Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՌԵՓԵՐ ԴՌ. ԴՌԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ ԱՌԱՎԵԼ

  ''Ֆորբս'' ամսագրի առաջարկված տվյալների համաձայն 2012 թվականի հիփ-հոփ ոճում ամենաբարձ վճարվող կատարողը Դռ. Դռեն է: Այդ տվյալների համաձայն կատարողի տարեկան վաստակը կազմում է 110 մլն դոլար: Գումարի հիմնական մասը երգիչը վաստակում է ''Beats by Dr Dre'' ականջակալների վաճառքից: Այս բիզնեսից ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 300 մլն դոլար, իսկ Դռ. Դռեի բաժնետոմսերի համաձայն նա ստանում է ընդհանուր գումարից 110 մլն դոլար: Նրան հաջորդում է հայտնի կատարող Դաիդդին` իր 45 մլն վաստակով, իսկ 3-րդ հորիզոնակում է երգիչ Ջայ-Զ-ը 38 միլիոն ցուցանիշով: Իսկ ընդհանուր առմամբ ''Ֆորբս'' ամսագրի ներկայացրած տվյալների համաձայն այս ոլորտում ամենավճարունակ կատարողների տասնյակը հետևյալն է.1.    Դռ. Դռե - 110 մլն դոլար2.    Դաիդդի - 45 մլն դոլար3.    Ջայ-Զ - 38 մլն դոլար4.    Կանիե Ուեստ - 35 մլն դոլար5.    Լիլ Ուեին - 27 մլն դոլար6.    Դրեիք - 20,5 մլն դոլար7.    Բրայան "Բայրդման" Ուիլիամս - 20 մլն դոլար8.    Նիկի Մինաժ - 15,5 մլն դոլար9.    Էմինեմ - 15 մլն դոլար10.   Լուդակրիս - 12 մլն դոլար   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՄՈՐԱՔՈՒՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ

  Հայտնի է դարձել, որ Սիլվա Հակոբյանի քույրը` Մանե Հակոբյանը 13 շաբաթական հղի է: Հղիությունը Մանեի համար անակնկալ էր: Իր խոսքերով` դեռ չէր սպասում: Ուլտրաձայնային նախնական հետազոտության համաձայն, Մանեի առաջնեկը` փոքրիկ Անահիտը, եղբայր է ունենալու: Հստակ սեռը չիմանալու պատճառով դեռ անուն չեն որոշել: Քրոջ համար ուրախանում է նաև Սիլվան, ասելով, որ Անուլիկը իր ուրախությունն է: Որ ինքը հասցրել է շատ բաներ սովորել երեխա պահելու գործում, որպեսզի հետագայում իր երեխաներին պահելիս չդժվարանա: Իսկ հիմա նույն ուրախությամբ ու ոգևորությամբ սպասում է երկրորդին: Իրենց ցանկությունն այն էր, որ առաջնեկը աղջիկ լինի, հետո` տղա: Հուսանք, որ այդպես էլ կլինի: Իսկ ընտանիքի հայրը` Հակոբ Հակոբյանն էլ ասել է, որ միշտ երազել է 15 թոռնիկ ունենալու մասին: 
ֆիլիպ Կիրկորովի համասեռամոլությունը ջրի երես է դուրս եկել

  Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում խառնաշփոթ է սկսվել: Կոտրել են Նատաշա Կորոլյովայի թվիթերի էջը և տարածել նրա անձնական նամակագրությունն ընկերներից մեկի հետ: Ընկերուհիները բուռն քննարկել են ռուսական շոու-բիզնեսի համասեռամոլներին: Նշենք, որ այս թեմային քիչ առաջ անդրադարձել է հենց ինքը` երգչուհին` թողնելով հետևյալ գրառումը. Կներեք… իմ էջը ջարդել են… օյ, նրանք տեղադրել են ամբողջ խոսակցությունը…: Նամակագրությունը` տեսանյութում:   ՝ Mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Toyota-ն նորոգման համար հետ Է կանչում պատմության մեջ ռեկորդային թվով ավտոմեքենաներ

  Ճապոնիայի «Տոյոտա» ավտոհսկան նոյեմբերի 14ն հայտարարել Է նորոգման համար պատմության ընթացքում ռեկորդային թվով ավտոմոբիլների հետկանչման մասին: Խոսքը վերաբերում Է գրեթե երեք միլիոն ավտոմեքենաների, որոնք վաճառվել են երկրի ներսում եւ արտասահմանում:   Ճապոնիայում հետ Է կանչվում 1,52 միլիոն ավտոմեքենա, որոնք վաճառվել են 2000 թվականի օգոստոսից մինչեւ անցյալ տարվա վերջը: Գործողությունը տարածվում Է 13 մոդելների վրա, ներառյալ Ճապոնիայում շատ մեծ ժողովրդականություն վայելող հիբրիդային «Պրիուս»-ը:   Արտասահմանում նորոգման Է ենթակա շուրջ 1,25 միլիոն ավտոմոբիլ: Մի շարք դետալների անբավարար որակի պատճառով դրանցում որոշ դեպքերում կարող Է լռվել ղեկային կառավարումը: Թերություններ են հայտնաբերվել  նաեւ մի շարք հիբրիդային ավտոմեքենաների Էներգահամակարգերում:   Այս գործողությունը, դատելով ըստ ամենայնի, մեծ վնաս կհասցնի «Տոյոտա» վարկին, որը վերջերս հայտարարել Է ամբողջ աշխարհում իր արտադրության ընդլայնման պլանների մասին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Զինեդին Զիդանի որդու գեղեցիկ գոլը.

  1998 աշխարհի եւ 2000 Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին` Էնցո Ֆերնանդես Զիդանը, հիանալի գոլի հեղինակ է դարձել: Էնցո Զիդանը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» երկրորդ երիտասարդական թիմում եւ գրավել է «Աթլետիկոյի» իր հասակակիցների թիմի դարպասը: Ավելացնենք, որ Զիդանը որդուն տվել է Էնցո անունը ուրուգվայցի լեգենդար ֆուտբոլիստ Էնցո Ֆրանչեսկոլիի պատվին:     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
32-ամյա իրանցին Հանրապետության հրապարակում ԿԾԵԼ Է ՀԱՅՈՒՀՈՒ ՁԵՌՔՆ ու ԾԵԾԵԼ ՆՐԱՆ

  Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դ-ն Հայաստանի Հանրապետության հրապարկում կծել է հայուհի ժաննա Զ ձեռքը եւ ծեծի ենթարկել նրան:   Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում վիճաբանել է ժաննա Զ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա կծել է Ժ.Զ ձեռքը: Վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձեւերով:   Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27ն: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :