Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱՏԱԼԻ ՊՈՐՏՄԱՆԸ 'ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ' ԻՐ ՎԱՐՍԵՐԻՆ

  Դերասանուհի Նատալի Պորտմանը, 1994 թվականին ''Լեո''  ֆիլմի նկարահանումներից սկսած, միշտ ունեցել է դարչնագույն, թավշյա, երկար վարսեր: Բայց, այդուհանդերձ, ''Walt Disney'' համերգային դահլիճում կայացած նոր պարային նախագծի` ''L.A. Dance Project'' բացման արարողության ժամանակ, որը նախագահում էր Նատալի Պորտմանի ամուսինը` Բենժամեն Միլպեն, կարմիր գորգի վրա քայլելիս դերասանուհին ներկայացել է լիովին բաց գույնի վարսերով: Ինչպես նաև 31-ամյա դերասանուհին ներկայացել է հանրությանը ''Dior'' ֆիրմայի կողմից առաջարկվող սպիտակ, հոյակապ զգեստով և կրել է ''Van Cleef &p; Arpels'' ֆիրմայի զարդեր: Նատալի Պորտմանը խոստովանել է, որ իր մոր կարծիքով ինքը յուրովի փոխվել է, այդ կերպարում նա այլ մարդ է դարձել, չնայաց, որ մազերը մի քանի օր է ինչ ներկել է: Ասում են, որ բաց գույնի մազերը ասոցացվում են Նատալի Պորտմանի նոր ֆիլմում կերտած կերպարի հետ, սակայն ստույգ, որ ֆիլմի, դերասանուհին դեռ օֆիցիալ չի հայտարարել: Ի դեպ նշենք, որ երեկույթին նաև մասնակցել են դերասան Ռոբերտ Փաթթինսոնը և դերասանուհի Դիտա Ֆոն Տիզը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

  Էվելին Բլեդանսի երկրորդ որդին Սեմյոն Սեմինն է, և քչերին է հայտնի, որ դերասանուհին ունի նաև ավագ որդի` Իսրայելի հայտնի բիզնեսմենի հետ ամուսնությունից: 18-ամյա որդին հրաժարվում է շփվել մոր հետ: Նրա խնամքով զբաղվել են տատիկն ու պապիկը: Այն ժամանակ դերասանուհին ամբողջությամբ տարված էր իր կարիերայով: Իսկ հետո ամուսինը տղայի հետ տեղափոխվել է Իսրայել, իսկ դերասանուհին մնացել է Մոսկվայում: Մայրական զգացմունքներն այն ժամանակ բացակայում էր և երեխան մեծացավ առանց մոր խնամքի:  Նա ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ տղան` Նիկոլայը, հասկացավ, որ մայրը հրաժարվել է իրենից: Նա չէր ցանկանում շփվել մոր հետ, իսկ երբ մայրն ամուսնացավ` ընդհանրապես հրաժարվեց մորից: Դերասանուհին գտնում է, որ տղայի վերաբերմունքի պատճառը տատիկը, պապիկն ու նախկին ամուսինն են: Սակայն դերասանուհին հույս ունի, որ մի օր տղան, ով արդեն 18 տարեկան է, կզգա իր սերը և իրենց հարաբերությունները կբարելավվի:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հենրիխ Մխիթարյանը` «Յուվենթուսի» և «Բավարիայի» դիտակետում

Հայ ֆուտբոլիստի հանդեպ եվրոպական խոշորագույն ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում է:   Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շասխտյորի» առաջատար  Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտնվել է գերմանական «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Նման տեղեկություն է հրապարակել Calciomercato-ն` հղում անելով fussball.chն:   Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ հայ ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկություն ունի նաև «Յուվենթուսի» ղեկավարությունը: Ըստ կայքի, Մխիթարյանի տրասֆերային արժեքը  գնահատվում է 15 մլն եվրո:    ՝ xspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Միս տրանսսեքսուալ 2012 հաղթող է դարձել Թայլանդի ներկայացուցիչը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Wired» ամսագիրը կազմել է աշխարհի ամենավտանգավոր անձանց ցուցակը

  Ամերիկյան «Wired» ամսագիրը կազմել է մոլորակի ամենավտանգավոր անձանց ցուցակը, որում ընդգրկված է նաեւ ռուսաստանցի ծրագրավորող, տեղեկատավական անվտանգության հարցերով հայտնի մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ընեկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նա 8 –րդ հորիզոնականում է:   Ցուցակում ներկայացված իսկական հանցագործների թվում է  Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկը` Հոակաին «Էլ Չոպո» Գուսմանը:   Ամսագրի վերլուծաբանները ցուցակում են ներառել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Աասադին, ով զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը, իսկ ամենավտանագավոր մարդ ամսագիրը համարել է Իրանի զինուժի հրամանատար Քասամի Սոլեյմանին, հաղորդում է  РБК-ն:   Մեկնաբանելով Կասպերսկուի ներկայությունը, ամսագիրը նշել է, որ հենց նրա «Լաբորատորիան» է Մերձավոր Արեւելքում վիրուսային ալիքի հեղինակը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :