Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԿԻՐԿՈՐՈՎԸ ‘ՔԱՂՈՒՄ Է’ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ. ՈՐՏԵՂԻ՞Ց ՆՐԱՆ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱ

  Ռուս էստրադայի վառ ներկայացուցիչ  Ֆիլիպ Կիրկորովը անվերապահորեն կատարում է իր հայրական պարտականությունները: Երգիչը զբաղվում է իր դստեր և որդու խնամքով  և ջանում է ամեն ինչ անել երեխաների անհոգ զարգացման համար: Վաղ առավոտյան Թինա Կանդելակին և Ֆիլիպ Կիրկորովը հետաքրքիր զրույց են վարել,-“ Ես առավոտյան վաղ արդնանում եմ, իմ սպորտի պատճառով, իսկ դու ինչու ես այդքան վաղ արդնանում”- հարցնում է Կանդելակին իր աստղային գործընկերոջը: “Մեզ մոտ աճում է երրորդ ատամը և ամբողջ գիշեր փոքրիկը չի քնել”,-պատասխանել է երգիչը: Եվ ահա երկու երեխա ունեցող մայրիկը` Կանդելակին, սկսում է խորհուրդներ տալ սկսնակ հայրիկին: ”Իմ երեխաների մոտ, նրանց լնդերին հատուկ գել էի քսում, սակայն ինչ էլ ուզում ես արա, մեկ է երեխան չի քնելու, պետք է հաղթահարես այդ փուլը”: Հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովը արդեն մի քանի ամիս է, անհավատալի կերպով դարձել է երկու փոքրիկների հայրիկ: 2011 թվականի նոյեմբերի 26ն Ֆիլիպը հրապարակեց, որ նա արդեն ունի աղջիկ` Ալլա Վիկտորիյան, իսկ ահա վերջերս էլ երգիչը տեղեկացրեց, որ լույս աշխարհ է եկել իր երկրորդ փոքրիկը` Մարտինը:                                                                                   Նյութը  պատրաստեց`  Արևիկ  Ավետիսյանը
ՄԻԳՈՒՑԵ՞ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՆՈՐԻՑ ՏԵՍՆԵՆՔ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՈՒՄ

  "Դժբախտ երջանկություն", "Վերադարձ", "Կյանքի գինը" հեռուստասերիալներում տարբեր կերպարներ մարմնավորած հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը armcatalog.. հետ զրույցի ժամանակ ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ չի նկարահանվում հեռուստասերիալներում, քանի որ այսպես ասած հանգստանում է: " Արմենիա հեռուստաընկերությունից երկու-երեք նախագծերի մասնակցելու հրավերներ եմ ստացել, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել",- ասաց դերասանուհին:  Փոխարենը Լուիզա Ղամբարյանը խոսեց Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում սեպտեմբերից ցուցադրվող ներկայացման մասին: Ներկայացումը բեմադրվել է ըստ ամերիկացի դրամատուրգ Բեռնարդ Սլեյդի "Ռոմանտիկ կոմեդիա" կատակերգության: Դերասանուհին մարմնավորում է ամերիկուհի Ֆիբի Գրեդդակին, որը սկսնակ գրողից դառնում է հայտնի դրամատուրգ: Ներկայացման բեմադրիչը Ժան Նշանյանն է: Դե ինչ, մեզ մնում է միայն հետևել դերասանուհու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
Լրագրողը մերկացել է Ռիհանայի ինքնաթիռում.ֆոտո, վիդեո

    Ավստրալիացի լրագրող Թիմոթի Դորմերը, ով ուղեկցում էր բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանային 777 համաշխարհային շրջագայության ժամանակ, որոշել է նրա ուշադրությունը գրավել ինքնաթիռում մերկանալով։ Aceshowbiz - հայտնում է, որ երգչուհուն ուղեկցել են թիկնապահներն ու լրագրողների թիմը, սակայն նա այդպես էլ ոչ մի ասուլիս չի տվել եւ բառ չի փոխանակել նրանց հետ։ Այդ պատճառով էլ Թիմոթի Դորմերն իր վրայից դեն է նետել հագուստը եւ մերկ տեսքով վազել սրահով, ինչով էլ ծափահարությունների տարափ է վաստակել, սակայն նման անպարկեշտ տեսքով մտնել բիզնես-կլաս, որտեսղ Ռիհանան է եղել, լրագրողն, այնուամենայնիվ, չի համարձակվել՝ վախենալով թիկնապահներից։ «Ես որոշեցի չանել այդ, քանի որ նրա թիկնապահները կարող էին միանգամից թեւերս ոլորել, եւ դա արդեն ուրախ չէր լինի», - հայտարարել է «մերկապարողը»։  Երգչուհին, իր հերթին, հասարակության առջեւ ներողություն է խնդրել լրագրողի պահվացքի համար, եւ խոստացել է մամուլին ավելի շատ ժամանակ տրամադրել։       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԴԵՐԱՍԱՆ ՇԱՀԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԿԱԹՈԼԻԿԻ ԴԵՐՈՒՄ

  Դերասան Շահեն Ոսկանյանը պատրաստվում է նոր բեմադրության, որը հանդիսատեսին կներկայացվի շատ շուտով: armcatalog.. կայքի հետ զրույցի ժամանակ դերասանը նշեց, որ ներկայացումը կոչվում է ''Աբգար Դպիր'' : Ներկայացման մեջ Շահեն Ոսկանյանը հանդես է գալու կաթոլիկի դերում: armcatalog.. կայքը հետաքրքրվեց, թե որն է եղել դերասանի ամենադժվար կայացրած որոշումը վերջին տարիների ընթացքում: Շահեն Ոսկանյանը ափսոսանքով նշեց, որ վերջերս մեծ դժվարությամբ է մերժել ''Լիր Արքա'' ներկայացման մեջ մարմնավորել խեղկատակի դերը` անձնական նկատառումներից ելնելով: Դերասանը նաև ասեց, որ եթե իրեն հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխել կամ զարգացնել կինոնկարների ասպարեզում, ապա նա կնախընտրեր, որ դրանցով զբաղվեին միայն լուրջ մասնագետները:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՑԵԼ ԱՄԱՆԴԱ ՍԵՅԲՐԻԴԸ

  Վերջին տարիներին, դերասանուհի և երգչուհի Ամանդա Սեյբրիդը աչքի է ընկնում իր հետաքրքիր լուսանկարներով: Մեկ նա լուսանկարներում հայտվում է շատ համեստ, ընթերցասեր աղջկա կերպարով, մեկ էլ հանկարծ սեքսուալ լուսանկարներով: Իսկ ահա վերջերս, դերասանուհին հայտնվել է "Eccentric Issue" Vs. Magazine էջերում: Լուսանկարիչ Գայ Արոշը նկարել է դրամատիկ լուսանկարների պատմություն` վախեցած Ամանդայի մասին: Իսկ թե ինչից և ինչու է վախեցել դերասանուհի Ամանդա Սեյբրիդը, այդպես էլ չհասկացանք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆԱՈՄԻ ՔԵՄԲԼԼԸ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՓՈՐՁԻ ՆՈՐ ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ

  Յուրաքանչյուր մոդել իր կարիերայի ընթացքում ցանկություն է ունենում սեփական  ուժերը փորձել նաև  հեռուստաընկերությունում: Հաիդի Գլումը նեկայացավ հեռուստադիտողներին  «Պոդիում» նախագծով, Թայնա Բանքսը զբաղվում է «Թոփ-մոդել ամերիկյան ձևով» նախագծով, իսկ 42-ամյա Նաոմի Քեմբլլը կդառնա նոր  ˝The Face˝ շոու ծրագրի դեմքը:  Սեպտեմբերին Նյու-Յորքում, երբ կսկսվի մոդային նվիրված շաբաթը, կսկսվեն նաև շոու ծրագրի նկարահանումները: Ասեկոսներ են տարածվել, որ նախագծին մասնակցելու է նաև Կառոլինա Կուռկովան , ով այժմ իր ակտիվ գործունեությամբ հանդես է գալիս գերմանական ˝Das Perfekte Model˝ շոու ծրագրում: Նաոմի Քեմբլլը կլինի յոթերորդ երջանիկ մոդելը, ով կունենա իր անհատական շոու ծրագիրը: Բացի այդ,  մոդելը մասնակցում է ˝Interview˝ ամսագրի պատրաստմանը: Իր հարցազրույցում Նաոմին նշել է, որ շոու ծրագիրը կունենա հսկայական ներդրում մոդելային ասպարեզում, իսկ հեռուստադիտողները կարող են տեսնել մի նոր աշխարհ, որը գտնվում է կուլիսներից այն կողմ, որտեղ նա անցկացնում է իր թանկագին ժամանակը:   Նյութը պատրաստեց Մարգարիտ Ավետիսյան
ՔԻՓՓԸ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

  Մինչ Միրանդա Քիփփի «անգլիացի» կոլեգաները վայելում են իրենց հանգիստը, նա ջանասիրաբար աշխատում է իր նոր ֆոտոսեսիայի վրա: Միրանդան հրաշալի կերպով կարողանում է համատեղել ակտիվ հանգիստն աշխատանքի հետ: Հայտնի մոդելը երբեք չի բողոքում, որ չի կարողանում անցնել լիակատար հանգստի, այլ ընդհակառակը` մեծ բավականություն է ստանում ամենուրեք զբաղվել իր սիրելի գործով: Ի դեպ ֆոտոսեսիան տեղի է ունեցել Սիդնեյում, որտեղ Քիփփին ընկերակցում են նրա ամուսինը`Օռլանդո Բլումը, և նրանց որդին` Ֆլիննը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :