Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԵՎ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ

  Դերասան Գնել Սարգսյանը, ով “Անծանոթը” հեռուստասերիալում մարմնավորում է Վահանի կերպարը, այսօր ն տեղեկացրեց, որ շուտով կնկարահանվի նոր գեղարվեստական ֆիլմում, որն ունի հումորային ուղղվածություն: Ֆիլմում Գնելը մարմնավորում է գրեթե գլխավոր հերոսին: Դերասանը ֆիլմի մասին չցանկացավ ներկայացնել այլ մանրամասներ` թողնելով անակնկալ: Այն հարցին, թե ինչու՞ է Գնել Սարգսյանը հիմնականում մարմնավորում բացասական հերոսի կերպարներ, և արդյո՞ք այդ դերերն ինքն է ընտրում, դերասանը պատասխանեց,-Առաջին անգամ իմ բացասական դերը ինքս ընտրեցի, որովհետև վատ մարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ և պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ ու ջանք, ինչը ես իմ խաղերում ներդնում եմ: Իսկ այդուհետ ինձ սկսեցին առաջարկել նմանատիպ կերպարներ, իսկ ես չեմ մերժում: Դերասանը հետ կիսվեց իր երազանքների մասին, որոնցից ամենացանկալին և բաղձալին` Արևմտյան Հայաստանի կրկին մերը լինելն է: Իհարկե, այդ երազանքը գրեթե բոլորիս սրտերում է, սակայն Գնելը նշեց, որ նա բոլորից շատ է երազում այդ մասին: Վերջում դերասանը հավելեց, որ իր ոչ մի կերպարը իրական Գնելի կերպարին չի համապատասխանում, իսկ դրանում  զրույցի ընդացքում համոզվեցինք ինքներս:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Այսօր երեխաների միջազգային օրն է

  ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1954թ. բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխաների միջազգային օրը (Universal Children's Day), որը նվիրված կլինի ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը, հայտնում է calend.-ն։    ՄԱԿ-ն առաջարկել է երկրներին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կգտնեն։ 1959թ. նոյեմբերի 20ն ԳԱ-ն ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ. նույն օրը՝ երեխաների իրավունքների կոնվենցիան։   Տարեկան 11 մլն երեխա մահանում է՝ չապրելով մինչև 5 տարեկան։ Տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ են՝ չունենալով մեծանալու և զարգանալու հնարավորություն։ Այդ մահերի մեծամասնությունն առաջանում են հեշտությամբ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդությունների, մյուսները՝ աղքատության, խտրականության և բռնության կործանարար հետևանքների պատճառով։    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հենրիխ Մխիթարյանը` «Յուվենթուսի» և «Բավարիայի» դիտակետում

Հայ ֆուտբոլիստի հանդեպ եվրոպական խոշորագույն ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում է:   Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շասխտյորի» առաջատար  Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտնվել է գերմանական «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Նման տեղեկություն է հրապարակել Calciomercato-ն` հղում անելով fussball.chն:   Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ հայ ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկություն ունի նաև «Յուվենթուսի» ղեկավարությունը: Ըստ կայքի, Մխիթարյանի տրասֆերային արժեքը  գնահատվում է 15 մլն եվրո:    ՝ xspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իվետա Մուկուչյանն իր նոր «Freak» երգի ու միջազգային առաջարկի մասին

  ‎"FREAK" երգը բացատրեմ` ինչու չեք կարող գտնել կայքում: Այս պահին դրսից արաջարկներ ենք քննարկում այդ երգի ու կլիպի հետ կապված. ավելի մեծ ֆորմատով թողարկելու համար Հայաստանից դուրս, արտասահմանյան լաբելների միջոցով: Այդ պրոցեսը երկար է տևում և մենք պետք է համբերատար լինենք: Ձեզ չսպասացնելու համար, ես իրավունք տվեցի ԳՈՆԵ հայկական ՏՎ-ներում արդեն ցուցադրել կլիպը: Եթե մենք արդեն տեղադրենք կլիպը Յութուբում, ուրեմն մեծ շանս բաց կթողնենք: Հուսով եմ, որ կհասկանաք...ամեն դեպքում դուք արաջինն եք իմանալու նրա` կայքում հայտնվելու մասին!...Իվա   ՝ blog   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՀԱՑԱԾ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ

  Էմի Ույահաուզին իր լոնդոնյան բնակարանում մահացած են գտել 2011 թվականի հուլիսին։ Նա երկար ժամանակ տառապում էր ալկոհոլային և թմրամիջոցային կախվածությունից։ Մահվան պահին նա ընդամենը 27 տարեկան էր։ Իսկ վերջերս, թալանել են երգչուհու տունը: Գողացել են 200 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ երկու զգեստ՝ հարսանեկանն ու երեկոյանը։ Երկու զգեստն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։Հարսանեկան զգեստը Էմին հագել է 2006ն իր և Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի հարսանիքին, իսկ երեկոյան զգեստով երգչուհին մասնակցել է BBC երաժշտական շոուին։ Երկուսն էլ նախատեսված են եղել Նյու Յորքի աճուրդի համար։ “Ով էլ որ արել է, նա իմացել է, թե ինչ արժեք կունենան այս զգեստներն աճուրդում։ Տունը նույնպես վաճառքի էր հանված։ Այնտեղ եղած յուրաքանչյուր իրի վրա պիտակ կար, ինչը հուշում էր, որ դրանք հետագայում պահպանման են հանձնվելու։ Այս գործում մի քանի մարդ է խառնված, որոնցից յուրաքանչյուրն էլ մուտք է ունեցել Էմիի տուն”,- ասել է երգչուհու հայրը: Տվյալ պահին ոստիկանությունը զբաղված է կողոպուտի հանգամանքների բացահայտմամբ և նշված ժամանակահատվածում երգչուհու տանը եղած անձանց ցուցակը կազմելով։   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամուսնության առաջարկություն Մոսկվա կ/թ-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԻ ԳԼԽԻՆ ԴԱԺԱՆ “ԲԼԵՖ” ԵՆ ՍԱՐՔԵԼ

  Ասում են`“Մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանում քեզ հետ վարվեն”: Եվ ահա, այս խոսքին չհետևելով, Էշտոն Կատչերը ստացել է փոխադարձ հարվածներ: Եթե դերասանը նախկինում խաղ էր խաղում իր գործընկերների գլխին ««Подстава» շոուի միջոցով, ապա այս անգամ այդ խաղը խաղում են դերասանի` Էշտոնի գլխին: Այնինչ, կատակը այդքան էլ բարի և հաջող չստացվեց: Նախաձեռնողը մի բարի կին է եղել: Չորեքշաբթի օրը, այդ կինը զանգահարել է ոստիկանություն և վախվորած, ոստիկաններին  շշուկով տեղեկացրել է, որ նա գտնվում է Էշտոնի տանը: Նրանք թաքնվել են սանհանգույցում` պաշտպանվելու համար  “զինված ռուս մարդկանցից”, ովքեր շրջափակել են տունը և լսել են ինչ-որ կրակոց, ըստ որի կարծում են, թե մեկը սպանվել է: Հեռախոսազրույցից անմիջապես վայրկյաններ անց ոստիկանությունը հասնում է Էշտոնի բնակարան, սակայն  ի անակնկալ ոստիկանների, այնտեղ, բացի տան վերանորոգման աշխատողներից, ոչ ոք չկար: Էշտոնը լսելով այդ լուրը, անմիջապես թողնում է նկարահանումները և հասնում տուն` ոստիկանության հետ պառզելու այդ խառնաշփոթը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
; : :