Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ 'ԿԵՍ ԿԱՏԱԿ, ԿԵՍ ԼՈՒՐՋ'

  armcatalog.. կայքը վերոնշյալ խորագրի ներքո զրուցել է սիրված անձնավորություն, հեռուստամեկնաբան- ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ֆիլմերի սինխրոն թարգմանիչ, այլ կերպ ասած բազմապրոֆիլային մի անհատականության հետ, ով տարիներ շարունակ վայելում է հանրության սերն ու հարգանքը: Այդքանով հանդերձ ինքն իր աչքերում` հասարակ մարդ, իսկ մեզ համար իրական լեգենդ: - Պարոն Եղոյան մեզ հետաքրքրում է, թե ի՞նչը խթան հանդիսացավ, որ սկսեցիք ձեր վիթխարի ուղին և դարձաք կարկառուն դեմք: - Ինձ թվաց Կոմիտասի մասին եք խոսում, որովհետև ես ինձ երբեք կարկառուն դեմք չեմ համարել, առավել ևս իմ սկսած, կամ անցած ուղին վիթխարի չեմ համարում: Ինչի՞ մասին է խոսքը. ինչպես բոլորը, այնպես էլ  ես ընդամենը հասարակ մարդ եմ, մարդ, ով ունի հետաքրքրություններ ու նախաձեռնություններ: Երբեք չեմ ձգտել, որ ինձ տեղին-անտեղի անվանեն հանրաճանաչ, կարկառուն դեմք կամ անկրկնելի և անփոխարինելի: Միշտ հիշեք`անփոխարինելի ու անկրկնելի մարդիկ չկան. կան արժեքներ, որոնք մնայուն են, որոնք կրում են հազարամյակների դրոշմը և արժանի են հավերժ հիշվելու: Իսկ այս դեպքում ուղղակի պետք է նշվեր, թե ինչպես եղավ, որ ես հասա նրան, ինչին, որ հասել եմ: Ահա այս դեպքում, ամեն ինչ դասավորվեց այնպես, ինչպես ի վերուստ սահմանված էր: Մայրս մասնագիտությամբ  բժշկուհի էր, իսկ հայրս` Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլի մենակատար: Մայրս ցանկանում էր, որ ես դառնայի բժիշկ, իսկ հայրս` չէր ցանկանում , որ դառնայի արվեստագետ, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, հանգամանքների բերումով կյանքս նվիրեցի արվեստին: Այդպես էլ բարձրագույն կրթություն չստացա: Սակայն աստված բարեգութ գտնվեց իմ հանդեպ ու ես ընկա արվեստի հորձանուտը:  Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ստեղծած աշխարհը, որում ես ապրում եմ, որովհետև յուրաքանչյուր ոք պիտի սիրի այն գործը, ինչով նա զբաղվում է, պիտի գնահատի այն ու ի սրտե նվիրվի նրան. միայն այս դեպքում կարող է հասնել ցանակալի հաջողության: Օրինակ, եթե հաց հավաքողը սիրի իր գործը, ժամանակի ընթացում կդառնա լավ հաց հավաքող` իր գործի մասնագետը: - Իսկ ինչո՞վ եք այժմ զբաղվում պարոն Եղոյան: - Զբաղվում եմ տնայնագործությամբ` տանը հարսանիքներ, կնուքներ և տարատեսակ ֆիլմեր ու հաղորդումներ եմ մոնտաժում, եթերաժամ չունեմ, ինչպես նաև 2000 թվականի կեսերից առ այսօր աշխատում եմ ''Մհեր Մկրտչյան'' թատրոնում` որպես ներկայացումների երաժշտական ձևավորող:  - Իսկ ի՞նչ պլաններ ունեք կապված ապագայի հետ: - Ես երբեք չեմ պլանավորոմ կյանքս: Չգիտեմ` ապագայում հանգամանքների բերումով որտեղ կհայտնվեմ. ուղղակի չեմ սիրում տեղին-անտեղի գլուխ գովալ. հավատացեք` ինքնագովեստն ու ինքնահավանությունը լավագույն հատկանիշները չեն, որոնցով կարող է օժտված լինել մարդ արարածը: Չեմ սիրում, երբ մարդիկ բարձրաձայնում են, որ հայտնի են և ամենակարող, որովհետև կյանքը կարող է անականկալ կերպով հարվածել այնպես, որ որքան էլ ժամանակ անցնի չկարաղանան լիովին սթափվել: Մի կարգախոս ունեմ` -Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, բայց չկա մի բան, որ թույլ չտան ինձ: Այսինքն, չեմ անի այն ինչը չի կարելի: - Իսկ ի՞նչ կարծիք ունեք այն մասին, ինչ կատարվում է մեր կինոասպարեզում, հեռուստաեթերում և շոու բիզնեսում: - Դրանք հողմեր են, կգան ու  անմնացորդ կգնան: Ես ուրախ եմ, որ արժանացել եմ ժողովրդի սիրուն ու հարգանքին, որ ընդունվել ու սիրվել եմ ժողովրդի կողմից: Այսքանն ինձ լիովին բավարար է: - Մի զավեշտալի դեպք կպատմե՞ք ձեր կյանքից: - Ես ծնվեցի և զարմացա. սա է իմ կյանքի ողջ զավեշտը: Բայց կասեմ հաճելի դեպքեր. շատ հաճելի է այն, որ մանուկ ժամանակ ինձ իր գիրկն է առել Հրաչյա Ներսիսյանը, Ջիվան Գասպարյանը, ինչու չէ նաև Կարաբալան ու Դալուլեն: Բախտ եմ ունեցել շփվելու մեծն Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի հետ, և բազմաթիվ այլ մեծերի: Մինչ օրս անչափ հաճելի է վերհիշել նմանատիպ գեղեցիկ դրվագները: Աստծո կամոք դեռ ապրում եմ, ինչը բոլորին եմ ցանկանում….     Իդեպ Ձեր հոդվածի անվանումը ճիշտ համապատասխանում  է իմ կյանքի էությանը:  Եվ 3 – րդ ալիքում իմ վարած ''Կես կատակ, կես լուրջ'' հաղորդաշարին, որի հեղինակն էր Արա Գևորգյանը: Այս հոդվածն էլ մի հաճելի դրվագ էր: Շնորհակալ եմ, որ չեք մոռացել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ. “ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ”

  Եթե տարիներ առաջ կարող էինք ասել, որ Հայաստանում զարգացած չէ ռոքը, ապա այսօր կարող ենք ասել, որ ոչ միայն զարգացած է, այլ նաև վերելք է ապրում: Իսկ այդ վերելքը խթանելու համար, ռոք խմբերը ջանք չեն գործադրում: -ը կապ հաստատեց “EMPIREY” ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի հետ, ում հետ զրուցելիս էլ իմացանք, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի խումբը հանդես կգա համերգով. ”Մենք չենք պատրաստվում մեր դիրքերը զիջել: Մեր լսարանը կայուն է, նրա սերը ձեռք ենք բերել մեր աշխատանքի, մատուցած երգերի շնորհիվ, այլ ոչ թե PR–ի միջոցով”: Մեզ հետաքրքրում էր նաև, արդյո՞ք լինելու են նոր երգեր, տեսահոլովակներ. “Նոր երգեր շատ ունենք, շատերը ձայնագրել ենք, որոնց հիման վրա կլինեն տեսահոլովակներ, բայց շուտով կներկայացնենք երկու տեսահոլովակ: Առաջինը կոչվում է “Վերադարձ”, արտագաղթի մասին է, իսկ մյուսը “Ակուստիկ բալլադ””: Իսկ այն հարցին, թե կլինե՞ն դուետներ, երգիչը պատասխանեց, որ իրենք դեռ վաղուց ունեցել են դուետներ, իսկ հիմա նման մտադրություն չկա:   Նյութը պատրաստեց`  Քրիստինա Բոյաջյանը
Ծեծկռտուք Հոլի Բերիի տանը

  Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ստիպված է եղել իրարից բաժանել ներկա եւ նախկին զուգընկերներին։ Կանադացի դերասան եւ ֆոտոմոդել Գաբրիել Օբրին եկել էր նրա տուն՝ դստերը տեսակցության, որտեղ էլ հանդիպել է դերասանուհու ներկա փեսացու Օլիվյե Մարտինեսին։ Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ կռվարարներին միմյանցից կարողացել են բաժանել միայն ոստիկանները, ովքեր եկել են կանչով։ Ներկա պահին հակառակորդները հիվանդանոցում են. Մարտինեսը վնասել է ձեռքն ու վիզը, իսկ Օբրին դեմքին ուժեղ հարված եւ ողի կոտրվածք է ստացել։ Հիշեցնենք, որ Օրբիի ու Բերիի սիրավեպից 2008ն ծնվել է նրանց դուստրը՝ Նալան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանուհուն արգելել էին մեկնել Ֆրանսիա, ուր նրա փեսացուն առաջարկել էր դստեր հետ ընդմիշտ տեղափոխվել։ Փոքրիկ Նալայի հայրը կտրականապես դեմ եղավ դրան. նա կարծում է, որ Հոլիի եւ Նալայի տեղափոխումն իրեն կզրկի աղջկա հետ պարբերաբար տեսնվելու հնարավորությունից, եւ դերասանուհուն դատի էր տվել։ Օրբիի հայցը բավարարվել էր։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆ-ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԼԻՆԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ

    Հայտնի հաղորդավար, “SLIDEART” prodaction տնօրեն Արտավազդ Ամիրյանը վերջերս այնքան էլ հաճախ չի երևում կապույտ էկրաններին: Սակայն շտապենք ուրախացնել նրա երկրպագուներին:Արտավազդ Ամիրյանի հետ զրույցում պարզեցինք, որ նոր եթերաշրջանի սկսվելուն պես հնարավոր են նոր նախագծեր, կան նոր առաջարկներ: Իսկ այն հարցին, թե նախագծերը հեռարձակվելու են միայն “ARMENIA TV” եթերից, Արտավազդը պատասխանեց. - “SLIDEART” prodaction-ը շատ հեռուստաընկերությունների և ռադիոալիքների հետ է համագործակցում և չի բացառվում, որ հաղորդումները տեսնեք նաև այլ հեռուստաեթերներով: Արտավազդ Ամիրյանը հայտնեց նաև, որ նոր եթերաշրջանում հնարավոր է  նրան կրկին տեսնենք “BLEF”–ի ստեղծագործական կազմում:     Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
ԲԵՔՀԵՄԸ ԵՎ ՎԻՆՏՈՒՐԱՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ

  Օրերս հայտնիներ Վիկտորյա Բեքհեմն ու Աննա Վինտուրան հանդիպել են նորաձևության պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրանք ուղղակի չէին կարող բաց թողնել նպանատիպ նախաձեռնությունը: Գեղեցկուհի Վիկին հագել էր վառ նարնջագույն զգեստ, որն էլ ավելի արտահայտիչ էր  դարձրել համահունչ հարդարանքով, իսկ Աննան հագել էր դասական կաթնագույն զգեստ` այն ընդգծելով իրեն հարիր հարդարանքով և սանրվածքով:  Նրանք հանդիպել էին մի հոյակերտ կառույցի մոտ, որի վրա ներկայացված էր սիրված երգչուհի Լեդի Գագայի պաստառը: Երկու հանրաճանաչ ոճաբանները դիպուկ խորհուրդներեն են տվել կանանց նորաոճության մանրուքների, այն ճիշտ ընկալելու և տվյալ կերպ հագնվելու առումով: Նշենք, որ մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Լեդի Գագան մերժել է Մադոննային

    Հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Լեդի Գագան մերժել է ոչ պակաս հանրահայտ եւ սկանդալային երգչուհի Մադոննայի առաջարկը՝ Նյու-Յորքում միասին հանդես գալու վերաբերյալ: Այս առթիվ Մադոննան ասել է, որ մերժումը հանգիստ է տանում, իրեն նախկինում էլ են մերժել եւ բացի դա «իմ երկրպագուները լավագույնն են աշխարհում, թող Լեդի Գագամն նկատի ունենա սա»: Նախկինում Մադոննան օգտագործել է Լեդի Գագայի հիթային «Born This Way» երգի կրկներգն ու հետո հեգնել, թե ուրախ կլինի օգնել Լեդի Գագային երգ գրել:     `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ “ԱՐՄԵՆԻԱ”- Ի ՄԱՍԻՆ

Ռեժիսոր  Խաչիկ  Եղոյանը, համատեղ մոսկվայաբնակ համառեժիսոր  և նախագծի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ աշխատում  են Մոսկվայի  հայտնի  երգիչների  հետ,  որոնք  կատարելու  են  “Արմենիա”  երգը. “ Կատարողների  թվում  են  Հայ  արմատներ  ունեցող  ` Զառան, Սոնան, Վարդան, Ավրաամ  Ռուսոն, Բեդրոս  Կիրկորովը,  Դմիտրի  Խառատյանը,  Ալեքսանդր  Աբդուլովը, Չումակովը  և  այլոք”,-նշեց  Խաչիկ  Եղոյանը:  Աշխատանքները  կատարվել  են  Մոսկվայում:  Այժմ  ռեժիսորը   զբաղված   է  սեպտեմբերի   22ն  Մոսկվայում  կայանալիք  ազգագրական  մեծ  համերգի  կազմակերպչական, նախապատրաստական  և  գովազդային,  ինչպես  նաև  մի  քանի  նոր  տեսահոլովակների    աշխատանքներով,  որոնցից  մեկը  Հրաչյա  Հարությունյանի  “Նոր  գույներ”  երգն  է. ” Այդ  աշխատանքներին  զուգահեռ Ղարաբաղում  նկարահանեցի  վավերագրական  ֆիլմ,  իսկ  այժմ  պետք  է  նկարահանվեն  Հայաստանի  տարբեր  վայրեր”,- հավելեց  ռեժիսորը: Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
; : :