Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՀՂԻ ՍԱՌԱՆ ԻՆՔՆ Է ԴՍՏԵՐԸ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԴՊՐՈՑ

  Սեպտեմբերի 11ն Սառա Միշել Գելլարը ընկերուհու և դստեր հետ քայլելով Բեվերլի Հիլզի փողոցներով, իր դստերը` Շարլոտին ուղեկցել է դեպի դպրոց: Սառան որոշել է, որ որքան հնարավոր է, ավելի շատ ժամանակ տրամադրի դստերը և լինի նրա կողքին, մինչ լույս աշխարհ կգա իր մյուս փոքրիկը: Որպեսզի Սառան միշտ հիշի դստեր հետ անցկացրած իր երջանիկ պահերը, նա վերցրել է լուսանկարչական սարքը և փորձել հետաքրքիր պահերն անմահացնել:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
Արման Մարգարյանն Աննա Կոկչյանի պահվածքը բնորոշել է Հախվերդյանի հայտնի երգի խոսքերով

  “Մարդ ես սարքում, TV ես տանում հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ”. Արման Մարգարյանի այս խոսքերը հասցեագրված են իր նախկին կնոջը` Ինգրիտ (նախկինում` Աննա) Կոկչյանին: Հաղորդավարը մեկնաբանությունը գրել է իր “Ֆեյսբուքյան” էջում հրապարակած տեսանյութի ներքո, որն իրենից ներկայացնում է “POP հանրագիտարան” “Աստղային բաժանումներ” հաղորդման ստորեւ ներկայացված հատվածը.  “Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող ամուսնալուծություններից մեկը հաղորդավար Արման Մարգարյանի եւ հաղորդավարուհի Աննա Կոկչյանինն էր: Համատեղ կյանքի ընթացքում զույգը երեխա է ունեցել ու որոշ տարաձայնությունների հետեւանքով բաժանվել: 2008 թվականին` անմիջապես բաժանումից հետո Աննան հարցազրույց է տվել եւ խոստովանել, որ իրեն եւ Արմանին կապում էր բացառապես սերը, որը ծածկում էր կենցաղը, նյութականն ու անհամատեղելի լինելու փաստը: Աննան խոստովանում էր, որ խնդիրներ չէին առաջանում, ինքը չէր փորձում փոխել Արմանին, սիրում էր կուրորեն: Հոսանքին հակառակ էր գնում, Արմանը լողում էր հոսանքի ուղղությամբ: Հաղորդավարուհին պնդում է, որ ամեն հարցում ինքն է գործողը եղել, իսկ տղամարդը թույլ էր: Աննան հասկացավ, որ ինքը կին է եւ ուզում է գլուխը դնել տղամարդու ուսին ու ոչնչի մասին չմտածել…”. այսպիսին է հաղորդավարական տեքստը:  Նշենք, որ Արման Մարգարյանը թեմայի առիթով հիշել է նաեւ Ռուբեն Հախվերդյանի հայտնի “Նա իր սերը ծախեց” երգը. “Նորմալ է, երբ կատվին չափից շատ ես սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում”,-գրել է հաղորդավարը:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ո՞վ է ուզում Սոբչակին վրաերթ անել

    Հեռուստատեսային հաղորդավար Քսենիա Սոբչակի եւ երգչուհի Ելենա Վաենգայի հակասությունը նոր թափ է ստանում։ «Ինտեր» ամսագրին տված հարցազրույցում Ելենան պատմել է, որ ոչ մի պիառ-տեխնոլոգիա չի օգտագործում, այլ բացառապես իր տաղանդով է վաստակում հանդիսատեսի սերն ու հարգանքը։ Երգչուհին առիթը բաց չի թողել նաեւ Սոբչակին «վրաերթի» ենթարկելու՝ բացահայտ հայտարարելով, որ իրեն տհաճ է թե՛ Սոբչակն ինքը, եւ թե՛ նրա վարքն ընդհանրապես։ Հիշեցնենք, որ Սոբչակի եւ Վաենգայի միջեւ հակասությունը սկսվել է աղմկոտ Pussy Riot խմբի պատճառով, այն ժամանակ, երբ Սոբչակը պաշտպանեց պանկ-խմբի աղջիկներին, իսկ Վաենգան ասաց, որ կարծում է, որ աղջիկների տեղը հենց բանտն է։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մերլին Մոնրոյի լուսանկարը վաճառվել է 16 հազար դոլարով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Dom Aukcyjny Desa Unicum աճուրդների  տունը 750 հազար դոլարով վաճառել է 230 լուսանկարների հավաքածու, որոնց մեջ եղել են Մերլին Մոնրոյի եւ այլ հայտնիների լուսանկարներ: Բոլոր նկարների հեղինակը Հոլիվուդի աստղերին լուսանկարած հայտնի մասնագետ Միլթոն Գրինն է: Հավաքածուից ամենաթանկը` 16 հազար դոլար, վաճառվել է Մերլին Մոնրոյի ծովափնյա սեւ-սպիտակ լուսանկարներից մեկը: Ժամանակին լուրեր կան թե Մոնրոն եւ Գրինը սիրավեպ են ունեցել: Աճուրդին մասնակցել է աստղերի մոտ 600 սիրահար-երկրպագու: Վաճառվել են Լայզա Մինելիի, Մարլեն Դիտրիխի, Գրեյս Կելլիի եւ այլ հայտնիների լուսանկարներ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Միշա Գալուստյանը դարձել է ազգայնականների «զոհը»

  Հայտնի շոումեն, հումորիստ, դերասան Միխաիլ Գալուստյանը ստիպված է եղել Twitter սոցիալական կայքում 800 000 օգտատիրոջ արգելափակել՝  իր հասցեին վիրավորական հաղորդագրություններ տեղադրելու պատճառով։  Այս մասին նա անձամբ է գրել իր միկրոբլոգում։ Նրան վիրավորել են ազգային պատկանելության համար՝ անվանելով «սև», «կապիկ» և այլն։ Նրա ընթերցողները խորհուրդ են տվել արհամարհել նման հաղորդագրությունները, կամ վերաբերվել հումորով։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐԱՄՈՆ ՆՈՐ ՖԻԼՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ

  Կարծես թե աշունը առատ է լինելու ոչ միայն բնության համար: Արվեստագետների կյանքում այն  ևս նոր էջ  կբացի: Արամոն պատկանում է հենց այդ արվեստագետների թվին: -ը կապ հաստատեց նրա հետ և փորձեց պազել, թե ինչն է նրա լռության պատճառը. “Ինձ մոտ ստեղծագործական լռություն է: Սեպտեմբերից կներկայանանք նորություններով: Նոր ֆիլմ ենք նկարահանել, որի գլխավոր դերակատարներից մեկը ես եմ” նշում է երգիչ, դերասան Արամոն: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ֆիլմը այժմ գտնվում է մոնտաժային փուլում և վերջնական ձևով հանրությանը կներկայացվի աշնանը: Սակայն սա ամենը չէ: Երգարվեստի հետ կապված երգիչը նորություններ ևս կներկայացնի: Մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը. “Դեռ երգերն եմ ընտրում, որոնցից մեկի հիման վրա էլ կնկարենք տեսահոլովակ”: Իսկ մեր այն հարցին, արդյո՞ք սպասվելու է համերգ, երգիչը պատասխանեց. “ Այո, իհարկե, աշնանը կներկայանանք համերգով”:     Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
; : :