Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՌՈԲԲԻ ՈՒԻԼԻԱՄՍԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՆՈՐԱԾԻՆ ԴՍՏԵՐԸ

  Ուրույն ոճի տեր երգիչ Ռոբբի Ուիլիամսի ընտանեքը համալրվել է` նա հայրիկ է դարձել: Երջանիկ Ռոբբին ներբեռնել է իր նորածին դստեր նկարները բազում սոցիալական կայքեր: Երևում է, որ նորակոչիկ հայրիկը տարօրինակ զգացումներ ունի: Օրերս նա սոցիալական կայքերից մեկում ներբեռնել է մի լուսանկար, որը մեկնաբանել է հետևյալ կերպ. ''Թեդիի երկրորդ օրը երկրի վրա '':  Ռոբերտ Ուիլիամսի դստեր ամբողջական անունը Թեոդորա Ռոզա է: Սույն ամսվա 18ն, երբ երգչի դուստրը ծնվել է, նա անմիջապես Թվիթթերի իր էջում հրապարակել է այդ հիանալի լուրը և ներբեռնել է մի լուսանկար: Ի դեպ նշենք, որ իր նոր ալբոմի տևական աշխատանքների պատճառով, երգիչը քիչ էր մնացել բաց թողներ իր անդրանիկ երեխայի ծնունդը: Մի կողմից էլ շատ լավ է, որ երգիչն ունի սեփական ինքնաթիռ, որը այս պարագայում ուղղակիորեն փրկել է իրեն: Ռոբբի Ուիլիամսի և նրա դստեր լուսանկարները շարունակում են իրենց ուրույն տեղը գտնել տարատեսակ սոցիալական կայքերում` արժանանալով զանազան բարեմաղթանքի խոսքերի:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Apple-ը տուգանվել է

  Տեխաս  նահանգի դաշնային դատարանը հանրահայտ Appleն մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության արտոնագիրը խախտելու մեջ և պարտավորեցրել 368 մլն դոլար տուգանք վճարել, հայտնում է rbler.-ն:   VirnetX ընկերությունը ընկերությունն Appleն դատի է տվել  2011թ.՝  iPhone 4S-ում ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների գրանցման բյուրոյում  8,05,181 համարի տակ գրանցված պատենտը կիրառելու համար: Ինչպես նշում է AppleInsider-ը, պատենտը VirnetXն վերադարձվել էր բողոքը ներկայացնելուց մի քանի օր առաջ:   Բացի դատարանից, VirnetX-ը նաև բողոք է ուղղել ԱՄՆ միջազգային առևտրային հանձնաժողով՝ պնդելով, որ Apple-ը խախտել է իրեն պատկանող արտոնագրերը iPhone, iPad և Mac արտադրանքներում։   Apple դեմ հայց ներկայացվել էր Microsoft դեմ համանման գործը շահելուց մի քանի ամիս անց: Ընկերությունը 200 մլն դոլար էր վճարել  երկու արտոնագրերի խախտման համար, այդ թվում՝ VPN տեխնոլոգիայի, որն օգտագործվում է Microsoft Windows-ում և Office-ում, գրում է CNews-ը:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շուտով նոր ֆիլմ "Փոքրիկ Զորավարը" .

  "ARYAN" ընկերությունը ներկայացնում է "Փոքրիկ Զորավարը" նոր կինոկատակերգությունը` շուտով:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Շառլ Ազնավուրն ու Ջիվան Գասպարյանը կհամագործակցեն

  Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե եւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Այս մասին հայտարարել է Ջիվան Գասպարյանը՝ Իժեւսկի հայ համայնքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երաժիշտին հարցրել են, թե նա ծանո՞թ է Ազնավուրի հետ, ինչին նա պատասխանել է. «Շառլն իմ մոտ ընկերն է: Նա շատ լավ մարդ է, մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ ձայնագրել»: Ինչպես հաղորդում է Uzhevsk.-ն, Գասպարյանը Իժեւսկ է ժամանել երեկ երեկոյան, Promo Group հրավերով, որտեղ միայն մեկ համերգ կտա: Ուդմուրտիայի մայրաքաղաք հայտնի դուդուկահարն առաջին անգամ է այցելում: Նա այստեղ է եկել իր թոռան՝ երաժիշտ Ջիվան Գասպարյան կրտսերի եւ «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Հանուն սիրո 19-ամյա աղջիկը 3 ամսվա ընթացքում նիհարել է 30 կգ-ով

    19-ամյա ուսանողուհի Վալերյա Ռուբլյովան ավելորդ քաշի հետ պայքարում հաղթանակ է տոնել: Ընկերոջը դուր գալու ցանկությունը ստիպել էր աղջկան լուրջ մոտենալ իր ավելորդ քաշի խնդրին: Պերմի պետական համալսարանի ուսանողուհին 3 ամսվա ընթացքում նիհարել էր 30 կգ-ով, տեղեկացնում է lifenews-ը: Վալերյան որոշել էր նիհարել այն օրվանից, երբ սիրահարվել էր հարևան ֆակուլտետի տղաներից մեկին, որը հայտնել էր , թե գեր աղջիկները նրա ճաշակով չեն:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՋԻՈՒ- ՋԻՏՍԻՆ

  Հայտնի դերասան Էշտոն Կատչերը բավականին ջանք է գործադրել Լոս Անջելեսի մարզական ակումբներից մեկում: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել, թե ինչպես է Էշտոնը “շրջափակել” մարդուն կիմանոյի սև փորձարկումով և լավ դիրքորոշմամբ ապահովել անկյունային հակահարված: Դերասանը, Ջիու-Ջիտսուին  սպիտակ գոտուց դատելով, Կատչերը երկար ժամանակ չէ, որ զբաղվում է մարտարվեստով: Իսկ մի քանի օր առաջ, Էշտոն Կատչերը և Միլա Կունիսը ապաստան են տվել մի շան: Սիրահարները արդեն հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում, նրանք առավոտյան զբոսանքի էին դուրս եկել շան հետ:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԱԶ ԴԱՐԵ. “ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ”

  Շատերի կողմից սիրված Իրանահայ երգիչ, երգահան Արազ Դարեն հոկտեբերի 15ն, իր ծննդավայր Թեհրանից, վերադարձավ Հայաստան: հետ զրույցում երգիչը տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսվա ավարտին կլինի նոր երգ, որը կոչվում է ”Փակ ուղղի”, կլինի նաև տեսահոլովակի պրեմիերա: Իսկ նոյոմբերի 5ն կմեկնի Լոս Անջելես և կորոշվի նրա համերգի օրը, որը կկայանա հենց Լոս Անջելեսում: “Երգի, երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ, տեքստի մշակումը Արմինե Բաղդասարյանին է, իսկ տեսահոլովակը նկարահանելու է Ամերիկայի անվանի ռեժիսոր Ալեք Կարտիոնը”- նշեց երգիչը: Արազը մեկնել էր Թեհրան` ստեղծագործելու այնտեղի մի քանի երգիչների համար, որոնց տեսահոլովակները հեռարձակվել են Իրանի մի շարք հեռուստաալիքներով: Արազը նշեց նաև, որ գրել է SOUNDTRACK-ներ` Թեհրանի մի քանի  ֆիլմերի համար: -Իսկ արդյո՞ք Արազը ստեղծագործում է հայ երգիչ-երգչուհիների համար: -Անցյալ տարի շատ առաջարկներ եմ ստացել, ցավոք, այդ ընթացքում շատ կարճ ժամանակահատված մնացի Հայաստանում, նույնիսկ շատերը ինձանից նեղացան այդ պատճառով:  Արազը չի պատրաստվում մշտապես մնալ Թեհրանում,-“Ինչպես ասում են` որտեղ հաց, այնտեղ կաց : Թեհրանից լավ առաջարկներ էի ստացել, եկա ստեղծագործեցի և կվերադառնամ: Նաև թեթև օդափոխություն էր ինձ անհրաժեշտ: Երևան շուտ-շուտ եմ գալու, կարոտում եմ իմ Երևանը, ընկերներիս և Թեհրանում երբեք մշտապես չեմ մնա”:  -Արազ Թորոսյանին, ո՞ր աշխատանքն է շատ ավելի հոգեհարազատ`ստեղծագործել, թե՝ կատարել: - Դա կախված է իմ հոգեվիճակից: Եթե հանդիսատեսի հետ շփում եմ ուզում, ապա պետք է բեմում գտնվեմ: Սակայն նաև լինում են պահեր, որ ուզում եմ ստուդիայում միայնակ աշխատել, առանց ավելորդությունների:  -Իսկ արդյո՞ք պատճառը գումարն է, որ Երևանյան երգիչների համար շատ չես ստեղծագործում: - Ոչ, պարզապես լավ երաժիշտների քանակը շատ է Երևանում, որում երևի քիչ եմ աչքի ընկնում, պատճառը դա է (ժպտում է):  Դե ինչ, Արազին ասենք բարի գալուստ Հայաստան և մաղթենք նրան ստեղծագործական բուռն շրջան:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :