Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՋԱՄՇՈՅԱՆԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ ՍԵՔՍՆ Է…

  Գոռ Մարտիրոսյանը, ով «Բանակում» հեռուստասերիալում մարմնավորում էր բոլորիս կողմից սիրված «Ջամշոյան» կերպարը, այսօր hayntinier. հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում իր իսկ մասնակցությամբ սպասվում է նոր նախագիծ, որի մասին կմանրամասնի շատ ավելի ուշ: Այն հարցին, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ Գոռը, կես կատակ կես լուրջ պատասխանեց «սեքսով»: Իսկ ընդհանրապես ազատ ժամանակ սիրում է մեքենա վարել, հյուր գնալ և զբաղվել իր անձնական գործերով: Գոռի սիրած հոբբին եղել է գիրք կարդալը, սակայն ժամանակի սղության պատճառով քիչ է կարդում: Հայկական շոուբիզնեսում նախընտրած երգիչ կամ երգչուհի ունեք հարցին Գոռը պատասխանեց,-“Ամեն մեկից մի բան ունեմ լսելու, որ ինձ հաճելի է”, բայց հրապարակավ անուններ չնշեց: Նրա մանկության ժամանկվա սիրած խաղը եղել է «բիստին»: Տեղեկացանք նաև, որ մինչև «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելը, Գոռը հանդես է եկել նաև  «Վերվարածներ» նախագծում  և «Որոգայթ» հեռուստասերիալում:  -Լուրերի համաձայն «Բանակում» մեկ այլ հերոս` «Թոռնիկ Ջամշոյանը» իրականում համարվում է Ձեր եղբայրը: Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ: Գոռը մեծ սիրով պատասխանեց, որ,-''Իմ եղբայրը չի, բայց մոտ ընկեր է ինձ համար, լավ ընկեր է, սրտացավ է, մի խոսքով լավ մարդ է'',-նշեց նա: Եվ վերջին հարցին, թե արդյոք նոր «Քաղաքում» նախագծում Գոռը մարմնավորելու է բոլորիս կողմից սիրված «Ջամշոյան»ն, թե՝ ոչ, դերասանն ասաց, որ կմարմնավորի նույն կերպարը, ուղղակի քաղաքացիական կյանքում:   Նյութը պատրաստեց՝  Տիգրան Հակոբյանը
Քիչ առաջ ավարտվեց Ձախ Հարութի համերգը Մարզահամերգային համալիրում.

    Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Համերգն իրականացվեց Երիտասարդության համաշխարհային օրվան (նշվում է նոյեմբերի 10ն) և Ուսանողության միջազգային տոնին (նշվում է նոյեմբերի 17ն) նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նույն խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը և բարձրաստիճան այլ հյուրեր։    Գալուստ Սահակյանը, ով համերգին եկել էր իր թոռնուհու՝ Ժաննայի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ լավ է իրեն զգում, քանի որ առիթ է ունեցել ներկա գտնվելու համերգին:   Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության անունից շնորհավորեց համաշխարհային տոների կապակցությմաբ. «Կա հայտնի մի ասացվածք՝ ինչպիսի երիտասարդություն ունես, այնպիսին էլ կլինի քո ապագան: Նայելով ձեր դեմքերին՝ ես համոզված եմ Հայաստանի Հանրապետությունն ունի պայծառ ապագա: Մենք էլ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի դուք ապրեք արժանապատիվ կյանքով»:   Համերգի ամբողջ ընթացքում ծափերը չէին դադարում, դահլիճում տիրում էր տոնական շատ բարձր տրամադրություն:       ՝ 1in.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Արթուր Աբրահամը մրցանակ է ստացել

  Մայամիում կայացել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) 25-րդ ամենամյա համագումարը, որին մասնակցել են նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ նրա մենեջեր, «Sauerland Event» գերմանական պրոմոուտերական կազմակերպության հիմնադիր Վիլֆրիդ Զաուերլանդը: Համագումարի ընթացքում Արթուր Աբրահամը պարգեւատրվել է պատվոգրով` օգոստոսի 25ն դիտարժան մրցելույթ ցուցադրելու համար: Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը WBO վարկածով կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օգոստոսի 25ն Բեռլինում` հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Մայամիում WBO կողմից մրցանակի է արժանացել նաեւ Արթուր Աբրահամի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը` Գերմանիայում բռնցքամարտի զարգացումը խթանելու եւ ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար:   ՝ News.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոն շարունակում է «կրքեր բորբոքել» (PHOTO, VIDEO)

  Սիրուշոն արդեն երկար ժամանակ է, ինչ սպասման մէջ է պահում իր երկրպագուներին: Երգչուհին արդեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հասցրել է տեղեկացնել, որ նոր տեսահոլովակում է նկարահանվում: Ապա պարբերաբար նրա էջում հայտնվում են նոր «վկայություններ»՝ տեսահոլովակի պատրաստման աշխատանքների վերաբերյալ: Սակայն դրանք ոչ թե օգնում են պատկերացում կազմել տեսահոլովակի մասին, այլ հակառակը. ինչպես միշտ երգչուհու մոտ ստացվել է նախապես երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել՝ իր նոր տեսահոլովակի առնչությամբ։ Նախ հայտնվում է լուսանկար, որտեղ Սիրուշոն և Ավետ Բարսեղյանը, կարծես թե, աշխատում են երգի խոսքերի վրա, ապա ձայնագրման ստուդիայից լուսանկարներ, որտեղ երգչուհին ձայնագրում է կատարումը: Այս ամենին հաջորդում են երկու հոլովակներ, որոնք պատմում են նկարահանման գործընթացի ու երգի գործիքավորման մասին: Իսկ հիմա արդեն նոր լուսանկարները շարունակում են ավելի «բորբոքել» Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրվածությունը, քանի որ դրանք արված են արդեն տեսահոլովակի նկարահանման հրապարակից, սակայն ոչ մի հստակ պատկերացում չեն տալիս՝ ինչի մասին է երգը և ինչ է սպասվում երգչուհու երկրպագուներին:     ՝ 
Ստեղծվել է 2.5 տոննա կշռող սառցե զգեստ

  Տակեո Օկամոտո անունով դիզայները ստեղծել է 2.5 տոննա կշռող սառցե զգեստ: Զգեստի ստեղծման մտահղացումն առաջացել է «Նարնիայի քրոնիկները» ֆիլմից: Արտասովոր զգեստի լուսանկարը հրապարակվել է TWELV ամսագրում «Ձյունե թագուհին» վերնագրով հոդվածի մեջ: 2416 կիլոգրամ կշռող զգեստը սառցարանում քանդակել է 3 մարդ, իսկ այն տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել 13 մարդու օգնությունը: Լրագրողներն ընդամենը 30 րոպե ժամանակ ունեին այն լուսանկարելու համար` նախքան զգեստի հալվելը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սիրուշոյի երկրպագուն խոստանում է "Qele Qele &p; Sisho" դաջվածք անել

  Սիրուշոյի սերբ երկրպագուն՝ ոմն Չրնի Դորդեն, Twitter սոցիալական կայքում խոստացել է QELE QELE &p; Sisho գրությամբ դաջվածք անել: 600 հետևող ունեցող Դորդեն մասնավորապես ասել է. «Երդվում եմ, որ եթե երբևէ դաջվածք անեմ, ապա դա կլինի QELE QELE &p; Sisho: Դա իմ ամենա-ամենասիրած երգն է: Սիրում եմ քեզ @SishoOfficial!»: Մեկ այլ երկրպագու՝ արդեն Ճապոնիայից, իր ուրախությունն է հայտնել նույն կայքում երգչուհու ձայնասկավառակը ձեռք բերելու առիթով:    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
<<Էն ժամանակվա համ ու հոտն ուրիշ էր էլի>>.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :