Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԲԻԿԻՆԻ-ՕՐԱՑՈՒՅՑԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱԿԱՆԻՆԻՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ

  Ամենամյա բիկինի-օրացույց Sports Illustrate-ը ինտերնետում հրապարակել է իր նոր տեսականիները: Այստեղ Ձեզ ծանոթ են բոլորի դեմքերը: Իրինա Շեյկը, շիկահեր Քեյթ Ապտոնը և Սինտիա Դիկերը: Ինչ վերաբերում է գլխավոր էջին, ապա այս անգամ այն գրավել է Ջոնի Լեդջենդի հարսնացու և մոդել Քրիստին Թեյգենը: Հիշեցնենք, որ անցյալ տարի տիտղոսաթերթը զարդարված էր Իրինա Շեյկի պատկերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Նա խնդրում է, բայց մոտը այդպես էլ ոչ ոք չի գալիս. Սոֆի Մխեյանը՝ «The voice» նախագծի թույլ օղակ

  «The voice» նախագիծ՝ ֆանտաստիկ շոու, հրաշալի ֆորմատ, տաղանդավոր մասնակիցներ, պրոֆեսիոնալ մարզիչներ և … Սոֆի Մխեյան:   Այս աղջկա պնդաճակատությունն ինձ անկեղծորեն սկսում է նյարդայնացնել: Ես արդեն համակերպվել էի, որ հայաստանյան ոչ մի գավառական համերգ առանց Մխեյանի չի անցնում, բայց ի՞նչ պարտադիր էլ՝ «The voice» էլ խցկվեր: Ախր այս նախագիծը հեչ Սոֆիի բանը չի: Ի՞նչ գիտի նա, որ պետք է փոխանցի մասնակիցներին, ի՞նչ ճանապարհ է անցել: Հա, դեմ չեմ, որ մեր շոուբիզնեսը թափելու բան է, բայց մի՞թե այս աղբանոցում ավելի լավ մեկը չկար:   Ենթադրենք ես մասնակից եմ: Ի՞նչը պետք է ինձ ստիպի Գռեմի շահած Արտո Թունջբոյաջյանի, երբևէ ամենաբարձր վարձատրվող հայ երգիչ Թաթայի, ռուսաստաններում կռված Սոնայի փոխարեն ընտրել մի քանի փողով մրցանակի տեր դարձած Սոֆիին: Բացարձակ ոչ մի պատճառ չունեմ Սոֆիին ընտրելու:   Սոֆին «The voice» նախագծի մարզչի աթոռին նստած շատ է նմանվում ԲՈՒՀ նստարանին փողով հայտնված ուսանողի՝ ծայրահեղ դիսկանֆորտի մեջ, բայց չափազանց գոռոզացած սեփական ձեռքբերումից: Սոֆին պտտվում է ամեն անպատեհ ու պատեհ առիթով, բառիս բուն իմաստով խնդրում, որ մասնակիցներն իրեն ընտրեն որպես մարզիչ, բայց չէ… Ո՞վ է գժվել, որ համաձայնվի Սոֆին իրեն մարզի:   Սոֆիի հարցազրույցն եմ նայում. «Ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ ես չեմ կարող լինել այդտեղ: Ես կարծում եմ, որ երիտասարդության իմ ակտիվությունը, փորձը կարելի է փոխանցել մասնակցին, և շատերը ուրախ կլինեն: Շատերը հավանում են, երբ տեսնում են, թե ես ինչպես եմ աշխատում»,- ասել է Սոֆին 168 ժամին տված իր հարցազրույցի ժամանակ:   Հա, տեսնում ենք՝ ինչ ուրախ են: Մասնակիցների դեմքի մեռելային արտահայտությունը դժվար է նկարագրել այն պահերին, երբ իրենց ընտրում է միայն Սոֆի Մխեյանը: Հայաստանի այս որակը և՛ ատում եմ, և՛ սիրում. այստեղ բացառապես ամեն ինչ կարելի է փողով գնել:    ՝ http://www.facebook./so.fant/posts/238969026231227   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերկ Լեդի Գագան իր ավտոտնակում 35 երկրպագու է հայտնաբերել

  Այս տարի Լեդի Գագան Գոհաբանության տոնը նշել է Պերուի իր վարձակալած տանը` ընտանիքի հետ, հայտնում է Paparazzi-ն: Գիշերը երգչուհին մերկ և քաղցած գնում է խոհանոց` որևէ բան ուտելու և հանկարծ հսկող տեսախցիկներում նկատում է իր ավտոտնակում առկա մի խումբ երկրպագուների: Նա անմիջապես այդ մասին գրում է Twitter իր էջում:  Գագան վախենալու փոխարեն նույնիսկ փորձել է կերակրել 35 երկրպագուին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Միշա Գալուստյանը դարձել է ազգայնականների «զոհը»

  Հայտնի շոումեն, հումորիստ, դերասան Միխաիլ Գալուստյանը ստիպված է եղել Twitter սոցիալական կայքում 800 000 օգտատիրոջ արգելափակել՝  իր հասցեին վիրավորական հաղորդագրություններ տեղադրելու պատճառով։  Այս մասին նա անձամբ է գրել իր միկրոբլոգում։ Նրան վիրավորել են ազգային պատկանելության համար՝ անվանելով «սև», «կապիկ» և այլն։ Նրա ընթերցողները խորհուրդ են տվել արհամարհել նման հաղորդագրությունները, կամ վերաբերվել հումորով։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՓՈՔՐԻԿ ԲԵՔՀԵՄԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄՈՐ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ

  Նա ընդամենը 15 ամսական է, սակայն Խարպեր Բեկհեմը արդեն շատերի համար հայտնի փոքրիկ է դարձել: Պապարացնինեը Վիկտորիային հանդիպել էն Բևերլի Հիլզում, նրանք գնացել էին մթերային խանութ գնումների: Փոքրիկ Բեքհեմը կլանված հետևում էր գնումների ընթացքին, որպեսզի երեկոյան եղբայն ու հայրիկը սոված չմնային: Հիշեցնենք, որ Վիկտորիա Բեքհեմը Elle France հերոսուհին էր դարձել: Նշենք նաև, որ վերջերս Վիկտորիա Բեքհեմը հայտարարել էր, որ իրեն երբեք չեն տեսնի սպորտային հագուստով: Իսկ այդ խոսքից մի քանի օր անց, պապարացիները Վիկտորիային տեսել են սպորտային հագուստով, երբ իր մեծ տղայի հետ պատրաստվում էր խաղալ թենիս:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԴԱԼԻԹԱ. ԵՐԳՉՈՒՀԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Շուտով Հայաստանը կսկսի ընտրել Մանկական Եվրատեսիլ 2012 մեր մասնակցին: Իսկ, մինչ այդ, Մանկական Եվրատեսիլի նախորդ տարվա մեր մասնակից Դալիթան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նորանոր երգերով և տեսահոլովակներով: Երգչուհու հերթական տեսահոլովակը եթեր կհեռարձակվի այս տարվա սեպտեմբերին: Տեսահոլովակը նկրահանվել է Րաֆֆի Ալթունյանի հեղինակած “Դու չկաս” երգի հիման վրա: “armcatalog..” հետ զրույցում Դալիթան նշեց, որ տեսահոլովակը, որի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է, հեքիաթային է լինելու: “Մինչև Եվրոպա մեկնելս նկարահանեցինք տեսահոլովակը A Company հետ համագործակցելով:”,-ասաց Դալիթան: Ինչ վերաբերում է երգչուհու հանգստին, նշենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 մեր աստղը այն անցկացրել է Ֆրանսիայում և Իսպանիայում:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
Բրիտանացի սպաների կանայք մերկացել են

  Իրաքում եւ Աֆղանստանում ծառայող բրիտանացի սպաների կանայք որոշել են օգնել իրենց ամուսինների վիրավոր ընկերներին եւ մերկացել են: Նրանք հանվել եւ լուսանկարվել են, իսկ նրանց լուսանկարներով օրացույցի վաճառքից ստացված 26 հազար ֆունտը փոխանցել են վիրավորների ընտանիքներին:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :