Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

'ONE DIRECTION' ԽՈՒՄԲԸ ԶՐԿՎԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԻՑ

  Օրերս բրիտանական ''One Direction'' ռոք խումբը, որը 2012 թվականին գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունն ու համակրանքը հայտնվել է բարդ իրավիճակում, որովհետև ինչպես պարզվել է, դեռ 2009 թվականից Կալիֆորնիա նահանգում արդեն գոյություն ուներ նման անվամբ խումբ: Սկանդալը ծավալվել է այն ժամանակ, երբ սույն թվականի ապրիլի 2ն երկու խմբերն էլ հանդես են եկել Բիլլիբորդ 200 աղյուսակում` նույն անվամբ: Այդ դեպքից հետո երկու խմբերի իրավաբաններն էլ հայցով դիմել են դատարան, իսկ հետագայում հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով` Կալիֆորնիայի ռոք խումբը իր անունը փոխարինել է  ''Uncharted Shores'' անվամբ: Այս ամենից հետո երկու խմբերը հանդես են եկել պաշտոնական մեկնաբանություններով և հայտարարել են, որ միանշանակ գոհ են հարցի վերջնական լուծումից, որից հետո էլ միմյանց մաղթել են ստեղծագործական բուռն գործողություն:   Նյութը պատրաստեց` Յուլյա Աբրահամյանը
“ԴԻՆԱՄՈՆ” ՄԱՐԻՊՈԼԵ ՄԵԿՆԵՑ ԱՌԱՆՑ ԲԼՈԽԻՆԻ

  Կիևի “Դինամոյի” գլխավոր մարզիչը` Օլեգ Բլոխինը, այսօր իրականացրել է երեկոյի դասընթացները, իսկ ժամը 20:00ն մայրաքաղաքային թիմը թռչել է Մարիպոլ, 13-րդ տուրում  հանդիպելու տեղի “Իլիչևեց” խմբին: Իսկ մասնագետը մնացել է Կիևում: Բլոխինը խաղին կհետևի բժիշների հսկողության ներքո և մինչև Նոր Տարի “Դինամոյի” հետ չի թռչի արտագնա խաղերի: “Դինամոյի” և “Իլիչևեց” խաղը մեկնարկել է ժամը 16:00ն Մարիպոլեյում` “Իլիչևեց” մարզադաշտում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Հայ դիզայները իտալական Vogue ամսագրի մրցույթում

  Դիզայներ Վահան Խաչատրյանը մասնակցում է իտալական Vogue և Musse օնլայն խանութի նախաձեռնած մրցույթին: Մրցույթին ներկայացված է «The beauty of sorrow»՝ «Տխրության գեղեցկությունը», խորագրով լուսանկարների շարք: Լուսանկարներում Լուսինե Թովմասյանն է: Հաղթանակը շատ մոտ է, քանի որ այժմ Վահան Խաչատրյանը գտնվում է առաջին հորիզոնականում: Կոչ ենք անում ձեզ նույնպես քվեարկել հայ դիզայների օգտին, քանի որ հաղթանակը ոչ միայն պատվաբեր կլինի Հայաստանի համար, այլ նաև մեծ քայլ կլինի հայկական նորաձևության ասպարեզում: Կարող եք քվեարկել այս հղումով՝ http://www.muuse./#!voguevote/all/3890-vahan-khachatryan:   ՝ artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վթարի է ենթարկվել հայտնի երաժիշտ Մարկուս Միլլերը

  Spiegel գերմանական ամսագրի կայքը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի լեռնային ճանապարհներին ավտոբուսի վթարի արդյունքում տուժել են «Գրեմմի» կրկնակի դափնեկիր ամերիկացի ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը և նրա անսամբլը:  Ավտովթարը տեղի է ունեցել շվեյցարական Ուրի կանտոնեի Շատդորֆ քաղաքի մոտակայքում, երբ Միլլերը և անսամբլի  10 երաժիշտներ Մոնտե-Կառլոյից ուղևորվում էին դեպի Հոլանդիա: Կտրուկ շրջադարձերից մեկի ժամանակ ավտոբուսը շրջվել է: Բոլոր 11 երաժիշտները և 2 վարորդները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Spiegel տվյալներով վարորդներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Ըստ պարբերականի տվյալների՝ երաժիշտների վնասվածքները նրանք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Տեղական ոստիկանությունը տեղեկացնում է, որ ավտովթարին ուրիշ տրանսպորտային միջոցներ մասնակից չեն եղել: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Մարկուս Միլլերը ամերիկացի ջազ երաժիշտ է, կոմպոզիտոր և պրոդյուսեր: Սակայն առաջին հերթին նա հայտնի է որպես բաս-կիթառահար, ով աշխատել է Մայլզ Դեվիսի, Լյութեր Վանդրոսի, Դեվիդ Սանբորնի և ուրիշների հետ: Նվագում է նաև ստեղնային գործիքներ և կլառնետ: Երաժիշտը ստացել է «Գրեմմի» մրցանակ, 2001 թվականին՝ լավագույն ջազ ալբոմ անվանակարգում և 1991 թվականին՝ ritհm &p; blues ստեղծագործության համահեղինակության համար:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ` «ՓՐԿԵՆՔ ԹԵՂՈՒՏԸ!!!»

  System of a down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը հաճելիորեն ուրախացրել է հայ բնապահպաններին, և, առհասարակ, հայերիս: Բանն այն է, որ Նյու Ջերսիում կայացած համերգի ժամանակ նա բեմ է բարձրացել “Փրկենք Թեղուտը” տարբերանշանով շապիկով: Բնականաբար, Թանկյանի արարքից առավել տպավորված են Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստները, որոնցից Մարիամ Սուխուդյանի կարծիքն էլ պարզեցինք կատարվածի վերաբերյալ: «Սա առաջին քայլը չէ: Դեռևս երկու տարի առաջ մենք նրան նամակ էինք հղել`պատմելով Թեղուտի խնդրի մասին Պատասխան նամակը երկար սպասեցնել չտվեց:    Նա պատրաստակամ էր անել այն ամենը, ինչն իր ուժերում էր` այս շարժմանը աջակցելու համար: Նա ներդրեց այն ոգին, որը պակասում էր մեր պայքարին: Իսկ ինչ վերաբերում է Նյու Ջերսիի համերգին, հետարքրիրն այն է, որ դա մեր շապիկը չէ, այսինքն` ինքն է ձեռք բերել և ինքնակամ կրել այն: Ոչ ոք նախօրոք չի իմացել և չի խնդրել այս քայլի մասին: Նա միշտ փորձում է բարձրաձայնել այս խնդիրը:  Կարելի է ասել, որ սա դարձել է իր առաքելությունը: Սերժն ինքը այցելել է Թեղուտ, որից հետո իր կայքում գրել էր, թե ինչ հիանալի է այդ վայրը, և որ թույլ չենք տա, որ այն հանք դառնա:  Նա նաև պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գա, որտեղ պետք է կոչ անի ալտերնատիվ ներդրումներ կատարել: Մեզ` բնապահպաններիս և ակտիվիստներիս համար շատ ոգևորիչ է, որ հայտնի մարդիկ արձագանքում են այս շարժմանը: Պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանի հայտնիներից շատերը կախման մեջ են որոշակի օղակներից, ինչը թույլ չի տալիս արտահայտել իրենց մտքերն ու պատրաստակամությունը ըստ արժանվույն: Հենց այս հարցում էլ Սերժ Թանկյանը տարբերվում է մյուս հայտնիներից: Սերժը բազմիցս հորդորել է վերջ դնել բոլոր տեսակի սահմաններին, չպետք է սահման լինի ջրին, օդին: Իր կատարած ներդրումը մեծացրել է այս խնդրի մասշտաբները` այն հասանելի դարձնելով նաև սփյուռքին: Մի բան է, երբ այս խնդրի մասին կոչ եմ անում ես, մի ուրիշ բան է, երբ Սերժ Թանկյանն է Facebook իր էջում կոչ անում բոլորին միանալ պայքարին: Մեր հիմնական նպատականերից մեկն էլ հենց այն է, որ հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնենք այս խնդրի մասին, ինչում մեզ մեծապես օգնում է հենց Սերժ Թանկյանը:-հավելեց Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանը:   Նյութը պատրաստեց Գոհարիկ Հակոբջանյանը Տեսանյութ   Նկարներ     
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ԴԵՐՈՒՄ

  Օր առաջ համացանցում է հայտնվել ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանի և նրա ամուսնու` Տարոն Թովմասյանի հարսանիքի ամբողջական ֆոտոշարքը` հարսի տնից մինչև ռեստորան: Հիշեցնենք, որ Հռիփսիմեն և Տարոնը ամուսնացել են հոկտեմբերի 18ն: Հռրփսիմեն իր հարսանեկան զգեստը Բելգիայից է ձեռք բերել: Հարսանիքից ժամեր առաջ Հռիփսիմեն ասել է, որ Տարոնը կզարմանա, երբ իրեն տեսնի կանացի և գեղեցիկ հարսանեկան զգեստով: Հավելենք նաև, որ Հռիփսիմեն ասել է, թե նախընտրում է հայկական ավանդական հարսանիք անել` քավորի տուն, հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն: Եվրոպական հարսանիք անելու միտումին դեմ է: Պետք է պահպանենք հայկական հարսանիքի ավանդույթները,- ասել էր նորահարսը: 
Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը. ֆոտո

  Աշարհի ամենաթանկ հյուրանոցային համարը President Wilson հյուրանոցինն է, հաղորդում է Hoteladvisor - ը։ Այն նախագահական համար է, որը գտնվում է հյուրանոցի ամենավերեւի հարկում եւ ունի 12 ննջասենյակ, 12 լողասենյակ, բիլիարդի սենյակ, ֆիթնես-դահլիճ, անհատական վերելակ, Steinway դաշնամուր եւ առանձին պատշգամբ։ Շքեղ համարի մակերեսը կազմում է 16 հազար 180 ք/մ։ Բոլոր սենյակները կահավորված են Bang &p; Olufsen տեսաձայնատեխնիկայով։ Այս շքեղության մեջ մեկ գիշեր անցկացնելը կկազմի 81 հազար դոլար։  Անմիջապես Ժնեւյան լճին նայող պատուհաններով այս համարի հարմարավետություն ու շքեղությունը 2011 թվականին գնահատել է Վլադիմիր Պուտինը, ինչով շատ հպարտանում է հյուրանոցի աշխատակազմը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :