Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆՄԱՆՎԵԼ ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ

  Այսօր -ը կապ հաստատեց հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկի` Կարեն Մովսիսյանի հետ: Երգիչը երաժշտական կրթություն ստացել է Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ոկալ բաժնում: Ձայնի չափազանց նմանությունը Արամ Ասատրյանի ձայնին` շատերի մոտ շփոթություն է առաջացնում: Այն հարցին, թե արդյո՞ք արյունակցական կապ ունի երգչի հետ` Կարենը պատասխանեց,-“Ոչ մի արյունակցական կապ չունեմ Արամ Ասատրյանի հետ, պարզապես իմ լավ ընկերն է եղել”: Կարենը նշեց նաև, որ այդ նմանությունը իրեն շատ հաջողություններ է բերել, սակայն նա ոչ մի ջանք չի գործադրել նմանվելու երգչին,-“ Սա իմ ձայնն է և ես չեմ փորձել նմանակել նրան, պարզապես ձայնս շատ նման է նրա ձայնին”: Կարենը հետ խոսեց նաև իր նոր ծրագրերի մասին: Շուտով երգիչը կներկայանա նոր ալբոմով և կնկարահանի երկու նոր տեսահոլովակ: Այսօր հարսանեկան արարողություններին հայտնի երգչի հրավիրելը կարող ենք համարել թանկ հաճույք, սակայն նրանց ծառայություններից օգտվում են շատերը: Կարենը նշեց, որ ինքն էլ է հաճախ հրավիրվում երգելու հարսանեկան արարողություններին և իր մեկ կատարումը ամենաքիչն արժե` 500 ամերիկյան դոլլար: Երգիչը հետ խոսեց նաև իր անձնական ծրագրերի մասին,-“ Նոյեմբեր ամսին պատրաստվում եմ ամուսնանալ և ապագա կինս ոչ մի կապ չունի շոուբիզնեսի հետ”: Իսկ վերջում տեղեկացանք, որ Կարենի սիրելի ուտեստները շատ են, սակայն  շատ ավելի սիրում է մեր ավանդական տոլման:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ԳՐԻՇԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Գրիշա Ուրգենտը նկարահանել է տեսահոլովակ «По проводам» երգի հիման վրա: Այդ տեսահոլովակում Գրիշան փորցում է հասնել իր կնոջը ամեն տեսակի տրանսպորտային միջոցներով, լինի դա երթուղային տաքսի, գնացք, ավտոմեքենա և ավիացիայի ու տիեզերական ապարատների միջոցով: Իր նպատակին հասնելու ճանապարհին Գրիշան սահմանում է ռեկորդներ, հայտնվում թերթերում, հատում մայրցամաքներ և տիեզերքներ: Նա չի վախենում քամու խոսքերց, նա չի վախենում դժվարություններից և առանց երկմտանքի շարժվում է առաջ` դեպի իր նպատակը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
76,2 կարատանոց ադամանդը վաճառվել է

  "Эрцгерцог Иосиф"  անվամբ  76,2 կարատանոց  ադամանդը վաճառվել է ժնեվյան աճուրդի ժամանակ 21,5 միլիոն դոլար:Այս ադամանդե քարի պատմությունը գալիս է դեռևս 19-րդ դարից,որը հայտնաբերվել էր Հնդկաստանի սուլթանին պատկանող հանքերից,որտեղից հայտնաբերվել են նաև այլ գանձեր, այդ թվում նաև "Кохинор" անվամբ ադամանդը, որը ընդգրկվել է  բրիտանական թագավորական գանձերի շարքում:   Այս անվանումը ունեցող ադամանդները աչքի են ընկնում իրենց մեծությամբ և յուրահատուկ գույնով, ինչպես նաև այն հազվադեպ է հանդիպում աշխարհում: Առաջին սեփականատերը ավստրիացի ոսկերիչ  Իոսիֆ Ավգուստն է եղել, և առաջին անգամ այն հանվել է աճուրդի 1936թվ. Գաբսբուրգ ընտանիքին:   ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷՐԻՆ ԽԻԶԵՐՏՈՆԻ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԿԵՐՈՋ` ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻԿԱՊՐԻՈՅԻ ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՎՐԵԺԸ

  Համաշխարհային սուպերմոդել Էրին Խիզերտոնը այս պահի դրությամբ հանդիպում է Հոլիվուդի հայտնի դերասան Լեոնարդո Դիկապրիոյի հետ և ընդամենը երկու ամիս անց կլրանա նրանց հարաբերությունների մի տարին: Դեռ շատ դժվար է խոսել, թե ինչի կհանգեցնի նրանց հարաբերությունները, սակայն Լեոն ճակատագրի մեծ ֆավորիտն է: Դե իսկ մենք իհարկե կհետևենք դեպքերի զարգացմանը: Իսկ այժմ, Էրինը համաշխարհային ճանապարհորդության է դուրս եկել, նկարահանվում է "Victoria’s Secret" համար: Իսկ Լեոնարդոն ամբողջ օրը Նյու Յորքում է գտնվում, որտեղ և նկարահանվում է “ Մարտինա Սկորսեզ” նոր ֆիլմում: Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Լեոյի նախկին ընկերուհին` Բար Ռաֆայելան այժմ ընկերություն է անում Բրազիլիայի հավաքականի և “Բարսելոնայի” պաշտպան Դանի Ալվեսի հետ: Դիկապրիոյի համար հարվածը շատ ցավոտ է, քանզի նա հանդիսանում է Մադրիդի “Ռեալի” մոլի երկրպագուն:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԲՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ

  19-անյա Վահե Բեգլարյանն, ով շատերին հայտնի է որպես Բոնի, հեռուստատեսություն մուտք է գործել պատահական և այժմ շատ գոհ է: “Երեք տարի առաջ “32 ատամ”-ը քասթինգ էր կազմակերպել, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չէի ցանկանում մենակ ներկայանալ: Որոշեցի ընկերոջս հետ գնալ, բայց նա չեկավ… Տնեցիներս ամեն կերպ համոզեցին և ուղարկեցին: Մասնակցեցի ու ընդունվեցի. հավանել էին “բողոքողների” համարը: Այդպես էլ սկսվեց… Հետո եղավ “Մեր բակ”-ը, այժմ էլ  “Vitin” ակումբում եմ: Փորձում եմ մասնակցություն ունենալ նաև սցենարներ գրելու գործընթացին: Բոնին արդեն ընտրյալ ունի`Մագան, ով նույնպես արվեստի բնագավառից է: Հանդիպել են Արամ Mp3 մենահամերգներից մեկի ժամանակ: Արդեն յոթ ամիս է` նրանք ընկերություն են անում: Մագան սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Մասնագիտությամբ երգչուհի է: Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրի առջև դրված քարե նստարանի մոտ, գրեթե ամենօր կարող ես հանդիպել երիտասարդ զույգին: Նրանք ժամերով զրուցում են, նա շոյում է աղջկա վարսերը, երբեմն համբուրվում են, նաև վիճում` իրարից նեղացած լքելով տարածքը, բայց րոպեներ անց կրկին հայտնվելով նույն նստարանին` հաշտվելու:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Նորաշենի» զոհ է դարձել նաև Գայանե Ասլամազյանը

  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ նրանով, որ պարզվեց այն մասին, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց պարզել են, որ նույն բնակարանը վաճառված է մի քանի մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատեր ունի: Այժմ հարուցված քրեական գործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:   `emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը. Ֆոտո

  Քիմ Քարդաշյանն իր պաշտոնական բլոգում, ինչպես ինքն է նշում` հետևելով մոր օրինակին, հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը: Նա գրել է, որ դա իրենց ընտանիքի արձակուրդներից մեկի ժամանակ արված նկար է և որ շատ է կարոտում այդ օրերը:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :