Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ COMPASS BAND-Ն ԻՐ “SWEETY BABY” ԵՐԳՈՎ

  Սեպտեմբերի 30ն Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացավ Մանկական Եվրատեսիլ  2012 Հայաստանյան նախընտրական փուլը: Այսպիսով, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում կայանալիք մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր  Sweety Baby երգով: Համերգի ընթացքում, որի հանդիսավարներն էին Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի և Եվրատեսիլում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գապարյանն ու  հաղորդավար և բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը,  հատուկ հյուրի կարգավիճակով հանդես եկան նաև Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011–ի հաղթող վրացական Candy խումբը և Եվրատեսիլի առաջին հայ դեսպան Անդրեն: Բացօթյա կանաչ սենյակից մասնակիցների հետ հարցազրույցներ էր անցկացնում մրցույթում նախորդ տարվա մեր ներկայացուցիչ Դալիթան: Վերջինս էլ հենց բացեց համերգային ծրագիրն իր “Wele to Armenia” երգով: Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար պայքարում էին հետևյալ երգերն ու կատարողները, որոնց հերթականությունը նախապես որոշվել էր սեպտեմբերի 25ն կայացած վիճակահանության արդյունքում: 1.Ֆլորա Մխիթարյան – “Օրը” 2.“Խենթություն” համույթ – “Լինում է, չի լինում” 3.Տաթև Ենգիբարյան- “Իմ ռոքը” 4.Նինելա Մխիթարյան – “Իմ աշխարհը” 5.Կարեն Օհանյան – “Love”  6.Մարինե Աբրահամյան –“Stop” 7.Միլլի Միսկարյան –“Սերը տարիք չի հարցնում” 8.Զանգակ ստուդիո – “Tik-tak” 9.Լուսինե Ղազարյան- “Երազանքի թևով” 10.Լիդուշիկ – “Շնորհավոր” 11.Վահագն Գրիգորյան – “Home Sweet home” 12.Գայանե Ղազարյան – “Come” 13.Style խումբ – “Knock, Knock” 14.Սոնա Դունոյան – “Տարբեր ենք” 15.Մանե Առաքելյան- “Երգավազք” 16.Compass Band – “Sweetie baby” 17.Անգելինա Գասպարյան – “My ne is Angel”   Ամստերդամում կայանալիք Մանկական Եվրատեսիլ 2012 կարգախոսն է` “Կոտրիր սառույցը”: Հուսանք, որ մեր մասնակցներին կհաջողվի իրենց ջերմությամբ հալեցնել սառույցն ու հաղթանակը բերել Հայաստան:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
ԵԿԵՔ ՍԻԴՆԻԻ ՀԵՏ ՊԱՐԵՆՔ, ԵՐԳԵՆՔ ԵՎ ժՊՏԱՆՔ...

  Երգչուհի  Սիդնին  շուտով  կթողարկի  իր  նոր  ձայնասկավառակը:” Քանի  որ  ունեմ  մի  քանի  երգ,  որոնք  ձայնագրված  չեն,  այժմ  զբաղվում   ենք  դրանց  ձայնագրությամբ”.-զրույցի  ժամանակ  նշեց  երգշուհին:    Երգերի  թեմաները  հիմնականում  սերն  է. ”Այժմ  արդեն  պատրաստ  է  մի   նոր  երգ,  որը  տարբերվում  է  մնացած  իմ  երգացանկից:  Այն  ուրախ  տրամադրություն  կփոխանցի  բոլորին”:  Երգը  գրված  է  անգլերեն  լեզվով,  թեման  հիմնականում  պարը,  երգը  և  ժպիտն  է:   Իսկ  մինչ  Նոր  տարի  եթեր  կհեռարձակվի  Սիդնիի  նոր  տեսահոլովակը.” Այժմ  նաև  աշխատանքներ  են  տարվում  իմ  նոր  տեսահոլովակի  համար,  որը  հուսանք  եթեր  կհեռարձակվի  մինչ  դեկտեմբեր  ամիսը”.- հավելեց  Սիդնին: Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը   Տեսանյութ   ՆԿԱՐՆԵՐ
Ժամանակակից Հոլիվուդի ամենապահանջված աստղերը. թոփ-10

  Հոլիվուդի դերասանները շատ-շատ են, բայց միայն «ընտրյալները» կարող են կրել «լավագույնի» կոչումը: Այդ հայտնիները իրենց վարպետության բարձր աստիճանը ապացուցում են յուրաքանչյուր գործով, և որ մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով: Նրանք բազմաթիվ երկրպագուհիներ ունեն և ավելի շատ` նախանձողներ:   1. Թոմ Խեիկս 2. Շոն Պենն 3. Դենզել Վաշինգտոն 4. Նիկոլաս Քեյջ 5. Ուլլ Սմիթ 6. Ջորջ Կլուին 7. Կրիստան Բեյլ 8. Ջոննի Դեպ 9. Թոմ Քրուզ 10. Բրեդ Փիթ   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԹԻՆԱ ՔԵՅԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋՆԵԿԻՆ

  Այս  ամառը  Թինա  Քեյի  համար  յուրահատուկ  էր  ոչ  թե   իր  հանգստյան  պատճառով, այլ`  նրա  կյանքում  հայտնվելու  է  մի  նոր  էակ.  Թինան  սպասում  է  իր  առաջնեկին:  Փոքրիկը  լույս աշխարհ  կգա  դեկտեմերի  1ց  9-ը  ընկած  ժամանակահատվածում.  “Սեռը  չիմանալու  պատճառով  անունը  դեռ  չենք  որոշել, կծնվի`  կորոշենք”-- հետ հարցազրույցում նշեց  Թինան:  Իսկ այս  ընթացքում,  երբ  փոքրիկը  շարունակում  է  ձևավորվել,  Թինան  էլ  պատրաստում  է  ապագայում  կայանալիք  իր  համերգի  համարները  և  կոստյումները:  Համերգի  կայանալու  օրը  և  վայրը  դեռ  որոշված  չէ.” Համերգը  կկայանա  կամ  Համալիրի  համերգային   փոք  դահլիճում,  կամ  Օպերային  դահլիճում,  իսկ  ծայրահեղ  դեպքում   Սունդուկյանի  թատրոնում”:   Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
Apple-ն աշխատանքի է ընդունել Սամ Սունգ անունով մարդուն

  Ամերիկյան Apple ընկերությունը նոր աշխատակից է ընդունել, որի անունն է Սամ Սունգ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական ռադիոկայաններից մեկին: Ընդ որում, հետաքրքիր է, որ Apple գլխավոր մրցակիցը սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների շուկայում Ssung-ն է: Սամ Սունգն աշխատանքի է անցել Կանադայի Վանկուվեր քաղաքի Apple վաճառասրահում: Որպես ապացույց՝ ռադիոկայանը տարածել է աշխատացի այցեքարտի լուսանկարը: Այն շատ արագ տարածվել է ողջ համացանցով և բազմաթիվ վեճերի թեմա դարձել: Որոշ մարդիկ կարծում են, որ լուսանկարը Apple կողմից փիառ քայլ է: Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, ստուգել են Սամ Սունգի տվյալները և հաստատել դրանց հավաստիությունը:   ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մազչի որդին զուգարան գնալու ճանապարհին ցած է ընկել պատուհանից

  Ուկրաինացի հայտնի մարզիկ, օլիմպիական չեմպիոն, ցատկորդ Սերգեյ Բուբկայի որդին` թենիսիստ Սերգեյ Բուբկան Փարիզում ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից: Վաղ առավոտյան նա ցանկացել է զուգարան գնալ, սակայն նկատելով, որ բնակարանի մյուս հատված գնալու համար արգելքներ կան, փորձել է դրանք շրջանցել մի պատուհանից մյուս պատուհան անցնելու միջոցով: Անհաջող փորձի հետևանքով Բուբկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 25-ամյա թենիսիստը ATP World Tour համաշխարհային դասակարգման աղյուսակում 186-րդն է:   ` Mul.
Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :