Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԴՅՈ՞Ք ԲԻՈՆՍԵՆ ԿՐԿԻՆ ՀՂԻԱՑԵԼ Է

  Լուրեր են պտտվում, թե ամերիկացի RNB ոճի երգչուհի, երաժշտական պրոդյուսեր, երգահան, դերասանուհի, պարուհի և մոդել Բիոնսե Ժիզել Նոլզը, նույն ինքը Բիոնսեն,  կրկին անգամ հղի է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ երգչուհուն նկատեցին մի ռեստորանի մոտ` ընդգծված զգեստով, ինչի պատճառով երևում էր նրա` արդեն կլորիկ փորիկը: Ամուսինների լրատուն անմիջապես լուրը հասցրել է նրանց, իսկ մամլո քարտուղարը արձագանքել է այսպես,-“  Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն` նման իրավիճակի մասին”: Հուսանք , որ շուտով ամեն ինչ կպարզվի և կհաստատվի վերոնշյալ բարի լուրը: Հիշեցնենք, որ Բիոնսեն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում չի աջակցել Սիլվիո Բեռլուսկոնիին

  Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր Միլանում չի ներկայացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստին, որտեղ ինքը հանդես է գալիս որպես վկա: Հիշեցնենք, որ իտալացի սկանդալային գործիչը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների, մասնավորապես հայտնի Ռուբիի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Ռուբին պատմել է, որ Բեռլուսկոնիի տանը հերթական խրախճանքներից մեկի ժամանակ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել նաև Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Չնայած Ռոնալդուի բացակայությանը դատական նիստին, Սիլվիո Բեռլուսկոնիի օգտին ցուցմունք են տվել դերասանուհի ու հաղորդավարուհի Բելեն Ռոդրիգեսը, քաղաքական գործիչ Դանիելա Սանտանկեն և լրագրող Կառլո Ռոսելլան` հայտնելով, որ նախկին վարչապետին երբեք չեն տեսել դեռահաս «թիթեռնիկների» շրջապատում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Հավելենք, որ Բեռլուսկոնին դատարանում արդարացել է, թե իր հանդիպումը «հյուրերի» հետ սեռական բնույթ չի կրել, իսկ Ռուբիին ինքը դրել է Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի զարմուհու տեղը, ուստի նրան երկու տարի առաջ օգնել է դուրս գալ բանտից ու իր առանձնատուն է հրավիրել:    `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Արջը զուգարանում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տարվա ամենասեքսուալ ֆուտբոլիստ համարվել է Ռոնալդուն

  Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան «People» ամսագրի վարկածով ճանաչվել է 2012 թ. ամենասեքսուալ մարզիկ:   2-րդ տեղը գրավել է «Նյու Յորք Ջայանթսի» հարձակվող Վիկտոր Կրուսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է լողորդ Նաթան Ադրիանուն:   Հավելենք, որ ամենասեքսուալ մարզիկների տասնյակում են ընդգրկվել նաև Հենրիկ Լունդկվիստը, Էնդի Մարեյն ու Լեբրոն Ջեյմսը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆրանսիայում Րաֆֆին անցել է մեծ եզրափակիչ (վիդեո)

  Ֆրանսիայում Րաֆֆի անունով հայ տղան, ով աստիճանաբար բարձրացել է փառքի աստիճանով, «M6»« հեռուստաալիքի «Ֆրանսիայում անհավատալի տաղանդներ կան» ծրագրի կիսաեզրափակչում հեռուստադիտողների քվեարկության արդյունքում անցել է մեծ եզրափակիչ:   Ինչպես հաղորդում է Nouvelles dArmenie-ն, հայկական դրոշի գույներով թեւնոցով տղան հեռուստանախագծի կիսաեզրափակչում ընկղմվել է բուռն ռոքի աշխարհում` կատարելով ամերիկացի երաժիշտ Չաք Բերրիի «Ջոնի բի գուդ» երգը: Հայ տղան արժանացել է ժյուրիի անդամներ Ժիլբեր Ռոզոնի, Սանդրին Կորմանի եւ Դեյվի հիացական արձագանքներին: Ծնվել է աստղ, եթե նրան ոչինչ չխանգարի եւ նա կատարի հաջող ստեղծագործություններ:   Ծրագրի երկրորդ մասում երիտասարդ արքայազնը Սանդրին Կորմանի եւ եզրափակչի մասնակիցների հետ կատարել է Էդի Միտչելի Pas de boogie woogie երգը:   Տեսանյութ   ՝ NEWS. STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սխալների համար պատժում եմ. Արթուր Աբրահամ (տեսանյութ)

  WBO  վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեկտեմբերի 15ն Մեհդի Բուդալայի հետ կայանալիք մենամարտից առաջ հարցազրույց է ունեցել ռուսական Sportbox կայքի հետ:   32-ամյա հայ բռնցքամարտիկը նշել է. «Պարապում եմ և աշխատում, որպեսզի հաղթեմ դեկտեմբերի 15ն: Պետք է կարողանամ այնպես անել, որ մրցակիցս սխալվի և դրա համար պատժեմ: Ես կարողանում եմ և՛ պաշտպանվել, և՛ հարձակվել: Նախ պաշտպանվում եմ, այնուհետև՝ անցնում հարձակման. դա իմ տակտիկան է»:   Այնուհետև բռնցքամարտիկը գովասանքի խոսքեր է հղել իր նախկին գործընկերոջ՝ Մաքսիմ Վլասովի հասցեին: Եվ պատրաստակամություն է հայտնել Ռոբերտ Շտիգլիցից ռևանշ վերցնել:   Արթուր Աբրահամի հարցազրույցը վիդեո տարբերակով կարող եք դիտել այստեղ:   ՝ lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :