Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Ինչպես երևում է նախորդ շաբաթվա վիկտորինայի արդյունքներից, հարցերը շատ ավելի բարդ են եղել: Եվ այսպես, ամփոփենք նախորդ շաբաթվա վիկտորինայի արդյունքները՝ Հարց 1. <<Ռուստամ և Զոհրաբ>> ֆիլմը, ո՞ր երկրի արտադրանք է: Հարցը Հայկ Չոմոյանի կողմից է: Այս հարցին չի հնչել ոչ  մի ճիշտ պատասխան: ճիշտ պատասխանն է՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆ՝ Ուզբեկֆիլմ: Հարց 2. Ո՞րն է Դելոյի ամենասիրած խմիչքը և որտե՞ղ է սիրում այն խմել: Հարցը Դելոյի կողմից է: Այս հարցին ևս ճիշտ պատասխան չի հնչել, չնայած ենթադրելի է, թե ինչու: Որքան էլ որ տարօրինակ է Դելոն սիրում է հյուրանոցում աղջկա հետ խմել Ասթոն Մարտին: Հարց 3. Ո՞վ է Կոլյա Եղիազարյանի՝ <<Դժվար ապրուստի Ֆելոյի>>, սիրած դերասանը: Հարցը Կոլյա Եղիազարյանի կողմից է: Չկա նաև այս հարցին ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝  Խորեն Աբրահամյան: Հարց 4. Ի՞նչ է հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդոյի) դստեր անունը: Վերջապես այս հարցին հնչել են բազմաթիվ պատասխաններ, որոնցից համակարգիչը ընտրել է Սվետլանա Նադարյանի պատասխանը՝ ԷԼԵՆ: Հարց 5. Ի՞նչ է Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուի անունը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Իրինա Շեյք: Հարց 6. Ինչպե՞ս  է կոչվում Աշոտ Ադամյանի նոր փաստագրական ֆիլմը: Այս հարցին չի հնչել ոչ մի պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ Ճեպանկարներ: Հարց 7. Ո՞վ է եղել Սիրուշայի “Կորցրած մեղեդի” երգի առաջին կատարողը: Այս հարցին հնչել են մի քանի ճիշտ պատասխաններ, որոնցից համակարգիչը ընտրել է Լիլիթ Մկրտչյանի պատասխանը՝ Սյուզան Մարգարյան: Հարց 8. Ե՞րբ է ծնվել երաժիշտ Կամո Սեյրանյանը: Զարմանալի է բայց այս հարցին ևս ճիշտ պատասխան չկա: Ճիշտ պատասխանն է՝ 1979 թվականի փետրվարի 5ն: Հարց 9. Ո՞վ է Մարտին Մկրտչյանի պրոդյուսերը: Չկա որևէ ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ Արմին Մովսիսյան: Հարց 10. Ո՞ր մասնակցի հետ է վերջին անգամ հանդիպել Haytnine. կայքը: Այս հարցի ճիշտ պատասխանն է՝ Կոլյա Եղիազարյան:   Իսկ այս շաբաթվա Վիկտորինայի հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Իրանական ո՞ր ֆիլմում է նկարվել մեր հայ դերասանուհի Աննա Պանին: Հարց 2. Ո՞վ է Արման Նշանյանի <<Գնա>> տեսահոլովակի ռեժիսորը: Հարց 3. Ի՞նչ է Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի առաջնեկի  անունը:  Հարց 4. Ովքե՞ր են դժվար ապրուստ հեռուստասերիալի սցենարիստները: Հարց 5. Ո՞վ է <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի ռեժիսորը:   Հարց 6. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը: Հարց 7. ի՞նչ է երգահան, գործիքավորող, դիջեյ ԴերՀովայի անուն ազգանունը: Հարց 8. Ի՞նչ է ռեփեր Միշոյի անուն ազգանունը: Հարց 9. Ո՞ր թաղամասում է ապրում Միհրան Ծառուկյանը: Հարց 10. Ո՞ր երգը Արամ Ավագյանին բերեց մեծ ճանաչում: Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Անտաղանդ «Գուբինը» «X-factor»-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՐԼՈ ՆԻԿՈԼԻՆԻ. ”ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԽԵԼԱՑԻ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ Է”

    “Շախտյորի” ֆիզպատրաստության գծով մարզիչ Կարլո Նիկոլինին ասել է, թե Հենրիխ Մխիթարյանն ավելի լավն է, քան Լուկարելին ու Կաստիլյոն միասին վերցված, որ Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է խելացի ֆուտբոլիստ է: “Հենրիխի առավելություններից մեկն էլ այն է, որ հարգանքով է վերաբերվում մարզիչի կարծիքին, ձգտում է հասկանալ Լուչեսկուի ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Նա գիտակցում է, որ “Շախտյորի” հետ կարող է առաջընթաց ապրել: Երբ Մխիթարյանը միացավ մեզ, “Շախտյորում” էր խաղում Ժադսոնը, և այդքան էլ հեշտ չէր նրան հիմնական կազմից դուրս բերել։ Սակայն Հենրիխը քրտնաջան մարզվեց, և երբ եկավ պահը, նա կարողացավ առանց խնդիրների փոխարինել բրազիլացուն”-ասել է Նիկոլինին:   Եթե ուզում եք ծանոթանալ մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ բույրը պատմում է նրա մասին

  Հոգեբանները պնդում են, որ մեր կիրքը որոշակի տեսակի բույրերի հանդեպ կախված է մեր բնավորությունից:   Վանիլ.  Վանիլի ավանդական նուրբ բույրը բոլորովին էլ ձանձրալի աղջիկների համար չէ: Հենց այս բույրն են ընտրում  ակտիվ, վառ և ուժեղ լեդիները: Նրանք, ովքեր հաստատ կարիք չունեն ինքնահաստատվելու արտահայտիչ բույրի միջոցով:   Արևելյան բույրեր.  Քաղցր բույրերի սիրահարները ցանկալի լինելու անզուսպ ձգտում ունեն: Նրանք ձգտում են մոտ և ամուր հարաբերություններ հաստատել ամբողջ կյանքի համար:   Ծաղիկ. Այսպիսի բույրեր ընտրում են կանացի, անկախ, ինքնավստահ և միաժամանակ նրբանկատ աղջիկները:   Թարմ, միաժամանակ սուր բույրեր. Այսպիսի բույրը հաստատ նպատակասլաց և հավակնոտ աղջիկների համար է:   Մրգային. Այս խմբի բույրեր ընտրում են ուրախ, կոկետ, բայց հանգիստ բնավորությամբ  աղջիկները:    ` LADYNEWS.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԹԵԼԼԱՆ ՍԿԱՐՍԳԱՐԴԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ

  Հանրահայտ շվեդացի դերասան Սթելլան Սկարսգարդը օգոստոսի 24ն ութերորդ անգամ հայրիկ է դարձել: Սկարսգարդի կինը` Մեգան Էվերետտը ծննդաբերել է Ստոկհոլմի հայտնի կլինիկաներից մեկում: Տղային անվանակոչել են Կոլբեին: Դերասանը նախկին կնոջից ունի ևս վեց երեխա` հինգ տղա և մի դուստր: Ավագ որդին Ալեքսանդր Սկարսգարդն է, ով նկարահանվել է ˝Calvin Klein˝ օծանելիքի նոր բուրմունքի ներկայացված գովազդում: 2009 թվականին Սթելլան Սկարսգարդը ամուսնացել է Մեգան Էվերետտի հետ, իսկ նույն թվականի ապրիլին ծնվել է նրանց առաջին որդին` Օսսիանը: Վերջերս դերասանը ավարտել է այս տարվա ամենասպասված ֆիլմի նկարահանումները`«Ռոմեո և Ջուլիետ» պիեսի նոր էկրանավորված տարբերակը, որում նա դերակատարել է դուքս Վերոնսկու կերպարը: Ինչպես նաև Սկարսգարդին շուտով կտեսնենք աշխարհահռչակ ռեժիսոր Ջոնաթան Տեպլիցկի «Երկաթուղային ուղևորը» ֆիլմում, որում նաև նկարահանվել են դերասաններ` Նիկոլ Քիդմանը, Քոլին Ֆերթը և Ջերեմի Իրվայնը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
76,2 կարատանոց ադամանդը վաճառվել է

  "Эрцгерцог Иосиф"  անվամբ  76,2 կարատանոց  ադամանդը վաճառվել է ժնեվյան աճուրդի ժամանակ 21,5 միլիոն դոլար:Այս ադամանդե քարի պատմությունը գալիս է դեռևս 19-րդ դարից,որը հայտնաբերվել էր Հնդկաստանի սուլթանին պատկանող հանքերից,որտեղից հայտնաբերվել են նաև այլ գանձեր, այդ թվում նաև "Кохинор" անվամբ ադամանդը, որը ընդգրկվել է  բրիտանական թագավորական գանձերի շարքում:   Այս անվանումը ունեցող ադամանդները աչքի են ընկնում իրենց մեծությամբ և յուրահատուկ գույնով, ինչպես նաև այն հազվադեպ է հանդիպում աշխարհում: Առաջին սեփականատերը ավստրիացի ոսկերիչ  Իոսիֆ Ավգուստն է եղել, և առաջին անգամ այն հանվել է աճուրդի 1936թվ. Գաբսբուրգ ընտանիքին:   ՝ neo   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :