Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄԸ ԳՆԵԼ Է ՋԵԻՄՍ ԲՈՆԴԻ 'ԽԱՂԱԼԻՔԸ'

  Բոլոր համակիրներն էլ գիտեն, թե որքան է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը սիրում իր ''պատանեկան''  խաղալիքները, որոնցից երբեք չի պատրաստվում բաժանվել: Հայտնի ֆուտբոլիստը ունի տարատեսակ մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է տածում հնաոճ մոտոցիկլների հանդեպ: ''Բեկսա '' կայանատեղին համալրված է այնպիսի մեքենաներով, ինչպիսիք են` ''Cadillac'', ''Porsche'', ''Range Rover'', ''Bentley'' և ''Hummer'' ֆիրմայի մեքենաները: Բեքհեմն ունի երեք որդի, ովքեր, ինչպես հասկացանք մեքենաների պակաս երբեք չեն զգա: Իսկ այս անգամ Դևիդը ցանկացել է տեսականին համալրել գործակալ 007 ''խաղալիքով'': Դե, ցանկությունների շրջանակը միշտ էլ ընդլայնվում է, երբ դու հաջողակ ու հանրաճանաչ տղամարդ ես, ով ունի գեղեցկուհի կին, հրաշալի երեխաներ, շքեղ առանձնատներ, տարատեսակ մեքենաներ, խոստումնալից կարիերա: Այս անգամ Դևիդը վճարել է 100.000 ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 162.230 ամերիկյան դոլարի: Հարազատների մեկնաբանությունների համաձայն` 37-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է երազել այդ մեքենայի մասին: Նշենք, որ Դեվիդ Բեքհեմը Ջեիմս Բոնդի մեծ երկրպագուն է և նա միշտ երազել է ձեռք բերել մի իր, որը պատկանել է գործակալ 007ն: Դե ինչ, ''մեծ երտասարդներ` մեծ խաղալիքներ'', հետևենք գործողությունների հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Երգչուհի Ջուսը վթարի է ենթարկվել

  Երգչուհի Ջյուսի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել, ինչի արդյունքում, բարեբախտաբար, չի տուժել. <Կարծում եմ, որ ես չեմ գնի ավտոմեքենա, որ քշեմ երևանյան փողոցներով: Ինչու... քանի որ մի ժամ է խցանման մեջ եմ ու հենց նոր իմ տաքսին խփել է ուրիշ մեքենայի, գլուխս տվեցի հետևի նստարանին... ուշանում եմ նկարահանման...սպասում եմ ուրիշ մեքենային... գլուխս ահավոր ցավում է...կարևորը ցնցում չստանամ...>,- գրել է երգչուհին:   ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՐԵԴ ՓԻԹԹԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋԸ

  Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նշանվել է դերասան ու սցենարիստ Ջաստին Թերուի հետ: Համաձայն “People” ամսագրի հրապարակումների` Ջենին ընդունել է իր սիրեցյալի ձեռքի և սրտի առաջարկը: 41-ամյա Թեուրեյի համար այն կլինի առաջին ամուսնությունը, իսկ 43-ամյա դերասանուհին խորանին ընդառաջ կգնա երկրորդ անգամ. 2000-2005 թվականներին նա պաշտոնապես հանդիսանում էր սիրված դերասան Բրեդ Փիթթի կինը: Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին անընդհատ ջերմ հարաբերություններ էր հաստատում նախկին ամուսնու հետ: Ի դեպ խաժակն դերասանը հրճվանքով շնորհավորել է նախկին կնոջը նշանադրության կապակցությամբ: “Showbis Spy” ինտերնետային խմբագրությունը տարածել է այն լուրը, որի համաձայն Բրեդը նորությունն իմանալուն պես զանգել է Ջենիֆեր Էնիսթոնին և մաղթել է նրան հարատև երջանկություն: Շնորհավորանքներն ու հուսադրումները եղել են փոխադարձ. Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթթը մոտ ժամանակներս նույնպես ամուսնանալու են, իսկ Ջենին գիտեր այդ մասին: Բարեհամբույր Էնիսթոնը նրանց ցանկացել է ամենայն բարիք և կայուն ընտաիք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սոֆին ընկավ Նազենիի ջրերը

    Սոֆի Մխեյանը մեր էստրադայի, երեւի թե, ամենաակտիվ, ամենաաշխատասեր եւ պնդաճակատ աղջիկն է: Սկզբից նա շոու-բիզնես մտավ հայտնի հայրիկի ազգանունով եւ մելամաղձոտ երգերով: Նրան այդքան էլ չսիրեցին: Ասում էին, թե շատ կոպիտ է, կանացի չէ: Բայց նա շարունակեց աշխատել ինքն իր վրա, հետո մեկ էլ կամաց-կամաց` մեր աչքերի առաջ սկսեց աճել: Մի քանի էքսպերիմենտ արտաքինի հետ, մի քանի էքսպերիմենտ երգերի մեջ եւ արի ու տես, որ գեղեցիկ ու ինքնավստահ աղջիկ է դարձել:Գուցե նրան Սիլվա Հակոբյանի պես շատ չեն հրավիրում հարսանիքների կամ Սիրուշոյի պես չեն համարում ամենասեքսուալը, բայց փաստ է, որ նա կայացել է: Ինքն իր ձեռքով իրեն կերտեց, այսօր կայացած անուն ունի, բոլոր տեսակի պետական-հիմնադրամանային-ֆինանսավորվող պրոեկտներում առաջինը նա է: Աշխատում է ոճաբան Կիվիերա Նայնոմիսի հետ, մի քիչ տարօրինակ լեն-լմփոշ է հագնվում, բայց հետաքրքիր ու տարբերվող ոճ ունի, կրակոտ ժպիտ ու խելացի աչքեր, մազերի գույնն էլ այնքան հաճախ է փոխում, որ չենք հասցնում հոգնել: Չնայած Սոֆիի աշխատասիրությունն օգնեց նրան կարիերաում, բայց երեւի թե խանգարեց անձնական կյանքում: Նա արդեն 28, շուտով 29 տարեկան աղջիկ է եւ իր խոսքից ու պահվածքից զգացվում է, որ վաղուց արդեն պատրաստ է ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, բայց ինչ-որ բան չի ստացվում: Ես հասկանում եմ, որ կան տղամարդիկ, որոնք չեն հանդուրժի, որ իրենց կինը երգչուհու կարիերա անի, կան տղամարդիկ, որոնք չեն սիրում կայացած եւ ֆինանսական ու մտավոր պաշարով կանանց, կան տղամարդիկ, որոնց նա, ուղղակի, կարող է դուր չգալ, բայց դե ոնց էլ լիներ այս 28 տարվա մեջ մեկի հետ մի բան կստացվեր, մեկը կերեւար ասպարեզում, թեկուզ, որպես նրա սրտի հավակնորդ, բայց չկա: Անձամբ ես նրա կողքին երբեք նման տղամարդ չեմ տեսել: Վերջին տարիներին Սոֆին շատ է մտերմացել Նազենի Հովհաննիսյանի հետ, նրանց շատ հաճախ կարելի է հանդիպել քաղաքի տարբեր սրճարաններում, նրանք նույնիսկ միասին են մեկնում հանգստանալու: Նազենին նույնպես արդեն վաղուց պատրաստի հարսնացու է, նա անգամ 2 տարով մեծ է Սոֆիից, բայց նրա կողքին էլ չի երեւում ապագա ամուսինը: Երկու հայտնի, հմայիչ, խելացի աղջիկները մնացել են առանց փեսացուների: Արդյո՞ք դա խոսում է հայ տղամարդկանց թուլության, կայացած կնոջ կերպար չընդունելու մասին, թե՞ աղջիկներն են իրենց շատ բարձր գնահատում, դժվար թե իմանանք մոտակա ապագայում:   `hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝          
2012-ը աշխարհի վերջը չէ

    Ի հեճուկս բազմաթիվ կանխագուշակությունների եւ տեսությունների, այս տարվա դեկտեմբերին աշխարհի վերջը հաստատ չի գա: Համենայն դեպս, դրանում միանգամայն համոզված են ԱՄՆ ՆԱՍԱ տիեզերական գերատեսչության գիտնականները:       «2012 թվականին աշխարհի վերջը չի լինի: Մեր մոլորակը միանգամայն կարգին վիճակում Է եղել ավելի քան 4 միլիարդ տարի, եւ այն պնդումները, թե շուտով վրա կհասնի աշխարհի վերջը, ոչ մի գիտական հիմք չունեն»,- նշված Է ՆԱՍԱ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:   «2012 թվականի դեկտեմբերի 21-ը չի դառնա մարդկության վերջին օրը, սակայն այդ օրը կսկսվի հերթական ձմեռային արեւադարձը»,- նշում են ՆԱՍԱ-ում: Դեռ ավելին, ամերիկացի գիտնականները համոզված են, որ հին մայաներն ընդհանրապես աշխարհի վերջ չեն կանխագուշակել. «Ժամանակը չի վերջանում միայն այն պատճառով, որ ձեր խոհանոցում կախված օրացույցը դեկտեմբերի 31ն ավարտվում Է: Այդպես Էլ մայաների օրացույցը 2012 թվականի դեկտեմբերի 21-ով չի ավարտվում»:     ՝ armenpess.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
3 միլիոն կետերից ստացված նկար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուները հանուն իրենց կուռքի նիհարել են 20-40 կգ-ով

  Ամերիկյան աստղ Ջեֆրի Սթարի ռուս երկրպագուներն իրենց կուռքին նմանվելու համար հասցրել են իրենց անորեքսիայի, հայտնում է Life News-ը։ Մեկ տարուց ավելի Նիժնի Նովգորոդի 6 բնակիչ՝ 2 տղա և 4 աղջիկ, ոչ մի պինդ սնունդ չեն ընդունում։ Նրանք խմում են միայն հյութ, թեյ, արգանակ։   Ջեֆրի Սթարը հանրահայտ է դարձել իր էպատաժային ու երկսեռ արտաքինի շնորհիվ։   «Սկզբում միայն ես էի նիհարում, հետո միացան նաև ընկերներս»,- պատմել է 19-ամյա Անտոն Շուտովը՝ հավելելով, որ նա 70 կգց այսօր կշռում է մոտ 40 կգ, նրա ընկերները նույնպես կշռում են 38-40 կգ։   «Այսօր մենք արդեն հասել ենք մեր ուզած իդեալական քաշին։ Մեր օրգանիզմը չի էլ ընդունում պինդ սնունդ։ Մենք ուտում ենք ապուր, երբեմն՝ պյուրե։ Ջեֆրին նույնպես այդպես է սնվում և լի է էներգիայով»,- ասել է Անտոնը։   Բժիշկները նախազգուշացրել են, որ նրանց անհապաղ հոսպիտալացում է անհրաժեշտ, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մահվան։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :