Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ “ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ” ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՇՆՉՈՎ, ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ:

  Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի, երաժշտական թատրոնում տեղի ունեցավ Շիրվանզադեի “Մորգանի խնամին” ներկայացման պրեմիերան: Ներկայացմանը ներկա էին ինչպես շատ թատերասերներ, այնպես էլ անվանի ու սիրված դեմքեր տարբեր ոլորտներից: Պրեմիերան անցավ ջերմ միջավայրում, հանդիսատեսը ըստ արժանվույն գնահատեց դերասանների և թատրոնի ողջ ազնակազմի աշխատանքը: Դա էին վկայում, ներկայացման վերջում, անըդհատ հնչող, չդադարող ծափերը: Հիշեցնենք, որ ներկայացումը թեև խաղացվել է շատ անգամ, բայց այս անգամն իր տեսակի մեջ առաջինն էր, քանի որ ներկայացված էր մյուզիքլի ոճում: Առաջին հայացքից կատագերգություն թվացող ներկայացումը իրականում իր մեջ ավելի խորը գաղափար էր պարունակում` հայրենիքից հեռացած և իր երջանկությունը գումարի մեջ փնտրող մի ընտանիք, որը այդպես էլ չի գտնում իր որոնածը: Վերջում հանդիսատեսի երեսին ժպիտի հետ միասին միախառնվեց թախիծը, երբ հնչեց “Կռունկ” երգը, որը արտացոլում է հայ գաղթականների կարոտն ու վիճակը:         Պրեմիերայից առաջ խոսեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ, ով էլ մեզ պատմեց իրենց սպասելիքների, ապագա անելիքների մասին. “Թատրոնը շատ երկար ու լուրջ աշխատել է: Պատասխանատվությունը շատ մեծ է: Հանդիսատեսը ինքը պիտի գնահատի մեր աշխատանքը: Մենք շուտով կբեմադրենք Հովհաննես Թումանյան, այնուհետև Տիգրան Չուխաջյանի “Կարինե”-ն”:  Մենք նաև զրուցեցինք դերասաններից շատերի հետ. “Շատ երկար ենք աշխատել: Շատ բարդ աշխատանք էր: Արդեն գործը ձեռնարկելը, կարծում եմ, մեծ ռիսկ էր, որովհետև անցյալում ունենք մի շատ տպավորիչ ֆիլմ, որը մարդկանց մեջ շատ վառ տպավորություն է թողել: Բայց ներկայացման և ֆիլմի մեջ, ես կարծում եմ, հսկայական տարբերություն կա, որովհետև փորձել ենք արդիական հնչեղություն տալ ներկայացմանը: Շեշտել ենք, մեր ժամանակի, ավելի կարևոր մասերը:  Հուսանք, որ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը որովհետև մենք սիրով ենք արել, մենք շատ ջանք ենք ներդրել ներկայացման մեջ և ուզում ենք, որ հանդիսատեսը բավականություն ստացած հեռանա դահլիճից”- Նշում է դերասանուհի, Մագդաշի դերակատար Սաթենիկ Հախնազարյանը: Ներկայացումից հետո շատերը շտապում էին շնորհավորել դերասաններին, իրենց վառ տպավորություններով կիսվել նրանց հետ: Մեզ հաջողվեց խոսել դերասան Վիգեն Ստեփանյանի հետ, ով էլ մեծ սիրով պատմեց մեզ իր տպավորությունների մասին. “Վաղուց արդեն օպերետ հասկացողությունը Հայաստանում չի եղել: Համենայն դեպս սա մի ժանր է, որը իրավունք ունի ապրելու, և ինչքան բազմաոճ լինեն մեր ներկայացումները, այդքան օգուտ կլինի հայ հանդիսատեսին: Կարծում եմ` լավ ավանդույթների մեջ պահպանված ներկայացում էր թե’ երաժշտության, թե’ նկարչական ձևավորման առումներով: Այսինքն` շատ հաճելի էր, որ կար լավ աշխատանք”սկ մեր այն հարցին, թե ի՞նչ կասեք ներկայացման ժանրի մասին, այսինքն` կատագերգական ժանրի և դրամայի միախառնման մասին, դերասանը պատասխանեց. “Ես այն մարդն եմ, ով ապրել է 15 տարի արտերկրում, բայց վերադարձել եմ, որովհետև չեմ պատկերացրել, թե ինչպես կարելի է ընդմիշտ հեռանալ: Ես այդպես եմ կարծում:”   Ինչևէ, մաղթենք թատրոնի անձնակազմին նորանոր ներկայացումներ և լեփ-լեցուն դահլիճ:                           Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Բացահայտում Բերմուդյան Եռանկյունի մասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՅՈՒՇԱՆ` ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԱԿՆԿԱԼԻ, ՓՈԽԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԸ

    Վերջերս Նյուշան իր նոր տեսահոլովակի համար ձեռք է բերել խիզախ Գերդայի կերպարը: Թիմուր Բեկմամբետովայի Bazelevs կինոընկերությունը, համատեղ` Wizart Animation տուդիայի, Ռոսսիյա պրոյեկտի համար պատրաստում են աննախադեպ ծրագիր. պատկերավորում են Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի “Ձյունե թագուհի” հեքիաթը: Ծրագրում ներառված են հայտնի անուններ, ինչպիսիք են` Իվան Օխլոբիստինը, Դմիտրի Նագիևը, Լիզա Արզամասովան, Աննա Արդովան, Յուր Ստոյանովը: Գլխավոր դերը Գերդայինն է, որը մարմնավորում է Նյուշան: Ըստ Ռեժիսորի, ամենահամապատասխան թեկանծուն Նյուշան է, թե իր ձայնային տվյալներով և թե էներգիայով: “Ձյունե թագուհին” եթերում կհայտնվի մինչ Նոր Տարի` դեկտեմբերի 31ն, և խոստանում է դառնալ իսկական անակընկալ` աշխարհի բոլոր ընտանիքների համար: Սակայն, որպեսզի դուք շատ երկար չսպասեք Նյուշային, շատ շուտով կտեսնեք երգչուհու նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է` “Շուտով Նոր Տարի է” երգի հիման վրա, որը հանդիսանում է “Ձյունե թագուհի” ֆիլմի Soundtrack-ը: Տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են մի քանի օր առաջ, Մոսկվայում: Ըստ տեսահոլովակի ռեժիսորի մտահղացման, Նյուշան հանդես է գալու երկու կերպարում` մեկը ծանոթ է հանդիսատեսին, իսկ մյուս կերպարը դեռ գաղտնիք է: ”Ինձ շատ է դուր գալիս աշխատել այս նախագծի համար, ես շատ եմ սիրում այս հեքիաթը: Մանկուց Գերդան ինձ համար եղել է խիզախության, հավատարմության և բարության օրինակ: Հույս ունեմ, որ իմ երկրպագուներին և աշխարհի ընտանիքներին դուր կգա այս նոր ֆիլմը և տեսահոլովակը: Ֆիլմի անձնակազմի անունից, ես կասեմ, որ շատ բարդ աշխատանքներ են տարվում, հեշտ չէ անել այն, ինչ մենք անում ենք, պարզապես շատ-շատ ենք աշխատում”- նշել է երգչուհին:       Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 'ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԳԻՍՏ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ'

  armcatalog.. կայքը զրուցեց սիրված երգչուհի Աննա Խաչատրյանի հետ: Ունեցանք հաճելի, մտերմիկ զրույց, որի ընթացքում Աննա Խաչատրյանը խոսեց որոշ հարցերի շուրջ` տալով սպառիչ պատասխաններ:- Մեծ ոգևորվածությամբ ուզում եմ կիսվել ամառային վառ տպավորություններով, որոնք ստացել եմ Անգլիայում` հանգստիս ժամաանակ: Հանգիստ, որի մասին կարող եմ ժամերով խոսել, որն ինձ համար ամենատպավորիչն էր և ամենաքմահաճը, ամենահիասքանչն ու ամենանախանձելին. մեկ բառով ասած` լավագույնը:Եղել եմ Անգլիայի տարբեր քաղաքներում` Օքսֆորդում, Լոնդոնում և 3 օր անցկացրել եմ Յորքում: 3 օր, որոնք իրնձ պարգևեցին ապշեցուցիչ տպավորություններ: Յորքը Բեծ Բրիտանիայի հին մայրաքաղաքն է, որն այժմ հանդիսանում է պատմական ամենաշքեղ կենտրոնը: Յորքում ամեն ինչ այլ էր. քաղաքն իր դռներից այն կողմ քողարկում էր այլ բնություն, այլ վարքեր ու բարքեր. կարծես տեղափոխվել էի այլ մոլորակ: Գիտեք` Յորքն այնքան հաճելի էր ''բուրում''. այստեղ տիպիկ անգլիական ''հոտն ու համն'' էր իշխում: Ասեմ, որ Անգլիայում կարոք եք հանդիպել շատ օտարերկրացիների, իսկ Յորքում գերակշռում են բնիկ անգլիացիները, ովքեր իրենց քաղաքը վեր են դասում ամեն ինչից: Քաղաքը իրոք շատ հին էր` սկսած խարխուլ շենքերից, սակայն դրանցից ոչ մեկը երբեք-երբեք արհեսական կերպով չեն քանդվի, որովհետև տեղաբնիկները հասկանում են, որ նմանատիպ հնությունները կազմում են Անգլիայի պատմության մի մասնիկը. hազարամյակների դրոշմ կա շինությունների վրա և հազարամյակներ էլ կանգուն կմնան: Ես նախանձեցի, թե ինչպես են անգլիացիները պահում իրենց քաղաքը` մաքուր, կոկիկ, տիպիկ անգլիական մոտեցումներով: Ընդհանուր առմամբ շատ եմ ճանապարհորդել, շատ երկրներում եմ եղել, սակայն ինձ համար Անգլիան զատվում էր բոլորից: Նշեմ, որ առաջին անգամ էի այնտեղ և փաստեմ, որ տնտեսական և կոմերցիոն առումով բավականին թանկ երկիր է. ապրանքների գները համեմատած այլ երկրների հետ թանկ էին 2-3 անգամ, սակայն տեսականին ահռելի է:Երգչուհուն խնդրեցինք պատմել մի զավեշտալի դեպք, որին ինքն ականատես է եղել հանգստի ընթացքում:- Այդպիսի դեպքերի ականատես էի լինում օրվա մեջ մի քանի անգամ: Սկզբում տարօրինակ էր թվում, բայց հետո կամաց-կամաց սովորեցի: Ամեն օր ականատես էի լինում, թե ինչպես սպորտային հագուստով և ճամպրուկով մարդիկ կարող էին փողոցում կանգ առնել, փոխել իրենց հագուստը` հագնելով օֆիցիալ աշխատանքային շորեր: Հավատացեք` այդ հանգամանքը շատ ծիծաղելի էր: Հետաքրքրվեցինք նաև երգչուհու ապագա ծրագրերից.- Ապագայում անպայման կլինի տեսահոլովակ` առայժմ մեկը: Դե, առաջինը դեռ ''հորով-մորով անենք'', հետո կմտածենք երկրորդի մասին: Այդ տեսահոլովակը կլինի ''Կիլիկիա'' երգի հիման վրա նկարահանված: Ճի'շտ է, շատերն են այդ երգը երգել, բայց ես ցանկանում եմ այն ներկայացնել իմ ձևով: Մենահամերգի մասին առայժմ խոսք գնալ չի կարող, որովհետև մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Չի լինի նաև ձայնասկավառակ, որովհետև նրա վաճառքից ստացված եկամուտը, նույնիսկ չի զրոյացնում նախնանական ներդրած գումարը: Վերջիվերջո, յուրաքանչյուրը կարող է ինտերնետի միջոցով սրտի ուզած երգը լսել:- Իսկ արդյոք Աննա Խաչատրյանը ունի մտերիմ ընկեր, ում նա լիովին վստահում է, և նա ամեն պարագայում կսատարի իրեն:- Այո', կա այդպիսի մեկը, ում ես համարում եմ հավատարիմ ու նվիրված ընկեր, վստահում ու շատ սիրում եմ: Խոսքս սիրված երգչուհի Ռուզան Ավետիքյանի մասին է, ով դժվար պահերին ինձ միշտ սատարում է: Հետաքրքրվեցինք նաև երգչուհու առօրյա կյանքի և բեմական կյանքի նրբությունների մասին:- Իհարկե', Աննա Խաչատրյանը բեմում այլ է, առօրյա կյանքում այլ: Խոսքս շինծու, կեղծավոր լինելու մասին չէ, այլ ուղղակի կան էմոցիաներ, որոնք տարատեսակ են դրսևորվում տարբեր բնագավառներում: Բեմում ես ինձ պահում եմ բնական, իսկ ամեն անգամ յուրաքանչյուր երգ ապրում եմ յուրովի:Հարց ծագեց նաև Աննա Խաչատրյանի ցանկալի կարիերայի մասին:- Ես աշխատում եմ այնպես, ինչպես սիրտս է կամենում: Կարևոր չէ` իմ ստեղծած երգարվեստը բավարարում է այժմյան երևակայական ''պահանջարկին'': Փորձում եմ ստեղծել ճիշտ երգարվեստ, որը համոզված եմ ունի իր համապատասխան համակիրները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ՍՏՅՈՊԱՅԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԵՍԱԽՑԻԿԸ ԵՎ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

    Առաջարկում ենք դիտել  “Մարսել” խմբի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է  «Настроение осень» երգի հիման վրա: Նկարահանումները տևել է երկու օր: Այդ օրերի ընթացքում խմբի մենակատարը` Ստյոպա Լեդկովը, քաղաքի փողոցով քայլել է ականջակալներով, շրջափակված իր մտքեիր հետ և բարցրաձայն երգել է «Настроение осень» երգը, ինչով և գրավել է անցորդների ուշադրությունը, ովքեր կանգնել են` լսելու երիտասարդ երգչի կատարումը: Բայց ռեժիսորը չի բավարարվել միայն այդ գեղեցիկ տեսարաններով և երգչին է հանձնել հին մեխանիկական տեսախցիկը, ինչի շնորհիվ նա կարողացել է տեսնել բոլորի մանկությունը: Եվ տեսախցիկի կենտրոնում է հայտնվում խմբի սակսոֆոնիստ Միտյա Բլինովը, խաղալով թափառական երաժշտի դեր, ով հետո վերածվում է փոքրիկ տղայի` պլաստմասե սակսոֆոնով, իսկ Ժենյա Բաբկինոն` քայլում էր փողոցով իր կիթառի և ընկերների հետ, ովքեր և կրկին վերածվում են փոքրիկ երեխաների և ձեռքին էլ խաղալիք կիթառ: Սակայն Ստյոպան ոչ միայն “Մարսել” խմբի տղաներին տեսավ երիտասարդ, այլ նաև անցորդներին, նույնիսկ մի մեծ շան, ով այդ պահին դառնում է փոքրիկ, անվնաս շնիկի: Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Խորհուրդներ տղամարդկանց. ի՞նչ պետք է ասել կանանց

  Աղջկա հետ ծանոթանալու օրվանից արդեն երկար ժամանակ է անցել, և ձեր հարաբերություններն ավելի են մտերմանում: Արդեն պատրաստ եք ձեր կյանքի մասին շատ բան պատմել ձեր ընտրյալին: Բայց սպասեք: Դուք, իհարկե, գիտեք, որ արդարությունն ու ճշմարտությունն անհրաժեշտ են հարաբերությունների ձևավորման համար: Դա անժխտելի փաստ է: Սակայն կան բաներ, որոնց մասին Ձեր ընկերուհին չպետք է իմանա: Դրանով մենք ձեզ ստախոսելու կոչ չենք անում: Պարզապես ցանկալի է, որ Ձեր հետաքրքիր կյանքի որոշ դրվագների մասին չխոսեք: Ահա մի քանի դրվագ Ձեր կյանքից, որոնք պարտադիր չէ, որ նա իմանա: 1. Ձեր ընտանիքը տանել չի կարողանում Ձեր ընկերուհուն: Իրավիճակն իրոք որ լուրջ է: Այնուհանդերձ, դուք չէ՞ որ նրա հետ արդեն համատեղ կյանքի նախագծեր եք կազմում: Եթե դուք նրան տեղեկացնեք ընտանիքի մասին, միևնույն է, ոչինչ չի փոխվի: Փորձեք ձեր ընտանիքի անդամներին բացատրել, որ այդ աղջիկը Ձեզ համար թանկ է, և նրան ցավ պատճառելով` իրենց որդուն են ցավ պատճառում: Գուցե շուտով Ձեր ծնողները վերանայեն իրենց տեսակետները: 2. Դուք Ձեր ուժերին չեք վստահում. նախանձում եք Ձեր ընկերոջը, որ նրա ավտոմեքենան լավն է Ձեր ավտոմեքենայից, կամ Ձեր ընկերուհին ավելի շատ է վաստակում: Նման զգացողությունը բոլորին է հատուկ, պարզապես շատերն իրենց անվստահությունը թաքցնում են շրջապատից: Կանայք սիրում են ինքնավստահ տղամարդկանց: Եվ եթե Ձեր ուժերին չվստահելով` Դուք նաև խանդոտ եք… Ձեր փորձերը կարող են ապարդյուն անցնել, եթե կանանց ցույց տաք Ձեր թուլությունները: 3. Ձեր ընկերուհին երբեք չպետք է իմանա, որ Դուք սիրախաղ եք սկսել մեկ ուրիշի հետ: Եթե Դուք հաջողակ եք կանանց հարցում, ապա հնարավոր է, որ այդ մասին նա տեղյակ լինի: Սակայն կարիք չկա նրան պատմել մանրամասները: Աղջիկը պետք է վստահ լինի, որ նրանից բացի Դուք ոչ ոք չունեք: 4. Դուք համարձակ չեք: Նման խառնվածքի տեր մարդիկ շատ կան, և դա բնական է: Սակայն Դուք վախենում եք սարդից, փորձում եք ամեն կերպ խուսափել կռիվներից` փախուստը համարելով փրկություն: Սարսափազդու ֆիլմերը Ձեզ իրոք վախեցնում են: Պետք է Ձեզ հիասթափեցնենք. կանայք նախընտրում են ուժեղ տղամարդկանց: Բնական է՝ շփման ընթացքում որոշ փաստեր թաքցնել ձեզ չի հաջողվի, սակայն հարաբերությունների սկզբում աղջկան մի ասեք, որ շատ եք վախենում միջատներից: 5. Դուք նրան համեմատում եք նախկին ընկերուհու հետ: Բնական է, շատերն են դա անում, գուցե նա էլ է ձեզ համեմատում: Սակայն մանրամասն պատմել Ձեր նախկին հարաբերությունների մասին, ավելին՝ ասել, որ Ձեր նախկին ընկերուհին այդ հարցին այսպես էր վերաբերվում, մահացու վիրավորանք է: Մի՞թե Ձեզ ավելորդ խնդիրներ են հարկավոր: Ոչ մի աղջիկ չի ցանկանա մյուսից վատը լինել: 6. Դուք շատ եք հաղորդակցվում Ձեր մոր հետ: Պարզ է, Դուք սիրում եք Ձեր մորը, սակայն Ձեր ընկերուհուն կարող եք վանել, եթե Դուք օրական մի քանի անգամ զանգահարեք Ձեր մորը և ցանկացած հարցի վերաբերյալ նրա կարծիքը հարցնեք: Ոչ մի կին չի սիրում նման մրցակցությունը: Չէ՞ որ Դուք չեք ցանկանում, որ Ձեզ ասեն` մայրիկի բալիկ: 7. Դուք ունեք նախասիրություններ, ասենք, փոքր զինվորներ եք հավաքում կամ ճապոնական ռոբոտներ կամ էլ հիանում եք նման փոքրիկ բաներով: Սակայն Դուք պետք է գիտակցեք, որ դժվար թե նա գնահատի Ձեր այդ հիմար հետաքրքրությունն ու հոբբին: Ձեր նախասիրությամբ զբաղվեք, երբ մենակ կլինեք: 8. Ձեզ դուր չեն գալիս նրա ընկերուհիները: Դե ինչ, ինչպես ասում են, իրավունք ունեք: Ավելի վատ կլիներ, եթե նրանք Ձեզ դուր գային: Բայց մտածեք, ընկերուհիների հետ նա ծանոթացել է Ձեզնից առաջ, այդ պատճառով «Ես կամ նրանք» ընտրության հարց դնելու կարիք չկա: Ձեզ նրանք դուր չեն գալիս, լավ: Սակայն պարտադիր չէ նրան այդ մասին ասել: Գուցե նրան էլ Ձեր ընկերները դուր չեն գալիս: 9. Կյանքի ընթացքում այնպիսի արարքներ եք արել, որոնցով չեք հպարտանում: Այդ մասին կարող է Ձեր ընկերուհին չիմանալ: Կարծում եք՝ նրա համար հետաքրքի՞ր է, թե ինչպես եք խաբել Ձեր նախկին ընկերուհիներին: Ինչ երաշխիք կա, որ նրա հետ էլ այդպես չեք վարվի: Ի վերջո, չէ՞ որ նա կսկսի այդ մասին մտածել: 10. Մի վատաբանեք նրա ընկերներին` փորձելով նրա աչքին բարձրանալ, դրանով իսկ Դուք բոլորովին այլ արդյունքի կհասնեք:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Անդրե. Հայկական ամսագրերից մինչև “Las Vegas Weekly”

  Այս պահին “Եվրատեսիլի” առաջին հայ դեսպանը` Անդրեն, գտնվում է Լաս Վեգասում, որտեղ երգիչը համատեղում է աշխատանքը հանգստի հետ: Ինչպես  հայրենիքում, արտերկրում ևս Անդրեն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում և հայտնվել հայտնի ամսագրերի  էջերում: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես դա ստացվեց երգչի մոտ, թե ինչ սկզբունքով է Անդրեն ընտրում “X Factor” մասնակիցներին, կմասնակցի՞ արդյոք Եվրատեսիլ 2013ն և թե ինչ նորություններով է ներկայանալու առաջիկայում, առաջարկում ենք ընթերցել երգչի հետ ունեցած հերթական անկեղծ հարցազրույցը:   -Անդրե, ի՞նչ նպատակով ես գտնվում Լաս Վեգասում.  Արդյոք սա աշխատանքային այց է, թե՞ պարզապես մեկնել ես հանգստանալու նպատակով:    -Լաս Վեգասն արդեն մի քանի տարի է, ինչ ինձ համար 2-րդ տան նման է դարձել: Ես միշտ փախչում եմ այստեղ և վայելում այս  24 ժամանոց քաղաքը: Այցս այս անգամ երկու նպատակ ուներ` և՛ աշխատանք, և՛ հանգիստ:   -Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ լուսանկարդ հայտնվեց հանրահայտ “Las Vegas Weekly” ամսագրում:    -Ես և իմ շատ լավ ընկեր Արփի Քանդահարյանը (ի դեպ,Արփին նաև “Ուզում եմ սիրել” և “Միացեք երգին” երգերի տեսահոլովակների բեմադրող օպերատորն է) “Halloween” օրը հրավիրված էինք նոր` “Bagatelle” գիշերային ակումբի բացմանը: Այդ օրը որոշել էինք “Մթնշաղ”(“Twilight”) ֆիլմի հերոսների կերպարներով ներկայանալ, որոնք մեր հինգերորդ կերպարներն էին մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ Լաս Վեգասում այդ տոնակատարությունները 6-7 օր են տևում: Մեր կերպարներն ամենուր ուշադրության կենտրոնում էին. բոլորը լուսանկարվում էին մեզ հետ, ինչը շատ հաճելի էր: Ես երբեք չեմ հոգնում լուսանկարվելուց:) Հաջորդ օրը մեզ զանգահարեց մեր ընկերներից մեկը և ասաց, որ մեր նկարը հայտնվել է “Las Vegas Weekly” ամսագրում: Ես չէի հավատում, կարծում էի, թե կատակ է, բայց մենք շատ շտապ ձեռք բերեցինք ամսագիրն ու ինքներս համոզվեցինք դրանում: Ինձ համար անմոռանալի օրեր են անցնում այստեղ….Սա իրոք անբացատրելի զգացում է, երբ դու ապրում ես իսկական հեքիաթում: Ես է՛լ ավելի եմ սկսել սիրել և գնահատել իմ կյանքը:   -Այժմ “Շանթ”  հեռուստաընկերությամբ հեռարձակվող “X Factor” նախագծում հանդես ես գալիս, որպես ժյուրի:  Հե՞շտ է արդյոք ասել “ոչ”  ձայնային տվյալներով զիջող մասնակիցներին:   -Կարելի է ասել` արդեն բավական փորձառու եմ դարձել այդ ոլորտում (մինչ այդ Անդրեն նաև եղել է նույն հեռուստատեսությամբ հեռարձակվող “Հայ սուպերսթար 5” և “Իմ անունն է” նախագծերի ժյուրիի անդամ): Փորձում եմ լինել շատ օբյեկտիվ, և այն մարդուն, ով, իսկապես, այս ոլորտում ապագա չունի, առանց մտորումների հայտնում եմ կարծիքս: Սա առաջին հերթին ինձ համար հեռուստաշոու է: Ես գիտեմ, որ պետք է այնպես անել, որ հեռուստադիտողը չձանձրանա. նրանց պետք է և՛ հումոր, և՛ հուզմունք, և՛ անկեղծություն…Փորձում եմ այդ համեմունքներն իմ մեջ համադրել և ներկայացնել տվյալ շոու-ծրագրի ընթացքում:   -Ի՞նչ սկզբունքով ես ընտրում մասնակիցներին; Ի՞նչն ես առաջնայինը կարևորում նրանց մեջ:   -Առաջնահերթ կարևորում եմ այն հում պոտենցիալը, որը նրանք ունեն, քանի որ մեր խնդիրն է լինելու հետո է՛լ ավելի զարգացնել այդ ամենը նրանց մեջ: Իմիջն ինձ համար վերջին տեղում է: Դա ես ինքս կստեղծեմ իմ թիմի մասնակիցների հետ: Մի խոսքով բոլոր հատկանիշներն էլ կարևորում եմ, բայց առաջնահերթ կարևորում եմ հոգով երգելը, իսկ մնացածը կարող ենք ստանալ աշխատանքի շնորհիվ:     Անդրեի ամենասիրված կերպարներից մեկը` “Captain America”    -Այս տարի շատ ես շրջագայել. Կհիշե՞ս որևէ հետաքրքիր դեպք կապված այդ ճանապարհորդություններիդ հետ:   -Դեպքեր շատ են եղել և բոլորն էլ հետաքրքիր են. ես այս տարի առաջնորդվում եմ նոր կարգախոսով` “Վերցրու կյանքից ամեն ինչ”, և դա ինձ մոտ գերազանց է ստացվում: Հոգնել էի աշխատանքիս պատճառով ինձ շատ բաներից զրկելուց, իսկ հիմա այդպես չէ: Հիմա զգում եմ, որ լիարժեք տրվել եմ ապրելուն և կյանքը վայելելուն: Իհարկե, զուգահեռ զբաղվում եմ նաև իմ շատ սիրելի գործով, քանի որ մեկը մյուսին չի խանգարում, հակառակը` էլ ավելի է օգնում:   -Ե՞րբ ես վերադառնում Հայաստան և   ի՞նչ նորություններ ու ծրագրեր ունես առաջիկայում:   -Մնաց մեկ օր շրջագայությունս վայելելու համար, որից հետո բազում նկարահանումներ ու ժամանակատար աշխատանք ունեմ անելու: Վերադառնում եմ նոր գաղափարներով և նոր երգով, որն ինձ ուղարկել է իմ շատ սիրելի Ռոբերտ Տարոյանը, որը նաև “Ուզում եմ սիրել” երգի հեղինակն է:  Իսկ նոր երգի անվանումն է “Մի թող գնամ ես”: Շատ գեղեցիկ և զգացմունքային երգ է, որը երեկ ողջ գիշեր ինձ զրկեց քնելու զգացումից: Սա նոր երգ ու թարմություն է իմ մեծ երգացանկում: Վերադառնալուն պես միանգամից կձայնագրեմ այդ սինգլը, որի հիման վրա ցանկանում եմ նաև տեսահոլովակ նկարահանել: Ռոբերտի հետ դեռ մի շարք երգեր պետք է պատրաստենք. մի խոսքով սպասեք հիթերի, որոնք շատ են սիրվելու:   -Քանի որ մեր բլոգը “Եվրատեսիլի” ուղվածությամբ է, կցանկանայինք իմանալ` կարելի՞ է արդյոք ակնկալել քո մասնակցությունը “Եվրատեսիլ  2013”ն:   -Ոչ, ճիշտն ասած, այդ ցանկությունն ինձ մոտ մի փոքր վառվեց  անցած տարի , բայց ես որոշեցի միշտ մնալ, որպես  “Եվրատեսիլում” Հայաստանի առաջին մասնակից: Սա, իսկապես մեծ պատիվ է, որին ես արժանացել եմ: Հաղթանակները կգան, կանցնեն և կմոռացվեն, իսկ այն փաստը, որ առաջին ներկայացուցիչն ես եղել, երբեք չի մոռացվի:   Հ.Գ. Անդրեն նաև նշեց, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին կրկին շրջագայությունների է մեկնելու: Իսկ դրանց հետ կապված մանրամասները երգիչը գերադասեց բացահայտել առաջիկայում:   ՝ eurovisionist.wordpress.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :