Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Երջանիկ ամուսնության գաղտնիքները

  Տղամարդիկ բնակչության կանացի կեսից ոչ պակաս են երազում ընտանիքի, կնոջ ու երեխաների մասին։ Կինը, իր հերթին, տարված է հարսանիքի, սպիտակ զգեստի եւ այն մտքով, որ պսակադրությունից հետո ամուսինն իրեն ձեռքերի վրա կպահի։ Mignews - ը չափազանց տխուր է համարում, երբ կյանքի նկատմամբ ունեցած մանր, բայց նշանակալի հայացքների պատճառով հաճախ ընտանիքներ են քանդվում։ Բանն այն է, որ խնդիրը փնտրում ենք հանգամանքների, ճակատագրի, այլ մարդկանց, մեր կեսի, բայց ոչ՝ մեր մեջ, նշում են հոգեբանները։  Դիտարկենք երջանիկ ընտանեկան կյանքի մի քանի կետ։   1. Մի փոխիր նրան, այլ՝ ինքդ քեզ   Մարդուն փոխելու փորձերն անշնորհակալ զբաղմունք է։ Առավել եւս, որ, որպես կանոն, նրա բնավորությունն ու սովորությունները գիտենք դեռեւս մինչեւ ամուսնությունը։ Այդ պատճառով, կեսիդ փոխելու փորձերի փոխարեն փոխիր թերությունների հանդեպ վերաբերմունքդ։   2. Գնա փոխզիջման   Այս խոսքերը բազմիցս ենք լսել, եւ այնուամենայնիվ, պետք է սովորենք փոխզիջման գնալ։   3. Փոխըմբռնում ու վստահություն   Եթե անընդհատ խանդես ու պահանջես, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Պետք է վստահել ու հասկանալ, չէ՞, որ կատարյալ չենք, եւ սեփական ընտրության իրավունք ունենք, նույնիսկ, եթե այն սխալ է։   4. Աջակցություն եւ օգնություն   Ինչ էլ որ պատահի, միշտ եղիր ամուսնուդ կամ կնոջդ կողքին։ Օգնիր քո կեսին գլուխ հանել, եթե նա խճճվել է։ Չէ՞, որ մեր հանդեպ հենց այդպիսի վերաբերմունք ենք պահանջում։ Առավելեւս, որ երեխաներին էլ լավ օրինակ է պետք ծառայել. հենց նրանք են մի օր, իրենց անհաջողություններով ու բացթողումներով, սկսելու դրսեւորել ձեր ամուսնության որակն ու ջրի երես հանել ձեր բոլոր սխալները։ Հիշեք, եթե սիրում եք միմյանց, ապա ոչ մի վեճ չի կարող ստիպել կասկածել ձեր ընտրության եւ երջանկության մեջ, չէ՞, որ մենք ենք այն կառուցում, իսկ կիսվելով՝ բազմապատկում ենք։   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԱԼԻԹԱ. ԵՐԳՉՈՒՀԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Շուտով Հայաստանը կսկսի ընտրել Մանկական Եվրատեսիլ 2012 մեր մասնակցին: Իսկ, մինչ այդ, Մանկական Եվրատեսիլի նախորդ տարվա մեր մասնակից Դալիթան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նորանոր երգերով և տեսահոլովակներով: Երգչուհու հերթական տեսահոլովակը եթեր կհեռարձակվի այս տարվա սեպտեմբերին: Տեսահոլովակը նկրահանվել է Րաֆֆի Ալթունյանի հեղինակած “Դու չկաս” երգի հիման վրա: “armcatalog..” հետ զրույցում Դալիթան նշեց, որ տեսահոլովակը, որի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է, հեքիաթային է լինելու: “Մինչև Եվրոպա մեկնելս նկարահանեցինք տեսահոլովակը A Company հետ համագործակցելով:”,-ասաց Դալիթան: Ինչ վերաբերում է երգչուհու հանգստին, նշենք, որ այս տարի Մանկական Եվրատեսիլ 2011 մեր աստղը այն անցկացրել է Ֆրանսիայում և Իսպանիայում:   Նյութը պատրաստեց Սյունե Առաքելյանը
ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԻ ԱՄՆ-ՈՒՄ

  Դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ զրույցի ժամանակ armcatalog..-ը պարզեց, որ Կամերային թատրոնի դերասանները "Աշխարհի թատրոններ" փառատոնով մեկնում են Լոս Անջելես` սեպտեմբերի 30ն ''Ալեքս" թատրոնում ներկայացնելու "Նազար-Նազար մինչև վերջ" կատակերգությունը: Գլխավոր դերերում են Քեթրին Մանասյանը և Անդրանիկ Հարությունյանը: Զրույցի ընթացքում դերասանուհին ասաց, որ նոր հրավեր է ստացել նկարահանվելու մեկ այլ հեռուստասերիալում, սակայն մերժել է առաջարկը, քանի որ արդեն պայմանագիր ունի Արմենիա հեռուստաընկերության հետ:  Քեթրին Մանասյանի կարծիքով թե ֆիլմում նկարահանվելը, թե թատրոնում խաղալը ունեն իրենց բարդությունը, իսկ հեռուստասերալը մեկ այլ ասպարեզ է, այն պատճառով, որ պահանջում է առավել մեծ արագություն:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Դժվար Ապրուստ>> հեռուստասերիալի Էլենի 20 ամյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆ ՄԻԿԿԱ ՌՈՒՌԿԸ ԿՐԿԻՆ ”ՇՏԿԵԼ” Է ԻՐ ԴԵՄՔԸ

  Հոլլիվուդի հայտնի դերասան Միկկա Ռուռկը, երկրպագուների հետ կիսվել է իր նոր դեմքի ցնցող լուսանկարներով: Կինոդերասանը, որ նախկինում պլաստիկ վիրաբուժության ժամանակ բավականին տուժվել էր, կրկին որոշել է ընկնել վիրաբույժի դանակի տակ: Այս լուսանկարները իրականացվել են մասնավոր կլինիկայի պալատում, Միկկան ցուցադրում է բազմաթիվ հետաքրքիր պատկերներ: Դատելով լուսանկարներից` դերասանը աչքերի, դեմքի մաշկի և շուրթերի շտկում է իրականացրել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ դերասանը ուրախանում էր ընկերական շրջապատում:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :