Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վերջերս լուրեր էր պտտվում, թե Անջելինա Ջոլիին անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում, քանի որ դերասանուհին հիվանդ է հեպատիտ C-ով: Իսկ ահա մի քանի օր առաջ դերասանուհին տեղեկացրել է, որ իր հետ ամեն ինչ լավ է և իր վիճակը բացատրվում է հատուկ դիետայի պատճառով, ուտում էր միայն միրգ և ընկույզ: Կարծես թե ամեն ինչ լավ է, սակայն կասկածի առիթ է տալիս միայն այն, որ Ջոլիի հիվանդության մասին առաջինը հրապարակել է ամերիկյան National Enquirer-ը, իսկ նա չի կարող ապատեղեկատվություն ներկայացնել: Անցյալ տարի հենց այդ լրատվական աղբյուրը աշխարհին տեղեկացրեց, որ Ստիվ Ջոբսը գտնվում է քաղցկեղի վերջին փուլում և նրան շատ քիչ ժամանակ  է մնացել ապրելու: Ամեն դեպքում, մենք դեռ հույս ունենք, որ Անջելինայի մոտ ամեն ինչ լավ է:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

    Սամվել Առաքելյանը (Նիկոն) հայտնի է` որպես բազմաթիվ մանրապատումների դերասան: Սակայն երևի թե քչերին է հայտնի, որ իր նախաձեռնությամբ բեմադրվել է «Չարաբաստիկ ճամպրուկը կամ Տաքսի, Տաքսի» ներկայացումը, որը Կարպ Խաչվանքյանի մասնակցությամբ ներկայացման փոփոխված տարբերակն է: «Սյուժեն հիմնականում նույնն է, սակայն բեմադրության սկզբում պատկերվում են երկրաշարժի դրվագներ: Յուրաքանչյուր կերպար յուրովի ձևով է ներկայացվում: Կարպ Խաչվանքյանից հետո շատ դժվար էր բեմադրել, առավել ևս խաղալ այդքան անթերի կատարած դերը: Բեմադրության հիմքում ընկած է մի ֆիլմի սցենար, որը ես մտադրություն ունեի նկարահանել երկրկրաշարժի մասին, սակայն հանգամանքների բերումով ի կատար չածեցի: Հետագայում այդ ֆիլմի սցենարն էլ դարձավ «Չարաբաստիկ ճամպրուկը  կամ Տաքսի, Տաքսի» ներկայացման հիմքը»: Նոր ներկայացման գլխավոր դերերում են ՀՀ վաստակավոր դերասանուհի Անահիտ Քոչարյանը և Սամվել Առաքելյանը, բեմադրիչը Սուսաննա Բաղդասարյանն է: armcatalog.. հետ խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Սամվելն ասաց, որ սպասվում է  նոր գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա` «Պետրոսն ամուսնացավ» և 2  բեմադրություն` «Գյումրեցի հրեշտակը» և մանկական «Առյուծ արքան», սակայն այդ բոլոր ծրագրերը իրականացնելու համար անհրաժեշտ է հովանավորչություն: Առաջիկայում սպասվում է նաև Սամվել Առաքելյանի բենեֆիսը` 35 տարի բեմում և իր 50 ամյակը:  Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը  
Աղանդավորների դեմ պայքարողները պահանջում են ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՏՂԱՄԱՐԴՈՒՆ»

  Նոյեմբերի 19ն տեղի կունենա Կարեն Արայանի դեմ դատավարության հերթական նիստը, որտեղ կկայցվի վճիռ:   Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում արդար դատավճիռ կայացնել, համոզված լինելով, որ Կարեն Արայանի դեմ իրականացվող շինծու մեղադրանքները ուղղակի պատվեր են Անժելա Սարգսյանի կողմից: Ինչպես Անժելան և իր <<ամուսինը>> կռվախնձոր հաղորդման ժամանակ նշեցին,որ այն լուսանկարներում Անժելան և Ղազարն են, սակայն ՄԵԼ հավաստի աղբյուրների պնդմամբ, հետագայում Անժելան ընդունել է, որ այդ նկարներում այլ մարդ է, որն էլ նշանակում է այն, որ վերը նշված <<դերասանուհին>> հանրությանը ներկայացրել է կեղծ տեղեկություններ, փորձելով փրկել <<հեղինակությունը>>: ՄԵԼն հայտնի է դարձել այլ փաստեր այդ գործի վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անժելա Սարգսյանը, հանդիսանալով Կյանքի խոսք աղանդի անդամ, որն էլ առիթ է հանդիսանում նոյեմբերի 19ն, ժամը 16:00 հավաքվելու Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի առջև և սպասել արդար դատավարության՝ Կարեն Արայանի անհապաղ ազատումը դատարանի դահլիճից: Բոլոր հայերը, ովքեր դեմ են Կարեն Արայանի դեմ Անժելա Սարգսյանի կողմից կատարվող վրեժխնդրության ծրագրին, կարող են միանալ և միասին տոնել Կարեն Արայանի ազատումը, քանզի համարում ենք, որ մեր երկրի դատավորը կլինի օբյեկտիվ և  կկայացնի ճիշտ դատավճիռ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռ չեն հանձնել հարազատներին

  Նոյեմբերի 20ն ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռեւս չեն հանձնել հարազատներին:    «Դատաբժշկական փորձաքննության ընթացքը երկարեց` կապված դեպքի հետ: Երիտասարդ կին, վիրահատությունից հետո բարդություններ, առողջության վատթարացում եւ այլն, դա էր պատճառը, որ երկարեց այս պրոցեսը: Գործողություններ են, որ պետք է արվի մահվան պատճառը պարզելու համար»,- ասաց նա:   Երգչուհին նշեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքի մասին հարազատները տեղյակ չեն, դեռ ոչ մի փաստաթուղթ նրանց չեն փոխանցել: Բժիշկների դեմ դատական գործընթաց սկսելու մասին խոսք կարող է լինել միայն հայտնի երգչուհու հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունից հետո:   Ենթադրվում է, որ աճյունը հազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետեւ կտանեն եկեղեցի եւ հուղարկավորեն: Քրիստինե Պեպելյանը օրերս կմեկնի ԱՄՆ, որի ժամանակ կմասնակցի նաեւ հոգեհանգստի արարաղությանը: Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ շարունակում է վատ մնալ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը:   Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20ն, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՏԵԼ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

  Ժողովրդական ու էստրադային երգերի կատարող,Կոնսերվատորիայի դասախոս Ռուզան Ավետիքյանը, այսօր հետ զրույցում անկաղծանալով խոստովանեց, որ իրեն շատ ավելի հոգեհարազատ է ժողովրդական երաժշտությունը և իրեն ավելի շատ համարում է ժողովրդական երգչուհի: Արդեն երկար ժամանակ է ինչ գեղեցկուհի երգչուհին իր երկրպագուներին չի ներկայանում նոր երգով և տեսահոլովակով, իր խոսքերով` ժամանակի մեջ տեղավորվելու խնդիրն է. “ Խնդիրը իմ ժամանակն է, այժմ զբաղված եմ իմ միջոցառումներով, արտասահմանում տեղի ունեցող համերգներով և չեմ հասցնում տեղավորվել ժամանակի մեջ ու զբաղվել նոր տեսահոլովակներով: Սակայն շուտով կզբաղվեմ նոր ստեղծագործությունների աշխատանքներով, որովհետև ինքս էլ հասկացա, որ արդեն իմ դադարը շատ երկար տևեց, ճիշտ է` շատ եմ տանջվելու, բայց կհասցնեմ, հանուն իմ երկրպագուների”- նշեց երգչուհին: Երգչուհու խոսքերով, իր երգացանկի ժողովրդական երգերը լսում են միջին տարիքից բարձր մարդկիկ, իսկ ավելի երիտասարդներին դուր է գալիս ներկայիս ժողովրդական երգերը` ժամանակակից գործիքավորմամբ,-” Այնպես որ ես հասկացել եմ, որ երկու տարբերակն էլ հասարակությանը դուր է գալիս”: Այն հարցին, թե ինչու է, մեր երգարվեստի գեղեցիկ ներկայացուցիչն առ այսօր միայանակ` պատասխանեց,-“Ինձ թվում է, որ երկրորդ կեսին գտնելու համար ժամանակ է պետք, ես դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին”:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ 'ԿԵՍ ԿԱՏԱԿ, ԿԵՍ ԼՈՒՐՋ'

  armcatalog.. կայքը վերոնշյալ խորագրի ներքո զրուցել է սիրված անձնավորություն, հեռուստամեկնաբան- ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ֆիլմերի սինխրոն թարգմանիչ, այլ կերպ ասած բազմապրոֆիլային մի անհատականության հետ, ով տարիներ շարունակ վայելում է հանրության սերն ու հարգանքը: Այդքանով հանդերձ ինքն իր աչքերում` հասարակ մարդ, իսկ մեզ համար իրական լեգենդ: - Պարոն Եղոյան մեզ հետաքրքրում է, թե ի՞նչը խթան հանդիսացավ, որ սկսեցիք ձեր վիթխարի ուղին և դարձաք կարկառուն դեմք: - Ինձ թվաց Կոմիտասի մասին եք խոսում, որովհետև ես ինձ երբեք կարկառուն դեմք չեմ համարել, առավել ևս իմ սկսած, կամ անցած ուղին վիթխարի չեմ համարում: Ինչի՞ մասին է խոսքը. ինչպես բոլորը, այնպես էլ  ես ընդամենը հասարակ մարդ եմ, մարդ, ով ունի հետաքրքրություններ ու նախաձեռնություններ: Երբեք չեմ ձգտել, որ ինձ տեղին-անտեղի անվանեն հանրաճանաչ, կարկառուն դեմք կամ անկրկնելի և անփոխարինելի: Միշտ հիշեք`անփոխարինելի ու անկրկնելի մարդիկ չկան. կան արժեքներ, որոնք մնայուն են, որոնք կրում են հազարամյակների դրոշմը և արժանի են հավերժ հիշվելու: Իսկ այս դեպքում ուղղակի պետք է նշվեր, թե ինչպես եղավ, որ ես հասա նրան, ինչին, որ հասել եմ: Ահա այս դեպքում, ամեն ինչ դասավորվեց այնպես, ինչպես ի վերուստ սահմանված էր: Մայրս մասնագիտությամբ  բժշկուհի էր, իսկ հայրս` Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլի մենակատար: Մայրս ցանկանում էր, որ ես դառնայի բժիշկ, իսկ հայրս` չէր ցանկանում , որ դառնայի արվեստագետ, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, հանգամանքների բերումով կյանքս նվիրեցի արվեստին: Այդպես էլ բարձրագույն կրթություն չստացա: Սակայն աստված բարեգութ գտնվեց իմ հանդեպ ու ես ընկա արվեստի հորձանուտը:  Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ստեղծած աշխարհը, որում ես ապրում եմ, որովհետև յուրաքանչյուր ոք պիտի սիրի այն գործը, ինչով նա զբաղվում է, պիտի գնահատի այն ու ի սրտե նվիրվի նրան. միայն այս դեպքում կարող է հասնել ցանակալի հաջողության: Օրինակ, եթե հաց հավաքողը սիրի իր գործը, ժամանակի ընթացում կդառնա լավ հաց հավաքող` իր գործի մասնագետը: - Իսկ ինչո՞վ եք այժմ զբաղվում պարոն Եղոյան: - Զբաղվում եմ տնայնագործությամբ` տանը հարսանիքներ, կնուքներ և տարատեսակ ֆիլմեր ու հաղորդումներ եմ մոնտաժում, եթերաժամ չունեմ, ինչպես նաև 2000 թվականի կեսերից առ այսօր աշխատում եմ ''Մհեր Մկրտչյան'' թատրոնում` որպես ներկայացումների երաժշտական ձևավորող:  - Իսկ ի՞նչ պլաններ ունեք կապված ապագայի հետ: - Ես երբեք չեմ պլանավորոմ կյանքս: Չգիտեմ` ապագայում հանգամանքների բերումով որտեղ կհայտնվեմ. ուղղակի չեմ սիրում տեղին-անտեղի գլուխ գովալ. հավատացեք` ինքնագովեստն ու ինքնահավանությունը լավագույն հատկանիշները չեն, որոնցով կարող է օժտված լինել մարդ արարածը: Չեմ սիրում, երբ մարդիկ բարձրաձայնում են, որ հայտնի են և ամենակարող, որովհետև կյանքը կարող է անականկալ կերպով հարվածել այնպես, որ որքան էլ ժամանակ անցնի չկարաղանան լիովին սթափվել: Մի կարգախոս ունեմ` -Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, բայց չկա մի բան, որ թույլ չտան ինձ: Այսինքն, չեմ անի այն ինչը չի կարելի: - Իսկ ի՞նչ կարծիք ունեք այն մասին, ինչ կատարվում է մեր կինոասպարեզում, հեռուստաեթերում և շոու բիզնեսում: - Դրանք հողմեր են, կգան ու  անմնացորդ կգնան: Ես ուրախ եմ, որ արժանացել եմ ժողովրդի սիրուն ու հարգանքին, որ ընդունվել ու սիրվել եմ ժողովրդի կողմից: Այսքանն ինձ լիովին բավարար է: - Մի զավեշտալի դեպք կպատմե՞ք ձեր կյանքից: - Ես ծնվեցի և զարմացա. սա է իմ կյանքի ողջ զավեշտը: Բայց կասեմ հաճելի դեպքեր. շատ հաճելի է այն, որ մանուկ ժամանակ ինձ իր գիրկն է առել Հրաչյա Ներսիսյանը, Ջիվան Գասպարյանը, ինչու չէ նաև Կարաբալան ու Դալուլեն: Բախտ եմ ունեցել շփվելու մեծն Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի հետ, և բազմաթիվ այլ մեծերի: Մինչ օրս անչափ հաճելի է վերհիշել նմանատիպ գեղեցիկ դրվագները: Աստծո կամոք դեռ ապրում եմ, ինչը բոլորին եմ ցանկանում….     Իդեպ Ձեր հոդվածի անվանումը ճիշտ համապատասխանում  է իմ կյանքի էությանը:  Եվ 3 – րդ ալիքում իմ վարած ''Կես կատակ, կես լուրջ'' հաղորդաշարին, որի հեղինակն էր Արա Գևորգյանը: Այս հոդվածն էլ մի հաճելի դրվագ էր: Շնորհակալ եմ, որ չեք մոռացել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :