Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼ ԽԱԻԴԸ ԵԿԵԼ ԷՐ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ՍԵՎԱՄՈՐԹ ՈՐԴՈՒ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԸ

  Վերջերս հայտնի մոդել Խաիդի Կլումը իր նոր ընկերոջ հետ ժամանել էր Լոս-Անջելոս` ունկընդրելու իր որդիներից մեկի ֆոտբոլային խաղը: Այն, որ Խաիդը եկել էր ոգևորելու իր որդուն, դա իհարկե կասկած չէ, որովհետև Խաիդին իսկապես հոգատար մայրիկ է, սակայն հարց է, թե որքան ժամանակ կտևի հարաբերությունները նոր տղամարդու հետ: Ամուսնալուծությունից երկու շաբաթ անց Խաիդին նկատել են Նյու-Յորքի գովազդատուներից մեկի` Թոմաս Խայոյի հետ, ում հետ մոդելը աշխատում էր “Գերմանիայի հաջորդ թոփ-մոդելը” նախագծում: Հիշեցնենք, որ Խաիդը նախկինում ամուսնացած էր երգիչ Սիլի հետ: Իսկ նոր ամուսնու հետ Խաիդը ծանոթ է շատ վաղուց, նա Կլումի և Սիլի ընտանիքների մտերիմ ընկերն է եղել:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
«Հայ շոուբիզնեսի 98%-ը անտաղանդ է». Տեսանյութ

      ՝ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տասը վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել արյան բարձր ճնշումը

Գրկախառնություններն ունեն թերապևտիկ էֆեկտ։ Այդ մասին վկայում են Comprehensive Psychology ամսագրի նոյեմբերյան համարում հրապարակված հետազոտությունների արդյունքները, հայտնում է Корреспондент-ը։ Ըստ հետազոտության՝ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը և կանխել դեպրեսիան։ Բացի այդ, այս նույն «դեղն» ամրացնում է իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։ Յան Աստրոմի գլխավորությամբ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ դրական հույզերը, որոնք առաջանում են  գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական և կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը («կապվածության և վստահության հորմոն») և նվազեցնում են կորտիզոլի մակարդակը («սթրեսի հորմոն»)։ `tert. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Չինացի զույգը նկարվել է 88 տարվա ամուսնությունից հետո

  88 տարվա ամուսնացած չինացի զույգը, ի վերջո կարողացել է ձևավորել իրենց ամուսնական ալբոմը: Այս մասին գրում է Lenta լրատվական կայքը:  Նկարների մեջ պատկերված են 101 ամյա ամուսինն ու 103 տարեկան կինը` հարսանեկան զգեստներով: 1924թն, իրենց ամուսնության օրը նրանք չեն կարողացել անմահացնել իրենց:  Այժմ, լուսանկարչությամբ զբաղվող չինական կազմակերպություններից մեկը առաջարկել է զույգին մասնակցել ֆոտոսեսիաների:    ՝shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԳՐԻՇԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Գրիշա Ուրգենտը նկարահանել է տեսահոլովակ «По проводам» երգի հիման վրա: Այդ տեսահոլովակում Գրիշան փորցում է հասնել իր կնոջը ամեն տեսակի տրանսպորտային միջոցներով, լինի դա երթուղային տաքսի, գնացք, ավտոմեքենա և ավիացիայի ու տիեզերական ապարատների միջոցով: Իր նպատակին հասնելու ճանապարհին Գրիշան սահմանում է ռեկորդներ, հայտնվում թերթերում, հատում մայրցամաքներ և տիեզերքներ: Նա չի վախենում քամու խոսքերց, նա չի վախենում դժվարություններից և առանց երկմտանքի շարժվում է առաջ` դեպի իր նպատակը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռ չեն հանձնել հարազատներին

  Նոյեմբերի 20ն ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռեւս չեն հանձնել հարազատներին:    «Դատաբժշկական փորձաքննության ընթացքը երկարեց` կապված դեպքի հետ: Երիտասարդ կին, վիրահատությունից հետո բարդություններ, առողջության վատթարացում եւ այլն, դա էր պատճառը, որ երկարեց այս պրոցեսը: Գործողություններ են, որ պետք է արվի մահվան պատճառը պարզելու համար»,- ասաց նա:   Երգչուհին նշեց, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքի մասին հարազատները տեղյակ չեն, դեռ ոչ մի փաստաթուղթ նրանց չեն փոխանցել: Բժիշկների դեմ դատական գործընթաց սկսելու մասին խոսք կարող է լինել միայն հայտնի երգչուհու հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունից հետո:   Ենթադրվում է, որ աճյունը հազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետեւ կտանեն եկեղեցի եւ հուղարկավորեն: Քրիստինե Պեպելյանը օրերս կմեկնի ԱՄՆ, որի ժամանակ կմասնակցի նաեւ հոգեհանգստի արարաղությանը: Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ շարունակում է վատ մնալ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը:   Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20ն, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ՎԱՆ ԴԱՄՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

  Բրյուսելում կանգնեցրել են Ժան-Կլոդ Վան Դամմի հուշարձանը: Դերասանը համոզված չէ, թե արդյոք ինքը արժանի է դրան: Բայց գտնում է, որ դա վատ չէ, քանի որ իր երեխաները և թոռները կնայեն արձանին ու կհիշեն իրեն: “ Դա եղել է Բելգիայի կառավարության որոշումը, չգիտեմ էլ արժանի եմ արդյոք դրան: Սակայն այստեղ կա դրական բան, իմ թոռները և երեխաները կնայեն արձանին և կհիշեն ինձ, երբ ես մահանամ: Ցույց կտան հուշարձանը և կասեն,- Իմ նախանախանախապապն է: Դա թույն է”,- ասել է Վան Դամմը: Դերասանը խոստովանել է, որ դա իր համար անսպասելի և հաճելի անակնկալ էր: “Շատ հաճելի է, այս առիթով շատ ուրախ են նաև իմ հայրն ու մայրը, նրանք կենդանի են: Սա մայրիկիս համար շատ ավելի կարևոր է քան ինձ համար: Նա հպարտանում է ինձնով”,- ասել է դերասանը: Ընդ որում, դերասանը արդեն մի քանի տարի է, իր ծննդյան տարեդարձը նշում է Ուկրաինայում: Վան Դամմն ասել է, որ ինքը ձեռք է բերել ուկրաինացի ընկերներ: “Ուկրաինացիները շատ են ուրախանում, որ իմ ծննդյան տարեդարձը Ուկրաինայում եմ նշում: Տպավորությունն այսպիսին է,- Wow, հոլիվուդյան դերասանուհին իր ծննդյան օրը նշում է մեր տարածքում”,- ասում է Վան Դամմը:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :