Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱՅԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐԸ ԵՎ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

  Քրիստինա  Ագիլերան  վերջապես  որոշել  է  դուրս  գալ  ստվերից  և  վերադառնալ  աստղային  տուն: Երգչուհին  պատրաստել  է  երկու  անակնկալ. նոր  երանգներով  Rad  Sin թվով  իր հինգերորդ  ալբոմը: Վերջին նորությունը հատկապես ուրախալի է իր երկրպագուների համար:  Թեև  նոր  ալբոմում  մանրամասները  պահվում  են  գաղտնի, սակայն  հայտնի  է ,  որ  առաջին  սինգլը  կոչվում  է  Your  Body: Այժմ  աշխատանքներ  են  տարվում  նոր  տեսահոլովակի  նկարահանման  համար,  որտեղ  Ագիլերան  ներկայանալու  է  իր  անակնկալ  կերպարով: Սկզբում  երգչուհին  հանդես  է  եկել  նարնջագույն  վարսերով, իսկ  այնուհետև`  մուգ  վարդագույն: Եվ  սա  դեռ  ամենը  չէ: Նոր  տեսահոլովակում  հանդիպելու  ենք  շատ  տարբեր  պատկերների: Երգչուհու  ոճաբան  Մարկ  Տաունսանդի  խոսքերով, իր  աշխատանքային  գործունեության  ընթացքում  այդքան  սանրվածքներ  չի  արել  և  այդքան  չի  զվարճացել,  որքան  որ  տեսահոլովակի  նկարահանման  շրջանակներում: Տեսահոլովակը`  երգչուհու  նոր  կերպարով,  շուտով  կհանձնվի  բոլորի  դատին:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
BMW-ն շուտով 4-րդ դաս կունենա

  BMW ընկերությունը սկսել է նոր` իր 4-րդ սերիայի ավտոմեքենաների նախագծումը: Սկզբում ավտոմեքենան կթողարկվի չորսդռնանի կուպեի ձևով: Նախնական տեղեկություններով, նորույթի արտադրությունը կսկսվի արդեն հաջորդ գարնանը: Հավանական է, որ առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 2013թ. ամռանը: Փորձագետները գալիս են այն եզրահանգման, որ BMW 4-ը կհամալրվի հիմնականում 4 գլանային տուրբինացված ագրեգատներով, սակայն մոդելային շարքի վերին բաժնում կլինեն 435i (306 ձիաուժ) և 435d (286 ձիաուժ) վեցգլանային շարժիչներով մոդելները: Ավելի ուշ նաև կհայտնվի «ամենակրակոտը» ` BMW M4-ը: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հիբրիդային շարժիչներ, որոնց նախագծմանը բավարացիները վերջին շրջանում առավել շատ ժամանակ են տրամադրում, 4-րդ դասի վրա չեն տեղադրվի: Ավտոմեքենան արտաքինից ավելի նման է BMW 6 Gran Coupe փոքրացված տարբերակին, քան մեծ BMW 3ն:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Քավորի և փեսայի շատ գեղեցիկ անակնկալը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Գվեն Սթեֆանիին ստիպել են հեռացնել տեսահոլովակը

  Երգչուհի Գվին Սթեֆանիի նոր` «Looking Hot» տեսահոլովակը հանրային բացասկան արձագանքի պատճառով արգելափակվել է դիտումների համար: Տեսահոլովակում երգչուհին կրում է  ամերիկյան հնդկացիներին բնորոշ հագուստ եւ պարում է  մարտնչող կովբոյների  շուրջը: Բացի այդ, հերոսուհին անընդհատ հայտնվում է անհասկանելի իրավիճակներում. նա մեկ ձեռնաշղթաներով է, մեկ գամված է պատին եւ այլն: Նոր տեսահոլովակը հիասթափեցրել է երգչուհու երկրպագուներին: Համացանցում հրապարկվելուց մեկ ժամ անց տեսահոլովակը մոտ 700  բացասական  արձագանք է ստացել` 60 դրականի դիմաց:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ

  Այօր Դուք ունեք նաև հնարավորություն ձեռք բերել Ձեր կողմից սիրված հայտնի մարդկանց անձնական իրերը: Իսկ այս ամենին զուգահեռ Դուք կկատարեք նաև բարեգործություն, քանի որ հայտնի մարդանց անձնական իրերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության: Նմանատիպ ակցիաներ կազմակերպել և կազմակերպում են շատ ամսագրեր և ինտերնետային կայքեր, սակայն ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ նմանատիպ գաղափար առաջին անգամ Հայաստանում առաջ է բերել ինտերնետային կայքը, և որի մասին տեսանյութերը YOUTUBE-ում հայտնվել են շատ վաղուց: Հաշվի առնելով այն փաստը, որ նպատակը բարեգործությունն է, որի իմաստը  շատ ընկերություններ սխալ են հասկանում և օգտագործում են իրենց PR համար, մենք չցանկացանք միջամտել նրանց գործունեությանը: Մեր ՎԱՃԱՌԱՍՐԱՀՈՒՄ գտնվող ապրանքների ցանկը ներկայացնենք ստորև և նշենք, որ ապրանքների ցանկը անընդհատ համալրվելու է: Արա Երնջակյան` գրքերի 4 հատորյակ Տեսանյութ Գոռ Մարտիրոսյան` դրամապանակ Տեսանյութ Հովհաննես Բաբախանյան` նկար Տեսանյութ Հայկ Չոմոյան` կոմպյուտերային խաղ Տեսանյութ Կարո Սարաֆյան` մինի դիսկ Արմեն Դալլաքյան` D &p; G գոտի Տեսանյութ
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՈԾՐԱԿԻՆ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ

  Ինչպես միշտ սիրված երգչուհի Լեդի Գագան շարունակում է իր ֆանտաստիկ ոճափոխությունների շարքը, ինչում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Լոնդունում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ երգչուհին ամեն ինչի պատրաստ է, որ հայտնվի հանրության ուշադրության էպիկենտրոնում: Նշենք, որ օրերս նա իր ծոծրակին դաջվածք է արել: Այս նորությունը ևս մեկ անգամ շարժել էր թե' լրագրողների, թե' համակիրների հետաքրքրասիրությունը և ուղղակիորեն բումի է վերածվել: Նշենք այն հանգամանքը, որ Թերրի Րիչարդսոնը` Լեդի Գագայի լուսանկարիչը, ով լուսանկարել է երգչուհուն իր համաշխարհային շրջագայության ժամանակ, վերջերս կորցրել է մորը: Լուսանկարչի մայրը մահացել է քաղցկեղից: Երգչուհին, ինքնազոհողության գնալով, սափրել է ծոծրակը և այնտեղ դաջվածք է արել, որը խորհրդանշում է, որ Լեդի Գագան սատարում է այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Հանրությունը ոգեշնչվել է Գագայի կատարած քայլից. բոլորը խրախուսում էին նրա` նմանատիպ հոգեցունց արարքը: Մանրամասնենք, որ հանրաճանաչ երգչուհին ծոծրակին դաջել է հրեշտակի թևեր: Ի դեպ, նշենք, որ  երգչուհին դեռ չգիտի, թե ինչպես է վարվելու, երբ ծոծրակի մազերն աճեն, բայց այն, որ նրա կատարածը մասշտաբային բնույթ է կրել` ակնհայտ է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Playboy ակումբ` Հնդկաստանում

  Հնդկաստանի ծովափնյա Գոա քաղաքում բացվելու է Playboy ակումբ: PB Lifestyle ընկերության պատասխանատուն, ով լինելու է նաեւ Playboy ակումբի պատասխանատուն, հայտնել է, որ ավանդական Playboy հանդերձանքը կլինի որոշ սահմանափակումներով: Կազմակերպիչները հայտնում են, որ բոլորովին մերկ կին չի լինելու. տեղեկացնում է India Times–ը:   yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
; : :