Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԶԱՅՐԱՑԱԾ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

  Սեպտեմբերի  11ն  Ջենիֆեր  Լոպեսը  որոշել  էր շրջել  Նյու  Յորքի  խանութներում: Երգչուհին  այնքան  հայտնի  է,  որ  թիկնապահներն  անգամ  մեկ  վայրկյան մենակ չեն  թողել   և  անընդմեջ  նրա  կողքին  են  եղել:  Ընտրացանկից  Լոպեսը  վերջապես  կարողացել  է  կողմնորոշվել  և ընտրել  սև  ու  սպիտակ  մի  ներքնազգեստ: Դատելով  լուսանկարներից՝  գնումներն  այնքան  էլ  նրա  սրտով  չեն եղել:  Սովորաբար  երգչուհուն  հազվադեպ    ենք  լուսանկարներում   տեսնում  գոհ, սակայն  միշտ  էլ  Լոպեսը  գեղեցիկ  և  հաճելի  է:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ԿՈԿԻԿ ՓՈՐԻԿԸ

  Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը առանց կաշկանդվելու բացել է իր կոկիկ փորիկը: Աստղին նկատել են Լոնդոնի հյուրանոցներից մեկից` Claridgesց դուրս գալիս, որտեղ նա մնացել էր իր ընկերոջ` Կասպեր Սմարտի հետ: Ջենիֆերը ընտրել էր զգեստ  դասական տաբատի հետ, երկեզր վերարկու և այդ ամենի հետ համատեղել կարճ բլուզ (տոպ): Լոպեսը կարողանում է պահպանել իր կազմվածքը և այդ իսկ պատճառով  նա հաճախ է ցուցադրում իր սեղմված փորիկը: Վերջերս ՋեյԼոն շատ հաջախ է ուրախացնում իր անսովոր հագուստներով, հիշեցնենք, որ երգչուհին իր քրոջ ծննդյան օրը հագել էր վերարկու` հարյուրավոր փայլերով:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
Տասը վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը

Գրկախառնություններն ունեն թերապևտիկ էֆեկտ։ Այդ մասին վկայում են Comprehensive Psychology ամսագրի նոյեմբերյան համարում հրապարակված հետազոտությունների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։ Ըստ հետազոտության՝ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը և կանխել դեպրեսիան։ Բացի այդ, այս նույն «դեղն» ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։ Յան Աստրոմի գլխավորությամբ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ դրական հույզերը, որոնք առաջանում են  գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը («կապվածության և վստահության հորմոն») և նվազեցնում են կորտիզոլի մակարդակը («սթրեսի հորմոն»)։ `tert. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Անահիտ Սիմոնյանի դիզայներական առաջին գործը. ՖՈՏՈ

  Մի քանի ամիս առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանն ասել էր, որ հագուստի դիզայնով է զբաղվելու: Երեկ Bussines ամսագրի շնորհանեդի ժամանակ նրա ընկերուհին՝ Կարինե Շահվերդյանը՝ Bussines ամսագրի հիմնադիր տնօերնը, կրում էր Անահիտի հեղինակային դիզայնով կարված վերնաշապիկը:Կիսվեք կարծիքներով:   ՝ zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
“ՄԱՐՍԵԼ” ԽՄԲԻ ՍՏՅՈՊԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

    Հոկտեմբերի 9ն, “Մարսել” խմբի մենակատար Ստյոպա Լեդկովը երկրորդ անգամ հայր է դարձել: Երգչի սիրելի կինը` Եկատիրինան, այս անգամ նրան աղջիկ է պարգևել:  Երիտասարդ հայրիկը այդ ուրախությունը կիսել է հենց բեմից` իր երկրպագուների հետ: Կարելի է ասել, որ Ստյոպան իսկական հերոս է: Աղջկա անունը կինը նախապես որոշել էր` Ադրինա. ”Ես մոլորակի ամենաերջանիկ մարդն եմ”,-ասել է Ստյոպան: Բացի նորածին Ադրինեյից, Ստյոպայի ընտանիքում կա նաև փոքրիկ տղա` Դանյան, ով ծնողներից պակաս անհամբեր չէր սպասում քույրիկի ծնունդին և նրա համար նույնիսկ նվեր է պատրաստել: Բացի հարազատներից, Ստյոպային և Եկատիրինային շնորհավորել են նաև նրա գործընկերները, որոնց թվում են` Վիկտորիա Դայնեկոն, Աննա Սեդոկովան, USB խումբը, Նատալյա Իոնովան(Գլյուկոզա), Էլվիրան, Սաշա Զվերևան, Յուլյա Եսենկոն և շատ ուրիշ ընկերներ: Դե ինչ, մենք նույնպես շնորհավորում ենք երիտասարդ հայրիկին և մաղթում քաջ առողջություն, որպեսզի նրանց ընտանիքում ավելանան հայրիկի նման տաղանդաշատ փոքրիկներ:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Բեքհեմը կարող է դառնալ Ռեալի դեսպանը

  Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամերիկյան «Լոս Անջելես Գելեկսիի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմին աշխատանք առաջարկել ակումբում, հայտնում է Football Espana-ն: ի համաձայն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված, որ անգլիացին վերադառնա «Սանտյագո Բեռնաբեու», ուր նա հանդես է եկել 2003-2007 թթ.: Բեքհեմը կարող է դառնալ աշխարհում «Ռեալի» դեսպանը: Հիշեցնենք, որ Բեքհեմը հայտարարել է, որ MLS Գավաթի խաղարկությունից հետո, հեռանալու է «Լոս Անջելես Գելեկսիից»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հայաստանում տեղի է ունեցել միասեռական աղջիկների «հարսանի՞ք»

  Հայաստանում, պարզվում է, տեղի է ունեցել միասեռական զույգի «հարսանիք» Երեւանյան սրճարաններից մեկում 6 աղջիկներ բարձր տրամադրությամբ գինի են խմել ու ինտիմ պարեր պարել: Կենացներից հասկանալի է դարձել, որ մեր երկում 2 միասեռ աղջիկների «սիրող սրտեր» միացել են իրար: Նրանք, չնայած բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին հայտարարել են, որ լքելու են Հայաստանը` մեկնելով Եվրոպա, որպեսզի կարողանան ազատ վայելել իրենց «սերը»:   `Slaq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :