Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՋԵՍՍԻԿԱ ԱԼԲԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԶԲՈՍԱՆՔԻ ՀԵՏ

  Օրերս դերասանուհի Ջեսսիկա Ալբան ամուսնու և երեխաների հետ զբոսնել է Բևերլի-Հիլզ այգում: Դերասանուհին հետզհետե կարճ տարածություններում վազել է` այդպիսով համատեղելով առավոտյան մարզումները երեխաների զբոսանքի հետ: Նա հագել էր սպորտային համազգեստ, կրում էր սև արևային ակնոց: Իսկ ահա Ջեսսիկայի ամուսինը` Ուորրեն Կեշան, մանկասայլակով քշում էր փոքրիկ դստերը` Հևանին, իսկ այդ հարցում նրան օգնում էր իր և Ջեսսի ավագ դուստրը` Օնորան: Երևում է` Ջեսսիկա Ալբան հնարամիտ կերպով կարողանում է գոհացնել բոլորին: Ի դեպ նշենք, որ դերասանուհին իր ժամանակի մեծ մասը անցկացնում է երեխաների հետ և միայն պաշտոնական հանդիպումների ժամանակ նա ներկայանում է միայնակ: 31-ամյա հոգատար մայրիկն ամեն առավոտ ավագ դստերը` Օնորեին, անձամբ տանում է մանկապարտեզ, ապա անցում է իր աշխատանքին: Դե ինչ, հուսանք, որ գեղեցկուհի Ալբան կշարունակի իր ակտիվ գործունեությունը հաջողությամբ համատեղել մայրական պարտականությունների հետ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱՐԴՅՈ՞Ք ՌՈԲԵՐՏ ՓԱԹԹԻՆՍՈՆԸ ՆԵՐԵԼ Է ՔՐԻՍԹԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

  Երևում է` Ռոբերտը ներել է Քրիսթենին, ում հետ հարաբերությունները խզել էր վերջինիս դավաճանության պատճառով: Պտտվող լուրերի համաձայն` Ռոբերտ Փաթթինսոնը ներել է դավաճան դերասանուհուն, և այժմ նրանք կրկին միասին են ապրում: Վերջերս Ստյուարտն անընդհատ հետապնդում էր փափկասիրտ դերասանին և երևում է նրա մոտ ստացվել է ներում ստանալ Ռոբերտից: Զույգի մտերիմներից մեկը ասել է, որ Ռոբերտն ու Քրիսթենը առանց իրար չեն կարող ապրել, այդ իսկ պատճառով երկարատև զրույցներից հետո, նրանք կարողացել են հարթել իրենց միջև ծագած բոլոր խնդիրները: Ինչպես նաև նշել է, որ նրանք միմյանց շատ են սիրում: Կատարվածից դատելով` կարծում ենք` Ստյուարտը վստահ էր, որ Փաթթինսոնն իրեն ներելու է: Հիշեցնենք, որ սիրեցյալները ծանոթացել են ''Մթնշաղեր'' ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նախկինում նրանք իրենց հարաբերությունները միշտ ցանկացել են գաղտնի պահել և ուրախ էին, որ բոլորին թվում էր, թե ամեն ինչ տեղի է ունենում գովազդային գործակալության կատարած աշխատանքների շրջանակներում: Զուգահեռ այս ամենին, Քրիսթենին և Ռոբերտին միշտ նկատում էին ռեստորաններում, հյուրանոցներում և տարատեսակ այլ վայրերում: Ռոբերտը միշտ քնքշորեն գրկում էր Ստյուարտին նրա գոտկատեղից և երբեք միայնակ չէր թողնում: 2009 թվականին, երբ նկարահանվեց ֆիլմի հաջորդ մասը, արդեն ամբողջ աշխարհն իրազեկված էր, որ սիրված ֆիլմի գլխավոր դերակատարները իրական կյանքում սիրեցյալներ են: Իսկ Ստյուարտին և Ռոբերտին միասին լուսանկարները դարձավ պապարացիների սիրելի զբաղմունքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ժամանակակից Հոլիվուդի ամենապահանջված աստղերը. թոփ-10

  Հոլիվուդի դերասանները շատ-շատ են, բայց միայն «ընտրյալները» կարող են կրել «լավագույնի» կոչումը: Այդ հայտնիները իրենց վարպետության բարձր աստիճանը ապացուցում են յուրաքանչյուր գործով, և որ մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով: Նրանք բազմաթիվ երկրպագուհիներ ունեն և ավելի շատ` նախանձողներ:   1. Թոմ Խեիկս 2. Շոն Պենն 3. Դենզել Վաշինգտոն 4. Նիկոլաս Քեյջ 5. Ուլլ Սմիթ 6. Ջորջ Կլուին 7. Կրիստան Բեյլ 8. Ջոննի Դեպ 9. Թոմ Քրուզ 10. Բրեդ Փիթ   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ո՞վ է ուզում Սոբչակին վրաերթ անել

    Հեռուստատեսային հաղորդավար Քսենիա Սոբչակի եւ երգչուհի Ելենա Վաենգայի հակասությունը նոր թափ է ստանում։ «Ինտեր» ամսագրին տված հարցազրույցում Ելենան պատմել է, որ ոչ մի պիառ-տեխնոլոգիա չի օգտագործում, այլ բացառապես իր տաղանդով է վաստակում հանդիսատեսի սերն ու հարգանքը։ Երգչուհին առիթը բաց չի թողել նաեւ Սոբչակին «վրաերթի» ենթարկելու՝ բացահայտ հայտարարելով, որ իրեն տհաճ է թե՛ Սոբչակն ինքը, եւ թե՛ նրա վարքն ընդհանրապես։ Հիշեցնենք, որ Սոբչակի եւ Վաենգայի միջեւ հակասությունը սկսվել է աղմկոտ Pussy Riot խմբի պատճառով, այն ժամանակ, երբ Սոբչակը պաշտպանեց պանկ-խմբի աղջիկներին, իսկ Վաենգան ասաց, որ կարծում է, որ աղջիկների տեղը հենց բանտն է։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԴԵԼԸ ԴԵՆԻԵԼ ԿՐԵՅԳԻՆ ԼԱՑԻ Է ՀԱՍՑՐԵԼ. ՎԻԴԵՈ

  Հանրահայտ դերասանուհի Դենիել Կրեյգը խոստովանել է, որ լաց է եղել, երբ առաջին անգամ լսել է Ադելի "Skyfall"-ը: Ջեյմս Բոնդի դերերի հեղինակը ասել է, որ սաունթրեկը շատ լավ սինխրոն է արված 23-րդ ֆիմի` Ագենտ 007 գործողությունների հետ: “Ես լաց էի լինում: Առաջին հատվածներից ես հասկացա, որ սա հենց այն ձայնն է, որը ես հենց սկզբից էլ ուզում էի: Ինչպես պարզվեց, Ադելի երգերը գրված են անթերի”,- ասել է Կրեյգը: Ասենք նաև, չնայած իր հասցեին արված հաճոյախոսություններին, Ադելը, ով վերջերս մայրիկ է դարձել, Մեծ Բրիտանիայում կայացած ֆիլմի պրեմիերային ներկա չէր գտնվել: Հարկ է նշել նա, "Skyfall"  երաժտական սաունթրեկը, հեկտեմբերի 4ց "YouTube"-ում հավաքել է 37 միլլիոնից ավելի լսող:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Սթրեսից տուժում է նաև սեքսը

  Գիտնականները տարբերակում են 2 տեսակի սթրես՝ դրական կամ էուսթրես և բացասական կամ դիսթրես: Եթե առաջին դեպքում այն լավ է օրգանիզմի համար, քանի որ դրական ապրումներից է առաջանում, ապա 2-րդը բացասական ապրումների հետևանքով է առաջանում և կործանարար է: Հենց 2-րդ տեսակն էլ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ և սեռական կյանքում:  Նյարդային և լարված իրավիճակները, մշտական անքնությունը խնդիրներ են առաջացնում նախ սրտանոթային և մարսողական համակարգերի համար, իսկ այնուհետև խաթարվում են նյարդային և հորմոնալ համակարգերը: Աստիճանաբար նվազում է դիմադրողականությունը: Այդ ամենը զրկում է սեռական ակտից լիարժեք հաճույք ստանալու հնարավորությունից, որը, սակայն, ուղեկցվում է սեքսուալ հարաբերություններ ունենալու մեծ ցանկությամբ:  Որպեսզի անկողնում խնդիրներ չառաջանան, հարկավոր է հանգիստ լուծել կոնֆլիկտային իրավիճակները, հետևել առողջությանը, լավ սնվել և քնել:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայ երիտասարդը՝ ՀԻԱՑՆՈՒՄ Է ռուսական «X Ֆակտոր» ԺՅՈՒՐԻԻՆ.

  Ռուսական «X Ֆակտոր»  նախագծում այս օրերին փայլում է  Լիոնիդ Ագուտինի ղեկավարծ խմբի հայաստանյան ներկայացուցիչ Արտյոմ Քոչարյանը, ով արդեն իսկ հասցրել է իր տաղանդով շահել այնպիսի բծախնդիր ժյուրիի համակրանքը, որի անդամներն են  ռուս  հայտնի  արտիստ Ալլա Պուգաչովան,  Լոլիտա Միլյավսկայան և այլն: «Արտյոմի օգտին պետք է քվեարկի ամբողջ Կովկասը, ինչպես էլ, որ նա երգի, իսկ վատ երգել նա չգիտի»,- երիտասարդ հայ տաղանդավոր տղայի մասին այսպես է  արտահայտվում Լոլիտա Միլյավսկայան: Իսկ, ահա, Ալլա Պուգաչովան նշում է, որ «Արտյոմկան» ունի համապատասխան տվյալներ՝ անգլերենով բարդ երգերը պատշաճ ներկայացնելու : «Հոսուվ եմ՝ համարից համար կկարողանամ զարմացնել ողջ հանդիսատեսին»,- հույս է հայտնել Արտյոմը: «X Ֆակտոր»-ում նրա ամենահաջող կատարումներից երեքը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը` մաղթելով նրան հաղթանակ այս և առաջաիկա այլ նախագծերում ու մրցույթներում.         ՝ asekose.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :