Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՋԵՍՍԻԿԱ ԱԼԲԱՆ ՕՐԸ ՆՎԻՐԵՑ ՕՆՈՐԻՆ

  Սեպտեմբերի 27ն Ջեսսիկա Ալբան որոշեց օրն անցկացնել դստեր` Օնորի հետ: Դերասանուհին և Օնորը շրջեցին խանութներով, որից հետո որոշեցին ընդմիջել` ուժ հավաքելու համար: Երեխան գնալով ավելի է նմանվում հանրաճանաչ մայրիկին: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ալբան համատեղել եր զբոսանքը մարզանքի հետ: Սեպտեմբերի 22ն Ալբան դուրս էր եկել ման գալու ամուսնու և երեխաների հետ Բեվերլի Հիլլզի պարկում: Դերասանուհին փորձում էր վազել կարճ տարածության վրա, և իզուր չէր, որ Ալբան այդ օրը հագել էր սպորտային համազգեստ: Իսկ ահա Կեշան բավականին ծանրաբեռնված էր, ՈՒորենը Հեվենի մասին էր հոգ տանում, իսկ մանկասալյակում տեղ էր  գտել նրանց առաջնեկը` Օնորը:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԻՆ՞Չ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԻ ՀԵՏ

    Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն` 26 ամյա Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, իսկ “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ շուտով կփոխարինի Քսենիա Սոբչակին` հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաև ֆիլմում, որը կոչվելու է “Մտածիր իմ մասին”: Այն  պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Վերոնշյալ ֆիլմում Իրինայի զուգընկերը Հարվի Քեյթելն է լինելու: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013 գարնանը: Նշենք, որ հայաղգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է “Մայրեր” ֆիլմի երկրորդ մասի`”Շնորհավոր Նոր տարի, մայրեր” նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաև Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Իսկ վերջերս, ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին մասնկացել է  գերմանական Lascana ֆիրմայի կանանց նոր ներքնազգեստի հավաքածուի ցուցահանդեսին: Ինչպես միշտ Իրինայի լուսանկարները լինում են շատ գրավիչ և լուսավոր: Սա Իրինայի երկրորդ ֆոտոշարքն էր այդ ֆիրմայի համար:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ջոդի Ֆոսթերը՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր

    Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կդառնա Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին, գրում է Վաշինգտոն Փոստը:  Հայտարարության մեջ նշված է, որ Ֆոսթերը բազմակողմանի զանգացած կին է, ով անհավանական հաջողության է հասել և շարունակում է նոր բարձունքներ գրավել իր կարիերայում:   «Ոսկե գլոբուսի» դափնեկիրներ են Հարիսոն Ֆորդը, Ռոբերտ դե Նիրոն, Սթիվեն Սփիլբերգը, Բարբարա Սթրեյզանդը, Ուոլթ Դիսնեյը և այլոք:     `lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սպիտակի երկրաշարժից 24 տարի է անցել

  Այսօր 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:  24 տարի առաջ 10 բալանոց երկրաշարժը հողին հավասարեցրեց երկրի հյուսիս-արևմտյան շրջանները: Մահացավ 25 հազար մարդ, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին: Ընդհանուր առմամբ տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա: Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովը հոգատարությամբ ու մեծ եռանդով կազմակերպական վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանն օգնություն ցույց տալու, աղետի հետևանքները վերացնելու համար։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցն ԱՄՆ ու ժամանեց Հայաստան։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։  Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանք ստեղծեցին ''ՍՈՍ Արմենի'', ''Ազնավուրը Հայաստանին'' և տասնյակ այլ կազմակերպություններ։  Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։  ՀՀ կառավարությունն այսօր էլ շարունակում է աղետու գոտու բնակարանաշինության ծրագիրը, հարյուրավոր ընտանիքներ արդեն բնակարան են ստացել, ծրագիրն ընթացքի մեջ է:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՈՍՎՈՐԴԻ ՈՒ ՊՈԼԻՇԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ

  Վերջերս Քեյթ Բոսվորդը և իր ամուսին Մայքլ Պոլիշը  զբոսանքի էին դուրս եկել Լոս-Անջելեսի փողոցներով: Ամուսինները երկար չմնացին բաց երկնքի տակ և շուտով բաց երկինքը վերածվեց փակ սրճարանի: Թերևս համատեղ նախաճաշը նրանց ծրագրած ուղևորության մի մասն էր կազմում: Հիշեցնենք, որ Քեյթ Բոսվորդը վերջերս է նշանվել, և սրճարանից դուրս գալիս, անմիջապես թևանցուկ է արել Մայքլին, կարծես ցանկանալով ցուցադրել նշանադրության մատանին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
PSY -ը վստահ առաջ է շարժվում

  Հրավկորեացի հեղինակ եւ կատարող  PSY «Gangn Style» հիթը ԱՄՆ-ում «Recording Industry Association of America»-օի կողմից կրկնակի պլատինե կարգավիճակի է արժանացել: Սինգլի ժողովրդականությունն աճում է օրեցօր, իսկ կատարողին պարզապես ձեռքից ձեռք են տանում. նա մասնակցում է  «MTV European Music Awards»ն, «Dancing with the Stars»ն, «American Music Awards»ն եւ Գոհաբանության օրը կմասնակլցի «The Tonight Show with Jay Leno»ն:   Ինչպես հաղորդում է  « K-Pop news»-ը, ներկայումս երգիչը հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում:   ՝ STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :