացման բեմադրիչը Ժան Նշանյանն է: Դե ինչ, մեզ մնում է միայն հետևել դերասանուհու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Նախորդ շաբաթվա վիտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Ո՞վ է եղել երգչուհի Լուսինայի հարսանյաց հանդեսի կնքամայրը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրել է Նելլի Իվանյանի պատասխանը՝ Սիրուշո: Հարց 2. Որտե՞ղ է կայանալու “Սիրո պոկեր” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այս հարցին հնչած պատասխաններից գրեթե բոլորը ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Մարինե Եղոյանի պատասխանը՝ Մոսկվա կինոթատրոն: Հարց 3. Ի՞նչ ավտոմեքենա է վարում ռաբիզ երգիչ Թաթուլ Ավոյանը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան ընտրվել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ MERSEDES BENZ G500 Հարց 4. Արփինե Իսրելյանը որտե՞ղ է անցկացնելու իր հարսանեկան մեղրամիսը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լուիզա Շարաջյանի պատասխանը՝ Շարմ Էլ Շեյխ: Հարց 5. Ու՞մ երեխաների կնքամայրն ու կնքահայրն են  Անահիտ Սիմոնյանը և Հայկոն: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Քրիստինե Գրիգորյանի պատասխանը՝ Գագա Ամատունի: Հարց 6. Ի՞նչ հագուստով է վերջերս լուսանկարվել Քիմ Քարդաշյանի 56-ամյա մայրիկը: Այս հարցին ճիշտ են պատասխանել կայքի մի քանի այցելուներ, սակայն նրանցից համակարգիչը ընտրել է Մարիամ Սարգսյանի պատասխանը՝ Բիկինի: Հարց 7. Ի՞նչ է երգչուհի Pink որդու անունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նելլի Ալեքսանյանի պատասխանը՝ Վիլոու Սեյջ Հարթ: Հարց 8. Ինչպե՞ս է կոչվում Սոս Պետրոսյանի առաջին գիրքը: Մելինե Մարտիրոսյանն ընտրվեց համակարգչի կողմից՝ Հայկական Կրկես: Հարց 9. Քանի՞  թոռ ունի դերասան Վլադիմիր Կոստանյանը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան նորից ընտրվել է Նելլի Ալեքսանյանի պատասխանը՝  հինգ: Հարց 10. Ե՞րբ է տեղի ունեցել Լիլիթ Հովհաննիսյանի “Թե աղջիկ լինեիր” երգի և տեսահոլովակի պրեմիերան: Այս հարցին հնչել են բազմաթիվ պատասխաններ, սակայն ճիշտ պատասխան է ընտրվել Շողիկ Ամիրյանի պատասխանը՝  01.09.2012 Իսկ այս շաբաթվա հարցերը հեևյալն են՝ Հարց 1. <<Ռուստամ և Զոհրաբ>> ֆիլմը, ո՞ր երկրի արտադրանք է: Հարցը Հայկ Չոմոյանի կողմից է: Հարց 2. Ո՞րն է Դելոյի ամենասիրած խմիչքը և որտե՞ղ է սիրում այն խմել: Հարցը Դելոյի կողմից է: Հարց 3. Ո՞վ է Կոլյա Եղիազարյանի՝ <<Դժվար ապրուստի Ֆելոյի>>, սիրած դերասանը: Հարցը Կոլյա Եղիազարյանի կողմից է: Հարց 4. Ի՞նչ է հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) դստեր անունը: Հարց 5. Ի՞նչ է Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուի անունը: Հարց 6. Ինչպե՞ս  է կոչվում Աշոտ Ադամյանի նոր փաստագրական ֆիլմը: Հարց 7. Ո՞վ է եղել Սիրուշայի “Կորցրած մեղեդի” երգի առաջին կատարողը: Հարց 8. Ե՞րբ է ծնվել երաժիշտ Կամո Սեյրանյանը: Հարց 9. Ո՞վ է Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը: Հարց 10. Ո՞ր մասնակցի հետ է վերջին անգամ հանդիպել armcatalog.. կայքը: Վերոնշյալ հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
“ՍՈՒՄԵՐԿԻ” ՖԻԼՄԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՀԻ` ՎԱՄՊԻՐ ԴԱԿՈՏԱՅԻ ՍՆՈՒՆԴԸ ՍՊԱՌՎԵԼ ԷՐ

  18-ամյա դերասանուհի Դակոտա Ֆաննինգի տան սնունդը սպառվել էր և նա որոշել էր գնումներ կատարել Նյու Յորքում: Նա ընտրել էր "Whole Foods" խանութը: Երիտասարդ դերասանուհի Դակոտայի լուսանկարները այդքան էլ հաջող չեն ստացվել: Ինչի համար դերասանուհու երկրպագուներին խնդրում ենք չհիասթափվել նրանից: Դե հասկանալի է, վաղ առավոտյան, առանց շպարի: Ասում են, թե շուտով նկարահանվելու է "Սումեկի" ֆիլմի վերջին մասը, ինչի առիթով շնորհավերում ենք Դակոտայի երկրպագուներին, քանի որ նրանք կրկին կկարողանան տեսնել Դակոտային` կարմրաչյա վամպիրի դերում: Ասում են, թե ֆիլմի վերջին մասը շատ հուզիչ է լինելի: Դե ինչ անհամբեր կսպասենք "Սումեկի" ֆիլմի վերջին մասին:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :