Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՍՏՂԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

  Սեպտեմբերի 20ն Նյու Յորքը պաշտոնական մեկնարկ տվեց օպերայի և բալետի նոր մրցաշրջանին: Այդ առիթով, David H. Koch թատրոնում կայացավ Ballet Fall Gala ամենամյա երեկոն, որտեղ կարմիր գորգը զարդարել էին հայտնի աստղերը և հայտնիները (այնտեղ էին` Էնն Խետեուեյը, Սառա Ջեսսիկա Պարկերը, Կարոլինա Կուրկովան, Օլիվիա Պալերմոն և այլոք), իսկ ֆոտոխցիկների լույսերը կուրացնում էին մարդկանց աչքերը: Մասնավորապես տոնի հանդիսավոր պահին Վալենտին Գարավանը նշեց իր ներդրումները բալետի արվեստում (վերջին երեք տարիների ընթացքում դիզայները մի քանի բեմական հագուստ է կարել Նյու Յորքի բալետային ներկայացումների համար): Նշենք, որ այնտեղ գտնվող աստղերը գովաբանում էին Կելվին Կլեյ ֆիրման:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
THE VOICE OF ARMENIA ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵՔ -Ի ՄԻՋՈՑՈՎ

  Ուշադրություն: armcatalog.. ինտերնետային կայքը ստացել է իրավունք լուսաբանելու THE VOICE OF ARMENIA նախագիծը: Նախագիծ, որը համաշխարհային է, որը ամենաամենան է, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, որտեղ կարևորվում է միայն տաղանդը` անկախ արտաքինից: Իսկ հաղթողը պայմանագիր կկնքի երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր, ամենահայտնի, գերհզոր UNIVERSAL MUSIC GROUP հետ: Նախագծի անոնսը կարող եք տեսնել այստեղ`
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԱՆՑՆՈՒՄ

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ ամեն ինչ հրաշալի է անցնում. ''Միայն վատ ինտերնետային կապի պատճառով չի ստացվում հաճախ հղումներ անել, հուսամ, որ այսուհետ կապը չի ''դավաճանի'',- գրել է նա` հաճելի աշնանային օր մաղթելով բոլորին: Նշենք, որ Լիլիթի հետ համերգային շրջագայության է մեկնել նաև Միհրան Ծառուկյանը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ումի՞ց է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՒՄ Ռաֆայել ՂԱԶԱՆՉՅԱՆԸ

  Asekose. և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է հեռուստահաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը:   - Ի՞նչ նվիրական երազանք է ունեցել դպրոցական Ռաֆայել Ղազանչյանը:    -Իմ բոլոր երազանքները իրականության են վերածվել, բացի բժիշկ դառնալու երազանքից. մանկության տարիների երազում էի բժիշկ դառնալ:   -  Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, ո՞ր երկրում կցանկանայիք ծնվել:   - Կցանկանայի ծնվել Անգլիայում և այնտեղ էլ ստանալ բժշկի որակավորում:   -  Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը:   - Ընկերությունը ընտանիքի պես հասկացություն է, ընկերները շատ չեն լինում և պետք էլ չի, քանի որ ընկերները ուշ թե շուտ դառնում են ընտանիքի անդամներ:   - Մարդկային ո՞ր որակն է Ձեզ համար ամենակարևորը:   - Ազնվությունը և պարզությունը, երբ մարդը պահում է իրեն այնպես, ինչպիսին ինքը կա` զերծ կեղծավորություններից:    - Աշխատանքի մեջ ի՞նչն է Ձեզ համար անընդունելի:   - Սուտը, նախանձը և դելետանտությունը:    - Կա՞ մեկը, ումից կցանկանայիք ներողություն խնդրել:   - Ներողություն եմ խնդրում ընկերներիցս, որ ժամանակի սղության պատճառով հաճախ չեմ կարողանում տեսնվել իրենց հետ, ինչպես նաև՝ իմ դասընկեր Պավելից, որ ութերորդ դասարանի անգլերենի դասագիրքը վերցրել եմ և մինչև հիմա հետ չեմ տվել:   - Կարողանու՞մ եք հեշտությամբ ներել:    -Երբ դիմացինս գիտակցում է իր սխալը, հեշտությամբ ներում եմ, իսկ երբ չի գիտակցում, պարզապես մոռանում եմ մի որոշ ժամանակ հետո:   -  Ձեր կյանքում եղե՞լ են հետաքրքիր պատահականություններ:   - Եղել են, ու համոզված եմ՝ էլի կլինեն, ուղակի երկար պատմություններ են…   - Երբևէ ցանկություն ունեցե՞լ եք  քաղաքական գործիչ լինել:   - Երբեք քաղաքականությունը ինձ չի գրավել, հատկապես՝ այն քաղաքական մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում, ես փորձում եմ իմ ոլորտում ինչ-որ բան փոխել դեպի լավը, թող քաղաքականությամբ զբաղվեն նրանք, ովքեր համոզված են, որ իրենց համար առաջնային են ազգային, այլ ոչ թե՝ անձնական խնդիրները:   -  Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ:   - Միանգամայն դրական, իմ կարծիքով՝ նույնիսկ ուշացել են, պետք է ավելի շուտ մուտք գործեին քաղաքականություն:   - Ի՞նչ եք կարծում` ավելի հեշտ է մարդուն «ստիպել» ժպտալ, թե լաց լինել:   - Ազգին ծիծաղեցնելը գնալով ավելի դժվար է դառնում, բայց կարող եմ հավաստիացնել, որ չծիծաղող չկա, վատ ծիծաղացնող կա:   - Հավատու՞մ եք Վանգայի կանխագուշակումներին՝ կապված աշխարհի վերջի հետ:   - Ես հավատում եմ միմիայն Աստծուն և փորձում եմ հեռու լինել ցանկացած գուշակություններից ու բամբասանքներց:   Հեղինակ`Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿՐԻՍՏԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

  Գրեթե ամբողջ աշխարհին հայտնի է դերասանուհի Կրիստեն Ստյուարտը իր վատ արարքներով: Ինչ-որ մեկը դրան վերաբերում է շատ հանգիստ, ինչ-որ մեկը ընդհանրապես չի արձագանքում: Բայց ահա Ռոբերտ Պատտինսոնի երկրպագուները շատ զայրացած են: Ի տարբերություն իրենց կուռքի` չեն ներել դերասանուհուն: Հենց այդ պատճառով էլ այժմ Կրիստենը վախենում է իր կյանքի համար: Դերասանուհու կարծիքով, այժմ սոցիալական ցանցերը շատ հեշտ և մատչելի տեղեկատվություն են հաղորդում իր մասին: Ահա թե ինչ է ասում նա,-“ Մեր օրերում շատ բարդ է ինչ-որ բան թաքցնելը, բոլոր Ֆեյսբուկցիները գիտեն, թե դու որտեղ ես գտնվում: Ես հնարավոր է մահանամ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կասի իմ գտնվելու վայրը և ինչ-որ մեկը կպատրաստվի գնալ այդտեղ և սպանել ինձ: Ամեն դեպքում, ես շատ եմ մտածում այն մասին, որ ինչ-որ մեկը կլինի վտանգավոր”: Նյութը պատրաստեց` Արևիկ Աետիսյանը
Շանթի բացահայտումները շարունակվում են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳԻՐՈՒԿ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԻՐ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ ԺԱՄԱՆԱԿ

  Այժմ հասկանալի է դարձել այն փաստը, թե ինչի էին երգչուհի Լեդի Գագային անսովոր համակարգչային փոփոխությունների ենթարկել ''Vogue'' ամսագրի լուսանկարների շաքի համար: Երգչուհին սատիկ գիրացել է, իսկ հաշվի առնելով նրա կառուցվածքային տվյալները` բնականաբար այժմ նա իր գեղեցիկ մարմնի կառուցվածքով չի փայլում: Հիշեցնենք, որ երգչուհին շարունակում է շրջագայել իր եվրոպական շրջագայության շրջանակներում: Այս անգամ նա հանդես է եկել Բեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` Լոնդոնում, որի ժամանակ ի ցույց է դրել իր գիրուկ մարմինը: Մենահամերգից հետո նա հյուրանոց է վերադարձել արքայադստեր կերպարով` նա հագել էր սպիտակ լայն զգեստ, որն ընդհանրապես չէր ընդգծել Լեդի Գագայի այժմյան կառուցվածքային թերությունները, իսկ գլխին դրել էր ոսկեփայլ թագ:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
; : :