Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՄՈՒՍԻՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԻՐ ԿՆՈՋ ՈՃԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԱԿԵԼ ՀԵԼԵՆԱ ԲՈՆԵՄ ԿԱՐՏԵՐԻՆ ՏԻՄ ԲԱՐՏՈՆԻՑ

  Սեպտեմբերի 18ն Հելենա Բոնեմ Կարտերը և Տիմ Բարտոնը  դուրս են եկել Լոնդոն`երեկոյան զբոսանքի: Հայտնի Հոլիվուդյան զույգը քայլում էր առանց շտապելու` շատ դանդաղ: Բոնեմ Կարտերը տարբերվում է իր ոճով և հագուստների ընտրության մեջ ունի հատուկ ճաշակ: Ինչպես տեսնում ենք լուսանկարում` Տիմը վերցրել է նմանատիպ  ոճ և կարծես փորձել է նմանվել Հելենային: Եվ իսկապես, նայելով լուսանկարին, մի պահ կարծես շփոթվում ես` ով է ամուսինը, և ով` կինը: Նույնիսկ մազերը փորձել է նմանեցնել Հելենի խճճված մազերին, սակայն կարող ենք գտնել մի տարբերություն` Հելենի ակնոցը աչքերին չի դրված:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
Քաղցրի սիրահարները հաճախ իրենց տարիքից մեծ են երևում

  Ուսումնասիրման համար հրավիրել էին 569 տղամարդու և կնոջ` 50-70 տարիքային խմբի: Նախ բոլոր մասնակիցներից արյան անալիզ է վերցվել`շաքարի պարունակությունը արյան մեջ որոշելու համար: Ապա, կախված գլյուկոզային պարունակությունից, մասնակիցներին բաժանել են երեք խմբի (բարձր, միջին և ցածր գլյուկոզայի պարունակությամբ): Առանձնացրել են դիաբետով հիվանդների խումբը, որում ընդգրկված էին 33 մարդ:   Այս ամենից հետո փորձի բոլոր մասնակցներին լուսանկարել են: Մասնակիցներին ըստ լուսանկարի գնահատելու համար հրավիրել էին 60 այլ կամավորների:   Պարզվել է, որ անկախ նրանից՝ մարդը որքան է կշռում, ծխում է, թե ոչ, որքան հաճախ է ընդունում արևային վաննաներ, այն մարդիկ, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը շատ էր, ավելի մեծ էին երևում:   Հրավիրված փորձագետների կարծիքով՝ ամենատարեցը դիաբետիկներն էին երևում: Միջին հաշվարկով նրանք 1 տարի և 7 ամսով մեծ էին երևում, քան նրանց հասակակիցները, որոնց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունն ավելի քիչ է:   Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր 0,18 գրամ շաքարն արյան մեջ տեսանելիորեն ծերացնում է մարդուն 5 ամսով:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Pink-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ԳԵՂԵՑԻԿ “ՓՈՐԻԿԸ” ԵՎ ՊԱՏՄԵԼ Է ԻՐ ՎԱՅՐԻ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ

  Ինչպես հայտնի է Pink-ը հղիության ընթացքում բավականին գիրացել էր: Սակայն նրա նման ուժեղ կամքի տեր ունեցողի համար դա ամենևին էլ խնդիր չէր: Երգչուհին պարբերաբար զբաղվում էր սպորտով, որպեսզի նիհարի և վերականգնի իր նախկին տեսքը: Եվ նրա մոտ դա ստացվեց: Shape ամսգիրը, վերջերս, որոշել էր երգչուհուն հրավիրել լուսանկարահանումների, երգչուհին ընդունել էր առաջարկը: Pink-ը ցուցադրել է “փորիկը” և անկեղծացել:   Հղիության ընթացքում հավաքած քաշի մասին.   -Ես ուտում էի շատ կարկանդակ և բացի դրանից ես անընդհատ թթու էի ուզում `թթու Skittles և լիմոնով կարկանդակ:   Մարզումների մասին.   -Իմ երկու մարզիչներն էլ ինձ ստիպեցին շատ աշխատել, նրանք կարելի է ասել հարվածում էին իմ հետույքին: Իրենց մարմինները ինձ ոգեշնչեցին` վերադառնալ իմ նախկին տեսքին:   Մայրության մասին.   -Դա պարզապես պարզ երջանկություն է ամուսնու և կնոջ համար: Երեխան մեզ ավելի երջանիկ դարձրեց:   Վայրի անցյալի մասին.    -Ես ինը տարեկան էի, երբ սկսեցի ծխել, 20 տարեկան հասակում ես արդեն օրական ծխում էի մի ամբողջ տուփ: Ես դադարեցի ծխելը, երբ իմացա, որ երեխայի եմ սպասում: Իսկ այժմ ծխախոտի հոտն ինձ համար պարզապես զզվելի է:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Վիճակախաղով շահել են 170 մլն Եվրո

  Ֆրանսիայի բնակիչը համաեվրոպական Euro Millions վիճակախաղով 169,8 մլն եվրո է շահել, ինչը նոր ռեկորդ է երկրի համար։ Հաջողակի անունը չի հրապարակվում։   Վիճակախաղում ռեկորդային գումար շահողներից էր բրիտանացի զույգը, որը նախորդ տարվա հուլիսին հարստացել էր 185 մլն եվրոյով։ Երկրորդ հորիզոնականում մինչ այժմ 2011թ. 162 մլն դոլար շահած ֆրանսիական ընտանիքն էր, գրում է utro.-ն։   Euro Millions առաջին խաղարկությունը կայացել է 2004թ. Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Մի քանի ամսից միացել էին Լյուքսեմբուրգը, Բելգիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իռլանդիան եւ Շվեյցարիան։ Վիճակախաղի տոմսն արժե 2 եվրո, դրան մասնակցում են շուրջ 200 մլն մարդ։   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԵՐԸ

  Այօր Դուք ունեք նաև հնարավորություն ձեռք բերել Ձեր կողմից սիրված հայտնի մարդկանց անձնական իրերը: Իսկ այս ամենին զուգահեռ Դուք կկատարեք նաև բարեգործություն, քանի որ հայտնի մարդանց անձնական իրերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության: Նմանատիպ ակցիաներ կազմակերպել և կազմակերպում են շատ ամսագրեր և ինտերնետային կայքեր, սակայն ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ նմանատիպ գաղափար առաջին անգամ Հայաստանում առաջ է բերել ինտերնետային կայքը, և որի մասին տեսանյութերը YOUTUBE-ում հայտնվել են շատ վաղուց: Հաշվի առնելով այն փաստը, որ նպատակը բարեգործությունն է, որի իմաստը  շատ ընկերություններ սխալ են հասկանում և օգտագործում են իրենց PR համար, մենք չցանկացանք միջամտել նրանց գործունեությանը: Մեր ՎԱՃԱՌԱՍՐԱՀՈՒՄ գտնվող ապրանքների ցանկը ներկայացնենք ստորև և նշենք, որ ապրանքների ցանկը անընդհատ համալրվելու է: Արա Երնջակյան` գրքերի 4 հատորյակ Տեսանյութ Գոռ Մարտիրոսյան` դրամապանակ Տեսանյութ Հովհաննես Բաբախանյան` նկար Տեսանյութ Հայկ Չոմոյան` կոմպյուտերային խաղ Տեսանյութ Կարո Սարաֆյան` մինի դիսկ Արմեն Դալլաքյան` D &p; G գոտի Տեսանյութ
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել սիրիահայերին

  Հայտնի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանն իր բլոգում կոչ է արել օգնել սիրիահայերին:    Նա գրել է. «Ցանկանում եմ ինձ համար շատ կարևոր մի բանի մասին գրել: Սիրիան տուն է շուրջ 100,000 հայերի, որոնցից շատերն այնտեղ են գաղթել Ցեղասպանության ժամանակ: Վերջին շրջանում Սիրիայում ծագած մարտերի արդյունքում հազարավոր սիրիահայեր են տուժել, հայկական եկեղեցիներ են ավերվել, այրվել են տներ, և շատ հայեր հայտնվել են կարիքի մեջ:   Սիրիահայերի օգնության ֆոնդը ստեղծվել է գումար հավաքելու համար, որպեսզի սնունդով, դեղորայքով և կացարանով ապահովի սիրիահայերին: Հայկական ժառանգությունն ինձ համար շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի»:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :