Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

HAYTNINER. AM ԿԱՅՔԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Սիրելի' այցելուներ, ինչպես նկատել եք armcatalog.. կայքի վերաբացման օրից սկսած, այստեղ գործում են շատ բաժիններ` Աստղային ճաշացուցակ, Ծաղրանկարներ, Նվերներ, Պատկերասրահ,  Վաճառասրահ, Ֆոտոալբոմ, Քվեարկություն, պարբերաբար տեղադրվում են թարմ նորություններ` արտասահմանյան և հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին: Օրերս բացվել է նոր բաժին, որը կոչվում է ''Աստղերը հուշում են'', շուտով սպասվում է ևս մի նոր էջ, որը կոչվում է ''Online հումոր'': Ինչպես նաև, կրկին կայքի վերաբացման օրից սկսած գործում է մի հրաշալի բաժին, որը ստեղծվել է մարդասիրական հիմունքներից ելնելով: Այդ բաժինը կոչվում է ''Բարեգործական ծրագիր'', որն իր մեջ ամբողջովին ներառում է բարեգործական ակցիաներ: Ինչպես գիտենք այս ծրագրի շրջանակներում մեր կայքը համագործակցում է '' Կիսաբաց լուսամուտներ'' թոք-շոու ծրագրի հետ: Այսպիսով, այսուհետ ձեր նվիրաբերած յուրաքանչյուր ''լուման'' փոխանցվելու է վերոնշյալ նախագծին մասնակից դարձած անապահով ընտանիքներին: Դուք ունեք բացառիկ հնարավորություն նշված բաժնին փոխանցել գումար և տարատեսակ ապրանքներ` հագուստներ, խաղալիքներ, սնունդ, նվերներ և այլն` վստահ լինելով, որ ձեր կողմից հատկացված օժանդակությունը կփոխանցվի համապատասխան կարիքավոր ընտանիքներին, քանի որ այս գործընթացը կատարվում է բացարձակապես ակնհայտ և իրազեկ կերպով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԲԱՐԿԱՑԱԾ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ. ՎԻԴԵՈ

   
Pink-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ԳԵՂԵՑԻԿ “ՓՈՐԻԿԸ” ԵՎ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ՎԱՅՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ

  Ինչպես հայտնի է Pink-ը հղիության ընթացքում բավականին գիրացել էր: Սակայն նրա նման ուժեղ կամքի տեր ունեցողի համար դա ամենևին էլ խնդիր չէր: Երգչուհին պարբերաբար զբաղվում էր սպորտով, որպեսզի նիհարի և վերականգնի իր նախկին տեսքը: Եվ նրա մոտ դա ստացվեց: Shape ամսգիրը, վերջերս, որոշել էր երգչուհուն հրավիրել լուսանկարահանումների, երգչուհին ընդունել էր առաջարկը: Pink-ը ցուցադրել է “փորիկը” և անկեղծացել:   Հղիության ընթացքում հավաքած քաշի մասին.   -Ես ուտում էի շատ կարկանդակ և բացի դրանից ես անընդհատ թթու էի ուզում `թթու Skittles և լիմոնով կարկանդակ:   Մարզումների մասին.   -Իմ երկու մարզիչներն էլ ինձ ստիպեցին շատ աշխատել, նրանք կարելի է ասել հարվածում էին իմ հետույքին: Իրենց մարմինները ինձ ոգեշնչեցին` վերադառնալ իմ նախկին տեսքին:   Մայրության մասին.   -Դա պարզապես պարզ երջանկություն է ամուսնու և կնոջ համար: Երեխան մեզ ավելի երջանիկ դարձրեց:   Վայրի անցյալի մասին.    -Ես ինը տարեկան էի, երբ սկսեցի ծխել, 20 տարեկան հասակում ես արդեն օրական ծխում էի մի ամբողջ տուփ: Ես դադարեցի ծխելը, երբ իմացա, որ երեխայի եմ սպասում: Իսկ այժմ ծխախոտի հոտն ինձ համար պարզապես զզվելի է:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քաղցրի սիրահարները հաճախ իրենց տարիքից մեծ են երևում

  Ուսումնասիրման համար հրավիրել էին 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Նախ բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել`շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Ապա, կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ): Առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:   Այս ամենից հետո փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:   Պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:   Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:   Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիմ Քարդաշյանն աչք է դրել 2 մլն դոլար արժողությամբ մեքենայի վրա

  Քիմ Քարդաշյանն աչք է դրել 2 մլն դոլար արժողությամբ մեքենայի վրաԱմերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը ցանկանում է ձեռք բերել 2 մլն դոլար արժողությամբ ավտոմեքենան: Քիմը կարող է դառնալ Pagani Huayra ավտոմեքենայի երջանիկ տերերից մեկը: Այս թանկարժեք մեքենայից տարեկան արտադրվում է միայն 40 օրինակ: Նրանցից մեկն էլ ցանկանում է ունենալ Քարդաշյանը:  Քիմը երկար ժամանակ ուսումնասիրել է թանկարժեք մեքենան, որը վաճառքի է հանվել Մայամիի ավտոսրահներից մեկում: Սպասվում է, որ առաջիկայում գործարքը կկայանա, և Քիմը ձեռք կբերի մեքենան:   ՝ Hay   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամենաանսովոր made in China ավտոմեքենաների Թոփ-6-ը (Photo)

  Չնայած Չինաստանի ավտոշուկան համեմատաբար ոչ վաղուցվա պատմություն ունի` ՉԺՀ բնակիչներն այնպիսի ավտոմեքենաներ են ստեղծում, որոնք պարզապես ապշեցնում են արևմուտքի բնակիչներին: Եկեք մոտիկից ծանոթանանք made in China ավտոմեքենաներից մի քանիսին:   1. Great Wall Hover Pi լիմուզին-ամենագնացը, հավանաբար, եվրոպացիներին կհիացնի իր սրահով, որի առանձնահատկություններից է դիզայնը: Սակայն Չինաստանի համար, որտեղ այսպիսի մեքենա ունենալը համարվում է հարստության նշան, այս լիմուզինը պարզապես երազանք կլինի:     2. BAW Motors Yongshi ավտոմեքենան ռազմական ջիպ է համարվում և Humvee ամենագնացի и Range Rover խառնուրդ է հիշեցնում: Մեքենան ունի CD-փլեյեր, տեղավորում է 5 ուղևորի, լիովին հարմար կլինի նաև քաղաքացիական անձանց համար:   3. HNUSP ընկերության L-DDC ավտոմեքենան իսկապես կզարմացնի անիվների դիրքով. մեկը գտնվում է առաջամասում, մյուսը՝ հետնամասում: Եվս երկուսը տեղակայված են կենտրոնում:   4. BAW Motors BAW Motors Zhanqi-ն կարելի է համարել Jeep Wrangler երկարացված տարբերակ: Սակայն այն օրիգինալից պակաս հզոր է, բոլոր առումներով զիջում է:   5. Li Shi Guang Ming Detroit Fish-ն իսկական գտածո է տաօրինակ ավտոմեքենաների սիրահարների համար: Մեքենան առաջին անգամ ներկայացվել է 2008ն և շատ բուռն արձագանք է գտել: Այն 6 800 դոլար արժե:   6. Նույն ընկերությունը ստեղծել է մեկ այլ` ոչ պակաս տարօրինակ էլեկտրամոբիլ, որը կոչվում է Book of Songs: 8 000 դոլարով դուք ձեռք կբերեք ծաղրածուի ոտնաման հիշեցնող ավտոմեքենա, որի առավելագույն արագությունը 45 կմ/ժց մի փոքր ավելի է, հայտնում է style.rbc.-ն:   ՝ lovemysoul.wordpress.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեկ երեկոյի ընթացքում հավաքել է 70 հազար դոլար

  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման  հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է:   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել: Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով  հիմնադրամի դրսի նվիրատուների մեջ շատ են ոչ հայերը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներում ներգրավվում են հայաստանյան անհատներ որ կազմակերպություններ` աջակցելով մարդկանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց Գարո Արմենը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :