Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ “ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ” ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՇՆՉՈՎ, ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ:

  Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի, երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Շիրվանզադեի “Մորգանի խնամին” ներկայացման պրեմիերան: Ներկայացմանը ներկա էին ինչպես շատ թատերասերներ, այնպես էլ անվանի ու սիրված դեմքեր տարբեր ոլորտներից: Պրեմիերան անցավ ջերմ միջավայրում, հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց դերասանների և թատրոնի ողջ ազնակազմի աշխատանքը: Դա էին վկայում, ներկայացման վերջում, անըդհատ հնչող, չդադարող ծափերը: Հիշեցնենք, որ ներկայացումը թեև խաղացվել է շատ անգամ, բայց այս անգամն իր տեսակի մեջ առաջինն էր, քանի որ ներկայացված էր մյուզիքլի ոճում: Առաջին հայացքից կատագերգություն թվացող ներկայացումը իրականում իր մեջ ավելի խորը գաղափար էր պարունակում` հայրենիքից հեռացած և իր երջանկությունը գումարի մեջ փնտրող մի ընտանիք, որը այդպես էլ չի գտնում իր որոնածը: Վերջում հանդիսատեսի երեսին ժպիտի հետ միասին միախառնվեց թախիծը, երբ հնչեց “Կռունկ” երգը, որը արտացոլում է հայ գաղթականների կարոտն ու վիճակը:         Պրեմիերայից առաջ խոսեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ, ով էլ մեզ պատմեց իրենց սպասելիքների, ապագա անելիքների մասին. “Թատրոնը շատ երկար ու լուրջ աշխատել է: Պատասխանատվությունը շատ մեծ է: Հանդիսատեսը ինքը պիտի գնահատի մեր աշխատանքը: Մենք շուտով կբեմադրենք Հովհաննես Թումանյան, այնուհետև Տիգրան Չուխաջյանի “Կարինե”-ն”:  Մենք նաև զրուցեցինք դերասաններից շատերի հետ. “Շատ երկար ենք աշխատել: Շատ բարդ աշխատանք էր: Արդեն գործը ձեռնարկելը, կարծում եմ, մեծ ռիսկ էր, որովհետև անցյալում ունենք մի շատ տպավորիչ ֆիլմ, որը մարդկանց մեջ շատ վառ տպավորություն է թողել: Բայց ներկայացման և ֆիլմի մեջ, ես կարծում եմ, հսկայական տարբերություն կա, որովհետև փորձել ենք արդիական հնչեղություն տալ ներկայացմանը: Շեշտել ենք, մեր ժամանակի, ավելի կարևոր մասերը:  Հուսանք, որ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը որովհետև մենք սիրով ենք արել, մենք շատ ջանք ենք ներդրել ներկայացման մեջ և ուզում ենք, որ հանդիսատեսը բավականություն ստացած հեռանա դահլիճից”- Նշում է դերասանուհի, Մագդաշի դերակատար Սաթենիկ Հախնազարյանը: Ներկայացումից հետո շատերը շտապում էին շնորհավորել դերասաններին, իրենց վառ տպավորություններով կիսվել նրանց հետ: Մեզ հաջողվեց խոսել դերասան Վիգեն Ստեփանյանի հետ, ով էլ մեծ սիրով պատմեց մեզ իր տպավորությունների մասին. “Վաղուց արդեն օպերետ հասկացողությունը Հայաստանում չի եղել: Համենայն դեպս սա մի ժանր է, որը իրավունք ունի ապրելու, և ինչքան բազմաոճ լինեն մեր ներկայացումները, այդքան օգուտ կլինի հայ հանդիսատեսին: Կարծում եմ` լավ ավանդույթների մեջ պահպանված ներկայացում էր թե’ երաժշտության, թե’ նկարչական ձևավորման առումներով: Այսինքն` շատ հաճելի էր, որ կար լավ աշխատանք”սկ մեր այն հարցին, թե ի՞նչ կասեք ներկայացման ժանրի մասին, այսինքն` կատագերգական ժանրի և դրամայի միախառնման մասին, դերասանը պատասխանեց. “Ես այն մարդն եմ, ով ապրել է 15 տարի արտերկրում, բայց վերադարձել եմ, որովհետև չեմ պատկերացրել, թե ինչպես կարելի է ընդմիշտ հեռանալ: Ես այդպես եմ կարծում:”   Ինչևէ, մաղթենք թատրոնի անձնակազմին նորանոր ներկայացումներ և լեփ-լեցուն դահլիճ:                           Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Հայկական Թոնի Բրեքսթոնը արդեն տեսահոլովակ ունի. ՎԻԴԵՈ

    ՏԵՍԱՀՈԼՈԱԿ   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
15 մլն դոլար արժողությամբ շքեղ հրավառություն, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում.

  Քուվեյթում սահմանադրության ընդունման 50-ամյակի կապակցությամբ 15 միլիոն դոլար արժողությամբ հրավառություն է կազմակերպվել, որը դարձել է աշխարհի ամենաշքեղ հրավառությունը և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:      `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ցավազրկող հաբերը կրճատում են կյանքի տեւողությունը

Ցավազրկող դեղահաբերի չարաշահումը բերում է վաղաժամ մահվան. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում ցավազրկողների հետևանքով առաջացած մահերը զբաղեցնում են 15-րդ տեղը: Հայտնաբերվել է, որ դեղահաբերի չարաշահումը 2-4 անգամ մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Անհրաժեշտ է գտնել այլ միջոցներ` ցավից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում օգտվել ասեղնաբուժությունից:  Բացի այդ, մասնագետները պնդում են, որ ցավի պատճառ է հանդիսանում ոչ ճիշտ սննդակարգը   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Aston Martin ընկերությունը վաճառվում է 800 մլն դոլարով

  Aston Martin բրիտանական ավտոարտադրողի հիմնական բաժնետոմսերի փաթեթի սեփականատեր Investment Dar քուվեյթական ընկերությունը գնորդ է փնտրում իր մասնաբաժնի համար։ Թեկնածուների թվում են, մասնավորապես, Mahindra &p; Mahindra ավտոհսկան, ինչպես նաև ճապոնական Toyota կոնցեռնը։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Investment Dar ընկերությունը, ում պատկանում է Aston Martin բաժնետոմսերի 64%-ը, վարձել է Rothschild ֆինանսական խորհրդատուին, ով պատասխանատու կլինի գործարքի համար։ Investment Dar-ը հանդիսանում է կոնսորցիումի մի մասը, որը ղեկավարում է Դևիդ Ռիչարդսը։ Հայտնի բրիտանական ավտոարտադրողին գնելը 5 տարի առաջ հենց նրա նախաձեռնությունն էր։ Ռիչարդսը դարձել է նաև տնօրենների խորհրդի նախագահ։ 2.000թ.ց ապրանքանիշն անմիջականորեն ղեկավարում է Ուլտրիխ Բեցը։ Հիշեցնենք, որ ներկայում բրիտանական բրենդը համարվում է էլիտար սպորտային մեքենաներ արտադրող անկախ ընկերություններից մեկը, որը դեռևս չի պատկանում ոչ մի խոշոր ավտոմոբիլային կոնցեռնի. Lborghini-ն, Bugatti-ն և Bentley-ն մտնում են Volkswagen խմբի մեջ, Ferrari-ն պատկանում է Fiatն։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
<<Դժվար Ապրուստ>> հեռուստասերիալի Էլենի 20 ամյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երգչուհի Նանան կրկին սիրահարվել է: Պրեմիերա

    ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՄ   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :